Մայիս 03, 2017 14:48 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է տնտեսական թեմաների քննարկմանը: Մեր այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների տնտեսական հայացքներին, Իրանի ու Եվրոպայի մասնակցությամբ երկու համաժողովներին և Իրան-Հայաստան մաքսային բնագավառում համագործակցության արձանագրության ստորագրմանը:

Այս օրերին Իրանում լուրերի գլխավոր խորագրերը վերաբերում են ընտրություններին: Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների վեց թեկնածուների մրցակցության ու քարոզարշավի գլխավոր թեմաներից է տնտեսությունը: Թեկնածուներից յուրաքանչյուրը փորձում է լուծումներ առաջարկել կենցաղային ու տնտեսական խնդիրների կարգավորման համար:

Մեր այս շաբաթվա հաղորդման առաջին հատվածը կսկսենք այդ մասին պատմող զրույցով:

Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուներն այս շաբաթ իրենց քարոզարշավի ժամանակ ուշագրավ ակնարկներ կատարեցին տնտեսական հարցերին: Տնտեսության ոլորտում առկա մարտահրավերներին անդրադարձան ու քննադատությունները բանավեճերի թեժ բաժիններից էին: Գործազրկության պատճառները, նաև բնակարանի բաժնում երիտասարդ զույգերի դիմագրաված բարդությունները և դասակարգային տարբերության ու ներքին արտադրության խթանման հարցում առկա թերությունների քննադատումն Իրանի նախագահության վեց թեկնածուների առաջին հեռուստաբանավեճի ժամանակ ԶԼՄ-ների և վերլուծաբանների ուշադրության արժանացած թեմաներից էին:

Մուսթաֆա Աղա Միրսալիմը, Էսհաղ Ջահանգիրին, Էբրահիմ Ռաիսին, Մոհամմեդբաղեր Ղալիբաֆը, Մուսթաֆա Հաշեմիթաբան և Հասան Ռոհանին Իրանի նախագահական ընտրությունների վեց թեկնածուներն են, որոնք առաջին հեռուստաբանավեճի ժամանակ քննարկեցին հասարակական տարբեր թեմաներ:

Գործազրկության կարգավորման և աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ Էբրահիմ Ռաիսի Սադաթը համոզված է, որ նկատի առնելով գոյություն ունեցող հնարավորությունները հնարավոր է երկրում աշխատատեղեր ստեղծել: Ռաիսին տարեկան մեկ միլիոն աշխատատեղ ստեղծելն իր մյուս ծրագիրը հայտարարեց և ասաց. «Այդ թիվը կարելի է բարձրացնել մինչև տարեկան մեկ միլիոն 500 հազարի»:

Իրանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածու Մոհամմեդբաղեր Ղալիբաֆն էլ  ԻԻՀ-ի ռադիո-հեռուստատեսությամբ հեռարձակված իր քարոզչական հաղորդումներում, ասաց. «Գործազրկությունն ու զբաղվածությունն Իրանի այսօրվա գլխավոր խնդիրներն են և բնականաբար ապագա կառավարության ամբողջ ուշադրությունը պիտի կենտրոնացած լինի զբաղվածության հարցի վրա»:

Տնտեսական հարցերի հանդեպ ուշադրությունը, նաև տնտեսական հիմքերի ու ցուցանիշների թույլ ու հզոր կետերի քննարկումը  երկրի գլխավոր հարցերից են և այս հիման վրա ժողովրդի ընտրյալ ցանկացած նախագահ պիտի լուրջ ուշադրություն ցուցաբերի այս հարցի հանդեպ և ասպարեզ իջնի հզոր ծրագրերով: Այս պահին Իրանում համալսարանական կրթություն ունեցող բնակչության թիվը 10 միլիոն է և ավելի քան 5 միլիոն հոգի ուսանում են համալսարաններում: Այս ռեսուրսի օգտագործման ու դրա օգնությամբ աշխատատեղեր ստեղծելու եղանակը կարևոր հարցերից մեկն է, որը հայտնվել է ընտրությունների վեց թեկնածուների ուշադրության կենտրոնում: Իհարկե տնտեսությունն ու քարոզարշավի ժամանակ դրա թեժ քննարկումների առարկա դառնալը միայն Իրանով չի սահմանափակվում: Եթե ուշադրություն դարձնենք ԱՄՆ-ի վերջին ընտրություններին և կամ Ֆրանսիայում ընթացքի մեջ գտնվող քարոզարշավին կնկատենք, որ այդտեղ էլ տնտեսությունը գլխավոր թեմաներից է:

---------------

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական նոր տարվա առաջին օրը, Իմամ Ռեզայի դամբարանում ուխտավորների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ իրանական 1396 թվականը տնտեսական ակտիվության անհրաժեշտությունից  ելնելով  կարևոր տարի է համարվում:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին թշնամու նպատակն Իրանի ժողովրդի վրա տնտեսական ճնշում գործադրելը համարեց և ընդգծեց. «Իրանի ժողովրդի այսօրվա գերակայությունը տնտեսական հարցերն են»:

Այս շաբաթ Թեհրանում գումարվեց Իրանի ու Եվրոպայի առևտրական ու բանկային չորրորդ համաժողովը: Իրանի ԱԳ նախարար Զարիֆն այս համաժողովում միջազգային ոլորտում Իրանի բանկային հարաբերությունների հաստատման ճանապարհին որոշ արգելքների վերացման ուղղությամբ ամերիկացիների խոստումնադրժությունը հիշեցնելով հույս հայտնեց, որ Իրանի հատկապես եվրոպացի գործընկերները կկարողանան շրջանցել այս խոստումնադրժությունը և իրավիճակը վերադարձնել մինչև շրջափակումների գործադրումը գոյություն ունեցող վիճակին:

Այս համաժողովից առաջ Իրանն ո Եվրոպան Թեհրանում գումարեցին կայուն էներգիաների ոլորտում առևտրական առաջին համաժողովը: Կայուն էներգիայի ոլորտում Իրանի ու ԵՄ-ի առաջին համաժողովը շաբաթ օրը Թեհրանում գումարվեց Իրանի էներգիայի նախարար Համիդ Չիթչիանի, ԵՄ-ի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ու նաև վերականգնվող էներգիաների միջազգային գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ դոկտ. Ալի Աքբար Սալեհին ԵՄ-ի էներգիայի հարցերով պաշտոնատարների հետ անցկացրած վերջին բանակցություններում տեղեկացրեց Իրանի ու Եվրոպայի միջև գիտական ու տեխնիկական համագործակցությունների ուղղությամբ դրական քայլեր վերցվելու մասին: Թեհրանում գումարված կայուն էներգիայի ոլորտում առևտրական առաջին համաժողովում ԵՄ-ի էներգետիկայի հարցերով հանձնակատար Միգուել Արիաս Կանետեն  այս ոլորտում Իրանի հետ համագործակցության ցանկություն հայտնելով տեղեկացրեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն գործադրման հանձնվելուց հետո դեպի ԵՄ կատարվող Իրանի արտահանումների ծավալը 300 տոկոսով մեծանալու մասին:

Իրանը միշտ էլ վստահելի առևտրական գործընկեր է եղել Եվրոպայի համար, սակայն որոշ բնագավառներում եվրոպական կողմի հետ համագործակցություններում թերություններ են եղել, որի մի մասը վերաբերում է ֆինանսական ու բանկային պարտավորություններին: Այժմ այնպես է թվում, որ ԵՄ-ն վճռակամ է վերացնելու այս արգելքները: Այդուհանդերձ պիտի ասել, որ փոխայցելություններից ու կայացած համաձայնություններից շատերը դեռ գործադրման հնարավորություն չեն ստացել: Ակնկալվում է, որ վերականգնվող էներգիաների բնագավառում Իրանի ու ԵՄ-ի առաջին համաժողովն ու նաև Իրանի ու Եվրոպայի առևտրական համաժողովն առավել համագործակցության հող նախապատրաստեն:

---------------

Այս շաբաթ ԻԻՀ-ն և ՀՀ-ն ստորագրեցին մաքսային տեղեկությունների փոխանակման մասին արձանագրությունը:

Այս արձանագրությունը ստորագրեցին Իրանի Մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Մասըուդ Քարբասիանն ու Հայաստանի Մաքսային ծառայության պետ և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Այս արձանագրության կետերի գործադրմամբ Իրանի ու Հայաստանի միջև մաքսային ու առևտրական բոլոր տեղեկությունները, դիմումներն ու փաստաթղթերը փոխանակվելու են կողմերի ազգային օրենքների համաձայն:     

Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին զրույցով:

Հայաստանը ցամաքային սահման ու նաև Իրանի հարևանության մեջ ազատ գոտիներ ունենալով Իրանի հետ համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություն ունի:Դա ի տես այն բանի, որ երկու երկրի պատասխանատուների ընդգծմամբ այս ոլորտում համագործակցության ճանապարհին առկա են  որոշ խնդիրներ: Այս շրջագծում էլ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը Թեհրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանի հետ վերջին հանդիպման ժամանակ ընդգծել էր մաքսային ոլորտում երկու երկրի միջև առկա խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը:

Արտաշես Թումանյանի խոսքերով՝ Հայաստանում ու ԵԱՏՄ-ի անդամ այլ երկրներում սպառվող ապրանքներից շատերն արտադրվում են Իրանում, սակայն քանի,որ  հայ և իրանցի առևտրականները լավապես ծանոթ չեն առկա պոտենցիալներն, երկու կողմի միջև տնտեսական ու առևտրական հարաբերությունները սպասված ծավալի չեն հասել:

Իրանում Հայաստանի դեսպանը կիրակի օրը Իրանի Կենտրոնական նահանգում գումարված ոչ-նավթային արտահանումների ընդլայնման աշխատանքային խմբի նիստում ասաց. «Թեև Հայաստանի շուկան 3 միլիոն բնակչությամբ ուշագրավ չի կարող համարվել, սակայն այդ երկրի աշխարհագրական դիրքն այնպես է, որ կարող է ԵԱՏՄ-ի 180 միլիոն բնակչությամբ շուկային հասանելիություն ստեղծել Իրանի համար: Նա ընդգծեց, որ իրանցի առևտրականներն առանց մաքսատուրք վճարելու կարող են իրենց ապրանքները Հայաստանի տարածքով ԵԱՏՄ արտահանել:  

Ավելի վաղ «Արմենպրես» գործակալությունն էլ հղում կատարելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հաղորդեց, «Հյուսիս-հարավ» միջանցքը Հայաստանը կդարձնի Պարսից ծոցը Սև ծովին կապող ամենակարճ տարանցիկ երթուղին: «Հյուսիս-հարավ» միջանցքը նաև Վրաստանից Հայաստան և ապա Իրան ,ինչու չէ նաև Եվրոպա ապարանք փոխադրելու հնարավորություն կստեղծի:

--------------

Մեր հաղորդումը կավարտենք կարճ լուրով:

Իրանի գազային կոնդենսատների ամենամեծ զտարանում բենզինի արտադրման առաջին ֆազը շահագործման հանձնվեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և նավթի նախարար Բիժան Զանգանեի ներկայությամբ: «Սեթար-ե Խալիջ Ֆարս» գազային կոնդենսատների զտարանի շահագործմամբ Իրանի եվրո-4 չափանիշով բենզինի արտադրության ծավալը կավելանա 12 միլիոն լիտրով: