Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (105)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i105111-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(105)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 05, 2019 22:56 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Թեհրանի համալսարանի գիտնականները պանրի ջրից ու քրքումի հյութից օգտակար ըմպելիք են պատրաստել: Քուրքումինը քրքումից ստացվող բնական բիոակտիվ նյութ է, որն ունի բազմաթիվ հակաքաղցկեղային ու հակաբորբոքային նյութեր: Հարուստ է անտիօկսիդանտներով: Դա կարող է լայն կիրառում ունենալ սննդային արդյունաբերությունում: Այնուամենայնիվ այն քիչ է օգտագործվում սննդային ու դեղորայքային արդյունաբերությունում , քանի որ քուրքումինը  ջրում լուծվելու քիչ տարողություն ունի: Քուրքումինի լուծվելու տոկոսայնությունը բարձրացնելու նպատակով, այդ արժեքավոր նյութը համաձուլվել է պանրի ջրի սպիտակուցներից ստացած նանոնյութերով: Այդպիսով լուծման ցուցիչը բարձրացել է 1200 անգամով: Քանի որ համաձուլման պրոցեսը կատարվել է ըմպելիների արտադրման ժամանակ, ուստի կարելի է այդ նոր գյուտը ծառայեցնել քուրքումին պարունակող գերօգտակար ըմպելիքներ պատրաստելու համար:

Նախկինում քրքումինի լուծման համար օգտագործվում էր էտանոլի նման լուծույթներ: Իսկ այսօր այս գործընթացում օգտագործվում է պանրի ջուր, որը կարող է բարձրացնել պատրաստվող ըմպելիքում սպիտակուցի տոկոսայնությունը: Քանի որ պրոցեսում բացակայում է էթանոլը, ուստի ստացված ըմպելիքը ոչ-սպիրտային է լինում : Բացի դրանից, պանրի ջրի առկայությունը նաև բարձրացնում է նրա կաթնամթերային հատկությունները : Այս ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է նույնիսկ բացառել էթանոլի օգտագործումը : Այստեղ թունավոր նյութեր չեն օգտագործվում, ուստի այն կարելի է համարել նաև կանաչ պրոցես:

Թեհրանի համալսարանի գիտնականները պանրի ջրից ու քրքումի հյութից օգտակար ըմպելիք են պատրաստել:

 

 

Թեհրանի և մանկավարժական համալսարանների հետազոտողները Կասպից ծովում առկա վնասակար ջրիմուռներից ստացված մոխրագույն մակարդակի բարեփոխման արդյունքում, այն կիրառել են որպես լիթիոմ-իոննային մարտկոցների ակտիվ անոդային նյութ: Պատրաստված մարտկոցը կարելի է կիրառել էլեկտրոնային մեքենաներում: Ունենալով շատ առավելություններ, դա ունի նաև թերություններ: Ըստ գիտնականների, ծովի ջրիմուռները ծովում նավթային ապականումների, գյուղատնտեսական թունավոր նյութերի, տնային կոյուղիների հետևանքն են:  Այս գործընթացում իր վնասակար դերն ունի ջրի թվվածնի պակասը, որն էլ ջրակենցաղների անկման պատճառ է դառնում: Կասպից ծովում վնասակար ջրիմուռներն աճում են, քանի որ տարածքն ամեն տարի ընդունում է մեծ թվով զբոսաշրջիկների և ջուրն ապականվում է:

Ուսումնասիրության արդյունքները կարող են օգնել ջրիմուռների պատճառած կենսոլորտային վնասների վերացմանը։

 

 


Թեհրանի և մանկավարժական համալսարանների հետազոտողները Կասպից ծովում առկա վնասակար ջրիմուռներից ստացել են լիթիոմ-յոնային մարտկոցների ակտիվ անոդային նյութ:

 

Իրանցի գիտնականները ամբողջական բուսական ազդեցիկ նյութերով բիոքայքայիչ նանոանձեռոցիկ են պատրաստել: Տարբեր վայրերում ախտածին գործոններ տարաբնույթ հիվանդությունների են հանգեցնում, ուստի մեծ անհրաժեշտություն է հականեխիչ նյութերի ու լուծույթների առկայությունը: Քանի որ հնարավոր չէ ապահովել հականեխիչ նյութերին մշտական հասանելիությունը, ուստի պետք է անձեռոցիկներն ունենան հակաբակտերիալ հատկություններ: Այս նոր գյուտի օգնությամբ, հնարավոր է ձեռքերը սովորական օճառով ու ջրով լվանալուց հետո սրբել այդ անձեռոցիկներով և զերծ մնալ ախտածին բակտերիաներից: Ունենալով բուսական հիմք, անձեռոցիկներն ավելի կայուն ու դիմացկուն են ստացվում : Իսկ չոր կլիմայական պայմաններում դրանք պահում են իրենց հատկությունները:

Առաջին անգամ աշխարհում բուսական նանոնյութերը փոխարինում են արծաթի նանոտարրերին : Պատրաստված անձեռոցիկը բիոքայքայիչ հատկություն ունի : Գնի առումով մատչելի է և մրցունակ է սպառողական շուկայում: Նախկինում գործածվող արծաթի նանոտարրերն ունեին օրգանիզմի համար վնասակար հետևանքներ : Նոր անձեռոցիկները հնարավոր է պատրաստել Իրանում ՝ տեղական հումքերով: Հոսքագիծն աշխատելուց հետո, այն հասանելի է լինելու բոլոր սպառողներին: Գյուտը հաստատվել է նանոտեխնոլոգիաների զարգացման շտաբի կողմից։

 


Իրանցի գիտնականները ամբողջական բուսական ազդեցիկ նյութերով բիոքայքայիչ նանոանձեռոցիկ են պատրաստել:

 

 

 

Առաջին երեխան, որին մահացած կնոջ արգանդում են հասունացրել, լույս աշխարհ է եկել Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի գիտնականների ջանքերի շնորհիվ: Երեխայի մորը մահացած դոնորի արգանդ էին փոխպատվաստել։ 32-ամյա կինը ծնվել էր արատով, նա արգանդ չուներ` հազվադեպ հիվանդության պատճառով։ Սան Պաուլուի համալսարանի փոխպատվաստումներ իրականացնող թիմի գլխավոր բժիշկ Դանի Էյզենբերգը պատմել է, որ կինը սկզբում մտավախություն ուներ վիրահատության հետ կապված։ Բժիշկները պնդում են, որ սա առաջին նման դեպքն է, նախորդ փորձերն անհաջող էին եղել։ Արգանդի փոխպատվաստման դիմումները շատ են : Այդ վիրահատությունն առ այսօր կատարվել է 40 հիվանդի համար: 2013 թվականից ի վեր այդ վիրահատության արդյունքում ծնվել է 11 երեխա: Արգանդի դոնորը եղել է 45-ամյա մի կին, որը մահացել էր կաթվածի պատճառով:

Փոխպատվաստման վիրահատությունը տևել է 10.5 ժամ: Վիրահատությունից հինգ ամիս անց ամեն ինչ ընթանում էր բնական հունով : Յոթ ամիս անց, կինը ստացել է բեղմնավորված սաղմը: 35 շաբաթյա հղիությունից հետո ծնվել է 2.5 կիլոգրամ քաշով նորածին :

 

 

 


Առաջին երեխան, որին մահացած կնոջ արգանդում են հասունացրել, լույս աշխարհ է եկել Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի գիտնականների ջանքերի շնորհիվ: