Օգոստոս 28, 2016 12:05 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 132-136-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 132 և 133-րդ այաները.

و اطيعوا الله و الرسول لعلكم ترحمون / و سارعوا الي مغفره من ربكم و

جنه عرضها السموات والارض اعدت للمتقين /

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Անհավատների համար պատրաստված կրակից վախեցեք: Հնազանդվեք Աստծուն և մարգարեին, որպեսզի Աստվածային գութին արժանանաք; Ջանացեք արժանի լինել Տիրոջ գթությանն ու արքայությանը, որի տարածությունը հավասար է երկնքին ու երկրին և որ հատկացված է աստվածավախների բնակության համար>:

 Այս այաները մուսուլմաններին կոչ են անում հետևել Աստծուն և մարգարեին: Երկրորդը մուսուլմաններին կոչ է անում բարի գործ անել, որովհետև միայն այդպիսով կարող են քավել իրենց մեղքերը և գնալ աստվածային դրախտ: Օհոդ պատերազմում երկու գործոն պատճառ դարձան, որ մուսուլմանները պարտվեն: Նախ այն, որ դեռ պատերազմը չավարտված, մուսուլմանները սկսեցին ավար հավաքել , ինչը նախապայման ստեղծեց վաշխառության համար և սկսվեց մրցակցություն` ավելի շատ փող ու հարստություն կուտակելու մեջ: Սակայն Ղուրանը հավատացյալներին ասում է, որ ավելի լավ է մրցակցել բարություն անելու համար, որը դրախտ մտնելու առաջին նախապայմանն է: Այնպիսի դրախտ, որտեղ կարելի է տեսնել այն ամենն ինչ կա տիեզերքում և մոլորակի վրա: Իսկ դրա համար, մուսուլմանը պետք է լինի բարեպաշտ:

Այս այաներից սովորում ենք

1.Աստծո բարությանը կարժանանա այն մարդը, ով թույլերի նկատմամբ բարի լինի և նրանց փող պարտք տալու դիմաց տոկոս չստանա ու վաշխատությամբ չզբաղվի:

2. Հավատացյալը երբեք չպետք է կանգ առնի, այլ պետք է մշտապես առաջ շարժվի: Իհարկե, խոսքը բարի գործերի մասին է:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 134-րդ այան

الذين ينفقون في السراء و الضراء و الكظمين الغيظ و العافين عن الناس و

الله يحب المحسنين /

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Բարեպաշտները նրանք են, ովքեր ողորմություն են տալիս թե հաջող և թե անհաջող օրերին և բարկության պահերին իրենց զսպում են ու ներում մարդկանց: Աստված սիրում է բարերարներին>:

 Այս այայում խոսվում է այն մասին, որ թեև  սխալը ներելը և զսպվածությունը հավատացյալների կարևոր առանձնահատկություններից է, սակայն մինչ այդ, աստվածահաճո լինելու համար պետք է հարստությունից նվիրել զրկվածներին և նրանց, ովքեր կարիքի մեջ են: Մարդիկ ընդհանրապես կարծում են, որ բարեգործությամբ պետք է զբաղվեն միայն հարուստները, սակայն հաճախ պատահում է, երբ մարդիկ հարստանում են և դրան զուգահեռ,  նրանց ագահությունը կրկնապատկվում է: Ուրեմն նա, ով հարուստ ժամանակ մյուսների մասին մտածում է, աղքատության ժամանակ էլ իր ունեցվածքի չափով օգնել է ընչազուրկներին: Ուստի այս այան ասում է, որ հավատացյալները պետք է բարեգործ լինեն և' կարող և' անկարող ժամանակ:

Այս այայից սովորում ենք.

1. Բարեգործությունը պահանջում է առատաձեռնություն, ոչ թե հարստություն: Շատ հարուստներ ագահ են և շատ մարդիկ, որ համեստ են ապրում, առատաձեռն են:

2. Հավատացյալ մարդը չպետք է մեկուսացած լինի: Նա պետք է հասարակության մեջ ակտիվ դերակատարություն ունենա և իր հարստությունը որպես միջոց ծառայեցնի հասարակության բարօրության համար:

3. Եթե մարդը ցանկանա աստվածահաճո դառնալ, պետք է անցնի իր ունեցվածքից և իր սիրտը մաքրի բարկությունից ու քենից:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 135-րդ այան:

والذين اذا فعلوافاحشه او ظلموا انفسهم ذكرواالله فاستغفروا لذنوبهم و

من يغفر الذنوب الاالله و لم يصروا علي ما فعلوا و هم يعلمون

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Նրանք, ովքեր սխալ քայլ են կատարում  և անարդար են իրենք իրենց նկատմամբ, հիշում են Տիրոջը և իրենց մեղքերի համար թողություն են խնդրում: Որովհետև Աստծուց բացի, ոչ ոք չի կարող թողություն տալ: Նրանք այն մարդիկ են, որ երբ հասկանում են  սխալ են գործել, հրաժարվում են իրենց սխալից >:

Որոշ մարդիկ կարծում են, որ հավատացյալները երբեք սխալ թույլ չեն տալիս և մեղք չեն գործում: Այս այան  ասում է, որ  բարեպաշտ մարդիկ նույնպես կարող են սխալ կատարել, սակայն ուրիշներից նրանց տարբերությունը այն է, որ առաջին հերթին չեն շարունակում այդ սխալը և երբ գիտակցում են  այդ քայլի բացասական հետևանքների մասին, հրաժարվում են դրանից ու Աստծուց թողություն խնդրում, որովհետև հասկանում են, որ Աստված ներում է և ընդունում է զղջումը:

Այս այայից սովորում ենք

1. Բարեպաշտության համար պետք է որ մարդը ով սխալ է գործել, զղջա և չշարունակի այդ սխալը:

2. Մեղքից ավելի վտանգավոր է այն, երբ մարդ իր մեղքը սխալ չի համարում և երբևէ չի մտածում զղջման մասին:

3. Մեղքը ամենամեծ անարդարությունն է աստվածային հոգու համար: Այն հոգու, որը Աստված է ներշնչել մարդուն:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 136-րդ այան

اولئك جزاوء هم مغفره من ربهم و جنت تجري من تحتها الانهر خلدين فيها و نعم

اجر العملين /

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Բարեպաշտները տիրոջ գթությունը կվայելեն և հավիտենապես կբնակվեն գետերով ոռոգված պարտեզների մեջ: Որքան գեղեցիկ է  վարձատրությունը նրանց, ովքեր բարի գործեր են անում >:

Այս այան մեկ անգամ ևս խոսում է բարեպաշտության մասին և ասում, որ միայն բարեպաշտներն են, որ արժանանում են Աստծո գթությանը: Իսկ երբ նրաք մաքրվում են մեղքերից, հնարավորություն են ստանում մուտք գործել դրախտ և օգտվել աստվածային բարիքներից: Այն անսահման է և նրա ժամանակն էլ հավերժ է: Այստեղ նաև խոսվում է այն մասին, որ բարեպաշտությունը միայն հոգեկան վիճակ չէ: Բարեպաշտության համար առաջին հերթին պետք է բարություն անել:

Այս այայից սովորում ենք

1. Միայն հույսեր և երազանքներ փայփայելով հնարավոր չէ Աստծո գթությանն արժանանալ: Դրա համար պետք է բարի գործ կատարել:

2. Քանի դեռ մարդը չի մաքրվել մեղքից, հնարավորություն չի ունենալու մուտք գործել դրախտ:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 98-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան