Թրամփի իմպիչմենտը, դրա հիմքերը, պատճառները և հեռանկարները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112089-Թրամփի_իմպիչմենտը_դրա_հիմքերը_պատճառները_և_հեռանկարները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կեցվածքն ու գործունեությունը ինչպես նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այնպես էլ Սպիտակ տուն մտնելուց հետո, միշտ եղել է քննադատության առարկա և նույնիսկ նրա նախագահության իրավասությունը լրջորեն կասկածի տակ է դրվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2019 09:55 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կեցվածքն ու գործունեությունը ինչպես նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այնպես էլ Սպիտակ տուն մտնելուց հետո, միշտ եղել է քննադատության առարկա և նույնիսկ նրա նախագահության իրավասությունը լրջորեն կասկածի տակ է դրվել:

Թրամփը կանգնած է լուրջ ընդդիմության առջև և բազմիցս  արծարծվել է նրա իմպիչմենտի հարցը: Ավելի վաղ դեմոկրատականները վկայակոչելով Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին, դա ծառայեցրել են նրան իմպիչմենտի ենթարկելու պատրվակ:

ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին  Ռուսաստանի միջամտության հարցով հատուկ քննիչ  Ռոբերտ Մյուլերի զեկույցի հրապարակումից հետո, որով բացառվել էր Ռուսաստանի հնարավոր միջամտությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, այդ հարցն ինչ-որ չափով կորցրել է իր նշանակությունը: Թրամփի հակառակորդները հետագայում նրան մեղադրելով կառավարման անկարողության և բարոյական ու ֆինանսական կոռուպցիայի մեջ փորձեցին իմպիչմենտի ենթարկել նրան: 2018-ի օգոստոսին, այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենը բացահայտեց 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում երկու կանանց՝ Սթորմի Դանիելսին և Կառեն Մակդուգալին կաշառելու հարցը, դեմոկրատականների պահանջը ուժեղացավ Թրամփի իմպիչմենտի ենթարկելու համար: Հակադարձելով այդ հարցին Թրամփն ընդգծել է, որ իր հետ կապ ունեցող կանանց լռության դիմաց կաշառք վճարելը,  չի խախտում նախընտրական քարոզչության կանոնները և ես գումարը վճարել եմ իմ սեփական հաշվից: Փաստորեն, Թրամփն իր իմպիչմենտի ենթարկելու կողմնակիցներին թիրախավորել է իր հռետորական  գրոհներով:

Ուկրաինայի նախագահի հետ սույն թվականի հուլիսի 25-ին ունեցած հեռախոսազրույցում, ԱՄՆ նախագահը փորձել է ճնշման լծակներ ձեռք բերել իր քաղաքական մրցակից և 2020 թ.-ի նախագահական ընտրությունների թեկնածու Ջո Բայդենի դեմ: Թրամփն Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հորդորել է արագացնել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի կոռուպիցայի գործի հետաքննությունը:  Այս խնդիրը հանգել է նրան, որ ԱՄՆ-ի  Ներկայացուցիչների պալատի դեմոկրատականների ղեկավար՝ Նենսի Փելոսին պահանջեց սկսել նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացը:

Wall Street Journal- ը և այլ ԶԼՄ-ները սեպտեմբերի 20-ին հաղորդել են, որ Թրամփը  Զելենսկու հետ հեռախոսազրույցում, վերջինիս խնդրել էր հետաքննություն անցկացնել  Ջո Բայենի որդու՝ Հանթեր Բայդենի կոռուպիցայի գործով:

Ամերիկյան լրատուամիջոցների հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի  ժամանակի փոխնախագահ՝ Բայդենը սպառնացել էր կրճատել ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինային, քանի դեռ Կիևի իշխանությունները չեն չեղարկել դատական հետաքննությունները գազային մի  ընկերության նկատմամբ, որի տնօրենների խորհրդի կազմում է Հանթեր Բայդենը: Նախագահ Թրամփը սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ուկրաինային, եթե  այդ երկրի նախագահը չկարողանա դա անել: Հաշվի առնելով անհերքելի ապացույցների առկայությանը հուլիսի 25-ին Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցն այս անգամ Թրամփը չի կարող հերքել , ինչի պատճառով էլ նրա իմպիչմենտի ենթարկելու հարցը շատ լուրջ է:

Սեպտեմբերի 28-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ-ի և Ուրկաինայի նախագահների սկանդալային հեռախոսազրույցի սղագրությունը: Այսպես Թրամփն աննախադեպ ճնշման տակ է հայտնվել հուլիսի 25-ին, Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի պատճառով: Հրապարակված  տեքստից պարզվում է, որ հեռախոսազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջել է հետևել ԱՄՆ նախկին փոխնախագահի օգնական և 2020 թ.-ի ընտրություններում Թրամփի հնարավոր մրցակից Ջո Բայդենի որդու դատական գործին: Թրամփն Ուկրաինայի նախագահին ասել է.« Բայդենը բոլորին ասել է, որ ինքը կարողացել է դադարեցնել դատական հետապնդումը: Կարծում եմ, որ դա աղետ է: Եթե կարող եք դա ստուգել»:Այնուհետև Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում հստակեցրել է․« Հիմա շատերն են ուզում պարզաբանումներ այդ մասին։ Այնպես որ, ինչ էլ այդ ուղղությամբ դուք հիմա անեիք գլխավոր դատախազի հետ, մեծ օգնություն կլիներ»։ ԱՄՆ նախագահը հույս ուներ Բայդենի որդու ֆինանսական և առևտրային որոշ խախտումներ գտնելով՝ մարտահրավեր նետել 2020 թ.-ի նախգահական ընտրությունների իր մրցակից Ջո Բայդենին:

Ուրկաինայի նախագահի հետ հեռախոսազրույցից մեկ շաբաթ առաջ, Թրամփը սառեցրել էր Ուկրաինայի կառավարությանը  400 միլիոն դոլարի օգնության  տրամադրումը, որպեսզի Կիևի կառավարության վրա ճնշում գործադրի համագործակցելու համար:

Թրամփը հուլիսին Զելենսկու հետ հեռախոսազրույցում, վերջինիս խնդրել էր արագացնել Ջո Բայենի որդու՝ Հանթեր Բայդենի կոռուպիցայի  գործով հետաքննությունը:

Դեմոկրատներն այժմ հետաքննում են նախքան Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը,Ուկրաինային օգնությունը դադարեցնելու Թրամփի կարգադրությունը։

Վերջերս ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցը  Թրամփի դեմ հայց է ներկայացրել ԱՄՆ հետախուզության ղեկավարին, և մտահոգություն հայտնել  Թրամփի պահանջը Զելենսկուն անհարմար լինելու վերաբերյալ:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ հետախուզության գլխավոր քննիչը հրաժարվեց տեղեկություններ տրամադրել  հեռախոսազրույցի բովանդակության և անվտանգության աշխատակցի մտահոգության վերաբերյալ: Վերջապես, ներկայացուցիչների պալատի անդամների և կոնգրեսի անվտանգության հանձնաժողովի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը ստիպված եղավ  «Բացահայտող հայցի» հիման վրա հարուցված գործը և   հեռախոսազրույցի ամբողջական տեքստը ներկայացնել կոնգրեսին:

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հրապարակվեց Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի հեռախոսազրույցի սղագրությունը, Փելոսին այս մասին հայտարարեց, որ սկսվել է նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացը:

Կարելի է ասել, որ Թրամփն իր պաշտոնավարման վերջին տարվա ընթացքում հայտնվել է ամենաբարդ պայմաններում և իր քաղաքական ապագան մշուշոտ է: Մի գուցե դրա պատճառն այն է, որ չնայած Փելոսիի չկամությանը, այժմ նա նշել է, որ ներկայացուցիչների  պալատի վեց հանձնաժողովներին կարգադրել է հետաքննություն անցկացնել ԱՄՆ նախագահի հնարավոր  օրինազանցությունների վերաբերյալ:

Սեպտեմբերի 24-ին Փելոսին հայտարարել է, որ այս մասին պահանջել է սկսել նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացը: Փելոսին շեշտեց, որ Թրամփի գործողությունները վնասել  են ազգային անվտանգությանը և  խախտել  ԱՄՆ-ի Սահմանադրությունը: Նախագահը պետք է հաշվետու լինի: Ոչ ոք չի կարող իրեն  օրենքից վեր դասել: Փելոսին՝ Թրամփի այդ արարքը անվանել է ազգային անվտանգության և ԱՄՆ ընտրությունների գործընթացի դեմ ուղղված դավաճանություն:

Որոշ հանրապետականներ ևս պահանջել են իմպիչմենտի գործընթաց սկսել Թրամփի նկատմամբ: ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունների երկու հանրապետական թեկնածուներ Ջո Ուոլշը և Բիլ Վոլդը աջակցել են Թրամփի իմպիչմենտի ջանքերին: Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Վոլդն ասել է, որ նախագահի գործողությունը դավաճանության, կաշառքի և այլ խոշոր հանցագործությունների համադրություն է: Պարզ է, որ դրա պատճառով պետք է նրան հեռացնել պաշտոնից:  Իլինոյս նահանգի Կոնգրեսի նախկին անդամ Ուոլշը,, նույնպես ասաց, որ Դոնալդ Թրամփը իրավասու չէ: Ամերիկայի նախագահը պետք է շուտով իմպիչմենտի ենթարկվի:

Սեպտեմբերի 29-ին, հայտարարվեց, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների թիվը, որոնք կոչ են անում սկսել Թրամփի իմպիչմենտի գործընթացը, հասել է 219 դեմոկրատատան և մեկ անկախ ներկայացուցիչների, որոնք կազմում են կոնգրեսի մեծամասնությունը:  ԱՄՆ-ի կոնգրեսում Թրամփի իմպիչմենտի կողմնակիցներն այժմ կազմում է 435 հոգի, որը բոլոր անդամների կեսից ավելին է:

Թրամփը դատապարտելով ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի որոշումը, իր իմպիչմենտի քննությունը պաշտոնապես սկսելու կապակցությամբ ասել է, որ այն քաղաքականապես դրական կլինի իր համար: Թրամփը պնդում է, որ երկիրի գործունեությունը լավ է, սակայն Փելոսին ուզում է ինձ իմպիչմենտի ենթարկել: Դա պատրանք է: Եթե Փելոսին դա անի, դա դրական կլինի ինձ համար ընտրություններում:

Նախքան Զելենսկիի հետ իր հեռախոսազրույցի տեքստի հրապարակվելը, Թրամփը հարցրել էր, թե ինչպես է Փելոսին կարողացել առաջ տանել իր իմպիչմենտի գործընթացը: Նա պնդել է, որ դա հիանալի խոսակցություն է եղել:  Ակնհայտ է , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջել է հետևել ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020թ ընտրություններում Թրամփի հնարավոր մրցակից Ջո Բայդենի որդու դատական գործին, որպեսզի ստվեր նետի Ջո  Բայդենի վրա և ոչնչացնի նրա քաղաքական իմիջը, 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու նպատակով:

Թրամփի իմպիչմենտն ԱՄՆ Կոնգրեսում կարող է լինել նախագահի դատավարության նախադրյալը: ԱՄՆ-ի սահմանադրության համաձայն, նախագահը, փոխնախագահը և ԱՄՆ պետական պաշտոնյաները կարող են հեռացվել պաշտոնից դավաճանության, կաշառակերության և այլ պետական հանցագործությունների համար իմպիչմենտ անցկացնելուց հետո: Իմպիչմենտի գործընթացը սկսվում է ներկայացուցիչների պալատում և պահանջում է ձայների բացարձակ մեծամասնություն: Եթե հավաքվի ձայների մեծամասնությունը, դատավարությունը տեղի կունենա սենատում: Այս փուլում Նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է սենատի  պատգամավորների երկու երրորդի , այսինքն` 67-ի ձայները:

Հաշվի առնելով սենատում հանրապետական մեծամասնությունը, սա նշանակում է, որ մի շարք հանրապետական սենատորներ նույնպես պետք է աջակցեն այդ ծրագրին:

Ներկայումս դեմոկրատականները Սենատում  ունեն 45 տեղ, հանրապետականները՝ 53, իսկ կան նաև   երկու անկախ սենատորներ:

Սենատում, բացի  դեմոկրատականների ձայները,  առնվազն 22 հանրապետականների ձայների կարիք կլինի, որպեսզի Թրամփի իմպիչմենտի և հեռացման հարցի իրականացումը հնարավոր դառնա։

Սա նշանակում է, որ զգալի թվով հանրապետական սենատորներ պետք է աջակցեն ծրագրին: Ներկայումս դեմոկրատականները Սենատում ունեն 45 տեղ, հանրապետականները՝ 53, իսկ կա նաև   երկու անկախ սենատորներ: Թրամփի իմպիչմենտի և հեռացման հարցում հաջողելու համար  դեմոկրատականները սենատում, իրենց ձայներից բացի առնվազն 22 հանրապետականների ձայների կարիք ունեն: Այնուամենայնիվ, Կոնգրեսում հանրապետական ղեկավարներն իրենց քաղաքական շահերից ելնելով ցանկություն չունեն  Թրամփին իմպիչմենտի ենթարկել: Որովհետև 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ դա մեծ հարված կլինի Հանրապետական կուսակցության համար: Միևնույն ժամանակ, դա խիստ կթուլացնի հանրապետականների իմիջը ամերիկյան հասարակության մեջ։