Միացյալ Նահանգների անկումը, դրա էությունն ու ծավալները(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i103122-Միացյալ_Նահանգների_անկումը_դրա_էությունն_ու_ծավալները(1)
ԱՄՆ-ի ուժի անկումն արդեն երկար ժամանակ արծարծվում է քաղաքական գրականության ու միջազգային հարաբերությունների շրջանակներում: Այս հարցը քննարկում են ոչ միայն ԱՄՆ-ի մրցակիցներն այլ նաև արևմտյան քաղաքական ու գիտական շրջանակները: ԱՄՆ-ի ուժի անկման կապակցությամբ հարկավոր է անդրադառնալ հատկապես մի քանի կետերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 15:09 Asia/Tehran

ԱՄՆ-ի ուժի անկումն արդեն երկար ժամանակ արծարծվում է քաղաքական գրականության ու միջազգային հարաբերությունների շրջանակներում: Այս հարցը քննարկում են ոչ միայն ԱՄՆ-ի մրցակիցներն այլ նաև արևմտյան քաղաքական ու գիտական շրջանակները: ԱՄՆ-ի ուժի անկման կապակցությամբ հարկավոր է անդրադառնալ հատկապես մի քանի կետերի:

Սա մի գործընթաց է, որ սկսվել է վաղուց և շարունակվելու է մինչև որոշակի ժամանակաշրջան: Երկրորդ հերթին, ԱՄՆ-ի անկումը նշանակում է  այդ երկրի թուլացում և ոչ թե ոչնչացում: Երրորդ հերթին, ԱՄՆ-ի անկումը համեմատական հասկացություն է այդ երկրի անցյալի, ներկայի ու ապագայի միջև: Այլ խոսքով, այս երևույթը քննարկելու համար, նախ պետք է ծանոթանալ ԱՄՆ-ի անցյալին:

ԱՄՆ-ն երկրորդ աշխարհամարտից հետո և սառը պատերազմի ընթացքում, դարձավ համաշխարհային գերտերություններից մեկը: Սառը պատերազմի ավարտից հետո, 21-րդ դարում, տարբեր գործոններ առիթ հանդիսացան, որ այդ երկրում անկման ընթացքը շարունակվի: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի հեղինակությունն աշխարհում նվազում է և դա բազմակողմանի հասկացություն է: Աշխարհի շատ երկրներ ատում են ԱՄՆ-ին: Վերջին տասնամյակներում, աշխարհի շատ երկրների ժողովուրդների վերաբերմունքն այս երկրի նկատմամբ, բացասական է դարձել:  

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասում է. «ԱՄՆ-ն անկում է  ապրում և այս վիճակը երկարատև պրոցես է: Պատմության ընթացքում ԱՄՆ-ն  ստեղծել է մի վիճակ, որը հեշտ չի լուծվելու: Սա աստվածային վարդապետություն է: Նրանք դատապարտված են: Նրանք պետք է խորտակվեն, անկում ապրեն և թուլանան համաշխարհային ասպարեզում»:

ԱՄՆ-ի դիրքի անկումը, որպես աշխարհի միակ գերտերություն, սկսվել էր նախքան Թրամփի նախագահության շրջանը: Սակայն վերջինիս երկամյա նախագահությունը և միակողմանի ու գոռոզամիտ քաղաքականության կիրառումն արժանացավ համաշխարհային քննադատության և պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ն մեկուսանա աշխարհում և իր դաշնակիցների շրջանում:  Որոշ իրադարձություններ, ինչպես`Վիետնամի պատերազմը, ԽՍՀՄ-ի փլուզումը, Սառը պատերազմի ավարտն ու սեպտեմբերի 11-ի դեպքերն ավելի արագացրին ԱՄՆ-ի անկումը: Վիետնամի պատերազմը ոչ միայն ռազմական մեծ պարտություն էր ԱՄՆ-ի համար, այլ մեծ վնաս հասցրեց երկրի տնտեսությանն ու հեղինակությանը: ԱՄՆ-ն իր ողջ ռազմական, տնտեսական ու քաղաքական կարողությամբ մտել էր այդ պատերազմի մեջ: Մյուս կողմից, թեև ԽՍՀՄ փլուզումն ըստ երևույթին եղավ Վաշինգտոնի օգտին, սակայն դրանից հետո ԱՄՆ-ն այլևս լուրջ պատճառաբանություն չուներ աշխարհում իր իշխանությունը տարածելու համար: Այլ խոսքով, ԽՍՀՄ-ի  փլուզումից հետո, ԱՄՆ-ի հեղինակությունը ենթարկվեց լուրջ սպառնալիքի: 1990թ Սադդամի հարձակումը Քուվեյթի վրա, ԱՄՆ-ի համար լավ առիթ էր` տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը պահպանելու համար, ինչը, սակայն, երկար չտևեց: Մյուս կողմից, սեպտեմբերի 11-ի իրադարձությունները մեծ վնաս հասցրին ԱՄՆ-ի հեղինակությանը: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներխուժեց Աֆղանստան, Իրաք և այլ երկրներ: Դա միջազգային մասշտաբով ատելություն առաջացրեց Վաշինգտոնի նկատմամբ: Իսկ որոշ երկրների, ինչպես Չինաստանի ու Հնդկաստանի, նոր տնտեսական ուժ ներկայանալը, պատճառ դարձավ, որ նոր վիճակ ստեղծվի: Առևտրական կոնֆլիկտ առաջացավ համաշխարհային տնտեսության տարբեր բևեռների` մի կողմից Չինաստանի ու ԵՄ-ի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջև: Այս վիճակն ավելի սրվեց Թրամփի ժամանակ, ինչը լրջորեն նվազեցրեց ԱՄՆ-ի համաշխարհային դիրքը: Բացի դրանից, ԱՄՆ-ում առաջացան տարբեր կոնֆլիկտներ և մի կողմից ներքին,  մյուս կողմից` արտաքին իրադարձությունները, նպաստեցին, որ այս երկրի անկման ընթացքը սկսի արագանալ:

«Boston Globe» ամերիկյան պարբերականը գրում է. «20-րդ դարում մեր ուժն աստիճան առ աստիճան բարձրացավ: Մենք սովորել էինք առաջնորդել աշխարհը: Սակայն ապագայում մենք այլևս չենք կարող նման առաքելություն ունենալ»:

Այս կապակցությամբ հարկավոր է նշել հատկապես ԱՄՆ-ի քաղաքական անկումը: Անցած հարյուրամյակի ընթացքում, ԱՄՆ-ում ի հայտ են եկել տարբեր խմբեր, իրենց շահերով, ինչը գերազանցում է  ազգային շահերը: Ներկա դրությամբ, այդ խմբերն իրենց շահերն ապահովելու համար անտեսում են ազգային շահերը, երբեմն անգամ դեմ գնալով դրանց: Որպես օրինակ, նրանք, ովքեր շահ ունեն պատերազմից և որոնց անվանում են «պատերազմի բաժնետերեր», ԱՄՆ-ի տնտեսությունը կանգնեցրել են բյուջեի ճեղքի առաջ: Մյուս կողմից, ԱՄՆ-ն, Միջին Արևելքում հետևում է սիոնիստական լոբբինգին: Երկու երկրների համատեղ հանրային կապերի կոմիտեի քաղաքականությունն այդ օրինակներից է:  

Հարվարդի համալսարանից Ստիվեն Վալթը և Չիկագոյի համալսարանից Ջոն Միշայները, ովքեր խոշոր միջազգայնագետներ են, նշում են, որ ներկա դրությամբ, ԱՄՆ-ի ու Իսրայելի հանրային կապերի կոմիտեն ԱՄՆ-ում Իսրայելի ազդեցության ամենակարևոր գործոնն է, որն ակտիվ կերպով ձևավորում է  ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ըստ Իսրայելի շահերի: Կանխատսվում է, որ ԱՄՆ-ում մրցակից խմբերի միջև տարաձայնությունների խորացմամբ, ի վերջո ավելի կնվազի այդ երկրի ազդեցության մակարդակն աշխարհում: Մյուս կողմից, վերջին տարիների ընթացքում, ԱՄՆ-ում ձևավորվել է երկբևեռ մթնոլորտ և տարաձայնությունները սովորականից ավելի են ավելացել, վերածվելով գաղափարական պատերազմի աջ և ձախ սոցիալ-դեմոկրատ խմբերի միջև: Այս իրավիճակը խաթարել է սոցիալական միասնությունը: Հենց այդ պատճառով, ԱՄՆ հասարակությունը, որոշ հարցերում, ինչպես` հարկային կամ ապահովագրական համակարգերի, էմիգրացիոն քաղաքականության դեմ հակադարձելու հարցում, բաժանվել է երկու բևեռների: Դրա հետևանքով, գործադիր իշխանությունները կանգնել են փակուղու առաջ: Դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը, որ Թրամփի օրոք տեղի է ունեցել մի քանի անգամ, հենց սրա արդյունքն է: Դա մեծ վնաս է պատճառում ԱՄՆ-ի տնտեսությանը:

Մյուս կողմից, չնայած երկրորդ աշխարհամարտից հետո 4 տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն կարողացել է հաստատել իր դիրքերը, սակայն 1980  թվականից ամերիկյան քաղաքական ու տնտեսական համակարգում սկսել են ի հայտ գալ թերություններ: Կառավարության հաստատած բյուջեների միջև ճեղքը և Ռեյգանի ժամանակաշրջանում սեփականաշնորհման գործընթացը, հետևել են Ուոլ սթրիթի խոշորացմանը: ԱՄՆ-ի կառավարման համակարգն այժմ անկարող է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպես` եկամտային բևեռացումը, աղքատության վերացումը, հանցագործուըթյունները: Այս խնդիրները պատճառ են դարձել որ 2008թ ԱՄՆ-ն կանգնի տնտեսական լուրջ ճգնաժամի առաջ: Բանկային խոշոր ընկերությունները, սխալ կառավարման հետևանքով, մեկը մյուսի հետևից սնանկանում են, ոչնչացնելով միլիոնավոր ամերիկացիների կապիտալը: Այս խնդիրը շտկելու նպատակով, Բուշի կառավարությունը փորձեց միջամտել տնտեսական հարցերին, սակայն դա հանգեցրեց ամերիկացի հարկատուների գումարների ոչնչացմանը և բյուջեի ճեղքին: Արդյունքում, հասարակության շրջանում բարձրացավ բողոքի ալիք: Իսկ 2016թ պոպուլիստ ազգայնականները, Թրամփի ղեկավարությամբ, կարողացան գալ իշխանության: Այդուհանդերձ, ԱՄՆ-ում գաղափարական փոփոխությունը չփրկեց իրավիճակը: Ընդհակառակը, վերջին քաղաքական մեծածախս հակամարտությունները պատճառ դարձան, որ նվազի այդ երկրի պաշտոնյաների հեղինակությունը: Ներկա դրությամբ, ոչ միայն նախագահի, այլ կոնգրեսի նկատմամբ վստահությունը, բավականին նվազել է, իսկ Հարվարդ Քեչս և Հարրիս կազմակերպության  կողմից իրականացված վերջին սոցհարցումների համաձայն, ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի դադարեցումը պատճառ է դարձել, որ Թրամփի հեղինակությունը 2018թ դեկտեմբերի դրությամբ իջնի, հասնելով մինչև 44 տոկոսի: ԱՄՆ-ում ներկա դրությամբ առկա են հասարակական լուրջ խնդիրներ, ինչպես` հարստություն, սեռ, ռասա: Վերջին մի քանի տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում դեռևս գոյություն ունի ռասիստական խտրություն և այդ երկրում առկա է ռասիզմ: Քաղաքական փորձագետ Վիլմեր Լեոնի ասելով. «Թրամփի ընտրվելուց հետո, հասարակության մեջ նորից գլուխ բարձրացրեց ռասիզմը, որի համաձայն` սպիտակամորթները գերադասելի են սևամոթներից: Մյուս կողմից, 2008թ ֆինանսական ճգնաժամի հետևանքով, երկրում խորացավ աղքատների ու հարսուտների միջև առկա ճեղքը: Այդ ժամանակ ձևավորվեցին տարբեր շարժումներ, ինչպես` Թի փարթին կամ Ուոլ սթրիթը: Այս շարժումներն ավելի բևեռացրին ԱՄՆ-ի քաղաքկան ու  հասարակական կյանքը: Արդյունքում, 2016թ ԱՄՆ-ում տեղի ունեցան վերջին 50 տարիների ամենասկանդալային նախագահական ընտրությունները»: Այսօր ԱՄՆ հասարակությունը կանգնած է այնպիսի խնդիրների առաջ, ինչպես էմիգրացիան, ապահովագրական ու հարկային նախագծերը, որոնցից յուրաքանչյուրը դարձել է հակամարտության լուրջ թեմա: Մյուս կողմից, հասարակության մեջ ձևավորվել են լուրջ խնդիրներ: Որպես օրինակ, ԱՄՆ-ում դեռևս չի լուծվել զենք կրելու հարցը, ինչի ադյունքում, տարվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ սպանվում են:  Անգլիալեզու Ալ Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, 2018թ., շուրջ 40 հազար ամերիկացիներ են սպանվել զենքի միջոցով: Դա վերջին 20 տարիների ընթացքում մենամեծ թիվն է, որը վերաբերում է միայն հրազենով սպանություններին: Մի քանի տասնամյակ առաջ, թվում էր, որ ԱՄՆ-ի կառավարությունը կարող է լուծել երկրում առկա խնդիրները: Սակայն վերջին տարիների ընթացքում պարզվեց, որ ԱՄՆ-ում առկա խնդիրները բավականին խորքային են, հատկապես` հասարակական շրջանակներում: Իսկ մյուս կողմից, ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ վստահությունը կտրուկ նվազել է: Իրավիճակը կարգավորելու կառավարության ուժի նկատմամբ վստահությունը նույնպես նվազել է: Արդյունքում, այսօր ԱՄՆ-ի անունն այլևս չի ասոցացվում այնպիսի հասկացությունների հետ, ինչպես`ազատություն, բարօրություն, տնտեսական աճ, մարդկային արժանապատվություն և իրավունքներ: ԱՄՆ-ի անունն այսօր ասոցացվում է  այնպիսի հասկացությունների հետ, ինչպես` բռնություն, խտրություն, աղքատություն, հանցագործություն: