Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ
https://parstoday.ir/hy/news/iran-i249230-Իրանն_ավելի_հզոր_զենք_է_պատրաստել_ռազմական_գործողությունների_վերսկսման_դեպքում._ԻՀՊԿ
Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
(last modified 2026-08-20T16:13:46+00:00 )
Օգոստոս 20, 2026 19:38 Asia/Tehran
  • Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ

Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Եթե կրկին պատերազմ սկսվի, ապա, անպայման, մեր կողմից օգտագործող զենքն ուրիշ կլինի, և այդ տարբերությունը կարող է դրսևորվել մարտագլխիկների սերնդի, խոցման ճշգրտության, հրթիռների հեռահարության կամ ցանկացած այլ ցուցանիշով», - ասել է նա իրանական Defa Press գործակալությանը։

Իրանի բարձրաստիճան զինվորականը հավելել է, որ Թեհրանն օրեցօր կատարելագործում է իր ողջ սպառազինության հնարավորությունները և ավելի ճշգրիտ, կործանարար ու տեխնոլոգիամետ զենք է արտադրում։

Վերջին շաբաթներին Իրանի և ԱՄՆ-ի միջև վերսկսված ռազմական գործողությունները դադարել են։

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն «ահռելի» տնտեսական հետևանքների։