Հունվար 12, 2017 23:08 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 92-94-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 92րդ այանրը:

و ما كان لمومن ان يقتل مومنا الا خطاء و من قتل مومنا خطاء فتحرير رقبه مومنه و ديه مسلمه الي

اهله الا ان يصدقوا فان كان من قوم عدو لكم و هو مومن فتحرير رقبه مومنه

و ان كان من قوم بينكم و بينهم ميثاق فديه مسلمه الي اهله و تحرير رقبه

مومنه فمن لم يجد فصيام شهرين متتابعين توبه من الله و كان الله عليما

حكيما

<Ոչ մի հավատացյալ իրավունք չունի սպանել այլ հավատացյալի: Եթե սպանությունը տեղի է ունեցել ակամա,  մարդասպանը պարտավոր է գերությունից փրկել մի հավատացյալի և սպանվածի ընտանքին վճարել օրենքով սահմաված արյան գինը: Այլ խնդիր է, եթե սպանվածի ընտանիքը բաշխի այդ գումարը` որպես ողորմություն: Եթե նույնիսկ սպանվածը թշնամու ազգին է պատկանում, մարդասպանը պետք է ազատի մի գերու: Իսկ եթե սպանվածը դաշնակից ազգին պատկանի, մի հավատացյալ գերու պետք է ազատություն շնորհել և մեռածի ընտանիքին վճարել օրենքով սահմանված գումարը: Նա, ով արձակելիք գերի չգտնի, պետք է երկու ամիս ծոմ պահի: Այս պատիժները սահմանել է Աստված, որ գիտուն է և իմաստուն

Պատմության մեջ նշվում է, որ  երկար տարիներ Մեքքայում ապրող մի հավատացյալ, խոշտանգվել էր որոշ անհավատների կողմից: Մեդինա գաղթելուց հետո, նա նկատեց իրեն խոշտանգողին և տեղյակ չլինելով, որ նա մուսուլման է, սպանեց նրան` որպես անհավատ խոշտանգողի: Այս լուրը հասավ Մարգարեին և այդ ժամանակ այս այան իջավ: Ինչպես նշվել է նախորդ ծրարգրերում, նման անհավատների պատիժը գերությունն է և անհրաժեշտության դեպքում նույնիսկ մահը: Սակայն պարզ է, որ դա պետք է արվի համապատասխան ուսումնասիրություններից հետո և իսլամական հասարակության ղեկավարի հսկողության ներքո: Ամեն մարդ չի կարող ըստ իր ճաշակի ու գաղափարի մարդ սպանել: Ուստի, վերոնշյալ մուսուլմանի գործը սխալ է և նա պարտավոր է սպանվածի ընտանիքին վճարել օրենքով սահմանված արյան գինը: Հետաքրքրականն այն է, որ եթե սպանվածի ընտանիքը համարվի իսլամի թշնամի, նրանց արյան գին չի վճարվի: Որպեսզի թշնամու ֆինանսկան կարողությունը չհզորանա: Իսկ արյան գինը վճարվում է միայն այն  դեպքում, երբ թշնամիները մուսուլմանների հետ դաշինք են կնքել: Արյան գնի վճարումը սպանվածի ընտանիքին,   կարևոր է մի քանի առումներով, քանի որ այդպիսով փոխարինվում են որոշակի տնտեսական խնդիրներ, որ կարող է առաջացրած լինել այդ սպանությունը: Իսկ բացի դրանից, դա մի տեսակ պատիժ է, որպեսզի մարդիկ ավելի զգույշ լինեն և իրենց թույլ չտան խլել մեկ ուրիշի կյանքը: Արյան գինը համարվում է նաև հարգանք` մարդու կյանքի և հասարակական անվտանգության նկատմամբ:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդկանց արյունը թափելը որևէ կապ չունի Աստծո հավատքի հետ և եթե որևէ մեկը սխալմամբ կատարել է այդ քայլը, պետք է դրա համար վճարի:

2. Իսլամը ոչ միայն չի խրախուսել ստրկատիրությունը, այլ ամեն առիթից օգտվել է` գերիներին ազատ արձակելու համար: Այստեղ ասվում է, որ մարդասպանը պետք է մի հոգու ազատի գերությունից, և փրկի նրա կյանքը:

3. Իսլամը միայն ծիսական կրոն չէ, այլ առաքելություն ունի կառավարել հասարակությունը և արդարություն ու անվտանգություն հաստատել: Եվ հենց այս առումով էլ իսլամը ունի իրավական ու քրեական օրենքներ:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 93-րդ այան.

و من يقتل مومنا متعمدا فجزاء وه جهنم خالدا فيها و غضب الله عليه و لعنه و اعد له عذابا

عظيما

<Նա, ով իր կամքով սպանում է մի հավատացյալի, դժոխքը պիտի ստանա որպես վարձք: Այնտեղ հավիտենապես պիտի բնակվի: Աստված, որ զայրացած է նրա դեմ, կանիծի ու սոսկալի տանջանքների կդատապարտի նրան>:

Ասում են, որ Օհոդ պատերազմում մուսուլմաններից մեկը սպանեց մի այլ մուսուլմանի` անձնական թշնամության պատճառով: Իսլամի մարգարեն տեղեկացավ այս մասին և պատերազմից վերադառնալով, պահանջեց, որ մարդասապանը փոխհատուցի ոճիրը, բոլորովին ուշադրություն չդարձնելով վերջինիս աղաչանքներին ու խնդրանքներին: Այս այան խոսում է դիտավորյալ սպանության մասին և ասում է, որ մարդասպանը արժանի է Աստծո զայրույթին և մշտապես մնալու է դժոխքի կրակների մեջ:  Այս մարդասպանների նկատմամբ գործում է որոշակի պատիժ, որի մասին խոսվեց նախորդ այայում:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է բաժանել այն մարդկանց ովքեր դիտավորյալ են սպանում և ովքեր` ակամայից:

2. Հասարակության մեջ պետք է հաստատել խիստ քրեական օրենքներ, որպեսզի մարդիկ հեռու մնան անբարոյական քայլերից և որպեսզի հասարակությունը անապահովության չմատնվի:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 94-րդ այան.

ياايها الذين آمنوا اذا ضربتم في سبيل الله فتبينوا و لاتقولوا لمن القي اليكم السلام لست مومنا

تبتغون عرض الحيوه الدنيا فعندالله مغانم كثيره كذلك كنتم من قبل فمن الله

عليكم فتبينوا ان الله كان بما تعملون خبيرا

<Ով հավատացյալներ, երբ կռիվ ձեռնարկեք նվիրական պատերազմի համար, կշռեք ձեր քայլերը: Թշնամու մասին ուսումնասիրություն կատարեք: Եվ նրան, ով ձեզ խաղաղությամբ բարև տա, մի ասեք. Դու հավատացյալ չես, որպեսզի այս միջոցով աշխարհիկ կյանքի համար իրեր ու ավար ձեռք բերեք: Քանզի Աստված տեր է անսահման հարստության: Անցյալում այսպիսի բաներ արեցիք և Աստված ներեց ձեզ: Գործը սկսելուց առաջ, ճշգրտությամբ տեղեկացեք: Աստված տեսնում է ձեր արարքները>:

Ասվում է, որ Խեյբարի պատերազմից հետո, որը տեղի ունեցավ մուսուլմանների և Մեդինայի  շրջակա ավաններում ապրող հրեաների միջև, մարգարեն մուսուլմանների մի խմբին ուղարկեց այդ տարածքի գյուղերից մեկը, որպեսզի նրանց իսլամ դավանելու կոչ անի: Հրեաներից մեկը, երբ իմացավ, որ իսլամի զորքը գալիս է, իր հարստությունը և իր բարեկամներին մի լեռան ստորոտի մոտ թողեց և երբ վկայեց իսլամի մարգարեի մասին, դիմավորեց մուսուլմաններին: Հենց այդ ժամանակ, մուսուլմաններից մեկը մտածելով, որ այդ հրեան վախից է իսլամ ընդունել, նրան սպանեց ու նրա ունեցվածքը վերցրեց:   Այս այան խոսում է այն մասին, որ իսլամի նպատակը պատերազմում ավար ձեռք բերելը չէ, այլ մարդկանց իսլամի կոչ անելը, մուսուլմանների և անհավատների  միջև խաղաղություն ու ապահովություն հաստատելը:

Այս այայից սովորում ենք.

1. Պատերազմը և սրբազան պատերազմը պետք է հիմնված լինի հավաստի տեղեկությունների վրա: Հարկավոր է ճշգրիտ իմանալ թշնամու վիճակը , ոչ թե առաջնորդվել զգացմունքներով, կամ ավար ձեռք բերելու մղումով:

2.Պետք է ընդունել նրանց,  որ իսլամ են դավանում, քանի դեռ չի փաստվել հակառակը և չի ապացուցվել, որ նրանց հավատքը սուտ է:

3. Երբ մարդու ձեռքում ուժ կա, նա չպետք է այն չարաշահի և ուրիշների ունեցվածքը զավթի:

4. Նույնիսկ այն ռազմիկները, ովքեր կռվել են պատերազմներում, կարող են գայթակղվել աշխարհիկ հարստությամբ: Ուրեմն պետք է զգույշ լինենք, թե մարդը ինչ դրդապատճառով է գնացել պատերազմ:

5. Ոչ հոռետես լինենք, ոչ միամիտ: Ոչ մեր սրտերը լցնենք քենով ու ստով և ոչ էլ շուտ ամեն ինչի հավատանք: Մեր կյանքում միշտ պետք է լինենք չափավոր և այդ վարվելակերպը կիրառենք նաև մեր թշնամիների նկատմամբ:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 137-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան