INSTEX-ի էությունը, վայրիվերումներն ու հեռանկարը (2)
Չնայած ավելի քան 14 ամիս անցել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց, Եվրամիությունը եւ Եվրոպական եռյակը դեռեւս չեն կարողացել իրականացնել Իրանի հետ ֆինանսական եւ առևտրային փոխանակումների մեխանիզմի՝ INSTEX-ի շրջանակում խոստացած քայլերը:
Եվրոպական երկրների կողմից այս միջազգային համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման ձգձգումից հետո, 2019 թ.-ի մայիսի 8-ին Իրանը 60-օրյա ժամկետ էր տվել երվրոպացիներին ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իրենց հանձնառություններն իրականացնելու համար:
Այս կապակցությամբ Թեհրանը հայտարարեց, որ Իրանն անցել է հարստացված ուրանի պաշարների համար նախատեսված 300 կգ-ի սահմանը:
Իրանի այս քայլն արժանացավ եվրոպացիների բացասական արձագանքին: Չնայած այն հանգամանքին, որ Իրանը հուսով էր որոշ եվրոպական երկրնրը միջոցներ կձեռնարկեն, մասնավորապես INSTEX-ի իրագործման համար, սակայն եվրոպական կողմը դեռ ձգձգում է հարցը: Այդ իսկ պատճառով Իրանը կասկածում է ՀԳՀԾ-ն պահպանելու Եվրոպայի կարողությանն ու վճռակամությանը:
Եվրոպական միության Արտաքին հարաբերությունների խորհրդի կայքը գրել է, որ Իրանը եկել է այն եզրակացության, որ ներկայիս իրավիճակի շարունակությունը անընդունելի է:
Հուլիսի 7-ին, Թեհրանի կողմից եվրոպացիներին տրամադրված 60-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, Իրանը հաջորդ փուլում սկսել է ուրանի հարստացման 3.67 տոկոսի շեմը անցնելու գործընթացը: ԵՄ-ի արտաքին քաղաքականության ղեկավարը և եվրոպական եռյակը խորը մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ և կոչ են արել Իրանին կասեցնել այդ գործընթացը:
Մինչ այժմ Իրանը երկու փուլում կրճատել է իր հանձնառությունները ՀԳՀԾ-ի շրջանակում և երրորդ փուլում ևս 60 օրյա ժամկետ է տվել եվրոպային իրականցնել ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները:
Թեհրանը հայտարարել է, որ եթե ներկայիս իրավիճակում որեւէ փոփոխություն չլինի, ապա երրորդ քայլը կմեկնարկի 60 օր հետո:
Բոստոնի համալսարանի դասախոս Քավե Աֆրասիաբին ասել է, որ ոչ մի արգելք չկա Իրանի ուրանի 20 տոկոս հարստացման համար և Իրանի որոշումները պատասխան են ՀԳՀԾ-ի վերաբերյալ մյուս կողմի խոստումնադրժության: Դա չպետք է սխալ մեկնաբանել, որպես միջուկային զենքի տարածման պատճառ: Իրանի միջուկային ծրագիրը լիովին խաղաղ է, եւ ՄԱԳԱՏԷ-ն եզակի հասանելիություն ունի Իրանի օբյեկտներին:
Արեւմուտքը համոզված էր, որ, չնայած Թրամփի կառավարության կողմից ՀԳՀԾ-ից միակողմիանի հեռացմանը, ինչպես նաեւ INSTEX-ի իրագործման համար, եվրոպական կողմի ձգձգումներին, Իրանը չի փորձի հակադարձ քայլեր իրականացնել: Սակայն, ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի վերջին քայլերը ոչ միայն խառնաշփոթ է առաջացրել եվրոպացիների մոտ, այլ նաեւ դա զարմացրել է ամերիկացի պաշտոնյաներին և հանգել է նրանց ռեակտիվ արձագանքներին:
Եվրոպական եռյակի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել ՀԳՀԾ-ի հանձնառությունները կրճատելու Իրանի որոշումների վերաբերյալ եւ կոչ են արել Թեհրանին հնարավորինս շուտ դադարեցնել իր գործունեությունը: Այնուամենայնիվ, նրանք ոչ մի բան չեն ասել իրենց հանձնառությունների եւ խոստումների չկատարելու մասին:
Իրանն ՀԳՀԾ-ի շրջանակում իր քայլերը կատարում է հաշվարկված եւ փուլ առ փուլ: Ուրանի հարստացման համար որոշված շեմից անցնելու Իրանի վճռական քայլը իրականում նախազգուշացում էր եվրոպացիների համար, որ եթե իրոք ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն այլևս չփորձեն հետաձգել իրենց տված խոստումների իրականացումը:
Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ասել է, որ եվրոպան պետք է ջանքեր գործադրի ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ և ապահովի Իրանի տնտեսական շահերը:
Անկասկած, INSTEX-ի իրականացումը մեծ քայլ է եվրոպացիների խոստումը կատարելու և Իրանի հետ առեւտրի, ֆինանսական եւ տնտեսական կապերը շարունակելու ուղղությամբ:
ՀԳՀԾ-ի հանձնաժողովի վերջին նիստում չնայած ուշացումով INSTEX-ի փորձարկման վերաբերյալ եվրոպացիների հայտարարությունը,որ արվել է տիկին Հելգա Շմիտդի կողմից, որոշ փորձագետների կարծիքով դա խորհրդանշում է Եվրոպայի անհամաձայնությունը՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու անօրինական քայլի և այդ երկրի հակաիրանական պատժամիջոցների վերականգման կապակցությամբ: Համենայն դեպս նման գործողությունները ցուցադրական բնույթ են կրում և չեն ազդում INSTEX-ի իրականացման վրա:
2019 թ. հունիսին CNN-ում Ֆարիդ Զաքարիայի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Մաջիդ Թախտ Ռավանչին հստակեցրել է, Եվրոպացիները շատ դանդաղ են շարժվում ֆինանսական մեխանիզմի INSTEX իրականացման հարցում, և ֆինանսական մեխանիզմի ստեղծումը ավելի քան մեկ տարի է տևել: Այս մեխանիզմի ստեղծումը լավ բան է, բայց ոչ բավարար: Նրանք պետք է շտապեն գումար մուծել մեխանիզմում: Հակառակ դեպքում, այս ֆինանսական մեխանիզմը չի օգնի լուծել մեր խնդիրները:
ՀԳՀԾ-ի հարցի վերաբերյալ Եվրոպայի գործողությունների և քայլերի քննադատները համոզված են, որ եվրոպացիների իրական նպատակը Միացյալ Նահանգներին ուղեկցելն է Իրանի վրա ճնշում գործադրելու համար, իսկ մյուս կողմից INSTEX-ը ստեղծելով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ` փորձում են Թեհրանին աջակցել: Նրանք կարծում են, որ ժամանակի ընթացքում պարզվել է, որ եվրոպացիները մտադրություն չունեն իրականացնել իրենց խոստացված գործողությունները: Նրանք փորձում են ժամանակ վատնելով Իրանին պահել ՀԳՀԾ-ում:
ՀԳՀԾ-ի քննադատները կարժում են, որ չնայած 2018 թվականի հուլիսի 5-ին Եվրապառլամենտը հաստատել է ծրագիր, որով Եվրոպական ներդրումային բանկը կարող է առեւտուր անել Իրանի հետ, բայց քանի որ պլանը պարտադիր չէ, բանկը հրաժարվեց դա անել:
ԱՄՆ նավթային պատժամիջոցները վերսկսելուց հետո, չնայած Իտալիային եւ Հունաստանին տրամադրված արտոնություններին Իրանից նավթ գնելու համար, սակայն նրանք հետևելով ԱՄՆ-ի պատժամիջոցներին հրաժարվել են Իրանից նավթ գնել:
Քննադատները նաեւ նշում են, որ INSTEX-ը Եվրոպայի հետ առևտուրը սահմանափակում է միայն հումանիտար նյութերով (սննդամթերք եւ բժշկական սարքավորումներ) և դա ցույց է տալիս որ Եվրոպան կողմ է Իրանի վրա առավելագույն ճնշման ռազմավարությանը: Թեպետ, INSTEX-ի ստեղծման նախնական նպատակն էր շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները եւ հնարավորություն տալ Իրանին հասանելիություն ունենալ նավթի եկամուտներին, սակայն այս մեխանիզմը հակասելով իր սկզբնական նպատակին, գոնե առաջին փուլում ԱՄՆ պատժամիջոցների ուղղությամբ է աշխատում: Այսպիսով, հույս չկա, որ այս ֆինանսական եւ առեւտրային մեխանիզմի շրջանակներում հնարավոր լինի առևտրական արդյունավետ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար: Մյուս կողմից, Եվրոպան կոնկրետ քայլեր չի ձեռնարկել իր խոստումները կատարելու և ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերը ապահովելու համար, այժմ, երբ Իրանը ՀԳՀԾ-ի հարցով լուրջ գործողություններ է իրականացրել, Եվրոպան ՀԳՀԾ-ի իր պարտավորությունները կատարելու փոխարեն,դիմել է ճնշման ու սպառնալիքի քաղաքականության:
Մյուս կողմից INSTEX-ի կողմնակիցները, կարծում են, որ այս մեխանիզմի գործադրումը կհանգի Եվրոպայի կողմից ԱՄՆ-ին դիմակայելուն ուղղված քայլին: Նրանց կարծիքով Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների տեսանկյունից, և՛ Իրանի և՛ այլ երկրների ու ընկերությունների դեմ ԱՄՆ միջուկային պատժամիջոցներն անօրինական են, ինչը հանգեցնում է աշխարհում ֆինանսական եւ առեւտրային անկայունության ընդլայնմանը:
Ամերիկացիները նաեւ թերագնահատում են ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ Եվրոպայի գործողությունները, այդ թվում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների արգելափակման եվրոպական կանոնակարգի կիրարկումը, Իրանի հետ ֆինանսական եւ էներգետիկ փոխանակումունների մեխանիզմի ներկայացումը: Այս խնդիրը պահանջում է, որ Եվրոպան ավելի լուրջ քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ի միակողմանի և Թրամփի բռնի քայլերին դիմակայելու համար: Եվ եվրոպացիները պարտավոր էին դա անել:
Այդուամենայնիվ եվրոպացիները գործնականում ցույց են տվել, որ նրանք պատրաստ չեն մեծ գին վճարել այս կարևոր պայմանագիրը պահպանելու համար: Նրանք ցանկանում են,ՀԳՀԾ-ն անվճար պահպանել իրենց համար, իսկ Իրանն ավելի մեծ գին վճարի դրա համար:
Սակայն, Թեհրանը համոզված է, որ INSTEX- ի իրականացումը Իրանի նվազագույն պահանջն է եվրոպացիներից:
2019 թ. հուլիսի 6-ին Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալուց հետո մենք եվրոպացիների հետ մի քանի նիստ ենք գումարել և Եվրոպացիներն ընդունեցին 11 պարտավորություններ, այդ թվում Իրանի նավթի վաճառքը, Իրանի նավթի փողի վերադարձը, Իրանում տրանսպորտի, ավիացիայի եւ նավարկության ոլորտներում ներդրումներ անելը: Եվրոպացիները հանձնառություն ընդունեցին դա անել: Զարիֆն ընդգծելով, որ եվրոապացիների 11 պարտավորություններից և ոչ մի կետում չի խոսվել INSTEX- ի շուրջ հավելել է, որ INSTEX- ն, եթե իրագործվի, ընդամենը դա կլինի ՀԳՀԾ-ի շրջանակում Եվրոպայի 11 պարտավորությունների սկզբնակետը, այնպես որ եվրոպացիները պարտավոր են կատարել 11 պարտավորությունները:
Եթե Եվրոպան իսկապես ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն, պետք է արդյունավետ եւ ազդեցիկ միջոցներ ձեռնարկի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեզոքացնելու և INSTEX-ի իրագործման համար: Սակայն, եթե Եվրոպան շարունակի հետեւել հետաձգման նախկին քաղաքականությանը, չպետք է ակնկալի, որ Թեհրանը կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ի պարտավորություններին: Այնուամենայնիվ, INSTEX-ի գործունեության մեջ Եվրոպայի բացասական անցյալը ցույց է տալիս, որ այս հարցում հույս չկա արդյունավետ գործողությունների իրականացման համար: