Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է շաբաթվա տնտեսական կարևոր լուրերի քննարկմանը, որոնցից գլխավորներն էին գազի հարցով Իրանի ու Թուրքմենստանի միջև ծագած տարաձայնությունը, Իրանի ու Ադրբեջանի միջպետական հանձնաժողովի նիստի գումարումը և Իրանում դոլարի փոխարժեքի ավելացումը:
Թուրքմենստանից Իրան գազի արտահանման համաձայնագրի գործադրման շուրջ ծագած հարցերն անցած շաբաթվա տնտեսական լուրերի գլխավոր խորագրերից էին: Այդ տարաձայնությունների պատճառներին է անդրադառնում մեր այս շաբաթվա հաղորդման առաջին զրույցը:
Գազի հարցով Իրանի ու Թուրքմենստանի միջև տարաձայնությունը երկար անցյալ ունի: Դա վերադառնում է 2007 թվականի ձմռանը, երբ ցուրտ եղանակը տարածվեց Իրանի 20 նահանգներում և գազի ճնշումն իջնելու պատճառ դարձավ: Նույն տարում Թուրքմենստանն իր արտահանած գազի գինը ինն անգամ բարձրացնելով 40 դոլարից հասցրեց 360 դոլարի: Դա կրկնվեց նաև 2008 թվականին: Դա ի տես այն բանի, որ համաշխարհային շուկաներում գազի գինն իջնելով Իրան արտահանվող այդ երկրի գազի գինը պիտի կրճատվեր:
Գազի հարցով Իրանի ու Թուրքմենստանի միջև համագործակցությունը սկիզբ է առել երկու տասնամյակ առաջ, երբ Իրանի նավթի նախարարությունը երկրի հյուսիս-արևելյան տարածքների գազն ապահովելու համար 30-ամյա պայմանագիր կնքեց Թուրքմենստանի հետ: Այդ թվականից ի վեր հիշյալ համաձայնագրի գործադրումը վայրիվերումներ է ունեցել: Թուրքմենստանից Իրան գազի արտահանման պայմանագրի ստորագրումից անցնում է 19 տարի: Այդ ընթացքում հիշյալ երկիրը գազի գնի թանկացման պատրվակով անգամներ ձմռան եղանակին սպառնացել է, թե դադարեցնելու է գազի արտահանումը և որոշ դեպքերում գործադրել է այ սպառնալիքը:
Մինչև գազի հարցով երկու երկրի միջև տարաձայնություն ծագելը Թուրքմենստանն օրական շուրջ 42 միլիոն խմ գազ էր արտահանում Իրանի հյուսիսային տարածքներ, սակայն առաջացած խնդիրների պատճառով վերջին օրերին արտահանված գազի ծավալը իջել է օրական 4 միլիոն խմ-ի:
Իհարկե գազի գնման պայմանագրերն երկարաժամկետ են և դրանց շուրջ ծագող տարաձայնությունները հնարավոր է կարգավորել երկու կողմերի փոխհամաձայնեցված իրավարարների միջոցով և ընդհանրապես ընդունելի չէ, որ գնորդ երկրին վաճառողը ինչ-որ կերպով անտրամաբանական ու անընդունելի պահանջներ ներկայացնի:
«Տնտեսության աշխարհ» (Դոնյայե էղթեսադ) օրաթերթն այս կապակցությամբ վերլուծության մեջ գրել է. «Այս տարվա ձմռան եղանակի սեմին Իրան մուտք գործող գազի հոսքը դադարեցվելով կրկնվեց Թուրքմենստանի խաղը: Իրականության մեջ Իրանի հյուսիսային հարևանն Իրանի հետ գազի հարցով վեճը առաջ քաշելով և անցած տասը տարիների ընթացքում գազի գնի տարբերությունը գանձելու նպատակով միջազգային ու իրավարար ատյանների դիմելու փոխարեն կրկին գազն իր պահանջների իրագործման միջոց է դարձրել:
Գազի ներկրման հարցով Թուրքմենստանը հավակնում է, որ Իրանի նախկին կառավարությունը հրաժարվել է վճարել Թուրքմենստանին ունեցած պարտքը և նրանք հիմա պահանջում են մեկ տեղ ստանալ 1.8 միլիարդ դոլար կազմող այդ գումարը: Դա ի տես այն բանի, որ 11-րդ կառավարության աշխատանքն սկսվելուց հետո ստացված գազի դիմաց վճարումը ժամանակին կատարվել է»:
Իրանի մամուլն այս կապակցությամբ գրել է, նկատի առնելով, որ Իրանն այս պահին համարվում է Թուրքմենստանի գազի միակ հաճախորդը և կարող է ռազմավարական դերակատարություն ունենալ գազը Թուրքիա, Ադրբեջան ու Հայաստան սուափ լինելու հարցում, այս իրադարձության ու քայլի համար պիտի առավել հզոր պատճառներ որոնել:
Այս որոշումը գործադրվեց այն պայմաններում, երբ Թուրքմենստանի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովն ուրբաթ օրը ստորագրեց Իրանի հետ գազի բնագավառում նոր համաձայնագիրը, որի արդյունքում շարունակվելու է դեպի Իրան կատարվող գազի արտահանումը:
Թուրքմենստանին Իրանի գազի կարիքն այս պահին հասել է նվազագույն չափերի և այդ երկրից գազի ներկրման շարունակվելն Իրանի համար ամենաչնչին անհրաժեշտությունն ունի: Գազատարների կառուցման նախագծերն ավարտին հասնելով և գազի փոխադրմամբ Իրանը հեշտությամբ և առանց գազի ճնշումն իջնելու կապակցությամբ մտահոգության կարող է ապահովել երկրի հյուսիսային ու հյուսիս-արևելյան տարածքների գազը:
Ներկայումս Իրանի գազի արտադրության թողունակությունը հասել է օրական ավելի քան 700 միլիոն խմ-ի և վստահաբար Հարավային Փարսի մնացյալ ֆազերը շահագործման հանձնվելով Իրանում գազի օրական արդյունահանման ծավալը կբարձրանա մեկ միլիարդ դոլարի: Իրանը համարվում է Թուրքմենստանի գազի ամենախոշոր գնորդը, որը 20 տարուց ի վեր է ինչ այդ երկրից գազ է գնում: Թուրքմեստան-Իրան գազատար խողովակագծի ճանապարհի կարճ լինելը նկատի առնելով այդ երկրից գազի ներկրումը կատարվում է նվազագույն ծախսով: Դա ի տես այն բանի, որ Թուրքմենստանի գազի մյուս հաճախորդները նման առավելություն չունեն: Չինաստանը, Եվրոպան ու Պակիստանը Թուրքմենստանի գազի նոր հաճախորդներն են, որտեղ գազ արտահանելը պահանջում է հազարավոր կիլոմետրներով երկարող գազատար խողովակագիծ, ինչը չափազանց մեծածախս է: Միջազգային համագործակցություններում ակնկալվում է, որ առևտրական հարաբերությունների ու միջազգային կապերի մեջ գտնվող բոլոր երկրները լիարժեքորեն ըմբռնեն միմյանց պայմանները:
Անցած շաբաթ գումարվեց Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը: Այդ նիստի ավարտին միջպետկան հանձնաժողովի իրանցի ու ադրբեջանցի համանախագահներ՝ Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի և Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆայևի ներկայությամբ ստորագրվեցին երկու երկրի համագործակցության փոխհուշագրերը:
Այս նստաշրջանի գումարմանը միաժամանակ անցած հինգշաբթի օրը Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի և Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահ Վասեֆ Թալեբովի ներկայությամբ Նախիջևան-Մաշհադ երկաթգծի բացումը կատարվեց և Նախիջևանից ճանապարհված առաջին ճամբորդատար գնացքն ուրբաթ երեկոյան մուտք գործեց Մաշհադի երկաթուղու կայարանը: Հանդիսության ժամանակ Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահն ասաց. «Այս քայլը հեշտացնելով Իրանի ու Ադրբեջանի միջև ուղևորների փոխադրումը նաև երկու ժողովուրդների միջև սերտ համագործակցության հաստատման պատճառ է դառնալու: Իրանի կապի նախարար Վաեզին նույնպես տեղեկացրեց, որ երկու ամսից շահագործման է հանձնվելու Աստարայի երկաթգիծը:
Նավթչալայում ավտոմեքենայի արտադրման գործարանի կառուցման աշխատանքներին թափ հաղորդելը և դեղորայքի արտահանումն Ադրբեջան երկու երկրի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 11-րդ նստաշրջանի եզրափակիչ փաստաթղթում ընդգծված հարցերից են:
--------------------
Անցած շաբաթ Իրանի շուկայում թռիչքային աճ արձանագրած դոլարի փոխարժեքը ներկայումս վերադառնում է 4000 թումանը չգերազանցող սահմաններին: Արտարժույթի շուկայի փորձագետներն ասում են, որ Կենտրոնական բանկի միջոցով արտարժույթի շուկա ներարկվելը, շուկայում պահանջարկի նազումը և գնային փուչիկի պայթումը դոլարի փոխարժեքը նվազելու պատճառներից են համարվում: Այս շաբաթ դոլարը նախորդ շաբաթվա համեմատությամբ 60-ից 80, իսկ եվրոն՝ 30-ից 50 թուման ավելի էժան վաճառվեց: Վերլուծաբանները համոզված են, որ կենտրոնական բանկի կողմից դոլարի ներարկումը շարունակվելու դեպքում դոլարի փոխարժեքի նվազման ընթացքը առաջիկա օրերին կշարունակվի: Այս կապակցությամբ կարճ զրույցով կավարտենք մեր այս շաբաթվա հաղորդումը:
Վերջին շաբաթներում արտարժույթի շուկան ազդված էր սեզոնային պահանջարկի ավելացումից, ինչը վերջին օրերին հասավ գագաթնակետին: Արտարժույթի շուկայում տատանումները հայտնվեցին Իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում և այդ նպատակով էկոնոմիկայի ու ֆինանսների հարցերով նախարարի և Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի ներկայությամբ նիստեր գումարվեցին, որպեսզի քննարկվեն արտարժույթի շուկայում ծագած վերջին իրավիճակը:
Նիստի ավարտին Իրանի կենտրոնական բանկի տնօրեն Վալիոլլահ Սեյֆն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակցի հետ բացառիկ զրույցի մասնակցելով ասաց. «Արտարժույթի իրական գինը ներկա գներից շատ ավելի ցածր է և արտարժույթի փոխարժեքը դեռ նվազելու է ինչի մասին են վկայում տնտեսական տարբեր ցուցանիշներ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին էլ հեռուստատեսային ելույթի ժամանակ նշելով, որ վերջին ամիսներին եվրոյի, ֆունտի ու յուանի դիմաց դոլարի փոխարժեքը բարձրացել է, ասաց, որ վերջին ամիսներին ֆունտի դիմաց դոլարի փոխարժեքը 15 տոկոս ավելացել է և ընթացիկ տարվա սկզբից դոլարի փոխարժեքը միջին հաշվով շուրջ 5-ից 6 տոկոս ավելացել է, ինչը բնականաբար նաև ազդել է Իրանում դոլարի փոխարժեքի վրա:
Իհարկե այս եղանակին դոլարի փոխարժեքն անցած տարիների ընթացքում էլ բարձրացել է: Ռոհանին ընդգծեց. «Մենք ջանք են գործադրում, որպեսզի այս և հաջորդ տարում ինֆլյացիան մեկնիշային մնա և ժողովրդին առաջիկա տարում տնտեսական աճի խոստում ենք տալիս»: ԻԻՀ նախագահը վիճակագրական տարբեր տվյալներ ներկայացնելով ասաց, որ Իրանի ոչ-նավթային արտահանումներն այս տարվա առաջին վեց ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի լավ են եղել և Իրանի ոչ-նավթային արտահանումների ծավալն այս տարվա առաջին ինն ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 10 տոկոս ավելանալով հասել է շուրջ 31 միլիարդ դոլարի, ինչը նշանակում է պիտի լավատես լինել երկրի տնտեսական պայմանների հանդեպ: