Մայիս 05, 2017 21:24 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 118-120-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 118-րդ այան

ان تعذبهم فانهم عبادك و ان تغفر لهم فانك انت العزيز الحكيم

<Եթե նրանց պատժես, իրավունք ունես, որովհետև նրանք քո ծառաներն են: Եթե նրանց ներես, դա քո գթության նշանն է: Դու  հզոր և իմաստուն ես>:

Այստեղ խոսվում է այն մարդկանց մասին, ովքեր Հիսուսին Աստծուն հավասար են դասում  և ասում , որ եթե Աստված նրանց պատժի, իրավունք ունի, որովհետև նրանց տերն է, իսկ  եթե ների,  իր գթության նշանն է, քանի որ նա իմաստուն և ամենակարող է: Այս այաներում խոսվում է  հատկապես այն մասին, թե մարգարեներն ինչպես են միջնորդ հանդիսանում ժողովրդի համար, ինչը ցույց է տալիս նրանց գթության աստիճանը և այն, որ սրտցավ են մարդկանց նկատմամբ, ովքեր սխալվում են: Իհարկե, հավատացյալ մարդիկ երբեմն սխալվում են և եթե արժանիք ունենան, կարժանանան Աստծո գթությանը: Ոչ միայն Հիսուսը, այլ նաև իսլամի մարգարեն, աղոթում էին իրենց ժողովրդի համար և Աստծուց խնդրում  ներել մեղավորների մեղքերը: Ինչպես մարգարեի հետևորդներից ու բարեկամներից Աբուզարը ասում էր . Մարգարեն այս այան կարդալիս ձեռքերը վեր էր պարզում և ներում հայցում մեղավորների համար:

Այս այայից սովորում ենք.

1. Ամեն ինչ` պատիժ և վաձատրություն, Աստծո ձեռքերում է և մենք իրավունք չունենք այս աշխարհում մեկին դժոխային համարել: Բազմաթիվ մեղավորներ այս աշխարհում բարեփոխվել են և գնացել դրախտ:

2.Աստծո  գթությունը կամ զայրույթը, ունի որոշակի պատճառ և Աստված մարդկանց անիմաստ տեղը դժոխք կամ դրախտ չի ուղակելու:

3. Մարգարեները Աստծու եւ մարդկանց միջեւ միջնորդելու հնարավորություն ունեն, իհարկե, եթե մեղավոր մարդիկ արժանի լինեն, որ իրենց համար նրանք բարեխոսեն:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 119-րդ այան.

 قال ا هذا يوم ينفع الصادقين صدقهم لهم جنات تجري به

تحتها الانهار خالدين فيها ابداء رضي ا عنهم و رضوا عنه ذلك الفوز

العظيم

<Ապա Աստված ասաց. Վերջին դատաստանի օրը, նրանք, ովքեր արդարություն են ի գործ դրել, պիտի վարձատրվեն: Գետերով ոռոգված պարտեզների մեջ կմտնեն և հավիտենապես կբնակվեն այնտեղ: Աստված գոհ կլինի նրանցից  և նրանք էլ իրենց երջանկությունը կգտնեն Աստծո մեջ ու կվայելեն իրենց երջանկությունը>:

Այս այայում Աստված ի պատասխան Հիսուսին, ով ասաց, որ մեղավորներին ներելը Աստծո ձեռքում է, ասում է. Դատաստանի օրը միայն ճշմարտությունը և արդարությունն են կարևոր և այն, ինչ կարող է մարդուն փրկել դժոխքի կրակից, ազնվությունն է: Այս այան, բացի հավատքից ու բարի գործից, անդրադառնում է նաև հավատքի մեջ ազնվությանն ու անկեղծությանը, ասելով, որ մարդը և'  հավատքի մեջ և' գործում, պետք է ազնիվ լինի: Այսինքն, հավատքը միայն խոսքով չէ: Այն պետք է ապացուցել նաև բարի գործով: Իսկ բարի գործը առաջին հերթին Աստծուն հասնելու նպատակով է արվում: Եվ բնականաբար, մարդը, որ ամբողջ կյանքում մտածում է, որ Աստված իրենից գոհ լինի, այդպես էլ կլինի: Եվ սա ամենամեծ պարգևն է մարդու համար:

Այս այայից սովորում ենք.

1. Եթե հավատացյալներն իրենց անեղծության պատճառով որոշ դժվարությունների հանդիպեն, ազնվությունն այնուամենայնիվ նրանց կօգնի:

2. Գործը շատ կարևոր է և միայն խոսքը չէ, որ ապացուցում է մարդու հավատացյալ լինելը:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 120-րդ այան.

لله ملك السموات و الارض و ما فيهن و هو علي كل شي قدير

<Աստված է վեհապետը երկնքի ու երկրի և նրանց միջև գտնվող բոլոր բաների: Ոչինչ չի կարող սահմանափակել նրա զորությունը>:

Այս այան, որ Մաեդե սուրայի վերջին այան է, խոսում է   Աստծո  մեծության և ուժի մասին, ասելով, թե որևէ մեկը չպիտի մտածի, թե Աստծո հսկողությունից դուրս է և կարող է առանց նրա կամքի որևէ քայլ կատարել: Այստեղ ասվում է, որ ողջ տիեզերքի ու աշխարհի իսկական տերն Աստված է: Ուրեմն պետք է նրան խոնարհվել, որովհետև կաթիլը միայն ծովին միանալով է դառնում  ծով:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 187-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան