Ելք դեպի լույս 88
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 77-82-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 77-րդ այան:
ان الذين يشترون بعهد الله ايمنهم ثمناقليلا اولئك لاخلق لهم في الاخره و
لا يكلمهم الله و لا ينظر اليهم يوم القيمه و لا يزكيهم و لهم عذاب اليم
<Նրանք, որ Աստծո հետ կնքած ուխտը և երդումները էժան գնով վաճառում են, կկորցնեն այն բաժինը, որ սահմանված է իրենց համար հանդերձյալ կյանքում: Հարության օրը Աստված նրանց հետ չի խոսելու բնավ, իր նայվածքը նրանց վրա չի խոնարհելու: Թողություն չի շնորհելու : Նրանց սպասվում է դաժան չարչարանք >
Աստված մարդու բարության համար նրան երկու ձևով է առաջնորդել: Առաջինը բնազդն է, որ բխում է ներսից ու ցույց է տալիս մարդու լավն ու բարին, իսկ երկրորդն այն է, որ գալիս է աստվածային անսահման գիտությունից և կրոնի ու կրոնական սկզբունքների անունով, քայլ առ քայլ մարդուն դեպի կատարելություն է առաջնորդում: Այս պատվիրանները աստվածային պայմաններ են, իսկ այդ պայմանագրի տակ ստորագրել է մարդու միտքը և բանականությունը, որը մարդուն ստիպում է կատարել դրանք: Սակայն մարդկանցից ոմանք դրժում են այս պայմանը և նրանց գրավում է միայն աշխարհիկ կյանքն ու ցանկասիրությունը: Բնականաբար, այս տհաճ քայլը պատճառ է դառնում, որ նրանք զրկվեն Աստծո բարությունից և դա այն ժամանակ, երբ բոլորը կարիք ունեն Աստծո ուշադրությանն ու բարությանը:
Այս այայից սովորում ենք.
1. Ուխտի և երդման դրժումը պատճառ է դառնում, որ մարդը հեռանա կրոնից ու դա մարդուն մոտեցնում է դժոխքին:
2. Հավատարմությունը աստվածային ուխտ է և այս այան նույնպես հավատարմությունը աստվածային պայմաններից մեկն է համարվում:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 78-րդ այան
وان منهم لفريقا يلون السنتهم بالكتب لتحسبوه من الكتب و ماهو من الكتب
و يقولون هو من عندا و ما هو من عندا ويقولون علي ا الكذب و هم
يعلمون
<Գրքի հետևորդներից ոմանք իրենց լեզուներով սուրբ գրքրի իմաստը կեղծում են և ուզում են ձեզ համոզել, որ այն, ինչ ասում են, իրոք առկա է սուրբ գրքերում: Նրանք, ձեզ կասեն, որ դա Աստծո խոսքն է, մինչդեռ բոլորովին չեն փոխանցում Աստծո խոսքը: Աստծո մասին գիտակցաբար սուտ են խոսում>:
Ինչպես նշեցինք նախորդ հաղորդումներում, մարդկանցից ոմանց շեղման պատճառը կրոնական գիտնականներն են, ովքեր երբեմն իրենց հասարակական և կրոնական դիրքը պահպանելու համար, իսկ երբեմն էլ կարծրամտության պատճառով, պատրաստ չեն մարդկանց ասել ճշմարտությունը և կոծկել են այն , դրա փոխարեն ներկայացնում են իրենց սխալ կարծիքներն ու գաղափարները կրոնի անունից: Ղուրանը մուսուլմաններին զգուշացնում է նման վտանգի մասին, որպեսզի վերջիններս չխաբվեն նրանց գեղեցիկ լեզվին և իմանան, որ բազմաթիվ մարդիկ կրոնի անվան տակ ստեր են ասել Աստծո անունից:
Այս այայից սովորում ենք.
1. Չլսենք ամեն խոսք, որովհետև խոսքը կարող է շատ գեղեցիկ լինել և թվա, որ այն հենց նույնն Ղուրանն է, սակայն ուղղված լինի Ղուրանի դեմ: Եվ իմացեք, որ ոմանք կրոնի անունով հարվածում են կրոնին:
2. Զգույշ լինենք ոչ բարեպաշտ գիտնականներից: Նրանք մարդկանց շեղում են իսկական ճանապարհից և իրենց խոսքը որպես Աստծո խոսք են ներկայացնում:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 79 և 80-րդ այաները:
ما كان لبشران يوتيه ا الكتب والنبوه ثم يقول للناس كونوا عبادا لي من
دون ا ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتب و بما كنتم تدرسون
ولايامركم ان تتخذوا الملئكه و النبيين اربابا ايامركم بالكفر بعداد انتم
مسلمون
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Նրանց, ում Աստված տվեց սուրբ գիրքը, և իմաստնությունը և աստվածային շնորհը, պետք չէ, որ մարդկանց ասեն. Իմ ծառաները եղեք: Այլ պետք է ասեն Աստծո ծառաները եղեք, քանի որ նրանք ուսումնասիրում են գրքի վարդապետությունը և ջանք են թափում դա հասկանալու համար; Աստված ձեզ չի հրամայել պաշտել հրեշտակներին և մարգարեներին: Միթե նրանք կարող են անբարիշտության մղել ձեզ, որ արդեն հավատացյալ եք:
Սա շարունակությունն է անցած այաների, որոնցում Աստված խոսում է շեղված գիտնականների մասին: Այս այաներում Աստված ասում է, որ նույնիսկ այն մարգարեները, որ Աստծո կողմից գիրք են բերել և իմաստության հիման վրա իշխանության իրավունք ունեն, չեն կարող մարդկանց ուշադրությունը հրավիրել մարդկանց կողմը, այլ պետք է մարդկանց կոչ անեն ծառայել Աստծուն: Ինչպես կարող եք դուք, որ մարգարեների հետևորդներն եք, ձեզ թույլ տաք խեղաթյուրել Աստծո պատվիրանները և դա նշանակում է, որ դուք եք մարդկանց արարիչը; Այստեղ մեծ սպասելիք կա գիտնականներից, որոնք ավելի ծանոթ են աստվածային գրքին, և պարտավոր են ճիշտ մատուցել պատվիրանները: Հակառակ դեպքում, եթե մարդը փորձում է խեղաթյուրել պատվիրանները, դա հավասար է անհավատության և նման իրավունք չունեն նաև գիտնականները, որոնք հետևում են սուրբ գրքերին:
Այս այաներից սովորում ենք.
1. Արգելվում է դիրքի և պաշտոնի յուրաքանչյուր չարաշահում:
2. Միայն իմաստուն կրոնապետներն իրավունք ունեն մեկնաբանել Ղուրանը:
3. Արգելվում են մարգարեների մասին ծայրահեղ գաղափարները: Նրանք Աստծո ծառաներն են, որ աղոթելու շնորհիվ հասել են կատարելության, սակայն երբեք Աստված չեն դարձել:
4. Անհավատաությունը չի նշանակում միայն չհավատալ Աստծուն , երբ Աստծո պատվիրանները խեղաթյուրվում են, դա նույնպես համարվում է անհավատություն:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 81 և 82-րդ այաները:
و اذ اخذا ميثق النبيين لما اتيتكم من كتب و حكمه ثم جاء كم رسول مصدق
لما معكم لتومنن به ولتنصرنه قال اقررتم و اخذتم علي ذلكم اصري قالوا
اقررنا قال فاشهدوا وانا معكم من الشهدين / فمن تولي بعد ذلك فاولئك هم
الفسقون /
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Երբ ամենակարողն ընդունեց մարգարեների ուխտը, ասաց նրանց. <Ահա թե ինչ գիրք և ինչ իմաստություն բերեցի ձեզ: Երկնքից մի մարգարե պիտի գա այս ճշմատությունը հաստատաելու համար; Հավատացեք նրան և օգնեք ձեր ողջ կարողությամբ : Աստված հարեց: Այս պայմանը հարգելու պատրա՞ստ եք: Արդյոք իմ դաշինքը այս գնով կընդունե՞ք: Մարգարեները պատասխանեցին . Այո: Տերը արեց, ուրեմն վկա եղեք: Եվ ես էլ վկա եմ ձեզ նման: Ով հավատարիմ գտնվի այս ուխտի նկատմամբ, նենգամիտների շարքին կդասվի>:
Ինչպես ասվում է մեկնաբանություններում, Աստված նախորդ մարգարեներից, ինչպես Մովսեսի և Հիսուսի հետ պայման կապեց, որ մարդկանց պատգամեն իսլամի մարգարեի ի հայտ գալու մասին և խոսելով նրա առանձնահատկությունների մասին, պայմաններ ստեղծեն որպեսզի մարդիկ հավատան դրան: Որովհետև բոլոր մարգարեները նույն Աստծո կողմից են և աստվածային բոլոր գրքերը հաստատում են մեկը մյուսին: Ուրեմն նոր մարգարեի ի հայտ գալով, բոլոր մարգարեները պետք է նրան հետևեն: Թեև նշված բոլոր մարգարեները ներկա չէին իսլամի մարգարեի ի հայտ գալու ժամանակ, սակայն կարևորը նրանց պատրաստակամությունն է իսլամի մարգարեին ընդունելու համար: Այլ կերպ ասած, կարևոր է խոնարհվել Աստծո հրամանի առջեւ, նույնիսկ եթե այն հնարավոր չէ իրականացնել:
Այս այաներից սովորում ենք.
1. Յուրաքայնչյուր մարգարե ունի իր առաքելությունը, ինչպես դպրոցում յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր պարտականությունը:
2. Միայն հավատքը բավական չէ: Պետք է հավատալ կրոնական առաջնորդներին:
3. Քանի որ բոլոր մարգարեները իրար ընդունել են, ուրեմն ոչ մի պատճառ գոյություն չունի, որ նրանց հետևորդները այս չափ կարծրամիտ լինեն:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 88-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան