Փետրվար 23, 2017 22:28 Asia/Yerevan

Նեսա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նեսա սուրայի 147-152-րդ այաներին:

Նախ  կլսենք նեսա սուրայի 147-րդ այան:

مايفعل الله بعذابكم ان شكرتم وآمنتم وكان الله شاكرا عليما

<Աստված ինչու՞ պիտի պատժի ձեզ, եթե երախտապարտ և հավատացյալ եք: Ինքն իսկ երախտագետ է և ամեն ինչ գիտե>:

Այս այան ասում է, որ չպետք է կարծել թե Աստված վրեժխնդիր է  և  ցանկանում է պատժել մեղավորներին: Բոլոր պատիժները մարդկանց վարքագծի արտացոլանքն են և ընդհարապես, Աստված կարիք չունի իր արարածներին պատժելու: Այնուհետև ասում է. Ինչպես որ Աստված է երախտագետ և ձեր բարի գործերի համար վարձահատույց է լինում, դուք ևս երախտագետ եղեք և նրա բարիքները միշտ հիշեք: Եվ եթե այդ երախտագիտությունը բարի գործով ապացուցվի,  մարդը ընդհարապես երբեք չի պատժվի:

Այս այայի առաջին ուղերձն այն մասին է, որ հավատքն առ Աստված, առաջին պայմանն է, որ մարդը երախտագետ լինի Աստծո բարիքների համար: Իսկ հակառակը, եթե մարդը  իրեն երախտապարտ չի զգում Աստծո արածների նկատմամբ, դա չի նշանակում, որ նա անհավատացյալ է: Այայի հաջորդ ուղերձն այն մասին է, որ երախտագիտությունը պատճառ է դառնում, որ մարդը փրկվի աստվածային պատժից և ստանա ավելի շատ բարիքներ:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 148 և 149-րդ այաները.

لايحب الله الجهر بالسوء من القول الا من ظلم و كان الله سميعا عليما /

ان تبدوا خيرا او تخفوه او تعفو عن سوء فان الله كان عفوا قديرا /

<Աստված չի ցանկանում բնավ, որ սխալ գործերը հրապարակ հանեք: Այլ հարց է, եթե դուք զոհն եք այդ սխալ արարքի: Նա ամեն բան գիտե : Ձեր գործած բարիքը ծածկեք թե հրապարակեք, ձեր կրած չարիքը եթե ներեք, Աստված ներողամիտ և հզոր է>:

Այս այաները վերաբերում են հասարակական մի շատ կարևոր սկզբունքի: Դա այն է, որ փոխարեն փորձենք վեր հանել ուրիշների սխալները, փորձենք մոռանալ դրանք ու ներել: Դրա փոխարեն մարդկանց լավությունները ներկայացնենք, ինչպես Աստված, որը ի հայտ չի բերում մարդկանց սխալները: Իհարկե, եթե մարդը ենթարկվել է բռնության, եթե այդ մասին չխոսի, չի կարող ստանալ իր իրավունքը:

Այս այաներից սովորում ենք.

1. Ուրիշների սխալը վեր հանելը արգելված է: Դա ընդունելի է միայն այն դեպքում, եթե մարդը պարտավոր է ինքն իրեն պաշտպանել:

2. Ներումը հատկապես այն ժամանակ, երբ մարդը կարող է պատժել, շատ արժեքավոր է: Ինչպես որ Աստված, որ իշխում է մարդկանց վրա, կարող է ներել նրանց մեղքերը:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի  150 և 151-րդ այաները.

ان الذين يكفرون بالله و رسله و يريدون ان يفرقوا بين الله و رسله

و يقولون نومن ببعض و نكفر ببعض و يريدون ان يتخذوا بين ذلك سبيلا / اولئك

هم الكافرون حقا و اعتدنا للكافرين عذابا مهينا/

<Նրանք,  որ ցանկանում են Աստծուն և մարգարեներին զատել, մեկին հավատալով և մյուսներին ոչ, և կամայական  կրոն են ստեղծում, սրանք ճշմարտատես անհավատներ են, որոնք նախատալից չարչարանքների են ենթարկվելու >:

Այս այան խոսում է այն վտանգի մասին, որ սպառնում է աստվածային բոլոր կրոնների հետևորդներին և ասում է, որ որոշ աստվածապաշտներ հավատում են միայն իրենց մարգարեներին և արդար են  համարում նրանց, իսկ Աստծո այլ մարգարեներին սխալ են համարում կամ հերքում են: Նրանք մոռանում են, որ բոլոր մարգարեներն Աստծո կողմից են, նրանց միջև տարբերություն չկա և պետք է հավատա վերջինին ու հետևել նրա պատվիրաններին: Այս այան նախ դիմում է հրեաներին, ասելով, որ երբ Հիսուսը հայտնվեց, նրան չհավատացին և այնուհետև դիմում է քրիստոնյաներին ու հրեաներին, ասելով, որ երբ հայտնվեց իսլամի մարգարեն, նրան նույնպես մերժեցին և չընդունեցին նրա առաքելությունը: Ընդհանրապես, աստվածապաշտությունը կապ չունի եսամոլության հետ և մարդը չպետք է կրոնական ճշմարտությունների մի մասն ընդունի, իսկ մի մասը` մերժի: Իրականում նման մարդը հետևում է ոչ թե Աստծուն,  այլ իր ցանկություններին:

Այս այաներից սովորում ենք.

 1. Հավատացյալը պետք է հավատա բոլոր մարգարեների ճշմարտացիությանը և հարգի նրանց բոլորի սուրբ գրքերը:

2. Կրոնը շաղկապված համակցություն է և չի կարելի մի մասը ընդունել, իսկ մի մասը` մերժել:

3. Եթե նույնիսկ կրոնի որոշ կետեր ժխտել են, նշանակում է, որ մարդն անհավատ է:

Այժմ  կլսենք Նեսա սուրայի 152-րդ այան

والذين آمنوا بالله و رسله و لم يفرقوا بين احد منهم اولئك سوف

يوتيهم اجورهم و كان الله غفورا رحيما

<Բայց նրանք, որ Աստծուն և իր մարգարեներին են հավատում ու նրանց միջև տարբերություն չեն դնում, վարձատրվելու են, որովհետև տերը գթած է և անհիշաչար>:

Այս այան հատկապես խոսում է ճշմարիտ հավատացյալների մասին և ասում է, որ իսկական հավատացյալը նա է, ով հավատում է Աստծո բոլոր մարգարեներին և այսպիսի հավատացյալները բնականաբար արժանանում են Աստծո շնորհներին:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 152-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան