Իսլամաֆոբիան արևմուտքում (67)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Մեքսիկայի հետ սահմանային պատ կառուցելու և Իրանի Press TV հեռուստատեսության լրագրող և հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին ձերբակալելու քայլերը արդարացնելու համար Դոնալդ Թրամփի իսլամաֆոբիական նոր դիրքորոշումներին:
Նոր հակաիսլամական հայտարարությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավակնել է, որ Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանում նամազի գորգ՝ սաջադե է գտնվել: Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար բյուջեի հայթայթման հարցում Թրամփը հադիպել է կոնգրեսի պատնեշին: Մոտիկ մեկ ամիս է ինչ Թրամփի ու կոնգրեսի դեմոկրատականների տարաձայնությունների բերումով Դաշնային կառավարության որոշ բաժինները արձակվել են: ԱՄՆ-ի նախագահը դիմում է ցանկացած միջոցի, որպեսզի արդարացնի միգրանտների մուտքը արգելելու համար Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին պատ կառուցելու իր քայլը: Այս ուղղությամբ նա մի շինծու սցենարի իրագործման շրջանակներում հայտարարել է, որ Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանում նամազի գորգ՝ սաջադե է գտնվել և դա ամենալավ նշանն է, որ ցույց է տալիս ԱՄՆ-ի դեմ անվտանգության սպառնալիք գոյություն ունի, ինչը պետք է վերացնել այս պատի կառուցմամբ: ԱՄՆ նախագահն իր նախկին քաղաքականությունները արդարացնելու համար այն մասին որ մուսուլմանները ահաբեկիչ են և որ նրանք Մեքսիկաից եկող փախստականների մեջ են գտնվում նախագծեց այդ քայլը և իր թուիթերյան էջում հայտարարեց Մեքսիկայի հետ սահմանում սաջադե գտնվելու մասին լուրը: Սա այն դեպքում է, երբ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մեքսիկայից ԱՄՆ գաղթել ցանկացող փախստականները մեծամասնությամբ քրիստոնեական երկրների քաղաքացիներ են: Թրմափը հայտարարեց, որ այդ սաջադեն գտել է մի անասնատեր: Այս անասնատերը, որի անունը չի բացահայտվել The Washington Examiner օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ միայն Մեքսիկայի ժողովուրդը չէ, որ անցնում է այդ սահմանից: Չինացիները, գերմանացիներն ու ռուսներն էլ այս սահմանից անցնելով մտնում են ԱՄՆ: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ մինչ այժմ այդ փախստականների մեջ Միջին Արևելքի տարածաշրջանից մեկի չի նկատել ու նույնպես այդ օրաթերթը սաջադեի գտնվելու վերաբերյալ լուրը չի հսատատել: Այդուհանդերձ Թրմափը հենվել է այս զեկույցի վրա, որպեսզի արդարացնի «Ահաբեկչությունը իսլամին ու մուսուլմաններին կապելու» վերաբերյալ նախկին հայտարարությունը:

Սա առաջին անգամը չէ, որ Դոնալդ Թրամփը փորձում է ահաբեկչությունը կապել իսլամի ու մուսուլմանների հետ: Սպիտակ Տուն մտնելուց հետո նրա առաջին քայլերից մեկը իսլամական 7 երկրների քազաքացիների մուտքը ԱՄՆ արգելող հրամանագրի ստորագրումն էր: Մեծ թվով քաղաքացիական կառույցներ ու որոշ դատավորներ այս հրամանը որակեցին որպես ատելություն տարածող հրաման և մի քանի ամիս առկախեցին դրա գործադրումը: Մյուս կողմից օկուպացված Ղոդսը Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի քայլը վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կառավարության ամենահակաիսլամական քայլն էր: Իսլամական որոշ երկրների քաղաքացիների մուտքն արգելելու քայլը ներքին ոլորտում, և արտաքին հարթակում մուսուլմանների առաջին ղիբլան որպես Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու քաղաքականությունները հարմար առիթ ընձեռեցին ԱՄՆ-ում գործող իսլամատյաց խմբերին ու հոսանքներին իրենց գործունեությունը ընդլայնելու համար: Միայն մեկ տարվա ընթացքում 13 իսլամատյաց խմբերի ստեղծումը ցույց է տալիս, որ ռասիստական ու այլատյաց հայացքներով կառավարության իշխանության հասնելը որքան է կարող ազդել ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի տարածման գործընթացի վրա: Այս իրավիճակի շարունակումը ավելի է բարդացնում միլիոնավոր ամերիկացի մուսուլմանների ու հարյուր հազարավոր փախստականների կյանքի պայմանները: Ամերկացի մուսուլման ակտիվիստ Լինդա Սարսուրն ասում է.«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ահավոր հարձակումից հետո բոլոոր մակարդակներում մուսուլմանները ցեղային ու կրոնական խտրականությունների են ենթարկվում»: Դոնալդ Թրամփի հակաիսլամական քաղաքականությունների բերումով Լոնդունում իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովը 3 իրարահաջորդ տարիների ընթացքում նրան ներկայացրեց որպես իսլամաֆոբիայի տարվա խորհրդանիշ: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դոնալդ Թրամփի իսլամատյաց քարոզչություններին, ԱՄՆ-իսլամ հարաբերությունների խորհրդի պատասխանատուները հայտնել են, որ Օրլանդոյի ահաբեկչական հարձակումից հետո մուսուլմանների հետ բախումներն ու նրանց ուղղված անարգանքները ավելացել են: Այս խորհուրդը նույնպես մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշման կապակցությամբ և ամերիկացիներին կոչ է արել մերժել ցանկացած ատելություն ու ծայրահեղականություն:

Փրես Թիվի հեռուստատեսության ծագումով ամերիկացի լրագրող և հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալությունը նույնպես պետք է մեկնաբանել ու քննարկման նենթարկել Դոնալդ Թրմափի կառավարության հակաիսլամական քաղաքականությունների շրջանակներում: Մարզիե Հաշեմին երիտասարդ հասակում ընդունել է իսլամը և ամուսնացել է մի իրանցու հետ: Նա երեք զավակ ու թոռ ունի: Հաշեմին Փրես Թիվի հեռուստատեսության լրագրողներից ու հայտնի հաղորդավարներից մեկն է: Այն հեռուստատեսությունը, որ ազատախոհների ձայնը լսելի է դարձնում աշխարհին և բացահայտում է Դոնլադ Թրամփի կառավարության իսլամատյաց քաղաքականությունները: Սակայն ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է տարբեր մեթոդներով խափանել ԱՄՆ-ում այս հեռուստատեսության արձագանքը: Մարզիե Հաշեմիի ձերբակալությունն էլ կապված է այս քաղաքականության հետ: Մարզիե Հաշեմին ծագումով ամերիկացի սևամորթ կին է, որ երկար տարիներ ապրել է Իրանում և որպես հաջողակ լրագորղ հայտնի է լրատվական ոլորտում: Նա վավերագրական ֆիլմեր է պատրաստել ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ գործադրվող ռասիստական ու խտրական մոտեցումների վերաբերյալ: Մարզիե Հաշեմին Փրես թիվի հեռուստատեսության տարբեր հաղորդումներում մարտահրավեր էր նետում Դոնլադ Թրամփի կառավարության հակաիսլամական քաղաքականություններին: Նա իր հիվանդ եղբորը այցելելու և իր զավակներին տեսնելու համար մեկնել էր իր ծննդավայր ԱՄՆ: ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալության ժամանակ նույնիսկ չէր հարգել նրա նախնական իրավունքները և անարգալից վերաբերմունք էր ունեցել նրա նկատմամբ: Նրա հիջաբը գլխից վերցրել են և ձերբակալման պահին որպես ԱՄՆ-ի քաղաքացի նրա նախնական իրավունքները չեն հարգվել:
PEN American Center-ը և լրագրողների իրավունքների պաշտպանման կառույցը հաղորդագրություններ տարածելով բողոքել էին ԱՄՆ-ում Մարզիե Հաշեմիի ձերբակալության և խոսքի ազատության խախտման դեմ: Մարզիե Հաշեմիի ձերբակալության դեմ բողոքները միայն չեն սահմանափակվում ԱՄՆ-ով: Որոշ լրատվամիջոցներ արձագանքել էին նրա ձերբակալության լուրին և կոչ էին արել ազատ արձակել հիշյալին: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ԱՄՆ -ում Փրես թիվի հեռուստատեսության հաղորդավար և լրագրողի ձերբակալման մասին ասել էր.«Մարզիե Հաշեմիին ձերբակալելու ԱՄՆ-ի քայլը քաղաքական քայլ է և անընդունելի և խոսքի ազատության սահմանափակում է համարվում, հետևաբար ամերիկացիները պետք է առանց ժամանակ կորցնելու վերջ տան այս քաղաքական խաղին»: ԱՄՆ-ում Փրես թիվի հեռուստատեսության հաղորդավար և լրագրողի ձերբակալման մասին Իրանի ԱԳ նախարարը նշել էր.«Քանի որ տիկին Մարզիե Հաշեմիի ամուսինը իրանցի է նա ինքը նույպես իրանցի է համարվում հետևաբար մեր պարտքն ենք համարում պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները»: Դոկտոր Զարիֆը հավելել էր.«Նա պաշտոնական լրագրող է եղել և որոշված պարտականություններ է ունեցել»: