Ելք դեպի լույս 141
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 110-114-րդ այաներին:
Նախ կլսենք Նեսա սուրայի 110-րդ այան:
و من يعمل سوء او يظلم نفسه ثم يستغفرالله يجد الله غفورا رحيما
<Նա, ով մոլորության ճամփով ընթանալուց, կամ իր իսկ անձի դեմ անօրինություն կատարելուց հետո Աստծուց գութ է հայցել, թողություն կստանա: Անօրինություն գործողը իր հոգու կորուստն է պատրաստում: Աստված գիտուն է և իմաստուն>:
Այս այան խոսում է այն մասին, որ զղջման ճանապարհը միշտ բաց է և եթե որևէ մեկը մոլորության մեջ է, ուրիշներին վատություն է անում կամ մեղք է գործում ինչով հենց իրեն է վնաս հասցնում, եթե դիմի և ապավինի Աստծուն, Աստված կների և աստվածային գութ կշնորհի նրան: Այստեղ տարբերություն չկա մեղքը մեծ է թե` փոքր: Աստված ընդունում է մեղքը և հնարավոր է, որ զղջացողը արժանանա Աստծո գթությանը: Իհարկե, երբեմն մարդը որոշակի մեղք է գործում, որով վնաս է պատճառում, և այդ վնասը կարող է լինել ֆինանսական կամ ֆիզիկական, ինչի համար զղջման հետ միաժամանակ պետք է հատուցի նաև վնասը:
Այս այայից սովորում ենք.
1. Մեղքը առաջին հերթին նշանակում է, որ մարդը ինքն իրեն է վնասում, անարդար է ինքն իր նկատմամբ և իրավունք չունի այդպես վարվել:
2. Աստված ոչ միայն ներում է սխալները, այլ նաև գթառատ է նրա նկատմամբ ու սիրում է նրան:
Այժմ կլսենք նեսա սուրայի 111 և 112-րդ այաները.
و من يكسب اثما فانما يكسبه علي نفسه و كان الله عليما حكيما / و
من يكسب خطيئه او اثما ثم يرم به برئا فقد احتمل بهتانا واثما مبينا /
<Նա, ով ակամայից հանցանք կամ անադարություն գործի և դրանից հետո իր մեղքը ուրիշի վրա գցի, զրպարտիչ է և խայտառակ ոճիր է կատարում>:
Այս այաները խոսում են այն մասին, որ մեղավոր մարդը նախքան հասարակության համար խնդիրներ առաջացնի, ինքն իրեն է վնասում, որովհետև արատավորել է իր աստվածային էությունը և կորցրել է իր հոգու անաղարտությունը: Եվ սա մեծ վնաս է հենց այդ մարդու համար: Դրանից բացի, աստվածային հասարակական ավանդույթների հիման վրա, նա, ով մարդկանց նկատմամբ անարդար է վերաբերվում, ուշ թե շուտ այդ արարքի հետևանքը հենց ինքն է կրում: Իսկ վերջում այս այան ասում է, որ երբ մարդը սխալ է գործում, փորձում է ինքն իրեն արդարացնել`այդպիսով փորձելով խաղալ ուրիշների պատվի հետ:
Այս այաներից սովորում ենք.
1. Մեղքը մի բան չէ, որ կատարվի ու ավարտվի: Դրա հետևանքները մնում են մարդու հոգու մեջ:
2. Զրպարտիչը մեծ մեղք է գործում, որովհետև այդպիսով մարդկանց պատվի հետ է խաղում:
Այժմ կլսենք նեսա սուրայի 113-րդ այան.
و لولا فضل الله عليك و رحمته لهمت طائفه منهم ان يضلوك و ما يضلون
الا انفسهم و ما يضرونك من شي ء و انزل الله عليك الكتاب و الحكمه و علمك
مالم تكن تعلم و كان فضل الله عليك عظيما /
<Անհավատներից ոմանք որոշել էին քեզ մոլորեցնել, բայց հենց իրենք մոլորվեցին: Որովհետև աստվածային բարությունը հսկում էր քո կյանքը: Նրանք չկարողացան վնասել քեզ: Աստված քեզ ուղարկեց միտքը և իմաստությունը: Եվ այն, ինչ չգիտեիր, քեզ սովորեցրեց ու ողողեց իր շնորհներով>:
Ինչպես ասվում է որոշ աղբյուրներում, անհավատներից ոմանք գնացին իսլամի մարգարեի մոտ և ասացին. մենք երկու պայմանով պատրաստ ենք հետևել ու հավատալ քեզ: Նախ եթե թույլ տաս, որ մեր կուռքերը չոչնչացնենք: Ի պատասխան, հայտնվեց այս այան և ասաց. նրանք փոխարեն ենթարկվեն քեզ, ցանկանում են քեզ մոլորեցնել: Սակայն Աստված քեզ տվել է գիրք և իմաստություն և հսկում է քեզ, որպեսզի չմոլորվես:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված իր մարգարեին զերծ է պահել մոլորությունից:
2. Աստված համարվում է մարգարեի ուսուցիչը և բնականաբար, այս ուսմունքի մեջ որևէ սխալ լինել չի կարող:
Այժմ կլսենք նեսա սուրայի 114-րդ այան.
لاخير في كثير من نجويهم الا من امر بصدقه او معروف او اصلاح بين الناس
و من يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نوتيه اجرا عظيما
<Իրենց բազմաթիվ խոսակցությունների նյութը քիչ անգամ է բարի: Նա, ով կհանձնարարի ողորմություն տալ, արդարությունն ի գործ դնել, մարդկանց միջև համերաշխություն պահել և ով իր պարտականությունը լրացնում է Աստծուն հաճոյանալու ցանկությամբ, անտարակույս շքեղ պարգև կստանա մեզանից>:
Այս այան անդրադառնում է մի սխալ վարքագծի` թաքուն խոսելուն և ասում է որ կա միայն որոշակի ժամանակ, երբ մարդը կարող է թաքուն խոսել: Իսկ մյուս հարցերում, քչփչոցը և թաքուն խոսելը ընդունելի չեն: Այս այան ասում է, որ երբ հարցը վերաբերում է զրկվածներին օգնելուն կամ մարդն ուզում է արդար լինել ու մարդկանց միջև համերաշխությունը պահել, անպայման այս դեպքերում պետք է գաղտնի պահի իր խոսքը:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդկանց պատիվը շատ կարևոր է:
2. Գործը այն ժամանակ է արժևորվում, երբ այն ազնվորեն է կատարվում: Եվ բարի գործերը թաքուն կատարելը հենց ազնվությունն է:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 141-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան