Շաբաթվա իրադարձությունները
Անցած շաբաթը Իրանում հագեցած էր կարևոր իրադարձություններով,որոնց կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում:
Անցած շաբաթ Թեհրանն ընդունել է երկու կարևոր հյուրերի:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկուշաբթի օրը Թեհրան էր այցելել՝ իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակը մոտիկից Իրանի պատասխանատուներին ու ժողովրդին շնորհավորելու , նաև ահաբեկիչների դեմ պայքարում Իրանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերած անխնա օգնությունների համար շնորհակալություն հայտնելու նպատակով:
Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի հաղթանակը և ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային վարձկանների պարտությունը, Սիրիայի նախագահի ու ժողովրդի դիմադրության արդյունքն էր: Նորին Վսեմություն առաջնորդը կարևորել է դավերի նկատմամբ զգոնության պահպանումը: Հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է. «Սիրիան, իր ժողովրդի աջակցությամբ, կարողացավ դիմակայել ԱՄՆ-ին, Եվրոպային ու նրանց տարածաշրջանային դաշնակիցներին և հաղթանակած դուրս գալ այս իրավիճակից» :
«Որպես օրինակ, ամերիկացիները փորձում են Սիրիայում ձևավորել բուֆերային գոտի, ինչը վտանգավոր է և ինչի դեմ անհրաժեշտ է պայքարել».-ասել է Այթոլլահ Խամենեին: Մեծարգո առաջնորդը նշել է, որ ամերիկացիների սադրանքների մեկ այլ օրինակ է Իրաքի ու Սիրիայի սահմաններին ամերիկյան զորուժի տեղակայումը: Նա հավելել է. «Իրանն ու Սիրիան ռազմավարական գործընկերներ են և դիմադրության շարժման ուժը բխում է այս համագործակցությունից: Այդ պատճառով, թշնամիներին չի հաջողվելու իրագործել իրենց նպատակները»:
Դիմադրության ութ տարիներից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Իրան կատարած այցը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այդ մասին են վկայում այս մեծ հաղթանակի մասին թշնամի երկրների պետայրերի մեկնաբանություններն ու ԶԼՄ-ների արձագանքները: Մեդիան Սիրիայի նախագահի Թեհրան կատարած այցը բնութագրում է Սիրիայի պատերազմում Իրանի տարած հաղթանակի խորհրդանիշ: Ասադի Թեհրան կատարած այցը փաստորեն ապացույցն էր Արևմուտքի հետապնդած նպատակների տապալման ու ձախողման:
......................
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրան այցելած մյուս հատուկ հյուրն էր: Փաշինյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն Իրան էր այցելել չորեքշաբթի օրը: Այցի ընթացքում նա հանդիպեց Իրանի առաջնորդի և նախագահի հետ: Այցի շրջանակում երկու երկրի պետայրերը ստորագրել են համատեղ համագործակցության փոխըմռնման հուշագիր և երկու այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերը ստորագրվել են Իրանի չափորոշիչների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի և Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչպես նաև Իրանի Ազատ արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի և Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև։
Թեհրանում կայացած Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպմանը նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը մշտապես ձգտել է հարևան երկրների ՝ մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և համագործակցությունների ընդլայնմանը և այդ ուղղությամբ անում է լուրջ քայլեր»: ՀՀ վարչապետի Թեհրան կատարած այցը և կարևոր փաստաթղթերի ստորագրումը վկայում է երկու երկրի կառավարությունների մոտ համագործակցության ու հարաբերությունների զարգացման քաղաքական բավարար կամքի ու մոտիվացիայի առկայության մասին և ապացուցում է, որ Թեհրան-Երևան համագործակցությունները կարող են լինել բարձրագույն մակարդակի վրա:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մեծարգո առաջնորդի ելույթը ևս վկայում է փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի հիմունքով և առանց երրորդ կողմի միջամտության երկու հարևան երկրների հարաբերություններում նոր էջի մեկնարկի մասին: Այաթոլլահ Խամենեին օրեցօր զարգացող բարեկամությունը և համագործակցությունը Իրան-Հայաստան կապերում որպես պարտավորություն բնութագրելով նշել է, որ դա բխում է Իրանի և Հայաստանի ժողովուրդների շահերից: Նա հավելել է. «Ամերիկացիները լիովին անվստահելի են և ամեն տեղ փորձում են տարաձայնություն և պատերազմ հրահրել և սադրանք նյութել: Ամերիկացիները դեմ են Իրանի ու Հայաստանի կապերին ու ժողովուրդների շահերին: Սակայն մենք, ի հեճուկս նրանց, պարտավոր ենք զարգացնել մեր համագործակցությունները»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է իրանցիների և իրանահայերի լավ հարաբերություններին, ինչպես նաև Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ սրբազան պաշտպանության մասնակից իրանահայերի անձնվիրությանը: Նա նշել է. «Ես այցելել եմ իրանահայ նահատակների ընտանիքներին: Հայ նահատակներն ինչպես մուսուլման նահատակներն Իրանի հպարտությունն են»:
ԻԻՀ առաջնորդի ասելով. «ԼՂ խնդրի լուծումը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև բանակցությունների միջոցով»: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է աջակցել այդ խնդրի լուծմանը:
...................
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հրաժարականն անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններից էր: Իրանի ԱԳ նախարարի հրաժարականի մասին լուրը լայն արձագանք է գտել : Իրանի համակարգի արտաքին թշնամիները, որոնք մշտապես առիթներ են փնտրում , օգտվեցին այս հնարավորությունից: Դա այն դեպքում, երբ ԶԼՄ-ները Զարիֆի հրաժարականի պատճառը նախագահի աշխատակազմի հետ արարողակարգային անհամադրումների հետևանք էին որակում: Հաշվի առնելով արտաքին քաղաքականության ոլորտի ծանր պարտականություններն ու գործունեության լայն ծավալները, որոշ անհամադրումներ ու թերություններ չեն բացառվում, այնուամենայնիվ Զարիֆի հրաժարականի մասին տարբեր կարծիքներ հնչեցին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին անդրադարձել է Իրանի և Սիրիայի նախագահների հանդիպմանը Իրանի ԱԳ Նախարարի ներկա չլինելուն, ասելով.«Բաշար Ասադի Թեհրան կատարած այցի և Հասան Ռոհանիի հետ նրա հանդիպման ժամանակ, նախագահի աշխատակազմում որոշ անհամադրումներ էին տեղի ունեցել, որոնք էլ հանգեցրել էին այդ անախորժությանը»: «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարն ասել է .«Իրանի ժողովրդի թշնամիներին ուրախացնում է այս միջադեպը: Այս ոգևորությունը ոչ մի կերպ չի ազդելու ազգային շահերի ու նպատակաների իրականացման հարցում Իրանի իսլամական համակարգի կամքի , նաև իսլամական Դիմադրության ճակատի հաղթանակի վրա»: Նախագահը սակայն մերժեց նախարար Զարիֆի հրաժարականը և նշեց որ դա չի բխում երկրի շահերից: Իրանի ժողովրդի թշնամիների, ինչպիսին է սիոնիստական ռեժիմի ուրախությունը, ԱԳ նախարարի հրաժարականի կապակցությամբ ցույց է տալիս, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեծ հաջողություն է արձանագրել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Ռոհանին ասել է. «Դուք , քաջությամբ եւ հաստատակամությամբ կշարունակեք ձեր պարտականությունը»: Այս ուղերձից հետո Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել արտաքին քաղաքական գերատեսչությունում: