Հոկտեմբեր 16, 2016 17:46 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 7-10-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 7-րդ այան.

 

للرجال نصيب مما ترك الوالدان و الاقربون و للنساء نصيب مما ترك

الوالدان و الاقربون مما قل مند او اكثر نصيبا مفروضا

<Այրերը և կանայք պետք է ստանան մեկ մասը այն հարստության, որ թողել են իրենց հայրերը, մայրերը կամ այլ ազգականները: Ժառանգությունը մեծ լինի թե փոքր, օրենքով սահմանված իրենց մասը պետք է տրվի>:

Երբ մահացավ Մարգարեի բարեկամներից մեկը , նրանով հանդերձ, որ նա ուներ կին  և անչափահաս երեխաներ, մահացածի եղբորորդիները նրա հարստությունը բաժանեցին իրար մեջ, բաժին չտալով կնոջն ու երեխաներին: Այն ժամանակ կար օրենք որի համաձայն, այն տղամարդիկ որոնք գնում էին ռազմաճակատ, կարող էին ստանալ ժառանգությունը: Այս այան, ի պաշտպանություն կանանց ասում է, որ նրանք նույնպես իրավունք ունեն ստանալ ժառանգություն: Եվ անկախ

ժառանգության չափից, դրա բաժինը սահմանված է Աստծո կողմից:

Այս այայից սովորում ենք:

1. Իսլամը միայն աղոթքի և ծոմի կրոն չէ: Այն կարևորում է մարդկանց աշխարհիկ կյանքը և հենց այդ պատճառով էլ մասնակից է դառնում նրանց տնտեսական հարցերին:

2. Ժառանգության բաշխումը պետք է լինի աստվածային պայմանների, ոչ թե հասարակական սովորույթների համաձայն:

3. Ժառանգության չափաբաժինը դրա բաժանման հարցում ոչ մի դեր չունի: Կարևորը արդարությունը պահպանելն է: Ժառանգության քիչ լինելը չպետք է պատճառ դառնա, որպեսզի որևէ մեկը դրանից զրկվի:

 

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 8-րդ այան:

و اذا حضرالقسمته ولواالقربي و اليتامي و المساكين فارزقوهم منه و

قولوا لهم قولا معروفا

<Եթե ժառանգությունը բաժանելու պահին ներկա եղան բարեկամներ, կամ որբեր ու կարիքավորներ, ովքեր մաս չունեն ժառանգությունից,  նրանց նույնպես բաժին տվեք, նրանց հետ խոսեք քաղցր լեզվով և ըստ արժանվույն>:

Այս այան խոսում է շատ կարևոր վերաբերմունքի մասին: Այսինքն այն մասին, թե մարդը ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերի հարազատների, բարեկամների և հատկապես` որբերի ու աղքատ մարդկանց նկատմամբ: Թեև ժառանգության օրենքի համաձայն նրանք ոչինչ չեն ստանում, սակայն ժառանգորդների համաձայնությամբ կարելի է այդ մարդկանց հատկացնել մի բաժին, որպեսզի  նրանց մեջ չարթնանան նախանձն ու քենը: Իսկ  դա նպատսելու է ընտանեկան ու բարեկամական կապերի ամրապնդմանը: Ղուրանը այստեղ կարևորում է այդ մարդկանց հետ քաղցր լեզվով խոսելը, որպեսզի նրանք չզգան, որ անտեսվում են:

Այս այայից սովորում ենք

1. Կարևորենք զրկվածների պահանջները և օգնենք նրանց տարբեր առիթներով:

2. Նվեր տալով և մտերմիկ վերաբերմունքով ավելացնենք բարեկամական կապերը, որպեսզի այդ հարաբերություններում իշխող լինի բարությունը:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 9-րդ այան:

وليخش الذين لوتركوا من خلفهم ذريه ضعافا خافوا عليهم فليتقواالله

و ليقولوا قولا سديدا

<Նրանք, որ մեռնելուց հետո թողնում են անչափահաս որդիներ, թող իրենց սրտում փայփայեն Տիրոջ երկյուղը և գութը: Իսկ իրենց ձայնը ի նպաստ որբերին բարձրացնելով, թող նրանց բախտը արդարությամբ տնօրինեն >:

Որպեսզի Ղուրանը մարդկանց շրջանում տարածի ուշադրությունը որբերի նկատմամբ, մի քանի տեղերում անդրադառնում է նրանց նկատմամբ արդար վերաբերմունքին, ասելով , որ եթե դուք մտահոգ եք թե ձեզանից հետո ինչպես են վերաբերվելու ձեր երեխաներին, ուրեմն ինքներդ էլ ճիշտ վերաբերվեք որբերին, միշտ հիշեք Աստծուն և որբերի նկատմաբ չարություն մի գործեք: Ճիշտ խոսքերով ու քայլերով գրավեք նրանց սրտերը և նրանց վերաբերվեք բարութամբ:

Այս այայից սովորում ենք:

1. Որբերին և չունևորներին վերաբերվենք այնպես, ինչպես ցանկանում ենք որ վերաբերվեն ձեր զավակների հետ:

2. Մեր բարի գործը արտացոլվում է հասարակության մեջ և ոչ միայն մեր կենդանության օրոք, այլ նաև մեզանից հետո: Որեմն եթե մենք սխալ քայլ կատարենք, այդ սխալի հետևանքները տեսնելու են մեր զավակները:

3. Որբերը միայն ուտելիքի և հագուստի կարիք չունեն: Պետք է ուշադրություն դարձնել նաև նրանց զգացմունքներին:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 10-րդ այան:

ان الذين ياكلون اموال اليتامي ظلما انما ياكلون في بطونهم نارا و

سيصلون سعيرا

<Նրանք, որ անօրինությամբ լափում են որբի ժառանգությունը, իրենց աղիքները կրակով կլցնեն և կսպառվեն հրավառ բոցերի մեջ >:

Այս այան խոսում է այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ  անօրեն վերաբերմունքը որբերի նկատմամբ: Որբերի ունեցվածքը լափելը նշանակում է, որ մարդը սնվում է կրակով: Ընդհանրապես մենք տենում ենք մեր  գործերի հետևանքների միայն մի մասը: Իսկ դրանց մյուս մասը թաքնված են: Մենք այդ ամենը կտեսնենք հանդերձյալ կյանքում և այնտեղ է, որ մեր քայլերը դատվելու են: Այս այան ասում է. որ եթե որևէ մեկը յուրացնի որբերի ունեցվածքը, դա նշանակում է, որ  վառել է որբի սիրտը ու նեղացրել նրան: Այդպիսի մարդը արժանի է նրան, որ իր աղիքները լցվեն կրակով ու նրա ողջ էությունը վառվի:

Նախորդ այաներում Ղուրանը անդրադառնում էր սխալ արարքի հասարակական հետևանքներին: Այս այայում խոսվում է ավելի ներքին, անձնական հարցերի մասին, որպեսզի հավատացյալ մարդիկ իմանան, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրենց քայլերը:

Այս այաներից սովորում ենք:

1. Մեկի ունեցվածքը յուրացնելը, հատկապես եթե դրանք որբեր են, կարող է արտաքուստ շատ հաճելի լինել, սակայն դա իրականում ոչնչացնելու է մարդու հոգին ու սիրտը:

2. Դժոխքի կրակը հենց մարդու սխալ արարքների կրակն է: Աստված չի ցանկանում վառել  իր արարածներին: Մենք ինքերս ենք դիմում այնպիսի քայլերի, որոնց հետևանքով ասես ինքներս մեզ  վառում ենք մեր մեղքերի կրակում:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 114-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան