Արաղչի. Ամերիկյան պատվիրակության կողմից շրջափակման սպառնալիքը պայմանավորվածության չհասնելու պատճառն էր
https://parstoday.ir/hy/news/iran-i244616-Արաղչի._Ամերիկյան_պատվիրակության_կողմից_շրջափակման_սպառնալիքը_պայմանավորվածության_չհասնելու_պատճառն_էր
Pars Today - Իրանի արտգործնախարարն ասել է. Թեհրանը բարի կամքով է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։
(last modified 2026-04-13T07:17:32+00:00 )
Ապրիլ 13, 2026 10:45 Asia/Tehran
  • Արաղչի. Ամերիկյան պատվիրակության կողմից շրջափակման սպառնալիքը պայմանավորվածության չհասնելու պատճառն էր

Pars Today - Իրանի արտգործնախարարն ասել է. Թեհրանը բարի կամքով է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իսլամաբադի բանակցությունների մասին X սոցիալական ցանցում գրել է. «Համաձայնության չհասնելու պատճառներն էին առավելամոլությունը, նպատակների անընդհատ փոփոխությունը և ամերիկյան պատվիրակության կողմից շրջափակման սպառնալիքը»։

Նա հավելել է. «Վերջին 47 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարի կամքով է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն երբ մի քանի քայլ էր պետք որպեսզի հասնեինք «Իսլամաբադի համաձայնագրին» մենք բախվեցինք առավելամոլությանը, նպատակների անընդհատ փոփոխությանը և շրջափակման սպառնալիքին»։

Արաղչին ասել է. «Ինչպես երևում է, դասեր չեն քաղվում։ Բարի մտադրությունները բարի կամք են ստեղծում։ Թշնամությունը թշնամություն է սերմանում»։