Ելք դեպի լույս 163
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 27-31-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 27-րդ այան:
واتل عليهم نبا ابني آدم بالحق اذ قربا قربانا قتقبل من احدهما
و لم يتقبل من الاخر قال لاقتلنك قال انما يتقبل الله من المتقين
<Ով մարգարե, պատմիր նրանց կետ առ կետ Ադամի որդիների պատմությունը, որոնք ընծա մատուցեցին: Մեկի ընծան ընդունվեց, մյուսինը մերժվեց: Մերժվողն ասաց իր եղբորը` քեզ պիտի սպանեմ: Իսկ անմեղը պատասխանեց. Աստված երկյուղած մարդկանց զոհը միայն կընդունի>:
Ինչպես որ իսլամական գրքերում և Թորայում է ասվում, Ադամը երկու որդի ուներ ` Աբելը և Կայենը: Աբելը զբաղվում էր անասնապահությամբ, իսկ Կայենը` հողագործությամբ: Աբելն իր լավագույն ոչխարին զոհաբերեց Աստծուն, իսկ Կայենը`հողագործության ամենավատ արդյունքը: Ուստի, Աբելի ընծան ընդունվեց, իսկ Կայենինը` ոչ: Կայենը, որ նախանձ մարդ էր, իրեն բարեփոխելու և անցյալը հատուցելու փոխարեն, մերժեց իր եղբորը: Նախանձը նրան հասցրեց մի վիճակի, որ նա որոշեց սպանել եղբորը: Սակայն Աբելը բարի մարդ էր և ի պատասխան ասաց. <Երբ մեր գործը ընդունվում է կամ մերժվում Աստծո կողմից, դա կախված է որոշակի պայմաններից: Անտեղի մի նախանձիր ինձ, քանի որ այն, ինչ ընդունվում է Աստծո կողմից, պետք է մատուցվի հոգով, այլապես ոչ մի արժեք չունի:
Այս այայից սովորում ենք.
1. Անցյալի փորձը գալիք սերնդի ճանապարհի լույսն է: Սերունդները պետք է անցյալից դասեր քաղեն:
2. Միայն բարի գործը արժեք չունի: Դրանում պետք է լինի նաև բարի նպատակ:
3. Նախանձը բերում է եղբայրասպանության: Ինչպես որ սատանան նախանձի զենքով բաժանեց Հովսեփին նրա եղբայրներից :
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 28 և 29-րդ այաները
لئن بسطت الي يدك لتقلني ما انا بباسط يدي اليك لاقتلك اني اخاف ا
رب العالمين / اني اريد ان تبوا باثمي و اثمك فتكون من اصحاب النار و
ذلك جزاوء الظالمين
<Եթե դու ինձ սպանելու համար զենք բարձրացնես, վրեժխնդիր չեմ լինի, որովհետև կվախենամ Աստծուց` տիեզերքի վեհապետից: Ես կնախընտրեմ որ դու առանձին վերադառնաս նրա մոտ և քո մեղքերով բեռնավորված, բնակվես գեհենի մեջ, որ հատկացվել է նենգամիտներին>:
Նախանձ և ոճրագործ եղբորն դիմաց Աբելն ասում է, - Չնայած գիտեմ որ ցանկանում ես ինձ սպանել, սակայն ոչինչ չեմ ձեռնարկի, որովհետև վախենում եմ Աստծո դատաստանից և գիտեմ, որ դա սխալ քայլ է: Իհարկե, պաշտպանվել բռնատերերից անհրաժեշտ է: Սակայն չի կարելի մարդուն սպանել միայն նրա համար, որ մտածում ես, թե հնարավոր է նա քեզ ոչնչացնի: Հնարավոր է, որ նման բան տեղի չունենա: Ինչևէ, Աբելն ասաց. - Ես առաջին այդ քայլին չեմ դիմի: Սակայն իմացիր, եթե ինձ սպանես, դժոխային կդառնաս և պիտի հատուցես ինձ: Բայց քանի որ ոչինչ չունես հատուցելու համար, ուրեմն իմ մեղքերի բաժինն էլ քեզ կհասնի և քո պատիժը կկրկնապատկվի:
Այս այաներից սովորում ենք.
1. Նախանձ մարդկանց հետ պետք է խոսել հանգիստ և ոչ թե ավելի բորբոքել նրանց նախանձը:
2. Այն, ինչ կարևորվում է և արժեք ունի, մեղք չգործելն է հանուն Աստծո, ինչը թուլության նշան չէ: Ինչպես որ Աբելն ասաց.-Ես վախենում եմ Աստծուց, դրա համար չեմ սպանում իմ եղբորը:
3. Աստվածավախությունը ամենակարևոր գործոններից է, մարդուն մեղքից հեռու պահելու համար:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 30 և 31-րդ այաները.
فطوعت له نفسه قتل اخيه فقتله فاصبح من الخاسرين / فبعت الله
غرابا يبحت في الارض ليريه كيف يواري سواه اخيه قال يا ويلتي اعجزت ان
اكون مثل هذاالغراب فاواري سواه اخي فاصبح من النادمين
<Հակառակ այս սպառնալիքների, արյան ծարավը ավելի բարձր խոսեց նախանձողի սրտում: Նա սպանեց իր եղբորը և դասվեց Աստծուն մերժողների շարքին: Աստված ագռավ ուղարկեց, որ հողը փորելով ցույց տա, թե ինչպես պետք է ծածկի իր եղբոր դիակը: Մարդասպանը գոչեց. Ինչ ողորմելիի մեկն եմ: Չեմ կարող այս ագռավի պես հողը փորել ու եղբորս դին ծածկել: Ու Կայենը զղջաց>:
Այն խոսակցությունից հետո, որ տեղի ունեցավ Աբելի ու Կայենի միջև, Կայենն այնուամենայնիվ, սպանեց իր եղբորը և շատ արագ զղջաց իր արարքի համար: Սակայն եղբայրն այլևս չէր վերադառնա: Կայենը չգիտեր ինչ անել իր եղբոր դիակի հետ: Աստված մի ագռավ ուղարկեց, որը սկսեց փորել հողը և Կայենին հասկացրեց, որ եղբոր դիակը պետք է թաղի հողի տակ: Սա առաջին մարդասպանությունն էր երկրի վրա, ինչը Ադամի որդիների սրտում սերմանեց նախանձը և թշնամանքը: Սերմ, որն առ այսօր էլ զոհեր է խլում:
Այս այաներից սովորում ենք.
1. Ճշմարիտի ու սխալի միջև պայքարը սկսվել է այն ժամանակից, երբ մարդը ստեղծվեց երկրի վրա: Իսկ մարդու առաջին սպանությունը համարվել է նահատակություն:
2. Երբեմն կենդանիները առաքվում են Աստծո կողմից: Որոշ գիտելիքների համար մարդը պետք է երախտագետ լինի կենդանիներին:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 163-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան