Հոկտեմբեր 16, 2016 16:51 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 187-190-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 187-րդ այան.

واذ اخذالله ميثاق الذين اوتواالكتاب لتبينه للناس ولاتكتمونه فنبذوه

وراء ظهورهم واشتروا به ثمنا قليلا فبئس مايشترون /

<Աստված ընդունեց գիտնականների և նրանց դաշինքը, որոնց տրվել է երկնային գիրքը: Պայմանով, որ նրանք մարդկանց ցույց տան գրքի այաները և բնավ չծածկեն դրա վարդապետությունները: Բայց նրանք արհամարhանքով իրենց ուսի վրայից նետեցին  այն և գծուծ շահի դիմաց ծախեցին: Վայ նրանց, որ ծախեցին այն>:

Յուրաքանչյուր հասարակության մեջ կան միջին եւ հասարակ խավին պատկանող մարդիկ, ովքեր իրենց կյանքի համար ճիշտ ուղի ընտրելու կամ կրոնական ծեսերը կատարելու համար, դիմում են մեծամեծներին ու գիտնականներին: Ուստի արդար ու ճիշտ գիտնականները կարող են հասարակությունը բարեփոխել, իսկ անբարո գիտնականները` շեղել այն իր իսկական ճանապարհից: Գիտնականներին Աստված մեծ պատասխանատվություն է տվել` մարդկանց համար  բացահայտել ճշմարտությունը: Գիտնականը ոչ միայն իր պատասխանատուն է, այլ նաև հասարակության: Ուստի աստվածային այաների քողարկումը մեծ մեղք է  նրանց կողմից, որին անդրադառնում է նաև Ղուրանը: Ինչպես տեսնում ենք այսօր, սուրբ գրքերին հետևող գիտնականները լռում են իսլամի մարգարեի ի հայտ գալու կապակցությամբ, որն ավետում է և հնգամատյանը և ավետարանը, և մարդկանց չեն բացահայտում ճշմարտությունը: Նրանք իրենց դիրքը պահպանելու համար պատրաստ են անգամ երկնային այաները նյութապաշտության հետ փոխանակել և ծախել դրանք աշխարհիկ կյանքի նյութական շահերի դիմաց:

Այս այայից սովորում ենք.

1. Ոչ միայն անարդար ու սխալ խոսքը, այլ նաև ճշմարտության քողարկումը մեղք է, որը սպառնում է յուրաքանչյուր գիտնականի և այդ մեղքի հետևանքները կարող են շարունակվել դարեր:

2. Գիտնականները պատասխանատու են մարդկանց նկատմամբ:

2. Նյութապաշտ գիտնականները հասարակությանը ճիշտ ինֆորմացիա փոխանցելու փոխարեն պատճառ են դառնում, որ այն շեղվի իր իսկական ճանապարհից:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 188-րդ այան:

لاتحسبن الذين يفرحون بما اتوا ويحبون ان يحمدوا بما لم يفعلوا فلا

تحسبنم بمفازه من العذاب ولهم عذاب اليم /

<Մի կարծեք, որ իրենց արարքներով հպարտացողները կամ իրենց չարած գործի համար գովեստ ակնկալողները պատժից զերծ կլինեն: Խստորեն պատժվելու են նրանք>:

Մարդիկ բաժանվում են երեք մասի. առաջինը նրանք են, ովքեր աշխատում են, սակայն ուզում են որ Աստծուց բացի որևէ մեկը այդ մասին չիմանա: Այս մարդիկ նույնիսկ բարեգործություն անելիս այնպես են անում, որ ոչ մեկը այդ մասին չիմանա: Երկրորդ խումբը նրանք են, ովքեր որևէ գործ անելիս ցանկանում են որ մարդիկ իմանան այդ մասին ու գնահատեն իրենց: Սրանք ցուցամոլ մարդիկ են:

Երրորդ տեսակի մարդիկ սպասում են որ նույնիսկ  չարած գործերի համար մարդիկ իրենց գնահատեն: Նրանք կարող են նույնիսկ ուրիշի արած գործը վերագրել իրենց կամ ձևացնել, որ գործ են անում: Քանի որ սա համարվում է խաբեություն, նման մարդիկ երբեք չեն երջանկանալու:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը չպետք է սպասի, որ առանց որևէ քայլի իրեն գնահատեն: Դա սխալ սպասելիք է, որը մարդուն վնասում է:

2. Նրանք, ովքեր մեծ պաշտոններ ունեն, սակայն երբեք որևէ քայլ չեն կատարում հասարակության բարօրության համար, չեն երջանկանալու:

3. Կեղծավորությունը և ցուցամոլությունը արգելվում է , որովհետև դա հասարակության մեջ տարածում է  ցուցամոլություն:

4. Հնարավոր է, որ մեղավորը զղջա իր արարքի համար: Սակայն սնապարծ մարդը նույնիսկ չի մտածում զղջալու մասին: Դրա համար էլ նրա համար փրկություն չկա:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 189 և 190-րդ այաները.

و لله ملك السموات و الارض و الله علي كل شي ء قدير / ان في خلق

السموات و الارض و اختلاف اليل و النهار لايات لاولي الالباب /

<Երկնքի և երկրի կայսրությունը պատկանում է Աստծուն: Նա ամեն բանի վրա իշխանություն ունի: Իմաստուն մարդիկ Աստծո զօրության նշանները տեսնում են երկնքի ու երկրի ստեղծագործության և գիշերվա ու ցերեկվա հաջորդականության մեջ>:

Ղուրանի առանձնահատկություններից մեկն այն է, որ մուսուլմաններին հրավիրում է խորհել արարչագործության մասին, չնայած նա, ով հավատում է Ղուրանին, իրականում հավատում է նաև Աստծուն: Սակայն այն հավատքը արժեք ունի, որը զուգորդվում է գիտակցության հետ: Մուսուլմանը ոչ միայն պետք է ուշադրություն դարձնի այն հողին, որի վրա ոտք է դնում, այլ պետք է  նայի երկնքին ու իր գլխավերևը և մտածի տիեզերքի ու արարչագործության հրաշքի մասին: Նույնիսկ ամենապարզ ու կրկնվող երևույթը տիեզերքում` գիշերն ու ցերեկը, նրա համար չպետք է աննշան կամ անկարևոր համարվեն: Դա ինքը աստվածագիտության մեծ դաս է և սրանից էլ կարելի է իմանալ Աստծո անսահման ուժի մասին և հասկանալ, որ այս մոլորակը գոյություն ունի միայն Աստծո կամոք: Ասում են, որ իսլամի մարգարեն մի գիշեր իր տանը հանգստանում էր, երբ դեռ ամբողջովին չէր հանգստացել, նա կանգնեց, որ նամազ արեցի: Նամազի ժամանակ մարգարեն այնքան լացեց, որ իր շորերը թրջվեցին: Երբ նրանից հարցրեցին այդ մասին, նա պատասխանեց. երեկ գիշեր Աստված ինձ ուղարկեց այաներ, որոնք ստիպում էին մտածել արարչագործության մասին: Վայ նրանց, ովքեր այս այաները կարդալով չխորհեն այդ մասին: Նա նաև ասաց, որ այդ այաները, որոնք են Ալ Իմրան սուրայի 190-194-րդ այաները, պետք է ընթերցվեն նախքան գիշերային նամազը:

Այս այաներից սովորում ենք.

1.Երկիրը և դրան վերաբերող հարցերը երբեք չեն կարող հասնել երկինքներին: Երկրի վրա մի փոքրիկ տարածքին  իշխելը չի կարելի համեմատել Աստծո թագավորության հետ`երկինքների և երկրի վրա:

2. Արաչագործության գիտությունը հիմք է տալիս, որ մենք խորապես ճանաչենք նրան ու իմանանք, թե ինչպիսի ուժ ունի այն:

3. Աստվածագիտության համար շատ կարևոր է բնագիտությունը և տիեզերքի վերաբերյալ ուսումնասիրությունը:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 109-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան