Ելք դեպի լույս 146
Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 133-136-րդ այաներին:
Նախ կլսենք նեսա սուրայի 133-րդ այան:
ان يشاء يذهبكم ايهاالناس و يات باخرين و كان الله علي ذلك قديرا
<Ով մահկանացուներ, եթե Աստված ցանկանա, կարող է ձեզ մեռցնել և ձեր փոխարեն նոր մարդիկ ծնեցնել: Այս հրաշքը երբեք իր կարողություններից վեր չէ>:
Այս այան խոսում է այն մասին, որ եթե Աստված որևէ պատվիրան է ուղարկում, դա չի նշանակում, որ ունի դրա կարիքը: Ընդհանրապես Աստված անկարիք է: Աստված կախված չէ մահկանացուներից: Եվ պետք չէ, որ մարդը լինի սնապարծ ու ինքնահավան: Որովհետև եթե Նա ցանկանա բնաջնջել ապստամբ մարդկանց, նրանց փոխարեն կարող է աշխարհ բերել հնազանդ մարդկանց:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե Աստված անհավատներին ժամանակ է տալիս, դա չի նշանակում, որ նա թույլ է: Դա նրա բարեգթության նշանն է:
2. Այն, ինչ ունենք, Աստծուց է: Չկարծենք, որ մեր հնարավորությունները մշտական են և սնապարծ չլինենք:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 134-րդ այան.
من كان يريد ثواب الدنيا فعندالله ثواب الدنيا والاخره و كان الله
سميعا بصيرا
<Փափագում եք ունենալ աշխարհիկ վարձատրություննե՞ր: Դրանք ձեր ձեռքերում են, ինչպես նաև հանդերձյալ կյանքի պատկերները: Նա ամեն ինչ տեսնում է և լսում>:
Այս այան խոսում է այն հավատացյալների մասին, որ հավատում են Աստծուն, սակայն մտածում են միայն իրենց բարօրության մասին: Նրանք մտադիր չեն մասնակցել որևէ պատերազմի, սակայն այդ պատերազմից ավար են պահանջում: Աստված նրանց ասում է . Դուք, որ հավատում եք Աստծուն, ինչո՞ւ եք նրանից ցանկանում ձեր բաժինը միայն այս աշխարհում; Արդյոք կարծո՞ւմ եք որ եթե հանդերձյալ կյանքի մասին մտածեք, աշխարհիկ բարիքներից մաս չե՞ք ստանա: Դա սխալ է, քանի որ Աստված հավատացյալներին պարգևել է և' աշխարհիկ և' հանդերձյալ պարգևներով:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե գործ անելիս մարդու նպատակը աշխարհիկ կյանքում իրեն ավելի լավ զգալն է, ուրեմն նա սխալ է:
2. Իսլամը համապարփակ և իրատեսական կրոն է և իր հետևորդներին խրախուսում է աշխարհիկ և հանդերձյալ կայնքի բարիքների համար ջանք թափել:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 135-րդ այան.
يا ايها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لل و لو علي
انفسكم او الوالدين والاقربين ان يكن غنيا او فقيرا فال اولي بهما فلا
تتبعوا الهوي ان تعدلوا وان تلوا او تعرضوا فان ال كان بماتعملون
خبيرا
<Ով հավատացյալներ, երբ Աստծո առջև վկայություն տաք, արդարությունը կետ առ կետ հարգեցեք: Եթե անգամ հարկադրվեք վկայություն տալ ընդդեմ ձեր անձի, ձեր ծնողների, հարազատների, հարուստի կամ աղքատի: Աստված նրանց`հարուստին և աղքատին, ավելի մոտ է , քան դու : Թող կիրքը երբեք ձեզ չմոլորեցնի ճիշտ ճանապարհից: Եթե մերժեք վկայություն տալ, իմացեք, որ Աստված տեսնում է ձեր արարքները>:
Այս այան դիմելով հավատացյալներին ասում է. ընդհանրապես միշտ պետք է հարգեք արդարությունը, եթե նույնիսկ այն լինի ի վնաս ձեր կամ ձեր հարազատաների ու բարեկամների: Քանի որ մարդը իր բարեկամների մասին դատողության ժամանակ նկատում է նրանց ֆինանսական կարողությունները, կարող է օրինակ անարդար կերպով պաշտպանել իր եղբորը, թեև գիտի որ նա սխալ է: Կամ ելնելով նրա կարողությունից, վկայություն տա եղբոր օգտին: Կամ ելնելով մարդկային խղճահարությունից, մարդը կարող է վկայություն տալ նրա օգտին, ով համեստ կյանք է վարում: Եվ այդ վկայությունը սխալ է: Այս պատվիրանը ցույց է տալիս, որ իսլամը շատ է կարևորում մարդկային այս կետը և հավատացյալներին մշտապես հրավիրում է արդար լինել:
Այս այայից սովորում ենք.
1. Արդարությունը հավատքի հիմքն է:
2. Արդարությունը պետք է իրականացվի կյանքի բոլոր ոլորտներում և բոլոր մարդկանց միջև, անկախ նրանց համոզմունքներից:
3. Բոլորը հավասար են օրենքի առաջ` հարուստ թե աղքատ և օրենքը նրանց նկատմամբ պետք է ճիշտ կիրառվի:
4. Օրենքը ճիշտ կիրառելու համար, մարդը պետք է առաջին հերթին հավատա Աստծուն:
Այժմ կլսենք Նեսա սուրայի 136-րդ այան.
يا ايهاالذين آمنوا آمنوا بال و رسوله و الكتاب الذي نزل علي
رسوله والكتاب الذي انزل من قبل ومن يكفر بال و ملائكته وكتبه و رسله
واليوم الاخر فقد ضل ضلالا بعيدا
<Ով հավատացյալներ, հավատացեք Աստծուն, իր մարգարեին, գրքին, որ ուղարկել է և իրենից առաջ իջած նվիրական մատյաններին: Նա, ով չի հավատում Աստծուն, իր հրեշտակներին, սուրբ գրքերին, մարգարեին և վերջին դատաստանին, մխրճվել է կուրության մեջ>:
Այս այան հավատացյաներին ասում է. Ամրապնդեք ձեր հավատքը որպեսզի ավելի բարձրանաք ու ավելի ամրապնդեք ձեր հավատքը: Պարզ է, որ հավատքը ինչպես և գիտությունը , ունի տարբեր աստիճաններ: Ուստի այս այայում Աստված մարդկանց ասում է, որ պետք է իրենց հավատքը անընդհատ զարգացնել: Այայի վերջին մասում ասվում է, որ եթե հավատացյալի հավատքը նվազի ու նա սկսի կասկածել իր հավատքին, մոլորության մեջ է, որից դուրս գալը հեշտ չէ:
Այս այայից սովորում ենք.
1. Երկնային կրոնները հետևում են մի նպատակի: Ուրեմն բոլոր մարգարեներին ու նրանց գրքերին հավատալը Աստծուն հավատալու նախապայմաններից է:
2. Հավատացյալը մշտապես պետք է փորձի կատարելագործվել:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 146-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան