Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է մի շարք տնտեսական թեմաների քննարկմանը: Հաղորդման ընթացքում նախ կանդրադառնանք Իրանի ազգային արժույթի միավորի փոփոխմանը, այնուհետև կխոսենք Իրանի նախագահի Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան կատարած ուղևորության մասին:
Իրանի կառավարությունը կենտրոնական բանկի ներկայացրած օրինագիծը քննարկելով իր համաձայնությունն է տվել ազգային արժույթը ռիալից թումանի փոխելու առաջարկին: Հարց է ծագում, թե մինչև Հասան Ռոհանիի նախագահության շրջանի ավարտը մնացած վեց ամիսներում արդյոք հնարավոր կլինի հանել Իրանի ազգային արժույթի զրոներից մեկը: Այդ քայլն ինչքանով է անհրաժեշտ և ինչպես է կարող սատարել Իրանի տնտեսական ու արժութային ծրագրերի գործադրմանը:
Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն Իրանի ազգային արժույթից զրոյի կրճատման կապակցությամբ ավելի վաղ հայտարարել էր, որ ազգային արժույթից զրոն հանելու պահը հարմար չէ: Նա համոզված է, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի տնտեսական կայունության ենք հասել և մեկից երկու տարի այս պայմանները պիտի շարունակվեն: Բացի այդ նկատի պիտի առնել նաև տնտեսական անհրաժեշտությունները:
Հարց է ծագում, թե երբ կարելի է հանել Իրանի ազգային արժույթի զրոն:
Այս կապակցությամբ արժութային ու բանկային հարցերի փորձագետ Քազեմ Դուսթ Հոսեյնին համոզված է, որ ազգային արժույթից զրոյի կրճատումը ներկա պայմաններում դրական ազդեցություն չի գործի և զրոյի կրճատումը միայն հնարավոր է տնտեսական կայունության պայմաններում:
Ազգային արժույթից զրոյի հանելը գիտական ու տնտեսական հստակ պատճառներ պիտի ունենա և չի կարելի միայն տեսությունների վրա հիմնվելով ազգային արժույթից մեկ կամ մի քանի զրոներ հանել: Թվում է, որ զրոյի կրճատման մասին Սեյֆի կատարած վերջին հայտարարությունն ընդգծում է այն հարցը, որ ազգային արժույթից զրոյի կրճատման համար տնտեսական ենթահող պիտի պատրաստվի և հասարակությունը հոգեբանական առումով պատրաստ լին դրան:
Որոշ երկրներ, այդ թվում Թուրքիան ու Գերմանիան ավելի վաղ ազգային արժույթից զրոյի կրճատման փորձ են ունեցել: Այդ թվում Գերմանիայում, որը տնտեսական տեսակետից հզոր երկիր է համարվում զրոյի կրճատումն ազգային արժույթի արժեքի բարձրացման իմաստով է եղել, սակայն եթե երկրում ինֆլյացիան 10 տոկոս լինի, ազգային արժույթից զրոյի կրճատմամբ ազգային արժույթի արժեզրկումը մեծ թափ կստանա:
Ազգային արժույթի հովանավորման միջոցներից մեկը միացյալ արժույթի ստեղծման համար այլ երկրների հետ ասոցացման կողքին ազգային արժույթի կապակցությունն է համաշխարհային մի արժույթի կամ ոսկու հետ:
Այդ հիման վրա էլ Եվրոպան որպես ազգային արժույթ ընդունեց Եվրոն և Եվրոյի թղթադրամի թողարկման հետ կապված բոլոր հարցերի տնօրինումը վստահեց Եվրոպայի կենտրոնական բանկին: Սակայն առավել վստահելի միջոցը տնտեսական աճի կայունացումն է, ինչը նշանակում է պահպանե ազգային արժույթի հզորությունը:
Անկասկած արժութային փոխանակումներում ազգային արժույթի փոփոխությունը ինֆլյացիայի վրա որևէ հոգեբանական իրական ազդեցություն չի կարող գործել: Միևնույն ժամանակ ազգային արժույթից երեք կամ չորս զրոներ հանելով արտարժույթի, այդ թվում ԱՄՆ դոլարի դիմաց ազգային արժույթի հզորացումը միայն անվանական փոփոխություն է համարվում և ազգային արժույթի իրական հզորության վրա որևէ ազդեցություն չի կարող գործել: Իրականության մեջ ազգային արժույթից երեք կամ չորս զրոների կրճատումը ոչ կարող է կանխիկ դրամի կուտակման ու ինֆլյացիայի կրճատման և ոչ էլ դրանց հոգեբանական հետևանքների կրճատման պատճառ դառնա:
Տնտեսական փորձագետներն ասում են, որ չնայած ինֆլյացայի մի շրջան ապրելուն, Իրանի ազգային արժույթ՝ ռիալը պահպանել է իր ուշագրավ արժեքը և օրինակ համար մեծ արժեք ունի ի համեմատություն վեց զրոների կրճատումից առաջ՝ թրքական լիրայի և 10 զրոների կրճատումից առաջ՝ Զիմբաբվեի ազգային արժույթի արժեքի: Եթե թրքական լիրայի վեց զրոների կրճատումը տնտեսական տեսակետից այդ երկրի համար շահավետ է եղել չի կարելի ակնկալել, որ Իրանի ռիալից երեք կամ չորս զրոների կրճատումն էլ նույնպես տնտեսական տեսակետից շահավետ լինի:
Փորձագետները նաև ընդգծում են, որ ազգային արժույթից զրոների կրճատման գլխավոր պայմանը երկրում շարունակվող ինֆլյացիայի սանձումն է, այլապես կրճատված զրոները ժամանակի ընթացքում կվերադառնան:
Միևնույն ժամանակ վերջին օրերի ընթացքում Իրանի արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքի բարձրացումը տարբեր քննարկումների առիթ է տվել: Այդ տատանումների հետ կապված իսլամական խորհրդարանի պատգամավորները զրույց են ունեցել կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի հետ: Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի և էկոնոմիկայի նախարարի հետ այս կապակցությամբ հանդիպումները երկրի զարգացման վեցերորդ ծրագրի քննարկման շրջագծում շարունակվելու են:
Հաղորդումների համաձայն անցած երկուշաբթի օրը Իրանի ազատ շուկայում ռիալի արժեք դոլարի դիմաց բարձրացավ 41 հազար 500-ի, ինչը կիրակի օրը 41 հազար 250, իսկ անցած սեպտեմբերին 35 հազար 570 էր:
Դոլարի դիմաց Իրանի ռիալի արժեքի անկման համար մի քանի պատճառներ գոյություն ունեն, որոնցից մեկը վերջին շաբաթներում միջազգային շուկաներում դոլարի փոխարժեք բարձրացումն է:
Որոշ փորձագետներ հավատացած են, որ նկատի առնելով ԱՄՆ-ում տոկոսադրույքի փոփոխման համար ԱՄՆ-ի նորընտիր նախագահի քաղաքականություններին նախատեսվում է, որ այլ արժույթների դիմաց դոլարի արժեքը բարձրանա, ինչը նաև իր ազդեցություններ է թողել Իրանի շուկայում:
Իրանի կենտրոնական բանկի արտահանումների բաժնի տնօրեն Սամադ Քարիմին դոլարի դիմաց ռիալի արժեզրկումը պայմանավորել է արտասահմանյան ուղևորությունների պատճառով դոլարի պահանջարկով ու նաև տարեվերջյան առևտրական աշխատանքներով:
Իրանի կառավարության խոսնակ Մոհամմեդ Բաղեր Նոբախտն էլ երկուշաբթի օրը ռիալի արժեզրկման պատճառը հոգեբանական է համարել և ասել է, որ կառավարությունը հառաջիկա օրերին ռիալի արժեքի բարելավման կապակցությամբ լավատես է:
---------------------
ԻԻՀ նախագահն անցած շաբաթ ավարտելով արտասահմանյան եռօրյա ուղևորությունը և Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահների հետ հանդիպում ունենալուց, Իրան-Հայաստան բիզնես համաժողովին մասնակցելուց, համագործակցության 15 փաստաթղթեր ստորագրելուց և Հայաստանում ու Ղրղզստանում մամուլի ասուլիսի մասնակցելուց հետո Թեհրան վերադարձավ:
Հասան Ռոհանին իր տարածաշրջանային ուղևորությունը սկսեց Երևան կատարած այցով:
Իրանի ու Հայաստանի պաշտոնատարների միջև համագործակցության հինգ փաստաթղթերի ստորագրումը և երկու երկրի առևտրականների համաժողովի գումարումն ԻԻՀ նախագահի Հայաստան կատարած ուղևորության ծրագրերից էին:
ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցություններում Հայաստանը, որպես Իրանը ԵԱՏՄ-ի անդամ երկրներին կապող օղակը մեծ նշանակություն ունի:
Գոյություն ունեցող պոտենցիալների օգտագործումն ընդգծվեց ԻԻՀ նախագահի հիշյալ երեք երկրներ կատարած ուղևորության ընթացքում:
Նկատի առնելով Իրանի, Ղազախստանի ու Ղրղզստանի անդամակցությունը Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ին և Թեհրանի ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցության շուրջ գոյություն ունեցող հետաքրքրությունները, հարաբերությունների ընդլայնումը կարող է սատարել տարածաշրջանում տնտեսական, առևտրական ու ներդրումային համագործակցությունների ընդլայնմանը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Ղազախստան կատարած ուղևորության շրջագծում Իրանի նավարկության ընկերության ու Ղազախստանի երկաթգծի պետական ընկերության մասնակցությամբ համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիրը ստորագրեցին երկու ընկերությունների գործադիր տնօրեններ Մոհամմեդ Սաիդին և Դայաս Իսկակովը:
Իրանի ու Ղրղզստանի համագործակցությունների ուղեքարտեզում նախատեսված են քաղաքական, առևտրական ու տնտեսական, էներգիայի ու արդյունաբերության, փոխադրության ու կապի, գյուղատնտեսության, մարզերի միջև համագործակցության, մշակութային, հումանիտար, գիտական ու տեխնիկական, զբոսաշրջության ու առողջության, բնական աղետների դեմ պայքարի և բնապահապանության ոլորտներում երկու երկրի միջև համագործակցությունների շտապ ընդլայնումը:
ԻԻՀ նախագահն ուրբաթ գիշեր վերադառնալով Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան կատարած ուղևորությունից ակնարկեց ԵԱՏՄ-ի անդամները համարվող հիշյալ երկրների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և ասաց. «Այս ուղևորության ընթացքում մաքսատուրքերի ու արտոնյալ առևտրի հետ կապված Իրանի ու ԵԱՏՄ-ի հարաբերությունների ընդլայնման ու նաև այդ միությանն Իրանի անդամակցության շուրջ զրույց ու խորհրդակցություն է կատարվել»: