Իսրայելի հարձակման հետևանքով նահատակվել է լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի լրագրողը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i244860-Իսրայելի_հարձակման_հետևանքով_նահատակվել_է_լիբանանյան_Ալ_Ախբար_թերթի_լրագրողը
Իսրայելի հարձակման հետևանքով նահատակվել է լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի լրագրող Ամալ Խալիլը։
(last modified 2026-04-23T10:04:39+00:00 )
Ապրիլ 23, 2026 13:24 Asia/Tehran
  •  Իսրայելի հարձակման հետևանքով նահատակվել է լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի լրագրողը

Իսրայելի հարձակման հետևանքով նահատակվել է լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի լրագրող Ամալ Խալիլը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի երեկոյան սիոնիստ զինվորները Լիբանանի հարավում գտնվող  Ալ-Թաիրի պաշարել էին երկու կին լրագրողների, որոնցից մեկը՝ Ամալ Խալիլը, նահատակվել է։ Այդ մասին հաղորդել է «Ալ Ախբար» թերթը։  

Ըստ այդ հաղորդման՝ ագրեսոր ինքնաթիռները նախ թիրախավորել են լիբանանցի լրագրողի մեքենան, ապա՝ տունը, որտեղ էլ նա սպանվել է։

Հաղորդվում է, որ Լիբանանի Կարմիր Խաչին հաջողվել է գտնել վիրավորված մյուս լրագրողին՝ Զեյնաբ Ֆարաջին և տեղափոխել հիվանդանոց։