Ելք դեպի լույս 83
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 48-53-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 48 և 49-րդ այաները:
و يعلمه الكتب والحكمه والتوريه والانجيل / و رسولا الي بني اسرائيل
اني قد جئتكم بايه من ربكم اني اخلق لكم من الطين كهيئه الطير فانفخ فيه
فيكون طيرا باذن الله وابري الاكمه والابرص واحي الموتي باذن الله و
انبئكم بما تاكلون و ماتدخرون في بيوتكم ان في ذلك لايه لكم ان كنتم
مومنين
Այս այաների թագմանությունը հետևյալն է. <Աստված սովորեցրեց նրան գիրքը և իմաստությունը, հնգամատյանը և ավետարանը /նա Իսրայելի զավակների առաքյալ նշանակվեց/, որպեսզի ասի նրանց. Աստվածային նշանները իմ առաքելությունը պիտի վկայեն: Հողից կպատրաստեմ թռչունի նման մի բան: Պիտի փչեմ նրա վրա և Աստծո կամոք նա անմիջապես կյանք կառնի: Ի ծնե կույրերին և բորոտներին պիտի բժշկեմ, մեռյալներին հարությոն տամ Աստծո թույլտվությամբ, Ես ձեզ ասելու եմ թե ինչ եք կերել և թե ինչ եք պահում ձեր տներում: Սրանք բոլորը նշաններ են ձեզ համար, եթե հավատացյալներ եք>:
Նախորդ հաղորդումներում ասացինք, որ երբ Հիսուսը ծնվեց, նա օրորոցում խոսեց մարդկանց հետ , պաշտպանելով իր մոր մաքրությունը: Այս այաներում խոսվում է Հիսուսի այլ առաքելությունների մասին: Այն մարգարեն, որ պետք է ղեկավարի հասարակությունը, պետք է օժտված լինի յուրահատուկ առանձնահատկությոններով և դրանցից ամենակարևորներից է գիտելիքը: Ուստի մարգարեների դաստիարակությունը կատարվում է Աստծո կողմից: Որպեսզի նրանց գիտությունը հեռու լինի որևէ սխալից և դրանից բացի նրանք տեղյալ լինեն գաղտնիքներից և անցյալի ու ապագայի լուրերից: Սակայն այդ գիտելիքը ինքնին բավական չէ: Մարգարեն պետք է հրաշք կատարի, որպեսզի ապացուցի իր առաքելության աստվածային լինելը և մադիկ ավելի վստահ լսեն ու հետևեն նրան: Թեև Հիսուսի գոյությունը ինքնին հրաշք էր, քանի որ սուրբ Մարիամը առանց ամուսին ունենալու, Աստծո կամոք որդի ունեցավ և ծնունդից հետո երեխան մարդկանց հետ խոսեց, սական Հիսուսը որպես Իրսայելի ժողովրդի մարգարե ուղարկվեց Աստծո կողմից և մարդկանց ցույց տվեց հրաշքներ, որպեսզի իրեն հավատան: Նա կավից թռչուն էր արարում, բուժում էր հիվանդներին, վերակենդանացնում հիվանդներին և մարդկանց տեղեկացնում էր այն ամենի մասին, ինչ կատարվում էր նրանց տներում: Այս ամենը կատարվում էր Աստծո կամոք, որովհետև արարածների արարչագործությունը հատուկ է միայն Աստծուն և միայն Աստված է որոշում, թե ով է կարող վերոնշյալ գործերը կատարել: Սակայն նրանք, ովքեր Հիսուսին հավատացին, այդ հրաշքների պատճառով նրան Աստծո որդի անվանեցին: Եվ դա այն դեպքում, երբ նա Մարիամի որդին էր և ոչ թե Աստծո և այն ինչ նա կատարում էր, Աստծո ուժով էր և ոչ իր:
Այս այաներից սովորում ենք
1.Աստծո մարգարենեը կարող են Աստծո կամոք որոշակի փոփոխություններ կատարել բնության և տիեզերքի մեջ:
2. Եթե Աստծո առաքինի արարածները կարողանան երկրի վրա վերակենդանացնել մահացածներին, ուրեմն մահացածների վերակենդանացումը հանդերձյալ կյանքում դժվար չէ:
3. Աստծո մարգարեների մասին խոսելիս պետք չէ չափազանցնել և նրանց գերմարդ անվանել, քանի որ սա նշանակում է շեղվել աստվածային գաղափարից:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 50 և 51-րդ այաները:
و مصدقا لمابين يدي من التوريه ولاحل لكم بعض الذي حرم عليكم و جئتكم
بايه من ربكم فاتقوالله واطيعون/ ان الله ربي وربكم فاعبدوه هذا صراط
مستقيم
Այս այաների թագմանությունը հետևյալն է. <Ես հաստատում եմ Հնգամատյանը, որը ստացաք ինձանից առաջ: Եվ ձեզ թույլատրում եմ օրենքի այն մասը, որ արգելված էր: Աստված ինձ տվեց հրաշք գործելու կարողությունը: Երկնչեք նրանից և հնազանդվեք ինձ: Նա իմ և ձեր տերն է: Պաշտեցեք նրան: Սրբության ճամփան դա է>:
Քանի որ Մովսեսը, որպես Իսրայելի ժողովրդի մարգարե, Հնգամատյանը /Թորան/ որպես աստվածային գիրք ներկայացրեց, այս այայում Հիսուսը մարդկանց հայտարարում է, որ ինքը նույն Մովսեի Աստծո կողմից է և հաստատում է նրա գիրքը և հանում որոշ արգելքներ, որ սահմանել էր Հնգամտայանը: Նա ասաց. Սակայն դուք չպետք է մոռանաք առաքինությունը և պետք է հետևեք իմ օրենքին, որը հենց նույն Աստծո կրոնն է: Ապա Հիսուսը իրեն Աստծո արարիչ համարեց ու ասաց. Աստված իմ և ձեր արարիչն է, ուրեմն բոլորս պետք է նրան աղոթենք և գնանք ճիշտ ճանապարհով, քանի որ ճշմարտությունը դա է:
Այս այայից սովորում ենք
1. Աստծո բոլոր մարգարեները հավատում են մեկը մյուսին և հաջորդը հաստատում է նախորդի գիրքը:
2. Աստված պատմության ընթացքում մշտապես ուղարկել է մարգարեների և դա հատուկ չէ միայն որոշակի ժամանակահատվածի:
3. Մարգարեները իրավունք ունեն հաստատել օրենքը և դա իհարկե կատարվում է Աստծո պատվերով:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 52 և 53-րդ այաները
فلما احس عيسي منهم الكفر قال من انصاري الي ا قال الحواريون نحن
انصار الله امنا بالله و اشهد بانا مسلمون / ربنا امنا بما انزلت و
اتبعنا الرسول فاكتبنامع الشهدين
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Երբ Հիսուսը հասկացավ հրեաների խաբեությունը, գոչեց. Ովքեր են իմ օգնականները աստվածային կրոնը տարածելու մեջ: Առաքյալները պատասխնեցին. Մենք ենք Աստծո կրոնի հետևորդները: Մենք հավատում ենք Աստծուն և դուք վկա պիտի լինեք մեր հավատքին: Տեր, մենք կհավատանք գրքին, որ ուղարկեցիր, կհետևենք քո մարգարեին: Մեզ արձանագրիր նրանց դասի մեջ, որ քեզ կճանաչեն>
Այն բոլոր նշաններով, որ Իսրայելի ժողովուրդը Հիսուսի վերաբերյալ տեսավ, շատերը նրան չհավատացին ու միայն մարդկանց մի չնչին մասը պաշտպանեց ու հավատաց նրան: Նրանք ըստ Ղուրանի, շեղվել են իսկական ճանապարհից
Այս այաներից սովորում ենք
1. Հավատացյալ մարդկանց ճանաչելը ու նրանց կազմակերպելը կրոնական առաջնորդների պարտականություններից է:
2. Մարգարեները մարդկանց Աստծո համար են ուզում, ոչ թե իրենց: Այդպես Հիսուսը հարցրեց թե ովքեր են Աստծո կրոնի հետևորդները:
3. Հավատքից հետո մարդը պետք է հանձնվի: Այսինքն հավատացյալը պետք է հնազանդվի Աստծո և նրա մարգարեի պատվիրաններին:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 83-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան