Սեպտեմբեր 02, 2016 16:56 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 143-148-րդ այաներին:

  Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 143-րդ այան:

و لقد كنتم تمنون الموت من قبل ان تلقوه فقد رايتموه و انتم تنظرون

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով Օհոդ պատերազմի ռազմիկներ, դուք նախքան թշնամուն հանդիպելը մահ էիք ցանկանում և նահատակություն հանուն Աստծո, բայց ինչո±ւ, երբ նրան հանդիպեցիք, վարանեցիք>:

Երբ Բադր պատերազմում մուսուլմանները հաղթեցին, նրանց մի մասը նահատակվեցին: Այդ ժամանակ նրանցից ոմանք ասացին. Երանի մենք էլ զոհվեինք այդ պատերազմում: Սակայն նույն մարդիկ, երբ տեսան Օհոդ պատերազմում պարտության նշանները, փախուստի դիմեցին, լքելով Աստծո մարգարեին: Այս այան քննադատում է նրանց, ասելով. Ինչո±ւ երբ կյանքի ու մահվան հարց առաջացավ, դուք հայտնվեցիք դիտորդի դերում և չպաշտպանեցիք Աստծո կրոնը և մարգարեին :

 Այս այանից սովորում ենք

1. Չխաբվենք մեր  ցանկություններին ու հույսերին, որովհետև հայտնի չէ, թե գործի ժամանակ ինչպես մեզ կցուցաբերենք:

2. Շատերն են հավակնում, թե հավատացյալ են, սակայն քչերն են պատրաստ իրենց ողջ կյանքը նվիրել ու չհրաժարվել իրենց հավատքից

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 144-րդ այան:

و ما محمد الا رسول قد خلت من قبله الرسل افان مات او قتل انقلبتم علي

اعقبكم و من ينقلب علي عقبيه فلن يضرا شيئا و سيجزي ا الشكرين

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Մոհամմեդը Աստծո առաքյալն է: Նրանից առաջ եկել են նաև ուրիշ մարգարեներ: Եթե նա մեռներ կամ սպանվեր,   պիտի ուրանայի±ք ձեր հավատքը: Ձեր հավատուրացությունը չի կարող վնասել Աստծուն: Նա վարձատրում է իրեն պաշտողներին>:

  Օհոդ պատերազմում սուտ լուրեր տարածվեցին, թե մարգարեն նահատակվել է: Դրա պատճառն այն էր, որ Մուհամմեդ մարգարեի ճակատից արյուն էր հոսում և թշնամու բանակից մեկը բացականչեց. <Մոհամմեդը սպանվել է>: Այս լուրը մի կողմից անհավատների ուրախության պատճառ դարձավ և մյուս կողմից թուլացրեց մուսուլմաններին: Իհարկե,  հավատացյալների մեջ կային մարդիկ, ովքեր գոչում էին, որ եթե Մոհամմեդը չլինի, նրա և Աստծո ճանարպարհը կենդանի են, և ուրեմն պետք չէ փախչել: Այս այան, դիմելով մուսուլմաններին, ասում է. Ձեր մարգարեից առաջ եղել են շատ մարգարեներ: Միթե նրանց մահվան պատճառով  հետևորդները հրաժարվե±լ են իրենց հավատքից, որ դուք Մուհամմեդի մավան պատճառով թուլացել եք և մտածում եք փախուստի դիմել: Դա այն դեպքում, երբ մարգարեն կենդանի է և սա ընդամենը սուտ լուր է, որ տարածվել է թշնամու կողմից: 

Այս այայից սովորում ենք

1. Մարգարեները, ինչպես և մյուս մարդիկ,  ենթարկվում են բնության օրենքներին և հավերժական կյանք չունեն:

2. Մարգարեի կյանքը սահմանափակ է բայց ոչ նրա ճանապարհը: Մենք Աստվածապաշտ ենք ոչ թե անհատապաշտ, որպեսզի մարգարեի մահվան պատճառով հրաժարվենք մեր կրոնից:

3. Երբ մարդիկ հրաժարվում են կրոնից, չեն վնասում Աստծուն և նրա սկզբունքներին, որովհետև Աստված ոչ նրանց կարիքը ունի, ոչ էլ նրանց աղոթքների:

4. Մեր հավատքը պետք է այնքան հզոր լինի, որպեսզի նույնիսկ մարգարեի բացակայության պատճառով չթուլանա:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 145-րդ այան:

و ما كان لنفس ان تموت الا باذن الله كتبا موجلا و من يرد ثواب الدنيانوته

منها و من يرد ثواب الاخره نوته منها و سنجزي الشكرين

<Մարդը մեռնում է Աստծո թույլտվությամբ: Նրա ապրելու օրերի թիվը նախապես որոշված է: Ով ցանկանա այս աշխարհում ստանալ իր վարձատրությունը, կունենա այն: Ով որ հավիտենական կյանքի բարիքներն է ցանկանում, կստանա դրանք: Մենք վարձատրելու ենք նրանց, ովքեր երախտագետ են>:

Պատերազմից փախուստի ամենակարևոր պատճառներից մեկը այն է, որ մարդը ցանկանում է իր կյանքը փրկել մահվան վտանգից: Այս այան ասում է, որ մահը Աստծո ձեռքում է և մեր կյանքը որոշված է: Շատ ծերեր պատերազմ գնացին ու առողջ վերադարձան, իսկ շատ երիտասարդներ, որոնք խուսափեցին պատերազմից, մահացան որևէ դեպքից: Ապա խոսելով պատերազմի մասնակիցների մասին, Ղուրանը ասում է. Մի խումբը ռազմաճակատ է գնում ավար հավաքելու համար և հասնում է իր նպատակին: Մեկ այլ խումբ գնում է պատերազմի` հանուն Աստծո, որպեսզի իր վարձատրությունը ստանա հանդերձյալ կյանքում: Նրանք ստանում են իրենց վարձատրությունը:

Այս այայից սովորում ենք

1. Պատերազմից խույս տալով, հնարավոր չէ խույս տալ մահից:

2. Մահը մեր ձեռքում չէ, սակայն մեր գործերի դրդապատճառը մեր ձեռքում է: Անցողիկ աշխարհը մեր նպատակը դարձնելու փոխարեն, պետք է  հանդերձյալ կյանքի մասին խորհենք, որի սկիզբը մահն է:

Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 146, 147, և 148-րդ այաները.

و كاين من نبي قتل معه ربيون كثير فما و هنوالما اصابهم في سبيل الله و

ما ضعفوا و ما استكانوا و الله يحب الصبرين / و ماكان قولهم الا ان قالوا

ربنا اغفرلنا ذنوبنا و اسرافنا في امرناو ثبت اقدامنا و انصرنا علي القوم

الكفرين / فاتيهم الله ثواب الدنياو ثواب الاخره و الله يحب المحسنين /

Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Քանի մարգարեներ իրենց բազմաթիվ հետևորդներով կռվեցին թշնամու դեմ, սակայն ոչ երկնչեցին, ոչ չթուլացան և ոչ էլ հանձնվեցին թշնամուն այն ձախորդությունների համար, որ կրեցին հանուն Աստծո: Եվ Աստված սիրում է նրանց, ովքեր հավատարիմ են: Նրանք միայն ասում են. Տեր ներիր մեր հանցանքները և մեր պարտականությունների մեջ արած զանցառությունները: Մեր քայլերը հաստատուն դարձրու և օգնիր մեզ պայքարել անահավատ ազգերի դեմ: Աստված նրանց առատորեն վարձրատրեց այս աշխարհում և հանդերձյալում երջանկություն տվեց: Նա սիրում է բարիք գործողներին>:

Այս այաները ասում են. ձեզանից առաջ շատ մարգարեներ պայքարեցին հանուն Աստծո և նրանց հետևում էին իրենց հավատարիմ հետևորդները, որ տարբեր դժվարություններով հանդերձ, երբեք չհրաժարվեցին Աստծուց և երբևէ չթուլացան: Ինչո±ւ դուք, մուսուլմաններդ այդպես չեք անում: Ինչո±ւ եք Աստծո մարգարեին թողնում ռազմաճակատում և լքում նրան թշնամու բանակի դեմ: Ապա Ղուրանը խոսում է աստվածային մարտնչողների առանձնահատկություններից մեկի մասին և ասում է. Նրանք իրենց բոլոր ջանքերով երբեք չեն մոռանում աղոթքը և Աստծո հետ հաղորդակցվելը: Ապավինելով Աստծուն, նրանք աղոթում են, որպեսզի արդարությունը հաղթի անհավատներին: Աստված իրականացնում է նրանց աղոթքը և նրանք հաղթում են անհավատներին, ձեռք բերելով նյութական բարիքներ և հանդերձյալ կայնքում արժանանում են վարձատրության:

Այս այաներից սովորում ենք

1. Պետք է սովորենք նրանցից, ովքեր պատմության ընթացքում պայքարել են արդարության համար և երբեք չեն թուլացել:

2. Հավատքը Աստծո նկատմամբ և աստվածապաշտությունը պատերազմում դիմադրելու հիմքն են:

3. Մարգարեների պատմությունը մշտապես եղել է պայքարով ու ջիհադով և ոչ թե միայն հանգիստ կյանքով:

4. Կարևոր է, որ մենք կատարենք մեր պարտականությունները թե հաղթանակի, թե պարտության ժամանակ:

5. Պատերազմում պարտության պատճառներից մեկը մեղք գործելն է, ուստի իսկական ռազմիկները պետք է Աստծուն ապավինելով վերացնեն բոլոր արգելքները, որպեսզի հաղթեն:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 100-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան