Փետրվար 24, 2017 15:35 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 23-26-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 23-րդ այան:

قال رجلان من الذين يخافون انعم الله عليهماادخلوا عليهم الباب فاذا

دخلتموه فانكم غالبون و علي الله فتوكلوا ان كنتم مومنين

<Քաղաքի դռան առջև ներկայացեք,- ասացին երկու մարդիկ, որոնք տիրոջից երկնչում էին և նպաստավորվել էին  նրա շնորհներով: -Ներս մտնեք թե չէ, հաղթանակը ձերը կլինի: Եթե հավատացյալ եք, ապավինեք Աստծուն>:

Նախորդ այաներում ասված է, որ Մովսեսը Իսրայելի ժողովրդին ասաց, թե պետք է պայքարեն բռնատերերի դեմ և փրկեն իրենց քաղաքը: Սակայն նրանք պատրաստ չեղան պայքարելու և ասացին, որ քաղաք կմտնեն միայն այն դեպքում, եթե բռնատերերը հեռանան քաղաքից: Այդ ժամանակ, երկու հրեա մեծամեծներ, ի պատասխան, ասացին. Ինչո՞ւ եք վախենում թշնամիներից: Վախեցեք Աստծուց և նրան ապավինեք: Քաղաքի դարպասից մուտք գործեք և հավատացեք, որ հաղթանակը ձերն է, եթե հավատացյալ եք և ապավինում եք Աստծուն:

Այս այայից սովորում ենք.

1. Նա, ով երկնչում է Աստծուց, չի վախենում այլ ուժերից, քանի որ հավատքը ուժի աղբյուր է:

2. Նախ պետք է մենք առաջ շարժվենք, որպեսզի Աստված մեզ օգնի:

3. Միայն ապավինել Աստծուն առանց ջանք թափելու, անիմաստ է: Մարդուն պետք է և' քաջություն, և' առաքինություն, և' հավատք:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 24-րդ այան.

قالوا يا موسي انا لن ندخلها ابدا ما داموا فيها فاذهب انت و ربك

فقاتلا انا ههنا قاعدون

<Ով Մովսես,- ասաց ժողովուրդը: -Մենք քաղաքի դռան առջև չենք ներկայանալու, քանի դեռ հսկաները ապրում են այնտեղ: Դու գնա քո Աստծո հետ և միասին կռվեք: Մենք պետք է այստեղ մնանք>:

Նրանով հանդերձ, որ Մովսեսը ժողովրդին խրախուսում էր մտնել քաղաք, սակայն հրեաները ասացին. Ինչո՞ւ մենք գնանք քաղաք: Դու քո Աստծո հետ գնա ու կռվիր և անկասկած կհաղթես: Ու այն ժամանակ, մենք նույնպես ներս կմտնենք:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը պետք է զգույշ լինի, որ սին պատրվակներ չփնտրի և ոչ էլ փորձի միայն իր հանգստի մասին մտածել:

2. Աստվածային առաջնորդների գոյությունը չի նշանակում, որ մարդիկ պարտավորություններ չունեն:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 25-րդ այան.

قال رب اني لااملك الانفسي واخي فافرق بيننا و بين القوم الفاسقين

<Տեր, -գոչեց Մովսեսը,- ես եղբորս հետ առանձին եմ: Մեզ և այս անհնազանդ ժողովրդին առանձնացրու իրարից>:

Զարմանալի է, որ երբ մի ժողովուրդ Մովսեսի ղեկավարությամբ փրկվեց փարավոններից ու անկախացավ, պատրաստ չեղավ իր քաղաքը մտնելու համար քայլ կատարել: Նրանք  սպասում էին, որ Աստծո մարգարեն ամեն ինչ պատրաստի և իրենք մուտք գործեն քաղաք: Հենց այդ ժամանակ էլ  Մովսեսը անիծեց Իսրայելի ժողովրդին և դիմելով Աստծուն, խնդրեց որ պատժի նրանց, քանի որ  այլևս պատրաստ չեն բարեփոխվելու :

Այս այայից սովորում ենք.

1. Մարգարեները իրենց պարտակնությունները կատարել են լիովին: Մարդիկ էին, որ պատրաստ չեղան պայքարել հանուն իրենց իրավունքների:

2. Մարգարեները Աստծո պատվիրանները փոխանցում են մարդկանց և ոչ թե պարտադրում դրանք:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 26-րդ այա.

قال فانها محرمه عليهم اربعين سنه يتيهون في الارض فلا تاس علي القوم

الفاسقين

<Այնուհետև, Աստված արտասանեց այս բառերը. քառասուն տարի, այս երկիր մուտքը արգելված կլինի նրանց: Աշխարհի վրա պիտի թափառեն: Իսկ դու այլևս մի հոգա այս ամբարիշտ ժողովրդի համար>:

Իսրայելի ժողովուրդը Աստծո հրամանով Սինայի անապատում թափառեց քառասուն տարի, զրկվելով սրբազան երկրի բարիքներից: Ինչպես վկայում  է պատմությունը, նրանք քառասուն տարի Սինայի անապատում թափառելուց և Մովսես մարգարեին կորցնելուց հետո, քաղաք մտնելու համար պարտավոր էին դիմել ռազմական միջոցների: Իսկ նրանց թուլությունը հանգեցրեց քառասուն տարվա անիմաստ թափառումների:

Այս այայից սովորում ենք.

1. Հանուն Աստծո պայքարից խույս տալու հետևանքով, մարդը զրկվում է  աստվածային բարիքներից ու շնորհներից:

2. Սրբազան պատերազմից փախչողները պետք է զրկվեն հասարակության հնարավորություններից ու արտոնություններից:

3. Աստծո մարգարեները նույնիսկ չարագործների պատիժը չեն ցանկանում, սակայն մեղավորի պատիժը դառը դեղ է, որ հարկավոր է հասարակության առողջության համար:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 162-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան