Ելք դեպի լույս 123
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 40-43-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 40-րդ այան:
ان الله لايظلم مثقال ذره وان تك حسنه تضاعفها ويوت من لدنه
اجراعظيما
Աստված ոչ մեկին չի խաբում : Նույնիսկ մեկ հյուլեի չափ: Նա բարի գործերը փոխարինում է կրկնապատիկ: Եվ ինքն իր ձեռքով փառավոր վարձատրություն է շնորհում:
Նախորդ այաներում ասված է, որ նա, ով չի ցանկանում բարեգործություն անել, փաստորեն անտեսում է աստվածային բարիքներն ու դառնում անհավատ, ում սպասվում են աստվածային պատիժներ: Այս այայում ասված է այն մասին, որ աստվածային պատիժները բռնություն չեն մարդկանց նկատմամբ: Դրանք մարդկանց գործունեության արդյունքն են: Որովհետև բռնության արմատը տգիտությունն է, հոգեկան բարդույթները, ահագությունը կամ մեծամտությունը: Իսկ Աստված հեռու է բոլոր այդ թերություններից և որևէ պատճառ չունի իր արարածների նկատմամբ բռնություն կիրառելու: Մարդն իր սխալ քայլերով է բռնություն կիրառում ինքն իր նկատմամբ: Անուհետև այս սուրան ասում է. Աստված ձեզ հրավիրում է կատարել բարի գործեր : Եվ նա, ով հետևի այս հրավերին, Աստված նրան հանդերձյալ կյանքում կրկնապատիկ կվարձատրի: Ինչպես այլ այաներում է ասվել, սրտանց բարեգործությունը Աստծո կողմից յոթ հարյուր անգամ ավելի է գնահատվում:
Այս այայից սովորում ենք.
1. Աշխարհի դժբախտությունները մարդու ագահության արդյունք են: Ինչպես ասում են, մարդն ինքն է իր նկատմամբ չարություն կիրառում:
2. Մեղքերի պատիժը հավասար է հենց դրանց և Աստված ոչ մի հյուլեի չափ չի ավելացնում այն: Սակայն բարության վարձատրությունը շատ ավելին է, քան ինքը բարությունը:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 41 և 42-րդ այաները.
فكيف اذا جئنا من كل امه شهيد و جئنابك علي هولاء شهيدا/ يومئذ يود
الذين كفروا وعصموا الرسول لوتسوي بهم الارض ولا يكتمون الله حديثا
<Ի՞նչ են անելու անհավատները, երբ հավաքենք իրենց դեմքով վկայություն տալու: Ով մարգարե, այդ օրը, նրանք, ովքեր անհավատ ու անհնազանդ են դարձել մարգարեի նկատմամբ, կփափագեն հողի հետ հավասարվել : Եվ այդ ահավոր օրը նրանք ցանկանալու են փոշու վերածվել, բայց իրենց արարքներից ոչ մեկը չեն կարող ծածկել Աստծուց >:
Դատաստանի օրը վկաները բազմաթիվ են: Եվ այդ օրն այնտեղ են ոչ միայն մարդիկ ու հրեշտակներ, այլ նաև մարգարեներ: Իհարկե, յուրաքանչյուր մարգարե վկա է իր ժողովրդի արարքների համար, ինչպես իսլամի մագարեն: Իհարկե, իսլամի մարգարեն բացի այն, որ իր ժողովրդի վկան է և համարվում է ամենամեծը մարգարեների մեջ, նաև իրեն նախորդող մարգարեների վկան է: Նրա ներկայությունը համարվում է չափորոշիչ: Մարգարեի ներկայությունը և վկայությունը դատաստանի օրը, պատճառ է դառնում, որպեսզի անհավատները և մարգարեի հակառակորդները երազեն, որ երբեք ծնված չլինեին, կամ փոշի լինեին ու մնային հողի տակ: Սակայն ի՞նչ օգուտ, երբ այլևս հնարավոր չէ նման ցանկություններ ունենալ: Ժամանակը ավարտվել է և այսքան վկայի առկայությամբ հանդերձ, հնարավոր չէ ծածկել որևէ սխալ արարք: Իհարկե յուրաքանչյուր խոսք և անգամ միտք, հնարավոր չէ թաքցնել Աստծուց:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեները վկա են իրենց ժողովրդի համար և Աստված դատաստանի օրը յուրաքանչյուր ժողովրդի դատում է իր մարգարեի պատվիրաններով ու հրամաններով:
2. Աստված վկայի կարիք չունի: Սակայն մարդը պետք է իմանա, որ Աստծուց բացի, գոյություն ունեն նաև այլ վկաներ, որոնք իր դեմ վկայություն են տալու դատաստանի օրը:
3. Անհնազանդ լինել մարգարեի պատվիրաններին, նշանակում է անհավատ դառնալ Աստծո նկատմամբ:
4. Դատաստանի օրը զղջման և ափսոսալու օր է:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 43-րդ այան.
ياايها الذين آمنوا لاتقربواالصلوه وانتم سكاري حتي تعلموا ماتقولون و
لاجننا الاعامري سبيل ختي تغتسلوا و ان كنتم مرضي او علي سفر اوجاء /
<Ով հավատացյալներ, մի աղոթեք բնավ, երբ գինովցած եք: Սպասեցեք, երբ ի վիճակի կլինեք հասկանալու ձեր արտասանած բառերը: Երբ աղտոտվել եք, մինչև որ չլվացվեք, մի աղոթեք: Հիվանդության կամ ճամփորդության ժամանակ, երբ բնական կարիքներ ունեք, կամ երբ կանանց հետ հարաբերություն եք ունեցել, ջուր չլինելու դեպքում ավազով շփեք ձեր դեմքերն ու ձեռքերը: Աստված գթած ու անհիշաչար է>:
Այս այան խոսում է աղոթելու օրենքների մասին: Այն նախ անդրադառնում է աղոթքի բարոյական արժեքին, որն ուշադրությունն է Աստծո նկատմամբ և այնուհետև մաքրությանը: Ընդհանրապես, աղոթելու նպատակը առաջին հերթին հաղորդակցվելն է Աստծո հետ, քանի որ այն մարդը, որ հաղորդվելու է Աստծու հետ ազատվելու է բոլոր կապանքներից: Եվ դա այն դեպքում, երբ աղոթքի ընթացքում առկա լինի նաև հոգևորը: Ուստի եթե պատճառ կա, որ մարդը աղոթքի ժամանակ լիովին զգոն չլինի, նա չպետք է աղոթի: Այս այայում գինին որպես հարբելու միջոց արգելվել է: Այլ այաներում նույնպես արգելվում է աղոթել քնկոտ կամ անտրամադիր վիճակում: Ամեն դեպքում, մարդն աղոթելիս պետք է իմանա, թե ում առջև է կանգնած և նրանից ինչ է ցանկանում: Սակայն բացի այն, որ մարդու հոգին պետք է Աստծո հետ լինի, նրա մարմինը նույնպես պետք է զերծ մնա ամեն տեսակ արատից ու աղտոտվածությունից: Ուրեմն, եթե մարդը մերձենալու ժամանակ ինչ որ ձևով աղտոտվել է, իրավունք չունի ոչ միայն աղոթել, այլ նույնիսկ մտնել մզկիթ: Ասում են, որ նա ընդամենը կարող է մզկիթի մի դռնից ներս մտնել և մյուս դռնից դուրս գալ: Ընդհանրապես, մարքվելու համար ջուրն անհրաժեշտ է: Սակայն երբեմն հնարավոր է, որ ջուր չլինի, կամ մարդը հիվանդ լինի և նրա համար ջուրը վնասակար լինի: Եվ Աստված հողը փոխարինում է ջրով, որպեսզի մարդը մաքրվի հողով: Իհարկե, այդ հողը պետք է մաքուր և հաճելի լինի:
Այս այայից սովորում ենք.
1. Աղոթքը միայն որոշակի բառերի արտասանություն կամ շարժումներ չեն: Աղոթքի հոգին այն է, որ մարդը հաղորդակցվի Աստծո հետ : Դրա համար անշուշտ անհրաժեշտ է զգոնություն:
2. Մզկիթը սրբություն է: Մզկիթ չպետք է մտնել աղտոտված ժամանակ:
3. Հոգեկան և ֆիզիկական մաքրությունը առաջին նախապայմանն է Աստծո հետ հաղորդակցվելու համար:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 123-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան