Ելք դեպի լույս 95
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 116-120-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 116 և 117-րդ այաները.
ان الذين كفروا لن تغني عنهم امولهم و لااولدهم من الله شيئا و اولئك
اصحب النار هم فيها خلدون / مثل ما ينفقون في هذه الحيوه الدنيا كمثل
ريح فيها صر اصابت حرت قوم ظلموا انفسهم فاهلكته و ما ظلمهم الله ولكن
انفسهم يظلمون /
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Անհավատները Աստծո առջև իրենց հարստության և զավակների պատճառով որևէ առավելություն չեն ունենալու: Նրանք կրակի բաժին են դառնալու, որը չի մարելու: Նրանց տված ողորմությունը նման է այն հրկիզող քամուն, որ փչում է նենգամիտների դաշտերի վրա և փչացնում բերքը: Աստված նրանց հետ անարդար չի վարվել: Իրենք են միմյանց նկատմամբ անարդար >:
Աստծո նկատմամբ անհավատությունը դրսևորովում է նաև այն ժամանակ, երբ մարդը կարծում է, որ եթե ունի հարստություն և ուժ, կարող է ինքնուրույն լուծել իր հարցերը: Մարդկանցից ոմանք կարծում են, որ ունենալով հարստություն և որդիներ իրենք այլևս Աստծո կարիքը չունեն և եթե Աստված էլ լինի, այդ երկուսի գոյության դեպքում չունեն նրա կարիքը: Այս այան մերժում է այդ սխալ կարծիքը և ասում, որ եթե նույնիսկ աշխարհիկ կյանքում երեխաներն ու հարստությունը նրանց փրկեն, հանդերձյալ կայնքում ի՞նչ են պատասխանելու: 117-րդ այան խոսելով նրանց կողմից բաժանվող ողորմության մասին ասում է, որ այն, ինչ նրանք ծախսում են այդ ճանապարհին նման է սերմի, որ սխալ վարելահողում է ցանվել: Մի հողում, որին մշտապես սպառնում են փոթորիկն ու շոգը և այնտեղ բերք չի լինելու:
Այս այաներից սովորում ենք.
1. Երբեք չգոռոզամտանանք մեր հարստությամբ և երեխաներով, փաստելու համար, որ այլևս կարիք չունենք Աստծուն:
2. Իսլամում ողորմություն տալու նպատակը միայն աղքատների փորը կշտացնելը չէ: Այստեղ կարևոր է նաև ողորմություն տվողի զարգացումը, քանի որ անհավատությունը թույլ չի տալիս, որ մարդը բարոյապես զարգանա:
3. Աստվածային բարկությունը գալիս է մեր արարքներից, որովհետև Աստված ինքը անարդար չէ:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 118-րդ այան.
يايها الذين امنوا لاتتخذوا بطانه من دونكم لايالونكم خبالا ودوا ما
عنتم قد بدت البغضاء من افوههم و ما تخفي صدورهم اكبر قد بينا لكم الايت
ان كنتم تعقلون /
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով հավատացյալներ, միայն ձեր միջև մտերիմ կապեր հաստատեք: Անհավատները ջանում են ապականել ձեզ: Նրանք ձեր կորուստն են ցանկանում: Այդ մարդկանց խոսքերից պարզ է դառնում իրենց ատելությունը: Իսկ այն, ինչ թաքնված է նրանց սրտերի մեջ, հոռեգույն է: Մենք արդեն ապացույցներ տվեցինք ձեզ: Եթե հասկանայիք >:
Իսլամական հասարակությանը սպառնացող վտանգներից մեկը օտարների ներխուժումն է իշխանության կարևոր կենտրոններ, քանզի դա վտանգավոր է: Եթե նույնիսկ անհավատները առերես ցույց տան, որ հավատում են մուսուլմաններին, դա չի կարող ճիշտ լինել, որովհետև նրանք չեն սիրում իսլամը և չեն ուզում, որ մուսուլմանները զարգանան: Ընդհակառակը, անհավատները փորձում են ամեն կերպ վերացնել իսլամը:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատացյալը չպետք է դյուրահավատ լինի, այլ պետք է մշտապես զգույշ լինի և խելացի քայլեր կատարի:
2. Օտար ուժերի գոյությունը իսլամական երկրներում արգելվում է որովհետև դա լինելու է ի վնաս մուսուլմանների:
3. Չնայած, որ անհավատների հետ խաղաղ կապեր հսատատելը անհրաժեշտ է, սակայն իսլամը և անհավատությունը երբեք հաշտ չեն իրար հետ:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 119 և 120-րդ այաները.
هانتم اولاء تحبونهم و لا يحبونكم و تومنون بالكتب كله و اذا لقوكم
قالوا امنا و اذا خلوا عضوا عليكم الانامل من الغيظ قل موتوا بغيظكم ان
الله عليم بذات الصدور/ ان تمسسكم حسنه تسوهم و ان تصبكم سيئه يفرحوا بها
و ان تصبروا و تتقوا لايضركم كيدهم شيئا ان الله بما يعملون محيط /
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Դուք սիրում եք նրանց, իսկ նրանք ատում են ձեզ: Դուք հավատում եք ամբողջ գրքին, իսկ նրանք, երբ ձեզ հանդիպեն, կկեղծեն, թե միևնույն հավատքը ունեն, բայց երբ ձեզանից հեռանան, բարկությունից մոլեգնած մատները կկծեն: Ասա նրանց, ձեր ատելության մեջ մեռնելու եք: Հավիտենականը ճանաչում է ձեր սրտերի խորքը:
Ձեզ բարությունը նրանց տխրեցնում է, բայց երբ դժբախտություն հասնի ձեզ, ուրախությամբ են լցվում: Եթե համբերատար և բարեբաշտ լինեք, նրանց չարությունը ձեզ չի վնասի, որովհետև ամենակարողը ճանաչում է նրանց գործերը>:
Այս այաները խոսում են մուսուլմանների նկատմամբ թշնամու չարության մասին և զգուշացնում վերջիններիս. չկարծեք, որ եթե մոտեցել եք նրանց ու սեր խոստացել, նրանք էլ ձեր նման են: Եթե նույնիսկ արտաքուստ էլ ցույց տան թե նման են ձեզ, այն ատելությունը, որ նրանց սրտերում կա, պատճառ է դառնում, որ եթե դուք զարգանաք կյանքում, նրանք անհանգստանան, իսկ եթե դժվարության հանդիպեք, ուրախանան: Ուրեմն պետք է զգոն և դիմացկուն լինել թշնամու խոստումների նկատմամբ և բարեպաշտ` Աստծո հրամանները կատարելու համար: Այս դեպքում նրանք չեն կարող ձեզ վնասել:
Այս այաներից սովորում ենք.
1. Ոչ իսլամական երկրների հետ քաղաքական և տնտեսական կապերը պետք է լինեն փոխադարձ հարգանքի վրա, հակառակ դեպքում իսլամական երկրի նվաստացման պատճառ կդառնան:
2. Մուսուլմանը չպետք է դյուրահավատ լինի և վստահի թշնամու կողմից ընկերության առաջարկին:
3. Այնտեղ, որտեղ թշնամին ցույց է տալիս իր ատելությունը, մուսուլմանը պետք է վարվի նույն կերպ:
4. Թշնամին կարող է հաղթել մուսուլմաններին այն ժամանակ, երբ նրանց շարքերում առաջանան վախ, ագահություն, կամ պակասի բարեպաշտությունը:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 95-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան