Միացյալ Նահանգների անկումը, դրա էությունն ու ծավալները (2)
Միացյալ նահանգների անկումը կարելի է քննարկել տարբեր տեսանկյուններից: Առաջին հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, թե ինչ ենք հասկանում ԱՄՆ-ի անկում ասելով ու քննարկեցինք դրա ներքին կողմերը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ երևույթի արտաքին կողմերի մասին, քննարկելով դրանք առևտրատնտեսական ու ռազմական տեսանկյուններից:
ԱՄՆ-ի անկումն արտաքին քաղաքականության ոլորտում պատճառ դարձավ, որ միջազգային ոլորտում Վաշինգտոնի ազդեցությունը նվազի: Դա տեղի ունեցավ հատկապես Ջորջ Բուշ կրտսերի օրոք, երբ իրականացվեցին այնպիսի գործողություններ, ինչպես` հարձակումն Աֆղանստանի ու Իրաքի վրա:
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն ավելի խորացավ: Թրամփն առաջին հերթին կարևորելով ԱՄՆ-ի շահերն ու անտեսելով այլ երկրների շահերը, համոզված է, որ Վաշինգտոնի նման քաղաքականության արդյունքում, ԱՄՆ-ի ուժն աճում է: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ասելով. «Թրամփի «Նախ Ամերիկան» գաղափարախոսությունն ԱՄՆ-ի մեկուսացման պատճառ է դարձել»:
Թրամփն իր քաղաքականությունն իրագործելու համար դիմում է ոչ սովորական միջոցների: Ֆրանսիացի փորձագետ Մարի Սիսիլ Նավի ասելով. «Թրամփի քաղաքականությունը, որի նպատակն է վերջ տալ բազմաբևեռ աշխարհին, հիմնված է հրամայական, բլեֆային և անազնիվ հիմքերի վրա, ինչը հատուկ է հենց նրան: Թրամփի «Միայն Ամերիկան» քաղաքականությունը դեմ է համաշխարհային հանրության ու այդ երկրի եվրոպական դաշնակիցների շահերին»:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Ռոբերթ Մոլի ասելով. «Թրամփի միակողմանի քաղաքանությունը մեկուսացրել է այդ երկրին: Թրամփը փորձում է այդ քաղաքականությամբ իր պահանջները թելադրել աշխարհի երկրներին, նույնիսկ իր եվրոպացի դաշնակիցներին»: Թրամփը եվրոպացիներին բազմիցս նախատել է նրա համար, որ ՆԱՏՕ-ում նրանց բաժինը քիչ է: Փարիզի կլիմայական պայմանագրից դուրս գալուց հետո, Թրամփը խիստ քննադատության արժանացավ եվրոպական երկրների ղեկավարների կողմից: 2018թ մայիսին Թրամփը դուրս եկավ նաև ՀԳՀԾ-ից, ինչը նույնպես դեմ էր ԵՄ պահանջին: Եվ եվրոպացիներն այսօր փորձում են պահպանել համաձայնագիրը: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լումերի ասելով. «Վաշինգտոնը փորձում է համաշխարհային տնտեսության ժանդարմը լինել, ինչը ոչ մի դեպքում ընդունելի է չէ»:
Պետք է ասել, որ ԱՄՆ-ի երկու մրցակիցները` Ռուսաստանն ու Չինաստանը, նույնպես դեմ են միջազգային հարցերի կապակցությամբ Թրամփի քաղաքականությանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս շեշտել է, որ ԱՄՆ-ի ղեկավարած միաբևեռ աշխարհն անընդունելի է Մոսկվայի համար և Ռուսատսանը թույլ չի տա, որ աշխարհում հաստատվի նման համակարգ: Թրամփն այսօր դեմ է և' Փարիզի կլիմյական համաձայնագրին և' առևտրային տարիֆներին և' ՀԳՀԾ-ին: Այդ պատճառով, այսօր Թրամփի մասին համաշխարհային մակարդակով ձևավորվել է բացասական կարծիք: Հենց այդ պատճառով, ԱՄՆ դերը միջազգային ասպարեզում և որպես համաշխարհային ազդեցիկ ուժ, նվազում է: Փաստերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի հեղինակությունը հանրային կարծիքի մոտ նվազման միտում ունի: ԱՄՆ-ի ուժի անկումից բացի, նկատվում է նաև այդ երկրի տնտեսական անկումը: Որպես օրինակ, դաշնային բյուջեի ճեղքը, Չինաստանի համեմատ առևտրի ծավալի նվազումը, արտաքին պարտքի մեծացումը, որը հասել է 22 տրիլիոն դոլարի, ինչպես նաև դոլարի` որպես տարադրամի, դերի նվազումը համաշխարհային առևտրում: Իսկ ամենակարևորը ԱՄՆ-ի տնտեսական ծավալուն պատերազմն է խոշոր տնտեսություն ունեցող երկրների` Չինաստանի, կամ ԵՄ դեմ: Այս առևտրական պատերազմը Թրամփի տնտեսական քաղաքականության արդյունքն է: Թրամփի կողմից ներմուծվող ապրանքների մաքսային սակագները մինչև 25 տոկոս և պողպատի ու ալյումինի համար 10 տոկոս բարձրացնելն արժանացել է համաշխարհային գերտերությունների քննադատությանը: Այդ երկրները դիմել են փոխադարձ քայլի` ԱՄՆ-ում արտադրվող և այդ երկրներ ներմուծվող ապրանքների համար բարձրացնելով մաքսային սակագները:
Սա առևտրական պատերազմի սկիզբն է, որը ծավալվում է հատկապես ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև: Փորձագետները համոզված են, որ այս պատերազմում հաղթող չի լինելու: Ներկա դրությամբ, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև առևտրային ոլորտում լարվածությունն աճում է: Թրամփը ԵՄ-ին համարում է ԱՄՆ-ի առևտրական թշնամին: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը, ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունը վտանգավոր է համարում: Նա նշում է. «ԱՄՆ-ի կողմից Չինաստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների դեմ կիրառվող մասքատուրքերը բացասաբար են ազդելու համաշխարհային տնտեսության վրա»: ԱՄՆ-ի մրացակիցների և նույնիսկ առևտրական ու տնտեսական գործընկերների կարծիքով, այս առևտրային պատերազմն ազդում է համաշխարհային տնտեսական աճի վրա ու ձևավորում անվստահության մթնոլորտ: Այս պատերազմից ամենաշատը վնասվում են սպառողները, քանի որ դրա հետևանքով ապրանքների գները բարձրանում են: Ներկա դրությամբ, Թրամփի նկատմամբ վստահություն չկա, քանի որ նա բազմիցս ոտնահարել է համաձայնագրերը և կարելի է կանխատեսել, որ ապագայում այս առևտրային պատերազմն ավելի է ծավալվելու: ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, ԱՄՆ-ԵՄ պատերազմի բացասական հետևանքների մասին նախազգուշացնելով նշել է. «ԵՄ-ն պետք է նախապատրաստվի վատագույն սցենարների համար, նկատի առնելով ԱՄՆ նախագահի ոչ կառուցողական քաղաքականությունը»: Չինացիները նույնպես կանխատեսում են, որ Թրամփը կավելացնի Պեկինի դեմ ուղղված առևտրական քայլերը: Թրամփի գործունեությունը ցույց է տվել, որ նա նույնիսկ չի բավարարվում այն արտոնություններով, որ ստացել է իր մրցակիցներից և պահանջում է նոր արտոնություններ` բարձրացնելով մաքսատուրքերը:
ԱՄՆ-ի տնտեսական անկման մյուս հետևանքն աշխարհում դոլարի դերի նվազումն է: Դա հետևանքն է հատապես այն պատժամիջոցների, որ ԱՄՆ-ն կիրառում է իր մրցակիցների ու թշնամիների դեմ և դրանցով սպառնում է նույնիսկ իր դաշնակիցներին: Արդյունքում, շատ երկրներ Վաշինգտոնին քննադատում են պատժամիջոցներն ու դոլարը որպես ճնշման լծակ այլ երկրների դեմ օգտագործելու համար: Այսօր տարադրամային պաշարների 60 տոկոսը կազմում է ամերիկյան դոլարը: Սակայն առևտրային պատերազմը, որ Վաշինգտոնը սկսել է Չինաստանի ու այլ երկրների դեմ, կարող է դառնալ աշխահում ամերիկյան դոլարի ավարտի պատճառը: Շատ երկրներ փորձում են հրաժարվել դոլարով իրականացվող առևտրափոխանակումներից: Խոշոր տնտեսություն ունեցող մի շարք երկրներ, արդեն եկել են համաձայնության` առևտուրն առանց դոլարի իրականացնելու հարցում: Այս փոփոխությունը պատճառ է դարձել, որ միջազգային դրամական պաշարներում դոլարի բաժինը նվազի, իսկ այլ արժույթներինը, ինչպես օրինակ` եվրոյինը, բարձրանա: Քաղաքական փորձագետ Վիկտորիա Քրաունբերգի ասելով. «ՄԱԿ-ն այս վտանգը զգալով, այլ երկրներին կոչ է արել փորձել աշխարհում նոր տարադրամային միավոր ստեղծել»: Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը դա անհրաժեշտություն է համարել: Այս գործընթացի արդյուքնում, դոլարն ավելի քիչ կկիրառվի միջազգային առևտրում:
Այժմ պետք է անդրադառնալ ԱՄՆ-ի ռազմական ուժի անկմանը: Չնայած Վաշինգտոնը մշտապես հայտարարում է, որ աշխարհի ամենախոշոր ռազմական ուժն է, այդուհանդերձ, այդ երկրի ռազմական ուժերը կանգնած են բազմաթիվ խոչընդոտների առաջ: Չնայած որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսվում է նոր ժամանակաշրջանի մասին, որտեղ Չինաստանի ու Ռուսաստանի հետ ռազմավարական մրցակցություն է ծավալվում և ԱՄՆ-ի կառավարությունն ագրեսիվ քաղաքկանություն է վարում, սակայն այդ երկրի ավիակիր նավերի աշխատանքը, որը կոչվում է Power Protection, ԱՄՆ-ի սահմաններից դուրս ամենակարևոր ռազմական լծակն է, և գնտվում է վերջին երկու տասնամյակների ամենացած պատրաստվածության վիճակում: USNA լրատվական կայքի հաղորդմամբ, 2018թ միջին հաշվով, ամերիկյան նավերի միայն 15 տոկոսն է մասնակցել համատեղ գործողությունների: Դա այն դեպքում, երբ այս թիվը 2013 թվականից հետո կազմել է 22-23 տոկոս: Իսկ Աֆղանստանի ու Իրաքի պատերազմնրի ժամանակ այն կազմել է 28 տոկոս: ԱՄՆ ծովուժը հաստատել է այս ցուցանիշը, սակայն հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ օգտվել նավերից: Չնայած այս հայտարարությանը, փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ի ԶՈՒ-ն չունի համապատասախն պատրաստվածություն, հատկապես ծովուժում: Խոստովանելով ԱՄՆ-ի զինուժի ոչ բավարար պայմանները, Թրամփը հայտարարել է, որ այս կապակցությամբ պետք է իրականացվեն լայնածավալ բարեփոխումներ, ինչի համար 2019թ համար նախատեսվել է 716 միլիարդ դոլարի ռազմական բյուջե: Սակայն պետք է ասել, որ ամերիկյան ռազմական ուժի թերացումը վերացնելու համար երկար ճանապարհ կա: Շարունակելով «Նախ` Ամերիկան» կոչը, ԱՄՆ նախագահը ձեռնարկում է որոշակի քայլեր: Որպես օրինակ, 2018թ դեկտեմբերին Իրաք կատարած անակնկալ այցի ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհի ժանդարմը լինել: Այդուհանդերձ, նա հայտարարեց, որ եթե երկրները ցանկանում են որպեսզի ԱՄՆ-ն գտնվի «ռազմաճակատի առաջնագծում», պետք է հոգան դրա ծախսերը: Այս հայտարարությունը վկայում է, որ աշխարհի ժանդարմ լինելու դերակատարությունից հրաժարվելն ԱՄՆ-ն անում է ոչ թե համաշխարհային խաղաղություն հաստատելու նպատակով, այլ անկարողությունից ելնելով: Միացյալ նահանգները երրորդ աշխարհամարտից հետո վերածվել է համաշխարհային ոստիկանի` կապիտալիզմի շահերը պահպանելու համար: Այդուհանդերձ, այս երկիրը, 22 տրիլիոն դոլար արտաքին պարտքով և ավելի քան 1 տրիլիոն դոլար բյուջեի ճեղքով, գտնվում է դժվար կացության մեջ: Հանրապետական սենատոր Ռանդ Փոլի ասելով. «Մենք արդեն երկար ժամանակ պատերազմում ենք աշխարհի տարբեր երկրներում և այդ ուղղությամբ միլիոնավոր դոլարներ ենք ծախսել»: Այս վիճակը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն պարտադրված հայտարարի համաշխարհային ոստիկանի իր դերից հրաժարվելու մասին: Այդուհանդերձ, Թրամփը հայատարարել է, որ եթե մյուս երկրները հոգան համապատասխան ծախսեը, ԱՄՆ-ն կշարունակի կատարել ոստիկանի իր դերը: Այլ խոսքով, ԱՄՆ-ն պատրաստ է փողի դիմաց ոստիկանի դեր կատարել իր դաշնակիցների համար, դառնալով վարձու ոստիկան: