Ելք դեպի լույս 139
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 100-103-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 100-րդ այան:
و من يهاجر في سبيل ا يجد في الارض مراغما كثيرا و سعه و من
يخرج من بيته مهاجرا الي ا و رسوله ثـــم يدركه الموت فقد وقع اجره علي
ا و كان ا غفورا رحيما /
<Նա, որ իր հայրենիքը թողնելով կգնա պաշտպանելու նվիրական կրոնը, կգտնի առատություն և մեծ թվով ընկերներ, որոնք միևնույն քայլին կդիմեն: Այն հավատացյալը, որ թողնելով իր ընտանիքը, կգնա կռվելու Աստծո ու իր մարգարեի դրոշի ներքո և կռվում կմեռնի, գթած և անհիշաչար Աստծո ձեռքից կստանա իր վարձատրությունը>:
Այս այան ասում է, որ չպետք է կարծել թե ամբողջ մոլորակը գտնվում է միայն ձեր քաղաքում: Աստծո մոլորակը ընդարձակ է և եթե հանուն Աստծո մարդը թողնում է իր հարենիքը, նրա առջև նոր լույս կբացվի: Եվ գուցե նրա կյանքը ավելի բարելավվի: Իսկ եթե գաղթի ճանապարհին զոհվի, նա կվարձատրվի Աստծո կողմից: Ամեն դեպքում, այդ մարդը չի վնասվելու: Թեև այստեղ խոսվում է կրոնը պաշտպանելու գաղթի մասին, սակայն որոշ գաղթեր ևս, որոնք ունեն աստվածային հիմք, կարելի է ընդունելի համարել: Օրինակ, երբ մարդը գիտություն ձեռք բերելու կամ կրոն քարոզելու համար մեկնում է այլ քաղաք:
Այս այայից սովորում ենք.
1. Մենք պետք է կատարենք մեր պարտավորոթյունը: Կարևորը տնից դուրս գնալն է և ոչ միայն նպատակին հասնելը:
2. Տանը նստելով, ոչ ոք ոչ մի տեղ չի հասնի: Զարգացման նախապայմանը առաջ գնալն է:
3. Ընտրություն կատարելիս ընտրենք այն գործը, որը հանուն Աստծո է և նրա կողմից կվարձատրվենք:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 101-րդ այան.
و اذا ضربتم في الارض فليس عليكم جناح ان تقصروا من الصلوه ان خفتم ان
يقتنكم الذين كفروا ان الكافرين كانوا لكم عدوا مبينا /
<Դուք հանցավոր չեք, եթե ճամփորդության մեջ աղոթքը կիսատ թողնեք: Եթե վախենում եք, որ անհավատները կհասնեն ձեր ետևից, նրանք ձեր բացահայտ թշնամիներն են>:
Այս այայում խոսվում է այն մասին, որ մուսուլմանների համար նամազը այնքան կարևոր է եղել, որ դրա կրճատումը համարվել է մեղք: Այս այան իջավ, որպեսզի ասի, որ երբ ջիհադի կամ գաղթի ժամանակ թշնամին մոտենում է ձեզ, կրճատեք ձեր աղոթքը, որպեսզի թշնամիները չկարողանան ձեզ նեղություն պատճառել:
Այս այայից սովորում ենք.
1. Նույնիսկ նամազի ժամանակ չպետք է մոռանալ թշնամուն: Իսլամական մարդը միակողմանի չէ, որ միայն մտածի աղոթքի մասին: Եթե ողջ իսլամական համակարգն է վտանգի մեջ, հավատացյալը պետք է կրճատի իր աղոթքը, որպեսզի թշնամին չկարողանա հարված հասցնել:
2. Աղոթքը անհրաժեշտ է ամեն օր, նույնիսկ վտանգի ժամանակ, եթե նույնիսկ այն լինի կրճատված:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 102- և 103-րդ այաները.
و اذا كنت فيهم فاقمت لهم الصلوه فلتقم طائفه منهم معك ولياخذوا
اسلحتهم فاذا سجدوا فليكونوا من ورائكم ولتات طائفه اخزي لم يصلوا فليصلوا
معك ولياخذوا حذرهم واسلحتهم ودالذين كفروا لوتغفلون عن اسلحتكم وامتعتكم
فيميلون عليكم ميله واحده و لاجناح عليكم ان كان بكم اذي من مطرا و كنتم
مرضي ان تضعوااسلحتكم وخذواحذركم ان الله اعدللكافرين عذابا مهينا/ فاذا
قضيتم الصلوه فاذكروالله قياما وقعودا و علي جنوبكم فاذا اطمانتم فاقيموا
الصلوه ان الصلوه كانت علي المومنين كتابا موقوتا /
<Երբ բանակն ես գլխավորում և աղոթքի պիտի հրավիրես, զինվորների մեծ մասը թող զենքը ձեռքին աղոթի քեզ հետ: Այնուհետև, աղոթողները թող ետ քաշվեն և մյուսները հաջորդեն նրանց: Միշտ զգուշավոր միջոցներ թող ձեռնարկվեն աղոթքի և զինված ժամանակ: Անհավատները ցանկանում են, որ ձեր զենքն ու գույքը միասին առած չլինեիք, որպեսզի ամեն կողմից ձեր վրա հարձակվեին: Եթե անձրևի կամ հիվանդության պատճառով հարկադրվեք զենքը վայր դնել, ոճիր չպիտի համարվի դա: Այդուհանդերձ, միշտ զգույշ եղեք: Աստված նվաստացուցիչ չարչարանքներ է պատրաստել անհավատների համար: Աղոթքը վերջացնելուց հետո, կրկին խորհեցեք Աստծո մասին : Խնդիր չէ, եթե ոտքի ելած, նստած կամ պառկած լինեք: Կարևորը որ ձեզ ապահով զգաք: Աղոթքը լիակատար կերպով կատարեք` հավատացյալների համար պատվիրված որոշակի ժամերին>:
Այս այաները խոսում են հավաքական աղոթքի մասին, երբ ռազմիկները պատերազմի մեջ են: Այն ասում է, որ իսլամի զորքը պետք է բաժանվի երկու խմբի: Մի խումբը պետք է աղոթի հավաքական աղոթքի իմամի հետ` զենքը ուսերին: Այնուհետև պետք է գա երկրորդ խումբը, շարունակելու աղոթքը, որպեսզի նրանք չզրկվեն միասին աղոթելու շնորհից: Կարևորն այն է, որ աղոթքը ամբողջությամբ կարդացվի: Եվ լավ կլինի, որ դա արվի հավաքական կերպով: Այդուհանդերձ, պետք է մշտապես զգույշ լինել թշնամուց և ոչ մի պահ զենքը վայր չդնել, որպեսզի թշնամին առիթը չօգտագործի:
Այս այաներից սովորում ենք.
1. Հավաքական աղոթքը պետք է տեղի ունենա, եթե նույնիսկ կարդացվի աղոթքի մի մասը:
2. Ամեն դեպքում զգուշությունն անհրաժեշտ է և նույնիսկ աղոթքը չպետք է պատճառ դառնա, որ մուսուլմանները մի պահ մոռանան թշնամուն:
3. Աղոթքը պետք է կարդացվի որոշակի ժամանակում: Դա նաև նպաստում է մուսուլմանների կարգապահությանը:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 138-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան