Հունվար 12, 2017 23:15 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 95-99-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 95 և 96-րդ այաները:

يستوي القاعدون من المومنين غيراولي الضرر و المجاهدون في سبيل الله

باموالهم و انفسهم فضل الله المجاهدين باموالهم و انفسهم علي القاعدين

درجه وكلا وعد الله الحسني و فضل الله المجاهدين علي القاعدين اجرا

عظيما / درجات منه ومغفره ورحمه وكان الله غفورا رحيما

<Այն հավատացյալները, ովքեր առանց ստիպված լինելու կմնան տներում, չեն կարող հավասարվել իրենց ինչքը և անձը զոհող կրոնի պաշտպանների հետ: Աստված վերջիններիս տվել է ավելի բարձր տեղ, քան առաջիններին: Բոլորն էլ գերագույն բարիք ստանալու են: Սակայն նրանք, որ կրոնի պատերազմ կմղեն, ավելի փառավոր վիճակ կունենան և Աստծո մոտ ավելի բարձր աստիճանի վրա կկանգնեն, քան նրանք, որ տներում կմնան: Աստվածային գութը և շնորհը իրենց բաժինը կլինի: Աստված գթած և անհիշաչար է>:

Այս այան բոլորին հրավիրում է մշտապես ներկա լինել սրբազան պատերազմի ռազմաճակատում: Խոսելով այն հավատացյալների մասին, ովքեր վախկոտ են և մտածում են իրենց եսի մասին, այս այան ասում է, որ այն մոջահեդները, ովքեր ռազմաճակատոմ են, չեն կարող հավասար լինել այն հավատացյալներին, ովքեր իրենց տներում նստած աղոթում են: Ապա ասում է. Մոջահեդները ավելի բարձր աստիճանների են արժանանալու: Իսկ վերջում ասում է, որ ոչ միայն բարձր աստիճաններ , այլ մեծ շնորհ է սպասվում նրանց, ավելացնելով, որ նրանք արժանանալու են Աստծո հատուկ ուշադրությանն ու բարեգթությանը: Իհարկե, Աստված դժվար պարտականություն չի դնում նրանց ուսերին, ովքեր կարող են հիվանդ լինել կամ ունենալ որոշակի  ֆիզիկական խնդիրներ: Թեև այս այայում երեք անգամ խոսվել է այն մասին, որ մոջահեդները ավելի բարձր են գնահատվում Աստծո կողմից, քան նրանք, ովքեր տներում նստած են, սակայն դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել ուրիշների ջանասիրությունը: Ուստի, այս այայում նշվում է, որ բոլոր հավատացյալները ստանալու են գերագույն բարիք: Այլ խոսքով, մոջահեդները ավելի բարձր դիրք են զբաղեցնում, սակայն չպետք է ուրշներին էլ մեկուսացնել:

Այս այաներից սովորում ենք.

1. Իսլամական հասարակության մեջ հավասարություն չի նշանակում բոլորին նույն աչքով նայել: Գոյություն ունեն որոշակի արժեքներ, ինչպես` ջիհադում ներկա լինելը: Չնայած այստեղ պետք է նշել, որ մոջահեդները չպետք է անտեղի սպասելիքներ ունենան:

3.Աստծո բարեգթությանն արժանանալու առաջին նախապայմանը մաքուր լինելն է:

3. Թեև Աստված բարեգութ է, սակայն այդ գթությունը ստանալու համար, մարդը պետք է ինքը որոշ քայլեր կատարի:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 97-րդ այան.

ان الذين توفيهم الملائكه ظالمي انفسهم قالوا فيم كنتم قالوا كنا

مستضعفين في الارض قالوا الم تكن ارض الله واسعه فتهاجروا و فيها فاولئك

ماواهم جهنم وساء ت مصيرا

<Հրեշտակները հարցրեցին այն հանցավորներին, որոնց մահվամբ պատժեցին իրենց դեմ անօրինությամբ վարված լինելու համար, թե որ կրոնին են պատկանում: Նրանք պատասխանեցին. Մենք կռապաշտ երկրի տկար բնակիչներն էինք: Հրեշտակները կրկին հարցրեցին. Աստծո աշխարհը բավականին ընդարձակ չէ՞: Չէ՞ք կարող թողնել այն տեղը, ուր բնակվում էիք: Արդյոք ուրիշ տեղ չէի՞ք կարող ապաստան փնտրել: Ահա այս պատճառով, նրանց բնակավայրը պիտի լինի դժոխքը` չարչարանքների բնակավայրը>:

Ասվում է, որ մուսուլմաններից ոմանք, ովքեր բնակվում էին Մեքքայում, իրենց կյանքը փրկելու  համար երբեմն անհավատների հետ դաշինք էին կնքում և նույնիսկ նրանց կողքին պատերազմում ու մեռնում: Այս այան հայտնվեց և նրանց մեղավոր համարեց, նշելով, որ չի կարելի ասել. այստեղ իմ հայրենինքն է և ես պարտավոր եմ մնալ այստեղ: Այս դեպքում հիմքը կրոնի պաշտպանությունն է, եթե նույնիսկ մարդը դրա համար պարտավոր լինի մի կետից մյուս կետը գաղթել: Հետաքրքիր է, որ մահվան ժամանակ, մարդը հանդիպում է աստվածային հրեշտակներին ու զրուցում նրանց հետ և հենց այդ հրեշտակները նախատում են մարդուն:

Այս այայից սովորում ենք.

1. Ոչ միայն Աստված, այլ նաև հրեշտակները, գիտեն մարդու արարքների մասին:

2. Գաղթը այն վայրից, որը պարուրված է մեղքով ու անհավատությամբ, անհրաժեշտ է:

3. Կյանքի հիմքը աստվածապաշտությունն է և ոչ թե հայրենասիրությունը: Առաջին դեպքի համար, մարդը երբեմն պարտավոր է գաղթել իր հայրենիքից:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 98 և 99-րդ այաները.

الاالمستضعفين من الرجال و النساء و الولدان لا يستطيعون حيله و لايهتدون

سبيلا / فاولئك عسي الله ان يعفو عنهم و كان الله عفوا غفورا /

<Թե' մեկ և թե' մյուս սեռին պատկանող տկար արարծները, կոպտությունից և դաստիարակությունից զուրկ մնացած հայրերը, պիտի վայելեն թերևս Աստծո օգնությունը, որովհետև նրանք գթած և անհիշաչար են >:

Այս այաներում խոսվում է այն մասին, որ գաղթելու հնարավորություն չունեցող հավատացյալները բացառություն են կազմում: Ընդհարապես, իսլամում ասվում է, որ նրանք, ովքեր չունեն ֆիզիկական և մտավոր կարողություններ, պարտավոր չեն կատարել աստվածային պատվիրանները :

Այս այաներից սովորում ենք.

1. Գաղթը անհրաժեշտ է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև ընտանիքի մյուս անդամների համար` թե կանանց և թե երեխաների:

3. Աստված ներում է նրանց, ովքեր ունեն իրական պատճառ և ոչ թե պատրվակ են փնտրում` իրենց պարտականությունը չկատարելու համար:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 138-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան