Մարտ 01, 2017 20:32 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարի էջերը կբացենք տարբեր երկրների Իրան կատարած պատվիրակությունների այցերին վերաբերող լուրերով, այնուհետև կանդրադառնանք Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերություններին: Իսկ մեր այս շաբաթվա հաղորդման վերջին բաժինը հատկացրել ենք ԷԿՕ-ի գագաթնաժողովին:

Թեհրանն անցած շաբաթ հյուրընկալեց տարբեր երկրների տնտեսական պատվիրակությունների:

Անցած շաբաթ Թեհրան ուղևորվեց Նոր Զելանդիայի հիմնական արդյունաբերության նախարար Նաթան Գայի գլխավորած պատվիրակությունը: Նա իրեն ընկերակցող պատվիրակության հետ այցելեց Թեհրանի արևմուտքում գտնվող Քարաջի «Ռազի» պատվաստի ու շիջուկի հետազոտման հաստատությունը: Այս այցը կազմակերպվել էր հիշյալ հաստատության աշխատանքների հետ ծանոթացման, ինչպես նաև առևտրական կապեր հաստատելու և երկու երկրի միջև համաձայնագրեր կնքելու նպատակով:

Նաև իտալական մի պատվիրակություն Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարարության պաշտոնատարների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Իրանում երկաթգծերի կառուցման հարցում համագործակցելու Իտալիայի պատրաստակամության մասին:

Իսկ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն անցած շաբաթ մասնակցեց Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիայում գումարված ԻԻՀ-ի ու Ադրբեջանի տնտեսական համաժողովին: Այս առևտրական համաժողովից առաջ ԻԻՀ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար և Իրանի ու Ադրբեջանի առևտրի համատեղ պալատի նախագահ Մահմուդ Վաեզին և Ադրբեջանի գործարարների կոնֆեդերացիայի նախագահ Շահին Մուսթաֆայևը համաձայնագիր ստորագրեցին:

Տնտեսական համագործակցության բնագավառում անցած շաբաթվա գլխավոր  իրադարձություններից էր Իրանի՝ 77-ի խմբի նախագահ ընտրվելը: Այս խումբը ներկայումս 134 անդամներ ունենալով համարվում է զարգացող երկրների միջազգային ամենամեծ հավաքականությունն ու նաև զարգացման հետ կապված ՄԱԿ-ի քննարկումներում ամենաազդեցիկ ու կարևոր խումբը:

--------------------

Իրանի անցած շաբաթվա տնտեսական իրադարձություններից նաև պիտի ակնարկել մի պատվիրակություն գլխավորելով Ինդոնեզիայի տնտեսական հարցերի համադրման նախարարի Թեհրան կատարած ուղևորությանը:

Ինդոնեզիան մեծ տեմպեր արձանագրած տնտեսական աճով էներգակիրների մեծ պահանջ ունի և Իրանը համարվում է Ինդոնեզիային անհրաժեշտ էներգիայի ամենավստահելի ու կայուն աղբյուրը: Ինդոնեզիա այս պահին Չինաստանից, Ճապոնիայից ու Հարավային Կորեայից հետո համարվում է արևելքի չորրորդ տնտեսությունը և դասվում է աշխարհի 15 խոշոր տնտեսությունների շարքը: Ինդոնեզիան անդամ է տնտեսական մի շարք կառույցների, այդ թվում Ասիայի Հարավ-արևելյան երկրների միություն՝  «Ա. Սէ. Ան»-ին, արևելյան Ասիայի նստաշրջանին, Մեծ Քսանյակին ու նաև Զարգացող ութ երկրների՝ «Դի 8»-ի տնտեսական խմբին: Այս ցուցանիշները նկատի առնելով Իրանն ու Ինդոնեզիան ռազմավարական մակարդակի դիրք են զբաղեցնում:

Վերջին տարիներին Իրանի ու Ինդոնեզիայի տնտեսական հարաբերություններն ընդլայնվել են տարբեր բնագավառներում ու հատկապես կենտրոնացել են էներգիայի, էլեկտրաէներգիայի արտադրության, նավթի ու գազի և պետրոքիմիայի արդյունաբերության ոլորտներում: Համագործակցության ամենաշատ պայմանագրերն էլ ստորագրվել են այս բնագավառներում: Տնտեսական տարբեր բնագավառներում, այդ թվում նավթի, գազի, պետրոքիմիայի, ու սննդային արդյունաբերության բնագավառներում համատեղ ներդրումն այն հնարավորություններից են, որոնք կարող են ազդել հարաբերությունների մակարդակի բարձրացման վրա:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին մի քանի ամիս Ինդոնեզիայի նախագահ Ջոքո Վիդոդոյի հետ հանդիպման ժամանակ ակնարկելով երկու երկրի մեծ պոտենցիալներին ընդգծեց տնտեսական, քաղաքական ու մշակութային տարբեր բնագավառներում համագործակցության ու փոխանակումների ծավալի մեծացման անհրաժեշտությունը և ասաց. «ԻԻՀ-ն իսլամ ժողովրդի համար փառք ու պատիվ է համարում մուսուլման ու բազմաբնակիչ երկիր՝ Ինդոնեզիայի հառաջադիմությունը»: ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով տարբեր բնագավառներում Ինդոնեզիայի հառաջադիմությանը, հավելեց. «ԻԻՀ-ն էլ տնտեսական տարբեր բաժիններում, նաև ընդերքի ու հանքային պաշարների բնագավառներում մեծ պոտենցիալներ ունի և հավատացած ենք, որ իսլամական երկրները հակառակ թշնամիների ցանկության պիտի միմյանց թև ու թիկունք կանգնեն ու հեռու մնան տարաձայնություններից»: Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն Իրանի ու Ինդոնեզիայի միջև տնտեսական շրջանառության ցածր մակարդակը երկու երկրների հնարավորություններին վայել չհամարելով, ընդգծեց. «Հստակ ժամանակացույց մշակելով տնտեսական շրջանառության մակարդակը պիտի հասցնենք 20 միլիարդ դոլարի»:

Այս շրջագծում Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին Թեհրանում Ինդոնեզիայի տնտեսական համադրման նախարար Դարմին Նասոթինի հետ հանդիպման ժամանակ մատնանշելով այն կետը, որ Ինդոնեզիայի հետ հարաբերությունների ընդլայնման համար որևէ սահմանափակում գոյություն չունի, ընդգծեց, Իրանը պատրաստ է Ինդոնեզիայի հետ ստորագրել մաքսային համագործակցությունների, արտոնյալ առևտրի ու նաև փոխադարձ ներդրման խրախուսման մասին համաձայնագրերը: Ընդհանրության մեջ կարելի է աշխարհի երկու կարևոր տարածաշրջաններում գտնվող, իսլամական երկու կարևոր երկրներ համարվող ու նաև Իսլամական համագործակցության ակտիվ անդամներ՝ Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերությունների համար լուսավոր հորիզոն ուրվագծել:

--------------------

Չորեքշաբթի օրը Պակիստանի Իսլամաբադում գումարվել է Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցում է նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Երեքշաբթի օրը գումարված ԷԿՕ-ի նախարարական խորհրդի նստաշրջանում ԻԻՀ ԱԳ նախարարն իր պակիստանցի պաշտոնակից Սերթաջ Ազիզին փոխանցեց կազմակերպության հերթական նախագահությունը:

Մեր հաղորդման վերջին զրույցը հատկացված է ԷԿՕ-ին ու նրա ապագա հեռանկարին:

Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ն հիմնադրվեց 1985 թվականին Թուրքիայի, Իրանի ու Պակիստանի միջոցով:

1963 թվականի մարտի 23-ին ՄԱԿ-ին կից զարգացման ու առևտրի համաժողովը գումարվելով և 1960-ական թվականը զարգացող երկրների զարգացման ու բարեշինության տասնամյակ հռչակվելով այդ կապակցությամբ համագործակցություններին նոր թափ հաղորդվեց և նույն շրջագծում 1964 թվականի հուլիսին Իրանի, Պակիստանի ու Թուրքիայի անդամակցությամբ հիմնադրվեց Տարածաշրջանային բարեշինության կազմակերպություն՝ «Ար Սի Դի»-ն: Կազմակերպությունը մեծ հաջողություն չունեցավ և Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից ու հիմնական փոփոխություններ տեղի ունենալուց հետո դրա գործունեությունն առկախվեց ու հետագային դրա լուծարման որոշում ընդունվեց: Մի քանի տարի անց՝ 1984 թվականին Իրանը, Պակիստանն ու Թուրքիան Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն կոչվող նոր կառույց ձևավորեցին: Խորհրդային միության փլուզմամբ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի մի քանի մուսուլման նորանկախ երկրներ այս կազմակերպությանը միանալու ցանկություն հայտնեցին: Այդպիսով Իրանից, Պակիստանից ու Թուրքիայից բացի ԷԿՕ-ի անդամ դարձան Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու նաև Աֆղանստանը: ԷԿՕ-ի տարածաշրջանը համարվում է աշխարհի ռազմավարական նշանակությամբ ամենահարուստ տարածաշրջաններից մեկը,որտեղ  տարբեր ոլորտներում, մասնավորապես` էներգետիկայի բնագավառում կան համագործակցության մեծ  հարթակներ: Այս տարածաշրջանի երկրները Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում , առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցում են միմյանց հետ: Իրանը որպես ԷԿՕ-ի նավթի ու գազի ամենախոշոր արտադրող և Թուրքիան, որպես ԷԿՕ-ի դարպասը դեպի Եվրոպա համարվում են տարածաշրջանային ու միջազգային համագործակցություններում այս կազմակերպության գլխավոր առավելությունները: Չնայած այս բոլոր հաղթաթուղթերին ԷԿՕ-ն դեռ չի կարողացել տարածաշրջանային համագործակցությունների բնագավառում ակտիվ կազմակերպության վերածվել: ԷԿՕ-ն ունենալով 10 անդամներ ԵՄ-ից հետո համարվում է աշխարհում տարածաշրջանային երկրորդ միությունը, որն ընդգրկում է 8 միլիոն քկմ տարածություն, այսինքն Ասիայի մայրցամաքի տարածքի շուրջ 20, իսկ աշխարհի տարածքի 8 տոկոսը:

Լինելով տարածաշրջանային կազմակերպություն ԷԿՕ-ն որոշ նվաճումներ ունեցել է, ինչը նկատի առնելով նրա պոտենցիալները բավարար չի համարվում: ԷԿՕ-ն իր գոյության տարիների ընթացքում փորձել է վերացնել առևտրի ճամփին առկա արգելքները և անդամներին խրախուսել միջտարածաշրջանային առևտրի բնագավառում: Այս նպատակի իրագործման ճամփին գոյություն ունեն լուրջ խոչընդոտներ, որոնցից են ԷԿՕ-ի ու նրա մերձակա տարածքներում քաղաքական լարվածությունների, ինչպես նաև ԷԿՕ-ի որոշ անդամների միջև ներքին տարաձայնությունները: Դրանց պիտի ավելացնել նաև ԷԿՕ-ի անդամ երկրների տնտեսական կառույցների տարբերությունը, զարգացման համար կապիտալի բացակայությունն ու անդամ որոշ երկրներում անվտանգության ու կայունության բացակայությունը:

Հայացք նետելով ԷԿՕ-ի վկայականին պարզ է դառնում, որ այդտեղ քաղաքական գործոնը միշտ գերազանցել է տնտեսական կողմին:

Աշխարհագրական տարածությունները կարճ լինելու պատճառով ԷԿՕ-ի անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնման մեծ պոտենցիալ գոյություն ունի և անդամ երկրները շարունակ փորձել են տնտեսական զուգամերձության ու տարածաշրջանում առևտրական համագործակցությունների ընդլայնման հող նախապատրաստել, սակայն մինչև այդ նպատակի իրականացումը մեծ տարածություն գոյություն ունի: