Հունվար 26, 2017 08:54 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 104-109-րդ այաներին:

Նախ  կլսենք Նեսա սուրայի 104-րդ այան:

و لاتهنوا في ابتغاء القوم ان تكونوا تالمون فانهم يالمون كما تالمون

و ترجون من ا ما لا يرجون و كان ا عليما حكيما

<Անհավատներին հալածելիս բնավ մի դանդաղեք` նեղությունների մասին խորհելով, /եթե դուք նեղվեք> նրանք նույնպես ունեն իրենց վշտերը և դուք նրանց նկատմամբ ունեք առավելություն, քանի որ կարող եք հույս դնել գիտուն և իմաստուն Աստծո վրա>:

Երբ մուսուլմանները պարտվեցին Օհոդ պատերազմում, Մեքքայի անհավատները որոշեցին հարձակվել Մեդինա քաղաքի վրա, որպեսզի սպանեն մյուս մուսուլմաններին և վերջ տան իսլամին: Սակայն հայտնվեց այս այան և մարգարեն զորահավաք  հայտարարեց: Եվ նույնիսկ վիրավորները պատրաստվեցին  պաշտպանելու իսլամը: Այս համընդհանուր պատրաստվածությունը պատճառ դարձավ, որպեսզի թշնամիները հրաժարվեն իրենց մտքից: Այս այայում կա մի կարևոր կետ: Դա այն է, որ պատերազմում երկու կողմերն էլ կամ գերի են ընկնում, կամ` վիրավորվում ու սպանվում: Կարևորը սակայն վերջնականն է, քանի որ իսլամի զորքը Աստծուն ապավինելով, պատերազմում պայքարում է հույսով: Իսկ անհավատների բանակը չունի այդ հույսը և դրա համար էլ նրանք չունեն անհրաժեշտ ոգևորությունը: Հավատացյալ վիրավորներն ու սպանվածները Աստծո դրախտ են մտնելու, սակայն անհավատ սպանվածները,  որ չեն հավատում հանդերձյալ կյանքին,  ոչ մի ապագա չունեն:

Այս այայից սովորում ենք.

1. Չպետք է որոշ պարտությունները պատճառ դառնան` թշնամու դիմաց թուլակամ լինելու համար: Մուսուլմանները պետք է Աստծուն ապավինելով, մշտապես բարձր տրամադրությամբ լինեն:

2. Հույսը պետք է մշտապես դնել Աստծո բարության վրա, որը մուսուլմանների ամենամեծ հարստությունն է:

3. Նեղությունները, որոնք կրվում են հանուն կրոնական պարտավորությունների, երբեք մոռացության չեն տրվում: Որովհետև Աստված այդ ամենի մասին տեղյակ է:

Այժմ  կլսենք նեսա սուրայի 105 և 106-րդ այաները.

انا انزلنا اليك الكتاب بالحق لتحكم بين الناس بماارائك ا و

لاتكن للخائنين خصيما و استغفرا ان ا كان غفورا رحيما

<Մենք քեզ երկնքից ուղարկեցինք գիրքը, որը ճշմարտություն է պարունակում, որպեսզի մարդկանց դատես, ինչպես Աստված սովորեցրեց քեզ: Նենգամիտների հետ բնավ մի վիճաբանիր, այլ հայցիր Աստծո գթությունը: Աստված ողորմած և անհիշաչար է>:

Ասվում է, որ մուսուլմաններից մեկը զենք գողացավ: Եվ երբ խայտառակվեց, զենքը տարավ մի հրեայի տուն և իր ընկերներին խնդրեց վկայել որ հրեան գող է: Մարգարեն տեսնելով դա, մեղադրեց ոչ թե մուսուլմանին, այլ` հրեային: Այս այան հայտնվեց հենց նման արարքների համար, որպեսզի մարդիկ իմանան, որ դատելու ժամանակ դատավորը պարտավոր է ունենալ բավարար փաստեր, որպեսզի մեղավորները չարաշահեն օրենքը և մուսուլմանը, ով սխալ է արել, անմեղ չհամարվի ու հրեան դատվի:

Այս այաներից սովորում ենք.

1. Դատելու ժամանակ պետք է Ղուրանը որպես հիմք ընդունել: Դատավորը պետք է դատի Ղուրանի վճիռների հիման վրա:

2. Եթե նույնիսկ անհավատը անմեղ է, նրա շահերը պետք է պաշտպանել:

Այժմ  կլսենք նեսա սուրայի 107, 108 և 109-րդ այաները.

و لاتجادل عن الذين يختانون انفسهم ان الله يحب من كان خوانا اثيما/

يستخفون من الناس و لا يستخفون من الله و هو معهم اذيبيتون ما لا يرضي من

القول و كان الله بما يعلمون محيطا / ها انتم هولاء جادلتم عنهم في

الحيوه الدنيا فمن يجادل الله عنهم يوم القيمه ام من يكون عليهم وكيلا/

<Չլինի, որ ստանձնես նրանց պաշտպանությունը, որ իրենք իրենց են դավաճանում: Որովհետև Աստված ատում է նենգամիտներին ու ամբարիշտներին: Նրանք իրենց ծրագրերը կարող են ծածկել մարդկանց նայվածքից: Բայց հավիտենականի աչքից չեն կարող ծածկել բնավ: Որովհետև նրանց մոտ է Աստված, երբ գիշերվա ստվերների մեջ նրանք կարտասանեն անհաճո խոսքեր: Իր գիտությամբ կընդգրկի նրանց բոլոր արարքները: Ահա դուք կպաշտպանեք նրանց դատը այս կյանքում: Բայց ո՞վ կհամարձակվի պաշտպանել նրանց դատը Բարձրյալի առջև: Հարության օրը ո՞ր պաշտպանին կգտնեն>:

Աստված այս երեք այաներում զգուշացնելով երկու խմբի վերաբերյալ, դատավորին ասում է. Երբեք դատավարության ժամանակ դավաճանին մի պաշտպանիր և մի կարծիր, թե Աստված քո գործից անտեղյակ է: Որովհետև Աստված հսկում է բոլորին: Իսկ նրանց, որ պաշտպանում են դավաճաններին ու ոճրագործներին, ասում է. Եթե նույնիսկ ձեր արարքը այս աշխարհում ինչ որ արդյունք ունենա, հանդերձյալ կյանքում այն դատապարտված է: Հետաքրքիր է, որ 107-րդ այայում ասվում է, որ  դավաճան անձը, նախքան ուրիշներին դավաճանելը առաջին հերթին ինքն իրեն է դավաճանում: Որովհետև կորցնում է աստվածային մարդու էությունը և արդարամտությունը, և բացի այդ, իր վարքով բռնություն է տարածում:

Այս այաներից սովորում ենք.

1.Ղուրանի մշակույթում, հասարակության բոլոր անդամները մի մարմնից են և երբ մարդը դավաճանում է մեկ ուրիշին, դա նշանակում է, որ նա ինքն իրեն է դավաճանում:

2. Առաքինության ամենակարևոր գործոնը այն է, որ հավատանք Աստծո գիտությանը և իմանանք որ Աստված ճշտում է մեզ:

3. Եթե նույնիսկ դատավորը դավաճանին մեղավոր չճանաչի, երկուսն էլ պետք է իմանան, որ հանդերձյալ կյանքում նրանց ոչ ոք օգնության չի հասնի և հանդերձյալ կյանքում Աստված երկուսին էլ դատելու է:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 140-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան