Օգոստոս 28, 2016 11:17 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 90-94-րդ այաներին:

Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 90 և 91-րդ այաները:

ان الذين كفروا بعد ايمنهم ثم ازدادوا كفرا لن تقبل توبتهم و اولئك

هم الضالون / ان الذين كفروا و ماتوا وهم كفار فلن يقبل من احدهم مل الارض

ذهبا ولو افتدي به اولئك لهم عذاب اليم و مالهم من نصرين

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Նրանք, որ հավատուրաց կդառնան ու իրենց անհավատ գործերը շարունակ կշատացնեն, բնավ թողություն չեն ստանա: Պարսավանքը իրենց բաժինը կլինի: Նրանք, որ անահավատ են ու անահավատության մեջ կմեռնեն, չեն ազատվելու տանջանքներից, եթե նույնիսկ ունենան այնքան ոսկի, որ կարողանան պարուրել երկիրը: Նրանց համար այլևս հույս չկա>:

Մարդն ազատ է իր ընտրության մեջ և կարող է ընտրություն կատարել հավատքի ու անհավատության միջև: Որոշ մարդիկ, շարունակելով իրենց նախնիների գործը, կամ իրենց ցանկությամբ և ըստ  ժամանակի պահանջի  հավատքի են գալիս: Սակայն որովհետև այս մարդկանց հավատքը հիմք չունի, նրանք հեշտությամբ դրանից հրաժարվում են ու դառնում են ավելի անհավատ քան անհավատները: Նման մարդիկ այնքան են խորտակվում, որ նրանց վերադարձի և բարեփոխվելու համար ոչ մի հույս չկա: Նրանք զղջում են միայն այն ժամանակ, երբ մահվան շեմին են հասնում, կամ տեսնում են, որ մուսուլմանները հաղթել են: Եվ բնական է, որ այն զղջումը, որ վախի կամ մահվանից փրկվելու համար է, ոչ մի արժեք չունի և չի ընդունվելու, որովհետև այն պետք է ներքուստ լինի, և ոչ  թե վախի կա մահվան վրա հիմնված: Պետք է նշել նաև, որ զղջումը միայն լեզվով չպետք է լինի: Մարդը նաև իր արարքով պիտի  ցույց տա, որ իրոք զղջացել է քանի որ ոչ մի հարստություն չի կաող մարդկանց փրկել աստվածային տանջանքներից և ոչ մի մարդ չի կարող նրանց օգնել:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատքի շարունակական լինելը շատ կարևոր է, որպեսզի մարդիկ երբեք անհավատ չդառնան:

2. Աստված ընդունում է զղջումը, սակայն որոշ մարդիկ իրենց արարքով կորցնում են զղջալու հնարավորությունը:

3.Սիրտ չկապենք այսօրվան, քանզի անհավատության վտանգը սպառնում է յուրաքանչյուր հավատացյալի:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 92-րդ այան:

لن تنالوا البر حتي تنفقوا مما تحبون و ما تنفقوا من شي ء فان الله

به عليم

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Միայն այն ժամանակ եք բարեպաշտ լինելու, երբ ողորմություն տաք այն բանը, որ ամենից սիրելի է ձեզ համար: Ինչ որ տաք, Աստված կիմանա>:

Այս այան կարևորում է այն բարությունը , որտեղ մարդը նվիրում է այն, ինչին շատ կապված է, և ոչ թե այն, ինչն այլևս իրեն պիտանի չէ: Ասում են, որ իսլամի մարգարեի դուստր Ֆաթիմայի հարսանյաց հանդեսին մի կարիքավոր մարդ նրանից խնդրեց մի վերնաշապիկ: Սակայն Ֆաթիման նրան նվիրեց իր հարսանյաց  նոր զգեստը, այսինքն այն, ինչ ինքը շատ էր սիրում: Իհարկե բարեգործությունը տարբեր դրսևորումներ ունի: Այն կարող է լինել և նյութական և ոչ նյութական:

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնի առումով բարությունը միայն աղոթքի ու նամազի մեջ չէ: Զրկվածներին օգնելը և հասարակության տնտեսական բացը լրացնելը հավատացյալի պարտականությունն է:  

2-Քանի որ Աստված տեսնում է մեր բարեգործությունը, ուրեմն պետք է լավագույնը նվիրաբերենք ու չափսոսանք դրանից:

3-Նվիրվածության ամենաբարձր աստիճանը կարելի է տեսնել նահատակության մեջ, քանի որ նահատակները հանուն Աստծո նվիրում են ամենաթանկը, որ ունեն` իրենց կյանքը:

 4-Նվիրատվության մեջ կարևորը որակն է, ոչ թե քանակը: Իսլամի մեջ բարեգործությունը ոչ միայն սովածներին կշտացնելն է:

5-Իսլամի տեսակետից  բարեգործը ինքն էլ զարգանում է, որովհետև երբ մարդը կարողանում է բաժանվել թվացյալ հաճույքներից  կյանքում նա կարողանում է  ընթանալ դեպի կատարելագործություն:  

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 93 և 94-րդ այաները:

كل الطعام كان حلال بني اسراييل الا ما حرم اسراييل علي نفسه من قبل ان

تنزل التوريه قل فاتوا بالتوريه فاتلوها ان كنتم صدقين / فمن افتري علي

الله الكذب من بعد ذلك فاولئك هم الظلمون

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Իսրայելի զավակներին ամեն տեսակ սնունդ թույլատրված է, բացի այն, ինչ Հակոբը ինքն արգելեց հնգամատյանը տրվելուց առաջ: Ասա. բերեք հնգամատյանը և կարդացեք, եթե ճիշտ եք խոսում: Այն ամբարիշտը, որ ուրանա այս ճշմարտությունները, երկնքի առջև է ստելու>:

Մեդինայի հրեաները քննադատում էին Իսլամի մարգարեին, ասելով, որ իսլամի շարիաթը հակառակ է Մովսեսի և Հիսուսի շարիաթին: Նրանք օրինակ էին  բերում, որ նախորդ մարգարեների ուսմունքներում ուխտի մսի ու նրա կաթի օգտագործումը հարամ է, սակայն իսլամում հալալ է: Այս այան ի պատասխան ասում է, որ ուխտի միսն ու կաթը այն ուտելիքներից են, որ Մովսեսի կողմից նույնպես ընդունված են եղել և միայն Հակոբը արգելեց դրանք օգտագործելը, որովհետև իր  համար վնաս էին: Եվ Իսրայելի ժողովուրդը կարծում էր, որ դա կրոնական ուսմունք է , այն դեպքում, երբ դա անձնական ցանկություն էր: Այնուհետև այս այան ասում է.  Մովսեսի շարիաթի հիմքը հնգամատյանն է, ոչ թե ձեր լսածները և պետք չէ ձեր կողմից հարամ հայտարարված  որևէ բան վերագրել Աստծուն:

Այս այաներից սովորում ենք.

1. Ոչ Աստծո հալալը հարամ հռչակեք  և ոչ էլ նրա հարամը հալալ: Հալալը և հարամը որոշում է   կրոնը:

2. Որևէ ուտեստ հալալ հայտարարելու համար պետք է ունենալ որևէ պատճառ:

3. Մեր անձնական կարծիքը չպետք է կրոնի անվան տակ ներկայացնենք:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 91-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան