Նոյեմբեր 27, 2016 22:56 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 48-52-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 48-րդ այան:

ان الله لايغفران يشرك به ويغفرمادون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد

افتري اثما

<Աստված երբեք չի ներելու կռապաշտներին: Կռապաշտությունը ոճիրներից ամենամեծն է>:

Այս այան բոլոր հրեաներին, քրիստոնյաներին ու մուսուլմաններին կոչ է անում հրաժարվել այն արարքներից ու գաղափարներից, որոնք կարող են մարդուն հեռացնել Աստծուց: Այս այայում ասվում է, որ չնայած Աստված բարի է և գթած, սակայն կռապաշտությունը աններելի հանցանք է, քանի որ այն խաթարում է մարդու հավատքը: Իհրակե, այստեղ նաև նշվում է, որ Աստված ներելու է ում որ ցանկանա, եթե նույնիսկ նրանք չզղջան: Սակայն կռապաշտության մեղքը չի ներվելու և եթե կռապաշտը չզղջա ու հավատքի չգա, չի ներվելու Աստծո կողմից: Ասում են, որ այս այան Ղուրանի ամենահուսալի այաներից է , որովհետև թույլ չի տալիս, որ մեղավոր մարդիկ, եթե նույնիսկ նրանց մեղքը շատ մեծ լինի, հուսահատվեն աստվածային բարությունից: 

Այս այայից սովորում ենք.

1. Կռապաշտությունը թույլ չի տալիս, որ մարդը ստանա աստվածային բարությունը: Մարդն այսպիսով իրեն զրկում է աստվածային բարիքից:

2. Ամենամեծ սուտն այն է, որ Աստծուն հավասար ուժ հռչակենք:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 49 և 50-րդ այաները.

الم ترالي الذين يزكون انفسهم بل الله يزكي من يشاء ولايظلمون فتيلا/

انظركيف يفترون علي الله الكذب وكفي به اثما مبينا

<Դուք տեսել եք մարդկանց, ովքեր իրենք իրենց ադար են համարում: Բայց Աստված արդարացնում է միայն նրանց, ում ցանկանա: Նա ոչ ոքի նկատմամբ անարդար չի լինում: Չե՞ս  տեսնում, թե ինչպիսի ստեր են վերագրում Աստծուն: Այս ամբարիշտությունը բավական մեծ ոճիր չէ՞ արդյոք>:

Այս այան մերժում է մուսուլմանների  և սուրբ գրքերի հետևորդների որևէ արտոնություն ունենալը: Այն ասում է. Ինչո՞ւ է ձեզանից յուրաքանչյուրը մյուսին սխալ և իրեն ճիշտ համարում: Ինչո՞ւ եք անընդհատ ձեզ գովաբանում և անթերի համարում, այն դեպքում, երբ Աստված տեղյակ է, թե ինչ կա ձեր մեջ և գիտե նաև, թե ով ինչ արժանինքեր ունի: Նա է, որ ըստ մարդկանց արարքների, նրանց մաքրում է սխալից ու թերությունից: Այլ խոսքով, իսկական իմաստունը նա  է, որին Աստված է իմաստուն համարում, և ոչ թե գոռոզ մարդիկ, ովքեր իրենց գերադասում են մյուսներից և նույնիսկ իրենք իրենց հավասարեցնում Աստծուն: Սա մեծ մեղք է, որ կարող է սպառնալ նաև աստվածային կրոնի հետևորդներին: Այս և Ղուրանի մյուս այաները մուսուլմաններին զգուշացնում են կրոնական գոռոզամտության մասին: Ինչպես ասում էր իմամ Ալին. Առաքինի մարդկանց յուրահատկություններից մեկն այն է, որ երբ նրանց փառաբանում են, վերջիններս սոսկում են, քանի որ նրանք ոչ միայն իրենք իրենց չեն փառաբանում, այլ   սարսափում են որ երբ ուրիշները իրենց փառաբանեն, իրենք կարող են գոռոզամիտ դառնալ:

Այս այաներից սովորում ենք.

1. Ամենակարևոր արժեքն այն է, երբ Աստված է տեսնում մարդու առաքինությունները և ոչ թե մարդն ինքն է իրեն գովաբանում:

2. Ինքնագովեստը գոռոզության պատճառ է դառնում, ինչի պատճառով մարդն այլևս որպես Աստծո արարած չի ենթարկվում նրան:

3. Ամենամեծ մեղքն այն է, երբ մարդ իրեն հավասար է համարում Աստծուն: Եվ դրա համար պատիժ է սահմանված:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 51 և 52-րդ այաները.

الم ترالي الذين اوتوانصيبا من الكتاب يومنون بالجبت والطاغوت و

يقولون للذين كفروا هولاء اهدي من الذين آمنواسبيلا/ اولئك الذين لعنهم

الله ومن يلعن الله فلن تجدله نصيرا

<Արդյոք չե՞ք տեսել նրանց, ովքեր սուրբ գրքերի մեծ մասը ընդունելուց հետո, տակավին հավատում են կռապաշտներին ու կուռքերին և պնդում, թե անհավատների հիմնած կրոնը ավելի ճշմարիտ է, քան հավատացյալներինը: Իրենք են, որ ծածկված են աստվածային անեծքով: Ո՞վ կարող է պաշտպանել նրան, ում անիծել է Աստված>:

Օհոդ պատերազմից հետո, Մեդինայի մի խումբ հրեաներ գնացին Մեքքայի անհավատների մոտ, որպեսզի դաշինք կնքեն մուսուլմանների դեմ: Անհավատներին գրավելու համար, հրեաները խոնարհվեցին նրանց կուռքերի առջև, ասելով, որ դրանք ավելի լավ են, քան մուսուլմանների հավատքը: Նրանով հանդերձ, որ հրեաները իսլամի մարգարեի հետ պայման էին կապել մուսուլմանների նկատմամբ որևէ սադրանք չկազմակերպել, նրանք ուխտադրուժ եղան և Ղորեշի մեծամեծների հետ դաշինք կնքեցին մուսուլմանների դեմ: Նրանով հանդերձ, որ նրանք սուրբ գրքի հետևորդներ էին, սակայն ընդունեցին կռապաշտների սին հավատքը և նույնիսկ պատրաստ եղան միանալ նրանց` իսլամի դեմ պայքարելու համար: Իսկ այս մեծ մեղքը պատճառ դարձավ, որ Աստված նրանց անիծի և  հեռացնի իր աստվածային բարությունից:

Այս այաներից սովորում ենք.

1. Հրեաները իսլամի դեմ պայքարելու համար նույնիսկ միացան անհավատներին: Ուրեմն պետք է զգուշանալ նրանցից:

2. Թշնամանքը պատճառ է դառնում, որ մարդը փակի իր աչքերը ճշմարտության առաջ: Անհավատների` Իսլամին հարվածելու պատճառն այն է, որ այս կրոնը թույլ չի տալիս, որ նման մարդիկ հասնեն իրենց աշխարհիկ շահերին:

3. Մարդու իսկական բարեկամն Աստված է: Եվ եթե մարդն իր գործով հեռանում է Աստծո բարությունից, դա նշանակում է, որ նա կորցրել է իր իսկական բարեկամին:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 125-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան