Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում անդրադառնալու են շաբաթվա տնտեսական կարևոր լուրերին, որոնց միջից առանձնացրել ենք Մաքրանի ափերին ներդրման առիթների ներկայացմանն ու կայուն զարգացմանը նվիրված միջազգային համաժողովը, իսլամական խորհրդարանում Իրանի առաջիկա տարվա ընդհանուր բյուջեի քննարկումը և Իրանի հետ սահմանին տնտեսական ազատ գոտի ստեղծելու Հայաստանի որոշումը:
Իրանի Չաբահար նավահանգիստն այս շաբաթ հյուրընկալեց Մաքրանի ափերին ներդրման առիթների ներկայացմանն ու կայուն զարգացմանը նվիրված միջազգային համաժողովը: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի մասնակցությամբ կայացած համաժողովը նպատակ ուներ ներքին ու արտասահմանցի ներդրողներին ծանոթացնել տարածքում ներդրման հնարավորություններին, ինչպես նաև նաև Չաբահարի նավահանգստում գտնվող Մաքրանի ափերի զարգացման ուղղությամբ ԻԻՀ-ի ընդհանուր քաղաքականություններին ու նպատակներին: Մեր հաղորդումը կսկսենք այդ կապակցությամբ մի զրույցով:
Մաքրանի ափերն Իրանի հարավային ծովափնյա տարածքներում զարգացման գլխավոր կենտրոններից են համարվում: Վերջին տարիներին Չաբահարոմ Մաքրանի ափերի զարգացման ուղղությամբ բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել և մշակվել է Մաքրանի ափերի զարգացման համապարփակ ծրագիրը: Նաև պետրոքիմիայի, ծանր արդյունաբերության, նավթի ու գազի, բնակչության բնակեցման և նոր քաղաքների կառուցման ուղղությամբ տարբեր ներդրումներ են կատարվել: Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգիստը խոշոր նավերի սպասարկելու հնարավորությամբ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ցամաքով շրջապատված երկրների ու նաև Աֆղանստանի համար ազատ ջրերին հասանելիություն ունենալու համար կարճ ճանապարհ ստեղծելու պատճառով ռազմավարական դիրք է գրավում:
Մաքրանի ափերի զարգացումը երկարաժամկետ ծրագիր է: Մաքրանի ափերի զարգացման գլխավոր առանցքները հիմնված են ծովի հետ կապված տնտեսության, արդյունաբերական զարգացման, տրանսպորտի, տուրիզմի և ծանր արդյունաբերության վրա:
Ծովային բաժիններին ու ազատ ջերին հասանելիության և աշխարհի առևտրի խաչմերուկներում հայտնվելու պատճառով Մաքրանի ափերը ներդրման համար մեծ պոտենցիալ են պարունակում:
Բնական ու հանքային անսահման պաշարները, ցամաքային ու ծովային սահմանները, աշխարհի ազատ ջրերին հասանելիությունը և կլիմայական բազմատեսակությունը Չաբահար նավահանգստում արտաքին ներդրման համար նպաստավոր հող պատրաստող առավելություններից են համարվում:
Հիշյալ նավահանգստում արտաքին ներդրման համար ենթահող գոյություն ունի: Հնդկաստանը, Պակիստանն ու Կենտրոնական Ասիան այս նավահանգստում ներդրման ցանկություն ունեն: Անցած տարի Հնդկաստանի վարչապետ Նառենդրա Դամորդաս Մուդիի և Աֆղանստանի վարչապետ Աշրաֆ Ղանիի ներկայությամբ Թեհրանում ստորագրված Իրանի հարավ արևելյան Չաբահար նավահանգստի առևտրի տարանցման եռակողմ համաձայնագիրը տարածաշրջանային բազմակողմ համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ է համարվում:
Համաժողովին առընթեր Չաբահարի տարածաշրջանում արտաքին ներդրման ներգրավման համար յոթ համաձայնագրեր ստորագրվեցին: Հնդկաստանի, Օմանի, Չինաստանի ու Հարավային Կորեայի ներդրողների մասնակցությամբ և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Մաքրանի ափերում ներդրման առիթների ներկայացման ու կայուն զարգացման համաժողովին առընթեր ստորագրված համաձայնագրերի արժեքը ավելի քան երեք միլիարդ դոլար է գնահատվում:
-------------------
Իրանի հետ տնտեսական համագործակցությանը զարկ տալու նպատակով Հայաստանը ազատ առևտրի գոտի է ստեղծելու:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ասել է.«Հաշվի առնելով Իրանի և Հայաստանի զարգացող առևտրական հարաբերությունները և Երևանի համար հարցի նշանակությունը, ազատ առևտրի գոտին ստեղծվելու է երկու երկրների սահմանամերձ տարածքում ՝ Սյունիքի մարզում»:
«Դա լինելու է երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցությունների ակտիվացմանն ուղղված քայլ, որը նպաստելու է նաև տարածաշրջանային առևտրի զարգացմանը և երկու երկրների սահմանամերձ նահանգների ու մարզերի բարգավաճմանը».նկատել է Հովհաննես Ազիզյանը:
«Ազատ տնտեսական գոտի հիմնելու համար կծախսվի շուրջ 32 միլիոն դոլար: 10 տարվա ընթացքում ազատ գոտում կներգրավվի շուրջ 120 ընկերություն՝ տարեկան 100 մլն դոլարի արտահանումների ծավալով».ավելացրել է նա:
Ներկայումս ԵԱՏՄ-ի հետ արտոնյալ առևտրի համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև այդ միությանն Իրանի անդամակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում և Սյունիքի մարզում առևտրի ազատ գոտու ստեղծումն այդ կապակցությամբ արված առաջին քայլն է համարվում:
Այդ համաձայնագրով կրճատվելու կամ չեղարկվելու են Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև մաքսատուրքերը, ինչը հանգեցնելու է երկու կողմերի միջև համագործակցությունների ընդլայնմանը:
Ի դեպ Թեհրանում Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի և Հայաստանի էներգետիկայի ենթակառույցների և բնական պաշարների նախարարի հետ հանդիպման ժամանակ, հայկական կողմը Իրանին հրավեր ուղղեց մասնակցելու Սյունիքի մարզում ազատ առևտրի գոտու ստեղծման նախագծին:
ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նույնպես այս շաբաթ քննարկեցին Իրանի Բանդար Աբբասից դեպի Վրաստանի Փոթի նավահանգիստ և ապա Եվրոպա բեռների փոխադրման համար հյուսիս-հարավ միջանցքի շրջագծում մուլտիմոդալ փոխադրման համակարգի օգտագործման հարցը: Հանդիպման ժամանակ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարն, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն և Երասխում գտնվող նրա դեպոները պատրաստ են իրանցի առևտրականների հետ համագործակցության համար:
Նույն շրջագծում ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն ավելի վաղ Երևանում Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի պետ Սաիդ Սարքարի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանի համար մեծ նշանակություն ունի կապի ու տրանսպորտի բնագավառում Իրանի հետ համագործակցությունների ընդլայնումը և իրական ընկերություններին հրավիրել էր մասնակցելու Հայաստանում ինժեներական քաղաքի կառուցման նախագծին:
---------------------------
Իրանի իսլամական խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում սկսվեց Իրանի առաջիկա տարվա բյուջեի օրինագծի քննարկումը: Բյուջեի օրինագծի քննարկումը սկսվեց այն պայմաններում, երբ երկու շաբաթ առաջ Իրանի իսլամական խորհրդարանը վավերացրեց երկրի զարգացման 6-րդ ծրագիրը: Զարգացման 6-րդ ծրագրում 8 տոկոսանոց աճ է կանխատեսված, սակայն դրա իրագործումը կախում ունի բազմաթիվ ազդակներից, այդ թվում առաջիկա տարվա բյուջեի եկամուտների բաժնի իրագործմանը, տնտեսական կայունությանը, ֆինանսական կարգապահությանը և կառավարության ծախսերի կառավարմանը: Այդ պատճառով էլ զարգացման 6-րդ ծրագրի հաջողությունը պայմանավորված է առաջիկա տարվա բյուջեում հստակ ռազմավարության մշակմամբ:
Բարեշինական նախագծերի իրագործումն այն նպատակներից է, որոնց շտապ իրագործումն ընդգծում է խորհրդարանը: Այս կապակցությամբ կառավարության առաջարկած բյուջեի նախագծում նախատեսվել է բյուջեի շուրջ մեկ հինգերորդը հատկացնել բարեշինական նախագծերին:
Իրանի առաջիկա տարվա բյուջեի յուրահատկություններից մեկը դիմադրողական տնտեսության ենթակառույցների ամրապնդումն է: Այս հիման վրա խորհրդարանին ներկայացված կառավարության բյուջեում ընդգծվել է դիմադրողական տնտեսությունը: Այս կապակցությամբ 6-րդ ծրագրի շրջագծում խորհրդարանի վավերացրած կետերից մեկը հստակեցնում է կառավարության միջոցով նավթի վաճառքից գոյացած եկամտի օգտագործման եղանակը: Ծրագրի 7-րդ հոդվածի համաձայն վաճառվող նավթից գոյացած եկամտի 30 տոկոսը մուծվում է ազգային զարգացման հիմնադրամ և ծրագրի ընթացքում դա ամեն տարի երկու տոկոս հավելում կրելով 6-րդ ծրագրի ավարտին՝ իրանական 1400 թվականին Իրանի նավթի վաճառքից գոյացած գումարի 40 տոկոսը պիտի փոխանցվի ազգային զարգացման հիմնադրամ:
Ի դեպ նավթի վաճառքից գոյացած գումարի 14.5 տոկոսը տրամադրվում է նավթի նախարարությանը, որպեսզի հատկացվի նավթի բնագավառում նոր ներդրումներին և նեցուկ հանդիսանա 8 տոկոսանոց աճի իրագործմանը:
Քննարկման համար խորհրդարանին ներկայացված Իրանի առաջիկա տարվա հանրային բյուջեն 320 հազար միլիարդ թուման՝ շուրջ 300 միլիարդ դոլար է:
Ընթացիկ տարվա բյուջեում նավթից կախվածությունը շուրջ 25 տոկոս է: 11-րդ կառավարության տնտեսական խումբը մեծ ջանք է գործադրել առաջիկա տարվա բյուջեն մշակել համապատասխան տնտեսական իրականությունների, այդ թվում հիմք ընդունելով նավթի իրական գները: Գուցե զարգացման 6-րդ ծրագրի ընդհանուր քաղաքականությունների շրջագծում հնարավոր լինի կրճատել նավթից կախվածությունը, սակայն Իրանի տնտեսության կառույցից նավթի կրճատումն անկասկած ժամանակ պահանջող, բարդ և միևնույն ժամանակ միջին ու երկար ժամկետներով ծրագրավորման կարիք ունի:
----------------