Ելք դեպի լույս 107
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 179-182-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 179-րդ այան.
ماكان الله ليذر المومنين علي ما انتم عليه حتي يميز الخبيت من الطيب
و ما كان الله ليطلعكم علي الغيب و لكن الله يجتبي من رسله من يشاء فامنوا
بالله و رسله و ان تومنوا و تتقوا فلكم اجر عظيم
<Աստված երկարաձգելու է հավատացյալների այն վիճակը, որի մեջ գտնվում են, մինչև այն ժամանակ, երբ չարերին բարիներից զանազանի: Աստված իր գաղտնիքները չի պարզելու ձեր առջև: Նա դրանք վստահում է իր ընտրած առաքյալներին: Ուրեմն հավատացեք Աստծուն և իր մարգարեներին: Եթե հավատաք և երկնչեք, վարձատրվելու եք >:
Այս սուրայի վերջին այաները Օհոդ պատերազմի մասին են և որպես եզրակացություն, դիմելով հավատացյալներին ասում են. Մի կարծեք, թե Աստված հանգիստ կընդունի նրանց, ովքեր հավակնում են, թե հավատացյալ են և նրանք շատ հանգիստ կապրեն: Աստված մշտապես խնդիրներ, դժվարություններ ու խոչընդոտներ է առաջացնում, որպեսզի պարզի, թե ով է իր հավատքի մեջ ավելի անկեղծ: Իհարկե, Աստված գիտի մարդկանց էությունն առանց նրանց փորձության ենթարկելու և իր բոլոր գաղտնիքները վստահում է միայն իր մարգարեներին: Սակայն երբեմն Աստված մարդկանց համար խնդիրներ է առաջացնում, որպեսզի յուրաքանչյուր հավատացյալ բացահայտի իր ներքինը և դրա հիման վրա էլ վարձատրվի: Օհոդ պատերազմը միջոց էր, որպեսզի ճանաչվեին կեղծավորները և մարդիկ տեսնեին նրանց իսկությունը: Եթե մարդիկ իմանան միմյանց գաղտնիքները, հասարակության կարգը կխախտվի և կտիրի խառնաշփոթ: Ուստի, կարիք չկա, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն միմյանց գաղտնինքներից, որպեսզի կյանքն ընթանա իր բնական հունով: Մարդկանց ճանաչելը կատարվում է ժամանակի ընթացքում և փորձությունների ժամանակ:
Այս այայից սովորում ենք .
1. Աստված անհավատներին թույլ է տալիս շարունակել իրենց չարագործությունները, որպեսզի դատաստանի օրը պատժի նրանց: Իսկ այս այայում Աստված հավատացյալներին չի թողնում իրենց բախտի հույսին:
2. Պետք չէ ձգտել իմանալու մարդկանց գաղտնիքները, որովհետև Աստված դա չի ցանկանում:
3. Մարդն ի զօրու չէ հասկանալ կյանքի արարչագործության գաղտնիքները
4. Մեր պարտականությունը հավատալն է և առաքինի լինելը:
5. Մեր գործն այն չէ, որ իմանանք. թե մարդիկ ինչ գաղտնիքներ ունեն և ուրիշներին էլ տեղյակ պահենք այդ մասին:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 180-րդ այան.
و لا يحسبن الذين الذين يبخلون بما اتيهم الله من فضله هو خيرا لهم - بل
هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامه و لله ميرات السماوات و
الارض و الله بما تعملون خبير
<Ագահ մարդն Աստծո առատաձեռնության արդյունքում ստացած իր ունեցվածքից օգուտ չի քաղելու, քանզի դրանք իրեն դժբախտություն են պատճառելու: Իր ագահության պատճառ դարձած առարկաները, ինչպես` մանյակը, հարության օրը կախվելու են նրա վզից: Երկնքի և երկրի ժառանգությունը պատկանում է Աստծուն: Ձեր բոլոր գործերից տեղյակ է նա>:
Այս այան խոսում է այն մասին, որ հավատացյալ մարդը չի կարող անտարբեր լինել իր հասարակության զրկվածների նկատմամբ և հոգ տանել միայն իր մասին: Աստվածային փորձություններից մեկը հենց այն է, թե ինչպես է մարդը վերաբերում թույլերի նկատմամբ: Այնուհետև այս այան խոսում է այն մասին, որ եթե մարդը մտածում է իր ապագայի մասին, պետք է բարեգործություն անի: Իսկ եթե ագահ է, նա դրանից վնասվելու է և' այս և' հանդերձյալ կյանքում: Որովհետև այդ ագահությունը մարդկանց տանջանքի է մատնելու:
Այս այայից սովորում ենք.
1. Մտածել, որ եթե մեր հարստությունից ուրիշին չնվիրաբերենք, ավելի կհարստանանք, սին գաղափար է, քանզի այս բոլոր հարստությունները Աստծո շնորհն են և եթե Աստված ցանկանա, կարող է դրանք կրկնապատկել:
2. Այն հարստությունը, որ չծախսվի հանուն Աստծո, բարիք չի բերելու:
3. Այս աշխարհում ամեն ինչը պատկանում է Աստծուն: Մենք դատարկ ձեռքով եկել ենք այս աշխարհ և հեռանալու ենք նույնպես դատարկ ձեռքով: Ուրեմն ինչո՞ւ ագահություն անենք:
4. Գերի չլինենք աշխարհիկ կյանքին, որովհետև դա մեզ գերի է դարձնելու նաև հանդերձյալում:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 181 և 182-րդ այաներ.
لقد سمع الله قول الذين قالوا ان الله فقير و نحن اغنياء سنكتب ما
قالوا و قتلهم الانبياء بغير حق و نقول ذوقوا عذاب الحريق / ذلك بما قدمت
ايديكم و ان الله ليس بظلام للعبيد
<Աստված լսեց ձայնը նրանց, որ ասում էին. Աստված աղքատ է և մենք` հարուստ: Մենք նկատելու ենք նրանց խոսքերը և անիրավորեն մարգարեների արյունը թափելը, եւ ասելու ենք նրանց. Կրակի պատիժը ճաշակեցեք: Նրանք պետք է գահավիժեն կրակի մեջ, ի պատիժ իրենց գործած ոճիրների: Որովհետև Աստված երբեք անարդար չէ մարդկանց հանդեպ>:
Այս այան այն մասին է, որ Իսլամի մարգարեն մի նամակով դիմում է Մեդինայի շրջակայքում բնակվող հրեաներին, նրանց հրավիրելով հետևել իսլամին, աղոթել առ Աստված և բարեգործություն անել: Հրեաների խմբի առաջնորդը, ծաղրելով նամակը, ասում է. Աստված ունի մեր կարիքը, նա մեր գումարն է ցանկացել, որպեսզի հետագայում հանդերձյալ կայնքում ավելացնի մեր հարստությունը: Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. Այս անիմաստ խոսքերը և այն վերաբերմունքը, որ նրանք ունեցել են աստվածային մարգարեների նկատմամբ, անպատասխան չի մնալու, և հանդերձյալ կյանքում նրանց սպասելու է դժոխքի կրակը:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե Աստված մեզ հրավիրում է բարեգործ լինել և ուշադիր լինել զրկվածների նկատմամբ, դա չի նշանակում, որ նա մեր կարիքն ունի: Որովհետև այն հարստությունը, որ մենք նվիրում ենք, պատկանում է հենց Աստծուն և ժամանակավորապես պահվում է մեզ մոտ:
2. Պետք է հարգել սրբությունները: Անարգալից վերաբերմունքը կրոնական սրբությունների նկատմամբ, խստորեն պատժվում է Աստծո կողմից:
3. Մեղք գործելը և անարդար խոսքեր ասելը հավատացյալներին, հավասար է մարգարեին սպանելուն:
4. Այն, ինչ սպասում է մեզ դատաստանի օրը, կախված է մեզանից և չպետք է մտածենք, որ Աստված անարդար է և վրեժ է լուծում:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 108-րդ համարը կարդաց ԹԽ:Աստված Ձեզ պահապան