Ելք դեպի լույս 110
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 191-195-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 191-րդ այան.
الذين يذكرون ا قياما و قعودا و علي جنوبهم و يتفكرون في خلق السموات
و الارض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار/
<Նրանք, որ ոտքի վրա, նստած կամ պառկած վիճակում Աստծո մասին կամ տիեզերքի արարման շուրջ են խորհրդածում, գոչում են. Աստված այս ամենը պարապ տեղը չի ստեղծել: Փառաբանվի'ր ով Աստված: Տեր, մեզ զերծ պահիր կրակի պատժից >:
Երկինքն ու երկիրը, ողջ տիեզերքն ու բոլոր կենդանիները, Աստծո գոյության ապացույցն են: Այս այաները խոսում են հենց այդ մասին, ասելով, որ որոշ մարդիկ խորհում են արարչագործության մասին և տեսնելով այս ամենը, մտածում են, որ դրանք ստեղծվել են որոշակի նպատակով: Նրանք ընկալում են, որ այս աշխարհը ոչ միայն Արարիչն է, այլ Արարիչը այս ամենն ստեղծել է որոշակի նպատակով: Երբ մարդը տուն է կառուցում, նա դա կատարում է որոշակի նպատակով: Առանց նախագծի հնարավոր չէ տուն կառուցել: Այս ամենն իմանալով կարելի՞ է ասել, որ տիեզերքն առանց որևէ նպատակի է արարվել: Իսկ եթե ընդունենք, որ աշխարհն ունի նպատակ, պետք է պարզենք, թե մենք այնտեղ ինչ դեր և տեղ ունենք և ինչ պարտականություններ են դրված մեր ուսերին: Ղուրանն ասում է, որ իսկական գիտնականներն ու մտավորականները մշտապես խորհում են այս մասին և եթե այդ կապակցությամբ չեն կատարել իրենց պարտականությունները, մշտապես զղջում են և Աստծուց թողություն խնդրում:
Այս այայից սովորում ենք.
1. Գիտնականը պետք է մշտապես հիշի Աստծուն:
2. Հավատքը արժեքավոր է , եթե դրա հիմքում կա միտք:
3. Արարչագործությունը ունեցել է որոշակի նպատակ, որն է` մոտենալ Աստծուն: Եվ որքան մենք հեռանանք այս նպատակից, այնքան կմոտենանք դժոխքին:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 192-րդ այան.
ربنا انك من تدخل النار فقد اخزيته و ما للظالمين من انصار
<Տեր նրան, որ բոցերի մեջ ես նետելու, նվաստանալու է: Նենգամիտների համար որևէ հույս չկա>:
Այս այան խոսում է աստվածային պատժի մասին և ասում, որ թեև դժոխքի կրակը շատ սարսափելի է, սակայն ավելի սարսափելի է այն խայտառակությունը, որը սպասվում է այն գիտնականներին, որոնք մարդկանց մոլորեցնում են: Սովորական մարդիկ սարսափում են դժոխքի կրակից, սակայն գիտնականներն ու մտավորականները սարսափում են դատաստանի խայտառակությունից, քանզի հասկանում են, որ դա ավելի սարսափելի է, քան դժոխքի կրակը:
Այս այայից սովորում ենք.
1. Արարչագործության մասին ունեցած սխալ կարծիքը և դրան լուրջ չվերաբերելը պատճառ են դառնում, որ մարդն ինքն իրեն վնասի: Դատաստանի օրը նրանք զրկվում են Աստծո միջնորդների բարեխոսությունից:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 193 և 194-րդ այաները.
ربنا اننا سمعنا مناديا ينادي للايمان ان آمنوا بربكم فامنا ربنا
فاغفرلنا ذنوبنا و كفرعنا سيئاتنا و توفنا مع الابرار/ ربنا و آتنا ما
وعدتنا علي رسلك و لاتخزنا يوم القيامه انك لا تخلف الميعاد /
<Տեր , մենք լսեցինք, քո մարգարեի ձայնը, որ մեզ հավատքի էր կանչում, գոչելով. Հավատացեք Աստծուն: Եվ մենք հավատացինք: Տեր, ներիր մեր հանցանքները, սրբիր մեր մեղքերը և այնպես արա, որ արդարների ճանապարհին մեռնենք: Տեր, շնորհիր մեզ այն, ինչ խոստացար մարգարեիդ միջոցով և ամոթով մի ծածկիր մեզ վերջին դատաստանի օրը, որովհետև քո խոստումները դու չես դրժում>:
Նրանք, որ ճշմարիտ գիտնական են և ճիշտ են մտածում, ոչ միայն հետևում են իրենց ուղեղին ու իրենց բանականությամբ հասկանում թե ինչ է նշանակում արարչագործություն, այլ հետևում են նաև աստվածային մարգարեներին, ովքեր մարդկանց հրավիրում են հավատքի առ Աստված: Նրանք դրական են պատասխանում այդ կոչերին ու արտահայտում են իրենց հավատքը: Այդ մարդիկ իրենց ամենափոքր սխալի համար անգամ զղջում են և իրենց կյանքի համար բարին են ցանկանում, քանզի գիտեն, որ միայն բարի գործերով կարող են շահել Աստծո գոհունակությունը: Նրանք մշտապես Աստծուց խնդրում են կատարել իր խոստումները: Եվ իհարկե, Աստված երբեք չի դրժում դրանք:
Այս այաներից սովորում ենք.
1. Ճշմարիտ խոսքին հետևելը բանականության նշաններից է:
2. Յուրաքանչյուր խելամիտ մարդ ջանում է հեռու մնալ մեղքերից և երբ սխալ է գործում, զղջում է:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 195-րդ այան.
فاستجاب لهم ربهم اني لا اضيع عمل عاملا منكم من ذكر او انثي بعضكم
من بعض فالذين هاجروا و اخرجوا من ديارهم و اوذوا في سبيلي و قاتلوا و
قتلوا لاكفرن عنهم سياتهم و لادخلنهم جنات تجري من تحتهاالانهارثوابا من
عندا وا عنده حسن الثواب
<Տերը, լսելով նրանց աղաչանքները, ասում է. Ձեր միջից ոչ մեկի // ոչ տղամարդկանց և ոչ էլ կանանց// գործը չի կորսվի: Ամեն ոք ստանալու է իր վարձքը: Ես սրբելու եմ նրանց մեղքերը, ովքեր վտարվեցին իրենց տներից, նրանց, որ ինձ պաշտպանելու համար տառապեցին, կռվեցին և մեռան: Նրանց մտցնելու եմ այնպիսի պարտեզներ, որտեղ գետեր են հոսում :Աստվածային վարձատրությունն այս է և անտարակույս, Աստծո պարգևները հրաշալի են>:
Այս այայում Աստված լսում է գիտնականներին, դրական պատասխան տալիս նրանց խնդրանքներին և կատարում նրանց աղոթքը: Աստված նրանց ասում է, որ այս աշխարհում ոչ մի բարեգործ անպատասխան չի մնա. լինի տղամարդ, թե` կին: Որովհետև ոչ մեկը մյուսի նկատկամբ առավելություն չունի: Մարդկանց տարբերությունը միայն նրանց առաքինության չափն է: Ղուրանը խոսում է նաև սրբազան պատերազմի մասին, ասելով, որ միայն հավատքը արժեք չի կարող ունենալ, ինչպես նաև գիտելիքը: Դրանց կողքին անպայման պետք է լինի բարի գործ, որը կարող է Աստծուն երջանկացնել:
Այս այայից սովորում ենք.
1. Ոչ մի բարի գործ անպատասխան չի մնա, եթե բարեգործությունը կատարվում է հանուն Աստծո:
2. Տղամարդը և կինը մարդկային կատարելագործության հասնելու համար հավասար են և այս կապակցությաբ նրանց մեջ տարբերություն գոյություն չունի:
3. Քանի դեռ մարդը չի մաքրվել մեղքից, չի կարող դրախտում տեղ ունենալ:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 110-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան