Ելք դեպի լույս 156
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 3-րդ այաին:
Նախ կլսենք այն.
حرمت عليكم الميته والدم و لحم الخنزير و ما اهل لغيرالله به والمنخنقه و الموقوذه و المترديه و النطيحه و ما اكل السبع الا ماذكيتم وما ذبح علي النصب و ان تستقسموا بالازلام ذلكم فسق اليوم يئس الذين كفروامن دينكم فلا تخشوهم و اخشون اليوم اكملت لكم دينكم و اتممت عليكم نعمتيو رضيت لكم الاسلام دينا فمن اضطر في مخمصه غير متجانف لاثم فان الله غفوررحيم
<Ձեզ արգելված է ուտել մեռած , խեղդված , վթարի ենթարկված ու եղջյուրի հարվածով սպանված, գազանի որս դարձած կենդանիների միս, արյուն եւ խոզի միս: Տարբեր խնդիր է, եթե նրանց մաքրագործեք, նախքան սատկելը: Արգելված են նաև կուռքերի սեղանների շուրջ մորթված կենդանիների միսը և բոլոր նրանք, որոնց սպանվելուց առաջ Աստծո անունը չեք տվել: Ձեզ արգելված է նաև ստանալ ղումարի միջոցով կենդանու մսից բաժին: Վայ անհավատներին, որոնք ձեր կրոնը կլքեն: Նրանցից մի վախեցեք, այլ վախեցեք ինձանից: Այսօր, ձեր կրոնի վրա կնիք դրեցի, իմ շնորհներով լրացրեցի: Ինձ հաճո թվաց իսլամությունը տալ ձեզ: Նա, որ անել վիճակից կամ սովից մղված ոտնակոխ է արել մեր պատվիրանները, թողություն պիտի գտնի, որովհետև Աստված ներողամիտ է>:
Այստեղ գոյություն ունեն երկու այաներ, որոնք արծարծում են երկու տաբեր խնդիրներ: Առաջին բաժնում խոսվում է անընդունելի ուտելիքների մասին, ինչպես նաև այն մսերի, որ չի կարելի ուտել: Ինչպես` կենդանիների, որ սատկել են բնական ճանապարհով կամ վթարի պատճառով և քանի որ չեն մորթվել ըստ օրենքի, նրանց միսը արգելվում է ուտել: Բայց մյուս կողմից, թեև միսը ընդունելի է, բայց մորթվել է ոչ Աստծո անունուվ, այն ուտելը համարվում է անընդունելի: Սա ցույց է տալիս, որ աստվածային հարամը կամ հալալը այսինքն` ընդունելին և անընդունելին , միայն այն չէ, թե մարդու օրգանիզմին ինչքանով է օգտավետ կամ վնասակար: Քանի որ այն միսը, որ մորթվում է Աստծո անունով, համի առումով բոլորովին չի տարբերվում: Այստեղ ավելի շուտ խոսքը վերաբերոմ է մարդու և Աստծո միջև կապին, քանի որ Աստված արգելել է նման կենդանու միսն ուտելը: Իհարկե, ինչպես ասվել է Ղուրանի այլ այաներում, երբ մարդը հայտնվել է անոթիության մեջ, ընդունելի է ուտել այն միսը, որ նույնիսկ անընդունելի է համարվել, եթե իհարկե դա առիթ չդառնա, որ մարդը շարունակի իր մեղքերը:
Այայի երկրորդ բաժինը ամբողջությամբ տարբերվում է առաջին բաժնից: Այստեղ խոսվում է այն օրվա մասին, երբ իսլամը կատարելագործվեց և Աստված իր շնորհները ուղարկեց հավատացյալներին: Որպեսզի հասկանանք այս այայի կարևորությունը, նախ պետք է իմանանք, թե այս այաները երբ են ներշնչվել, որպսզի հասկանանք, թե որքան կարևոր է այդ օրը: Բոլոր մեկնաբանների կարծիքով, այս այաները ներշնչվել են մարգարեի վերջին ուխտագնացության ժամանակ, երբ նա գտնվում էր իր կյանքի վերջին օրերում: Որոշ մենաբանությունների համաձայն, այդ ժամանակ մարգարեն ուխտագնացների համար խոսել և արծարծել է շատ խնդիրներ, որոնցից ամենակրաևորը եղել է իրենից հետո եկողի հարցը: Հենց այդտեղ էլ նա բարձրացրել է իմամ Ալիի ձեռքը` որպես մարդ, ով միշտ եղել է մարգարեի կողիքն ` բոլոր պատերզմների ժամանակ: Նա ասել է. «Ով հավատացյալներ, նրանց, ում առաջնորդը եղել եմ ես, այսուհետև կլինի Ալին»: Այստեղ կարևոր է մի պատմական փաստ: Անհավատները համոզված էին, որ եթե մարգարեն մահանա, նա ժառանգ չունի և իրենք կարող են հեշտությամբ հաղոթել մուսուլմաններին և ոչնչացնել իսլամը: Սակայն այս այայի ի հայտ գալով, նրանց երազանքները չիրականացան: Կրոնը պատվիրանների ամբողջություն է, սակայն դրանք իրականացնելու համար անպայման պետք է լինի արդար առաջնորդ: Այսպիսով, երբ Ալին հռչակվեց ժառանգորդ, իսլամը կատարելագործվեց և դա ընդունվեց:
Այս այայից սովորում ենք.
1. Արդար և աստվածային առաջնորդի առկայությունը կարևոր է, քանի որ կրոնը առանց դրա չի կատարելագործվելու:
2. Իսլամի կատարելագործումը հնարավոր է ճիշտ առաջնորդի առկայության դեպքում: Այսինքն` մարգարեից հետո իմամությունը շարունակվել է, և մարգարեից հետո մուսուլմաններին առաջնորդել են 12 իմամներ: Եվ իմամ Մահդին վերջին իմամն
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 156-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան