ԻԻՀ առաջնորդի հայեցակետը. Մեծարգո առաջնորդի ելույթը՝ ԻՀՊԿ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ
Չորեքշաբթի օրը, ԻԻՀ առաջնորդ Այաթլոլլահ Խամենեին, Թեհրանում հանդիպեց ԻՀՊԿ հրամանատարների հետ: Ամենամյա հանդիպման ժամանակ, առաջնորդը ներկայացրեց պահապանների կորպուսի գոծունեությունն ու դրա ընթացքը:

Հանդիպման ժամանակ, ուրախություն հայտնելով կրկին հանդիպելու համար, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ անհատական, քաղաքական, ու հասարակական կյանքում, մարդիկ, կազմակերություններն ու անգամ հեղափոխությունները, կանգնում են վտանգավոր երկընտրանքի առջև՝ ոչնչացում կամ զարգացում:
Նա նշել է. «Մարդու ուղեղը, իմաստությունն ու բարոյական արժեքները, նրան կտանեն դեպի վերելք, կամ նյութական ցանկությունները նրան կստորացնեն: Մարդիկ հաճախ են կանգնում այս երկընտրանքի առջև: Որոշ հեղափոխություններ ու համաշխարհային քաղաքական իրադարձոիւթյուններ, մեծ թափով սկսում են ու արագ զարգանում: Սակայն որոշակի ժամանակահատվածում, դրանք փլուզվում են: Իրանի իսլամական հեղափոխության ու հասարակության համար, նման այլընտրանք առաջ եկավ սրբազան պաշտպանությունից հետո: Սակայն պահապանների կորպուսը կարողացավ այդ փորձությունից հպարտ դուրս գալ: Պահապանների կորպուսը երբեք չլճացավ , և պահպանեց իր էության հիմնական տարրերն ու քայլեց դեպի զարգացում»:
Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Լավագույն ասպարեզը, որում մի կազմակերպություն, ինչպիսին է պահապանների կորպուսը կարող է ներկա լինել, նվիրվածությունն է, նվիրվածություն հանուն Աստծո: Այն բարձր ու փայլուն, ամենագեղեցիկ կետը, որին մարդու աչքը սևեռվում է»:

Հարգելով սրբազան պաշտպանության հրամանատարներից Հոսեյն Համադանիի և Մոհսեն Հոջաջիի հիշատակը, ովքեր նահատակվեցին Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ընթացքում, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Այս բոլորն իմաստ ունեն: Դրանք նշաններ են, որ ցույց են տալիս, որ մարդկային ինքնությունը պահպանվում է»:
ԻԻՀ առաջնորդը, խոսելով այն մասին, որ յուրաքանչյուր կազմակերպության աշխատանքի գնահատականը տրվում է նրա հաջողությունների ու պարտությունների հիման վրա, նշել է. «Պահապանների կորպուսն ամենապանծալի կազմակերպություններից է: Ես կանդրադառնամ մի քանի խնդրի: Դրանցից մեկն այն է, որ այս կառույցում մշտապես առկա են եղել նորարարությունն ու ինքնուրույնությունը՝ ռազմական սարքավորումների հարցում, ինչպես նաև ռազմական գործողությունների, դիմակայության ու պայքարի ոլորտներում: Պետք է ասել, որ պահապանների կորպուսի նախաձեռնությունները փայլուն են և նորարարությունն ու հաջողությունը դրա կարևոր տարրերից են»:
Այնուհետև Այաթոլլահ Խամենեն հավելել է. «Կարևոր է նաև համապարփակ հայացքը տարածաշրջանում դիմադրության աշխարհագրության նկատմամբ: Դիմադրությունը ցույց է տվել իր կարողությունը՝ համաշխարհային բռնատիրության, ԱՄՄ-ի ու չարիքի ճակատի դեմ: Եվ պետք է տեսնել Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի դերն այս հզոր համակարգում: Պաղեստինից սկսած մինչև Ասիայի Արևմուտք, պահապանների կորպուսի ներկայությունն այս դիմադրության ճակատում այնքան ակնառու է, որ այս կառույցի դեմ թշնամության մթնոլորտ է ձևավորվել»:
Իսլամական հեղափոխության առաջնորդը կարևորել է նաև Պահպանների կորպուսում տիրող բարոյական մթնոլորտը, նշելով, որ դա շատ կարևոր է այս կառույցի համար: Նա նշել է, որ դա նման է անձրևին, որը թափվում է այգու վրա ու կենսատու նշանակություն ունի: Այն թարմացնում է այգին ու դրան նոր շուք պարգևում: Անձրևն այգուն ոչ թե կյանք է տալիս, այլ շքեղություն ու թարմություն, և բարոյականությունը նույնն է:
Անդրադառնաով ԻՀՊԿ կարողություններին, Իրանի առաջնորդը նշել է. «Պատրաստակամ եղեք դիմակայելու մեծ իրադարձություններին »: Նշելով, որ հեղափոխությունից հետո, տարբեր ժամանակահատվածներում, սկսած անկարգություններից, ազգամիջյան հրահրումներից ու պարտադրված պատերազմներից, պահապանների կորպուսը մշտապես ներկա է եղել ասպարեզում, Խանենեին ասել է. «Սադդամի զորքերի հարձակման առաջին իսկ րոպեներից, պահապանների կորպուսն առաջնագծում էր: Անգամ երբ թշնամին սկսեց խարդախության դիմել, պահապանների կորպուսը շարունակեց պաշտպանել սահմանները: Իմամ Խոմեյնիի մահից հետո տեղի ունեցան քաղաքական ու հասարակական տարբեր իրադարձություններ և պահապանների կորպուսն ամեն անգամ ցույց տվեց դրանց դիմայակելու իր պատրաստակամությունը: Այն պետք է պահպանվի: Խնդիրը միայն անվտանգությունն ու ռազմական գործողւթյունները չեն: Խնդիրը նաև կարիքավոր շրջաններին օգնություն հասցնելն է, թշնամիներին դիմակայելը, կազմակերպչական գործերը, գիտական ու գործնական պատրաստվածությունը և քաղաքական գիտակցությունը բարձրացնելը: Այս բոլորի մեջ պետք է պահպանեք ձեր պատրաստակամությունը»: Հեղափոխության առաջնորդը հավելել է. «Այս դիմադրության աշխարհագրական տարածքի վերաբերյալ ձեր պատկերացումը պահպանեք: Չսահմանափակվեք միայն մեր շրջանով: Ինչպես ասում է մարգարեն,- Նրանք, որ նստեցին ու սպասցեին, որ հարձակում լինի, խորտակվեցին: Չլինի որ ընտրենք չորս պատ ու որոշենք այլևս չհետաքրքրվել, թե ինչ կա պատից այն կողմ, ինչ սպառնալիքներ գոյություն ունեն: Այս անդրսահմանյան ռազմավարական մտածելակերպը պետք է պահպանել: Այն շատ կարևոր է»:

Խոսելով այն մասին, որ թշնամուն պետք է ճիշտ գնահատել, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Ընդհանրապես մի վախեցեք թշնամուց, որքան էլ նա հզոր լինի: Դուք ունեք հավատքի ուժ, իսկ թշնամին՝ ոչ: Ինչ ծավալի էր որ լինեք, դուք, ճանաչեք նաև թշնամու ծավալը: Մեծ, փոքր, անկարող, թույլ կամ անճար մի համարեք թշնամուն: Անգամ եթե թշնամին փոքր է, ճիշտ գնահատեք նրան: Ուշադիր եղեք: Այս ուշադրությունը վախի հետ մի շփոթեք, սակայն իմացեք, ում հետ եք պատերազմում»:
Իր ելույթի մեկ այլ բաժնում, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ եթե տարածաշրջանի ու աշխարհի իրադարձություններին ուշադիր լինենք, կտեսնենք, որ ինքչան նրանք շատ են ծախսում, այնքան ավելի շատ են վնասվում: Խոսելով այն ամբողջ բյուջեի մասին, որ հատկապես ԱՄՆ-ը հատկացրել է Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում պատերազմների համար, Այաթոլլահ Խամենին հավելել է. «Նրանք մեծ ծախսերով ստեղծեցին ԻԼԻՊ-ն ու այդ խմբավորմանը ցուցաբերեցին ֆինասնական , սպառազինական ու քարոզչական աջակցություն: Իսկ հիմա, երբ Սիրիայի, Իրաքի ու Իրանի երիտասարդների շնորհիվ ԻԼԻՊ-ը ոչնչացվել է, նրանք ստելով հայտարարում են թե իրենք են ոչնչացրել այդ խմբավորմանը»;
Նշելով, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքկանությունը պարտվել է, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Նրանք կարծում էին, որ եթե Իրանի նկատմամբ հատկապես տնտեսական ոլորտում առավելագույն ճնշում գործադրեն, Թեհրանին ծնկի կբերեն ու ԻԻՀ պարտավոր կլինի ճկունություն ցուցաբերել: Մինչ այս պահն Աստծու կամոք, նրանք հասկացել են, որ այդ քաղաքականության շնորհիվ, խնդիրներ են առաջացել հենց իրենց համար: Եվ ես ասում եմ, որ այդ քաղաքականությունը պարտության է մատնվելու»:
Նշելով, որ աշխարհում տիրում է բռնատիրական համակարգ, որի նպատակն է աշխարհը բաժանել բռնացողների ու ճնշվածների բևեռների, նա հավելել է, որ աշխարհը դիմակայում է բռնատիրական համակարգին: ԻԻՀ առաջնորդի խոսքերով. «Նրանք պնդում են, որ Իրանը հաժարվի իր հեղափոխական սկզբունքներից: Այն ինչը մենք պետք է պահպանենք: Նրաքն ասում են, որ մենք դառնանք մի սովորական երկիր, այսինքն՝ ենթարկվենք բռնատերերի պահանջներին: Իրանի իսլամական հեղափոխությունն առաջին իսկ օրից դեմ է եղել այս համակարգին: Մենք չենք ընդունում, որ աշխարհը բաժանվի բռնացող ու բռնությունն ընդունող ճակատների և մենք պայքարելու ենք դրա դեմ: Մենք չենք ենթարկվի ոչ մի թելադրանքի: Մենք այս կապակցությամբ մեծ առաջխաղացում ենք ունեցել: Եվ աշխարհի տարբեր մարդկանց մեզ ուղեկից ենք դարձնելու ու շարունակելու ենք բռնատիրական համակարգին դիմադրելու ճանապարհը»:
Իր ելույթի վերջում, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Ամեն ուղղությամբ նայելիս, ես տեսնում եմ Իրանի ժողովրդի դիմակայությունն Իրանի իսլամական հեղափոխության լույսի ներքո, բռնատեր աշխարհի դեմ, ի վերջո հանգելու է Իրանի ժողովրդի հաղթանակին: Աստծու հույսով, մենք ռազմավարական հաղթանակ ենք նշելու: Ղուրանի այաներն ու Աստծու խոստումները դա են պատգամում: Անցած 40 տարիների փորձը նույնպես դա է հուշում: Աբրահամն Աստծուն ասաց,- Համոզված եմ մարդկանց հարության վերաբերյալ, բայց ցանկանում եմ ավելի վստահ լինել: Հիմա դա վերաբերում է Իրանի ժողովրդին: Քանի որ 40 տարվա ձեռքբերումներին նայելով, հասկանում ես, որ այն շիվը, որ 40 տարի առաջ տնկվեց, ու որի վրա ամեն կողմից ցանկանում էին հարձակվել ոչնչացնելու համար, հիմա վերածվել է մի հսկայական շինության: Այս ծառն ամեն կողմից տերև ու բերք է տվել և հենց դա էլ մեզ հույս ու հավատ է ներշնչում»: