Բջջային հեռախոսը փոխել է մեր կենսակերպը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i105144-Բջջային_հեռախոսը_փոխել_է_մեր_կենսակերպը
Բջջային հեռախոսները մեր օրերին լայն կիրառություն ունեն: Տեխնոլոգիայի արագ ու բազմակողմանի զարգացումն ու տարածումը հանգեցրել են միջանձնային ու հասարակական հարաբերությունների փոփոխմանը: Փոխվել է կենսակերպը : Քաղաքական, տնտեսական, ուսումնական ու մյուս ոլորտներում այս տեխնոլոգիան թողել է իր ազդեցությունը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 06, 2019 16:21 Asia/Tehran

Բջջային հեռախոսները մեր օրերին լայն կիրառություն ունեն: Տեխնոլոգիայի արագ ու բազմակողմանի զարգացումն ու տարածումը հանգեցրել են միջանձնային ու հասարակական հարաբերությունների փոփոխմանը: Փոխվել է կենսակերպը : Քաղաքական, տնտեսական, ուսումնական ու մյուս ոլորտներում այս տեխնոլոգիան թողել է իր ազդեցությունը:

 

 

  «Բջջային հեռախոսների համաշխարհային կոնգրես» Mobile World Congress  

 

Անցյած շաբաթ կայացավ Համաշխարհային բջջային կոնգրեսը (Mobile World Congress), կամ Բջջային հեռախոսների համաշխարհային ցուցահանդեսը, որին այս տարի մասնակցել են համաշխարհային ճանաչում ստացած մոտ 1800 մասնակից կազմակերպություն, տարբեր երկրների բջջային կապի օպերատորներ, վաճառողներ ու կոնտենտի սեփականատերեր։ Այս տարի միջոցառման առանցքային գիծն է դարձել նորագույն տեխնոլոգիաների ու «օլդսքուլային» վերածնված դիվայսների զարմանալի համադրությունը։

Վերջին տվյալների համաձայն , աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ օգտվում են բջջային հեռախոսներից: Միայն վերջին երկու տարվա ընթացքում սմարթ հեռախոսների օգտատերերի թիվն ավելացել է 500 միլիոնով: 2016 թվականին բջջային հեռախոսներ օգտագործողների թիվը 2.5 միլիարդ էր: 2021 թվականին աշխարհում լինելու է բջջային հեռախոսի չորս միլիարդ օգտատեր: Մինչ այդ ոլորտում ստացվող եկամուտները ևս ավելանալու են և քսան տոկոսանոց աճ արձանագրելով, անցնելու են 139 միլիարդ դոլարի սահմանը:

Ժամանակակից տեխոնոլոգիաները մեծապես ազդել են մեր կենսակերպի վրա: Նույնիսկ 60-ականների նորահայտ ապրանքներն այդան մեծ ազդեցություն չեն ունեցել մեր կյանքում: Պատճառը հավանաբար նորահայտ տեխնոլոգիաների և մեր կապի ունեցած փոխկապակցվածությունն է:

 

Առաջին բջջային հեռախոսակապը հաստատվել է 1985 թվականին: Այն ժամանակ ոչ ոք չէր կարող մտածել, որ ընդամեը երեք տասնամյակ անց , այս երևույթը փոխելու է մեր կենսակերպը: Սկզբում սոցիոլոգները այդ ապրանքի օգտատերերին բնութագրելու համար նոր բառ ստեղծեցին ՝ yapee: Այն ժամանակ սպառողները հիմնականում քաղաքային հասարակության միջին խավի երիտասարդներն էին: Գնալով այդ ապրանքը տարածում գտավ և անցավ տարածման ու զարգացման նույն ուղընթացն ինչ որ ունենում են շքեղ ու ոչ-բոլորին մատչելի ապրանանքերը: Միջին խավի սպառման համար նախատեսված ապրանքը ստանում է մասսայական բնույթ, ապա նույն ապրանքի առավել զարգացած տարբերակն է շուկա հանվում: Ինչպես օրինակ եղավ բջջային հեռախոսի դեպքում, շուկա եկան ծավալներով ավելի փոքր ու ավելի հարմար մոդլներ: Այս նոր մոդելների առաջին սպառողները հենց հասարակության միջին խավի քաղաքացիներն են: Ներկայումս արդիական կապ հաստատելու միջոցը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասնիկը : Քիչ չէ այն մարդկանց թիվը, որոնք իրենց կյանքն առանց բջջային հեռախոսի չեն պատկերացնում: Բջջային հեռախոսը ներկա է կյանքի ամենահասարակական ու ամենաանձնական պահերին ու վայրերում:

Անհատական կարիքները բավարարելու կողքին, բջջային հեռախոսն ունի նաև հաղորդակցական նշանակություն: Բջջային հեռախոսի պարտականությունը կապերի ապահովումն է , սակայն խոսակցական, գրավոր տարբեր տեսակներով , հաղորդակցական միջոցի դեր է կատարում: Իր ներկայությամբ, բջջային հեռախոսն ընդարձակել է վիրտուալ միջավայրի սահմանները և կապերին նոր գույն ու որակ է հաղորդել: Բջջային հեռախոսներ ունեն բոլորը ՝ սկսած տասը տարեկան երեխայից մինչև տարեց ծերունին: Այն շատ տարածված է հատկապես երիտասարդների մոտ, որոնք էլ ի դեպ կրում են ամենաշատ վնասը:

Իրողությունն այն է, որ բջջային հեռախոսն իր ազդեցությունն է թողել ոչ միայն մեր մտածողության, այլև մեր հասարակական վարքի վրա: Գիտենք, որ լրատվամիջոցները մեծ ազդեցություն են թողնում մեր փոխհարաբերությունների, կապերի ու կենսակերպի վրա:

 

Գիտնականները պարզել են, որ նախկինում շռայլություն , իսկ այսօր անհրաժեշտություն համարվող բջջային հեռախոսի օգտագործումը կարող է բացասաբար ազդել նաև մեր առողջության վրա: Փորձագիտական խմբի եզրակացությունների շնորհիվ իմանում ենք, որ բջջային հեռախոսների ճառագայթումը միանշանակ վնասում է մարդու ԴՆԹ-ի կոդը: Բջջայիններն իրական աղետ են : Լսողությունը խթանող սարքերի դաշտն այնքան ուժգին են, որ դրանք վնասում են լսողական համակարգն ամբողջությամբ նույնիսկ հասցնելով լիարժեք խլության: Բջջայինների հատկապես նոր մոդելները՝ իրենց շուրջն առաջացնող մագնիսական ու ճառագայթային դաշտով դառնում են քաղցկեղի զարգացմանն ու տարածմանը նպաստող կարևոր գործոն: Նույն ճառագայթային-մագնիսական դաշտը նաև հոգեներգործուն հատկություն ունի, հատկապես զանգի ընդունման պահին դրանք այնքան ուժգին են. որ ճնշելով մարդուն, ազդելով արյունատար անոթների վրա՝ նվազեցնում են արյան մատակարարումն ուղեղին: Այսքանը բջջային հեռախոսների ֆիզիկական ու հոգեբանական վնասների մասին:

Հարցին պետք է նայել նաև այլ տեսանկյունից: Ուսումնասիրությունները պարզել են, որ ինտերնետը և բջջային հեռախոսները դեր են ունեցել նաև առողջ ապրելակերպի կողմը մարդկանց մոտ հակում առաջացնելու գործում: Ամերիկյան բժշկական պարբերականի հաղորդմամբ, մարդիկ այս օրերին հակված են ինտերնետի ու բջջայինների միջոցով առողջության պահպանման ու առողջ ապրելակերպի մասին տեղեկություններ ստանալուն: 23 տարվա ուսումնասիրություններից իմանում ենք, որ համացանցը, նոր տեխնոլոգիաներն ու բջջային հեռախոսները կարող են մարդկանց խրախուսել ճիշտ սնվել ու սպորտով զբաղվել: Այդպիսով նրանք զերծ են մնում մյուս վնասակար սովորություններից: Գիտնականները հայտնել են, որ բջջային հեռախոսների վրա կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք հեշատցնելով օգտատիրոջ առօրյան, նրա համար նաև ժամանցային նշանակություն ունեն: Հեռախոսների վրա միացվում են տարբեր ծրագրեր , ինչպիսիք են տեղորոշիչները, մետրոյի ու այլ փոխադրամիջոցների ծառայության աշխատացուցակի աղյուսակը, աշխատանաքային կազմակերպման ծրագրերը և հեռախոսահամարների ու հասցեների գրքույկը : Երբեմն ավելի քան 50 ծրագրեր կան մի հեռախոսի վրա: Այլ խոսքով ասած այսօր բջջային հեռախոսները կատարում են ձայնագրիչի, ռադիոյի, հաշվիչի, հուշարարի ու տեղեկատուի ֆունկցիա: Նախկինում դրանք կրելու համար անհրաժեշտ էին լինում մեծ քանակությամբ տարբեր հարմարություններ:

 

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ թեև մասնագետները համոզմունք են հայտնել, որ սմաթֆոների օգտագործումը նպաստել է օգտատրերի միձև կապերի ստեղծմանը, սակայն թվում է, որ վիրտուալ միջավայրում հնարավոր չէ ստեղծել հուզական ու զգացմունքային մակարդակի հարաբերություններ: Անհատի կողմից սոցիալական կայքերին ժամ հատկացնելու հարցում սխալ վերահսկողությունը ևս վնասում է անհատական, միջանձնային, ընտանեկան հարաբերություններին: Այսօր պատանիների ու երիտասարդների մոտ ինքնակերտման, ինքնավստահություն առաջացնելու, բնականոն կապեր հաստատել սովորեցնելու պարտականությունը, որ նախկինում դրված էր ծնողների ու ուսուցիչների ուսերին, այսօր կատարում է համացանցը: Քանի որ օրվա գերակշիռ մասը երիտասարդն անց է կացնում վիրտուալ միջավայրում: Կարելի է եզրակացնել, որ վիրտուալ միջավայրն է ձևավորում երիտասարդի հասարակական ինքնությունը: Դա կարող է թուլացնել հասարակական կապերը , քանի որ շփումները լինում են ոչ-իրական: Իսկ գիտենք, որ շատ հմտություններ ձեռք են բերվում բանավոր շփումների արդյունքում: Պետք է ընդունել, որ բջջային հեռախոսների լայն օգտագործման հետևանքով , երկու հոգու միջև շփման մոդելն իր տեղը զիջել է խմբային կապերի: Դա ի հարկե մեծ իրադարձություն է: Այլ խոսքով, քանի որ երկխոսությունը դառնում է խմբային հաղորդակցություն, այստեղ ձևավորվում նաև հասարակական հսկում և խոսակցությունն ընթանում է առավել կառուցողական: Ամեն դեպքում անկախ բջջային հեռախոսների լավ ու վատ կողմերից, պետք է նկատել, որ նոր կենսակերպը պետք է լինի վերահսկելի և կարևորվեն կապերն ու հարաբերությունները: