Ելք դեպի լույս 97
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 126-131-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 126 և 127-րդ այաները.
وماجعله الله الا بشري كلم ولتطمئن قلوبكم به وماالنصر الامن عندالله
العزيز الحكيم / ليقطع طرفا من الذين كفروا او يكبتهم فينقلبوا خائبين
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. < Նա ձեզ ուղարկեց երկնային զինվորներին, որպեսզի ձեր սրտերը հրճվեն և վստահ լինեն: Հաղթանակն այն է, որ Աստծո կողմից է: Նա հզոր է և իմաստուն: Եթե կամենա, կարող է տապալել անհավատներին, նրանց ստիպել փախուստի դիմել կամ նրանց բնաջնջել>:
Ինչպես նշվեց նախորդ այաներում, աստվածային օգնություններից մեկը ռազմաճակատում հրեշտակներին ուղարկելն է: Հրեշատակները չեն ուղարկվում միայն մարգարեներին: Նրանք կարող են ուղարկվել նաև հավատացյաներին նրանց սրտերը ամրացնելու և հույս ներշնչելու համար: Ինչպես որ սատանան մշտապես փորձում է հավատացյալներին անհավատ դարձնել, հրեշտակները հավատացյալներին խաղաղություն և հույս են պարգևում, որպեսզի նրանք չհուսախաբվեն պայքարից, այլ ընդհակառակը, ավելի հոզոր կամքով շարունակեն այն
Այս այաներից սովորում ենք
1. Յուրաքանչյուր խոսք կամ գրություն, որի պատճառով իսլամի զինվորները հուսախաբվեն, սատանայական է և յուրաքանչյուր խոսք, որ նրանց գոտեպնդի, աստվածային բնույթ է կրում:
2. Թեև Աստված կարող է մուսուլմաններին հաղթանակ պարգևել. սակայն նրա յուրաքանչյուր քայլը իմաստ ունի և եթե մուսուլմանները թուլանան, կպարտվեն:
3. Մուսուլմանների միասնությունն ու ուժը պետք է լինեն այնպիսին, որ թշնամին չկարողանա հարձակվել նրանց վրա ու նվաստացնել նրանց:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 128 և 129-րդ այաները:
ليس لك من الامر شي ء او يتوب عليهم او يعذبهم فانهم ظالمون / ولله ما
في السموات ومافي الارض يغفرلمن يشاء يعذب من يشاء والله غفور رحيم /
Այս այաները թարգմանվում են հետրյալ կերպ. <Ով մարգարե, տերը նրանց ների թե պատժի քեզ հետ կապ չունի: Նրանք անհավատության մեջ են ընկել: Աստված երկնքի և երկրի վեհապետն է: Ներում կա պատժում է ինչպես ցանկանա: Բայց գթած և անհիշաչար է նա>:
Ինչպես տարբեր նյութերում է մեկնաբանվում, Օհոդ պատերազմում թշնամու նետած քարից մարգարեի ատամը և ճակատը վիրավորվեցին: Մարգարեն ասաց. Ով մարդիկ նրանք ինչպես են փրկվելու: Այս այան ուղարկվեց նրան և ասաց. որ նա մարդկության փրկության համար պարտավորություն չունի և միայն աստվածային պատվիրաններն է փոխանցում մարդկանց: Եվ ով ցանկանա կընդունի և ով չցանկանա չի ընդունի դրանք: Աստված ինքն է որոշում, թե ինչպես վերաբերվի նրանց հետ, ովքեր երես են թեքել ու չեն հավատում: Մարգարեի և Ղուրանի ճշմարտացի լինելու նշաններից այս այան է, որը մարդկանց պատժելու և պարգևատրելու վերաբերյալ ասում է, որ մարգարեն որևէ իրավասություն չունի պատժելու կամ պարգևատրելու մարդկանց: Եվ եթե իրոք մարգարեն Աստծո մարգարեն չլիներ, ու իսկապես անկեղծ չլիներ իր գործում, այս այաները չէր կարդա ու կթաքցներ դրանք, որովհետև դրանք սահմանափակում են նրա իրավունքը ներելու կամ պատժելու մարդկանց:
Այս այաներից սովորում ենք
1. Մարգարեն ու նրանից հետո կրոնական առաջնորդները որոշակի պարտականություն ունեն: Նրանք պարտավոր են Աստծո խոսքը հասցնել մարդկանց; Իսկ թե մարդիկ ընդունում են դա կամ չեն ընդունում և թե ինչպես է Աստված դրան վերաբերում, դա մարգարեների գործը չէ:
2. Զղջման ճանապարհը ոչ մի դեպքում և ոչ մեկի առջև փակ չէ; Նույնիսկ նրանք, որ պատերազմից փախել են, և նույնիսկ եթե անհավատները պատերազմի ժամանակ զղջան, Աստված կընդունի:
3. Ներումը կամ չարչարանքը հատուկ է Աստծուն:
4. Աստվածային տանջանքի պատճառը հենց մարդիկ են, ովքեր բռնություն են կիրառում կամ երախտամոռ են դառնում:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 130 և 131 -րդ այաները
يا ايهاالذين امنوا لا تاكلوا الربا اضعافا مضاعفه واتقوالله لعلكم
تفلحون / واتقوا النار التي اعدت للكافرين
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ով հավատացյաներ, ձեր հարստությունը մի բազմապատկեք վաշխառությամբ: Երկնչեք տիրոջից ու երջանիկ կլինեք: Անհավատների համար պատրաստված կրակից վախեցեք, հնազանդվեք Աստծուն և մարգարեին, որպեսզի աստվածային գթությանն արժանանաք>:
Իսլամում ջիհադը և պատերազմը առանձին չեն տնտեսական և հասարակական հարցերից: Ուստի Օհոդի պատերազմի վերաբերյալ այաներում հանդիպում ենք վաշխառության խնդրին, որը մարդկային հասարակության լրջագույն խնդիրներից մեկն է: Աստված ասում է. բարեպաշտ եղեք, վաշխառությունը հակասում է բարեպաշտությանը: Անուհետև ասում է. հեռու մնացեք վաշխառությունից, որպեսզի փրկվեք: Այսինքն, վաշխառությունից հեռու մնալը կարող է մարդուն երջանկացնել ու փրկել: Իհարկե, վաշխառությունը տարբեր ձևեր ունի և իսլամի գիտնականներն ու առաջնորդները այդ մասին տարբեր գրառումներ ունեն: Սակայն այն ինչ ասում է այդ մասին այս այան, հարստություն կուտակելն է, ինչը պատճառ է դառնում, որ որոշ մարդիկ հարստանան, իսկ որոշները` աղքատանան: Ինչևէ, այնպիսի հասարակությունը կարող է թշնամու դեմ պայքարում հաղթել, որի անհատները նվիրված են և ոչ թե կախված փողից;
Այս այաներից սովորում ենք:
1. Բարեպաշտությունը միայն կրոնական արարողություններին հետևելը չէ: Ֆինանսական ու տնտեսական հարցերում նույնպես պետք է լինել բարեպաշտ:
2. Առողջ տնտեսությունը հնարավոր է միայն բարեպաշտության և աստվածային պատվիրանները իրականացնելու լույսի ներքո:
3. Երջանկությունն ու փրկությունը հարստությամբ ձեռք չեն բերվում, այլ մարդկանց իրավունքները հարգելով:
4. Վաշխառությունը անհավատության ու ապերախտության մի տեսակ է և վաշխառու մուսուլմանը նման է անհավատի: Երկուսն էլ դժոխքի բաժին են դառնալու:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 97-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան