Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112296-Արտադրության_բարգավաճումը_զարգացման_առանցք_(4)
Նախորդ երկու հաղորդումների ընթացքում նշեցինք, որ Իրանի տնտեսության անկախության տեղական մոդելը դիմադրողական տնտեսությունն է։ Ինչպես աշխարհում գոյություն ունեցող տնտեսության այլ տեսակները, այս տեսակ տնտեսության շարժիչ ուժը ևս արտադրությունն է։ Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ազգային արտադրության մասին։ Մնացեք մեզ հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2019 12:02 Asia/Tehran

Նախորդ երկու հաղորդումների ընթացքում նշեցինք, որ Իրանի տնտեսության անկախության տեղական մոդելը դիմադրողական տնտեսությունն է։ Ինչպես աշխարհում գոյություն ունեցող տնտեսության այլ տեսակները, այս տեսակ տնտեսության շարժիչ ուժը ևս արտադրությունն է։ Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ազգային արտադրության մասին։ Մնացեք մեզ հետ։

Ցանկացած երկրում տնտեսական քաղաքականության մշակողների նպատակն է հասնել տնտեսական աճի։ Տնտեսական աճի մեծացման պայմաններում ժողովուրդը ունենալու է ավելի մեծ հարստություն, զբաղվածություն և բարեկեցություն։ Տնտեսական աճը ձեռք է բերվում ազգային արտադրության մեծացման շնորհիվ։ Արտադրությունը ընդգրկում է ձեռքբերումների ու արտադրանքների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական ու անասնական, արդյունաբերական ու ինժինիերատեխնիկական ծառայությունների, դեղագործական ու բժշկական սարքավորումների տարատեսակ արտադրանքները գիտելիքների ու ինֆորմացիայի ստեղծումը, համակարգչային ծրագրերի արտադրումը և այլն... Այս արտադրանքների ստեղծումը նպաստելու է հարստության  և ազգային հզորության առաջացմանը։

Ազգային արտադրության մեծացման կողքին ստեղծվելու են աշխատատեղեր նվազելու է գործազրկության խնդիրը։ Ազգային արտադրությունը նպաստելու է երկրի ենթակառուցվածքների ամրապնդմանը և առկա կապիտալը օգտագործվելու է օպտիմալ կերպով։ Ազգային արտադրության մեծացմամբ հնարավոր է կրճատել աղքատությունը և աշխատասիրության ոգու ստեղծմամբ հասարակությունում մեծացնել բարգավաճումը, բարեկեցությունն ու շենությունը։ Եվ վերջապես ազգային արտադրության վրա կենտրոնացմամբ է հնարավոր երկիրը փրկել արտաքին կախվածությունից և պահպանել երկրի ինքնիշխանությունը։

Մահմեդականների ու իսլամական պետությունների համար անկախությունը արմատավորված է նրանց հավատամքներում։ Իսլամական ուսուցումներում Աստծո պատվիրաններից մեկը նախազգուշացնում է մուսուլմաններին, որպեսզի զգույշ լինեն օտարների ու թշնամիների լծի տակ հայտնվելուց։ Դիմելով հավատացյալներին՝ Ղուրանում Բարձրյալը հստակորեն նշել է. «Եվ Աստված ճանապարհ չթողեց մուսուլմանների նկատմամբ անհավատների գերիշխանության համար»։

Սուրբ Ղուրանից ու իսլամական ուսուցմունքներից ստացված ցուցումներով, Իսլամական Հեղափոխության հանգուցյալ առաջնորդ Իմամ Խոմեյնին տնտեսական կախվածությունը համարում էր կախվածություն բոլոր տեսակների և օտարների գերիշխանության տակ հայտնվելու պատճառը՝ նշելով. «Եթե մենք ունենանք տնտեսական կախվածություն, ապա սա պատճառ է դառնալու, որ մենք ունենանք նաև քաղաքական կախվածություն, ռազմական կախվածություն, և մեր երկիրը կվերադառնա իր նախկին վիճակին»։

Արտադրության զարգացումը բոլոր տեսակ կախվածությունների վերացման լուծումն է։

Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո քառասնամյա պատմությունը ցույց է տալիս, որ Իրանի ժողովրդի հեղափոխական նպատակների դեմ թշնամիների մեծագույն հնարքներից է եղել տնտեսական ճնշումը բազմաթիվ պատժամիջոցների միջոցով։ Այդ պատժամիջոցներին դիմակայելու համար ազգային արտադրությունը թշնամիների պատժամիջոցներն ու դավադրությունը չեզոքացնող կարևորագույն և արդյունավետ միջոցներից է։ Ազգային արտադրության նպատակն է հասնել այն փուլին, որ հասարակությանը անհրաժեշտ հիմնական ապրանքների ապահովումից և որակական ու քանակական առումով արտադրության զարգացումից բացի,  երկիրը որդեգրի արտահանման ճանապարհը  և երկրի ինքնիշխանությունը պահպանելով՝ ապահովել երկրի անվտանգությունը։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են այնպիսի գործոններ, ինչպիսիք են հումք և նախնական ռեսուրսներ։ Բարեբախտաբար Իրանն այն սակավաթիվ պետություններից է, որը մեծ ներուժ ունի էներգետիկայի, հանքերի և արդյունաբերության, գյուղատնտեսության ու ծառայությունների ոլորտներում արտադրական ռեսուրսների առումով։

Նավթի, հանքերի և արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները Իրանի տնտեսության չորս հիմնական բաղադրիչներն են։ Էներգետիկայի ոլորտում Իրանն ունի աշխարհի մեծագույն գազային պաշարները և չորրորդ նավթային պաշարները։ Գազային և նավթային պաշարները միասին վերցնելով, Իրանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բրածո էներգետիկայի ու վառելիքի պաշարների  տիրապետման առումով։ Իրանի նավթային ու գազային հանքավայրերը սփռված են Իրանի ընդարձակ տարածքում՝ Պարսից Ծոցի ցածր խորությամբ ջրային տարածքներից սկսած մինչև Կասպից ծովի խորը ջրային տարածքները, ինչպես նաև ցամաքային տարածքները։ Գազային ու նավթային պաշարների առումով Իրանն աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է այն դեպքում, երբ  դրանք համարվում են ավանդական պաշարներ և Իրանը դեռևս չի սկսել ոչ ավանդական պաշարների (նավթի ու գազի թերթաքարեր, գազային հիդրատներ) լայնածավալ հետախուզումներն ու գնահատումները։ Նախնական տվյալների համաձայն, Իրանի որոշ հատվածներում գոյություն ունեն գազային հիդրատների հսկայական պաշարներ և կանխատեսվում է , որ դրանց քանակը գերազանցում է հանրապետության գազային պաշարները։

Իրանի տնտեսության առավել քան 70 հատվածների շարքում նավթաքիմիայի արդյունաբերությունը 6-րդ տեղն է գրավում։ Իր տրամադրության տակ ունենալով ավելի քան 33 տրիլիոն խմ բնական գազի պաշարներ և 157 միլիարդ տակառ արդյունահանման ենթակա նավթի պաշարներ, Իրանն օժտված է ցանկալի ներուժով ու հարաբերական առավելությամբ նավթաքիմիայի արդյունաբերության զարգացման և նավթի ու գազի շղթայի կատարելագործման համար։ Նավթի ու գազի եկամուտներից տնտեսությանն ուղղված հարվածները կանխելու միջոցներից է նավթաքիմիական արտադրանքների արտահանման ծավալների մեծացումը։ Մյուս կողմից այս արդյունաբերության արտադրանքներն ապահովում են Իրանի տնտեսության բազմաթիվ հատվածների հումքը, այդ իսկ պատճառով դրանք շատ մեծ նշանակություն ունեն և մշտապես եղել են երկրի քաղաքականությունը որոշողների ուշադրության կենտրոնում։ Ներկայումս այս արդյունաբերության տարբեր հատվածներում միջազգային ստանդարտներով արտադրվում են մոտ 100 տեսակ նավթաքիմիական արտադրանքներ։ Նավթաքիմիական արտադրանքների արտադրման գործընթացը և այդ արտադրանքների համկցության արդյունքում դրանց արժեքի մեծացումն իրականանում են տարբեր բարդություններով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ջանքեր է գործադրում, որպեսզի նորովի արտադրանքների ստեղծման նպատակով   նորարարության ու արժեքային շղթայի վերջին օղակների ուղղությամբ քայլեր կատարելով, հող պատրասի այս արդյունաբերությանը առնչվող այլ արդյունաբերություններում, այդ թվում՝ ներկերի ու ռետինի, անվադողերի, պլաստմասի և պոլիմերային այլ արտադրանքների արդյունաբերություններում աշխուժություն մտցնելու և  մրցակցային արտադրանքներ ստեղծելու համար։

Վիճակագրության համաձայն, հանքային պաշարների առումով աշխարհում Իրանը առաջին 10 առաջատար երկրների շարքում է։ Փորձագետների կարծիքով, Իրանում առկա է 68 տեսակ հանքային նյութեր, որոնցից հայտնաբերվել ու վերամշակման փուլ են անցել ընդամենը 20 տեսակը։ Ունենալով 68 տեսակ հանքային նյութեր՝  37 միլիարդ տոննա հայտնաբերված և 57 միլիարդ տոննա պոտենցիալ հանքային նյութերի պաշարներ, Իրանը աշխարհում 15 առաջատար երկրների շարքին է պատկանում։ Իրանում գոյություն ունեն 5800 ակտիվ հանքեր շուրջ 138 հազար մարդ աշխատուժով։ Հայտնաբերված հանքային պաշարների քանակը կազմում է մոտ 60 միլիարդ տոննա, որից ավելի քան 40 միլիարդը հաստատված, իսկ մնացած մասը՝ հավանական են։ Աշխարհում առկա հանքային պաշարների 3 տոկոսը կազմող Իրանի հայտնաբերված հանքային պաշարների արժեքը գնահատվում է ավելի քան 770 միլիարդ դոլար։

Աշխարհում արդյունաբերությունը մեծ դերակատարություն ունի տնտեսական աճի սկսման ու շարունակման գործում։  Բազմաթիվ երկրներ իրենց կայուն աճի ու զարգացման իրականացումը գտնում են երկրի արդյունաբերացման քողի ներքո։ Տասնամյակներ է անցել Իրանի առաջին փորձերից ժամանակակից արդյունաբերությանը հասնելու համար։ Այս հատվածում իրականացված ներդրումները եղել են նավթային եկամուտներից ու արտաքին ու ներքին մասնավոր հատվածի խնայողություններից։ Իրանում արդյունաբերական արտադրության էվոլյուցիան սկսվել է միջանկյալ և ցածր դիմացկունություն ունեցող սպառողական արդյունաբերությունների զարգացմամբ և անցնելով կապիտալային, դիմացկուն սպառողական ու միջանկյալ արդյունաբերությունների ստեղծման փուլը, այժմ թևակոխել է բարձր տեխնոլոգիաներով միջանկյալ արդյունաբերությունների փուլ։ Իրանում ամենախոշոր արդյունաբերական ակտիվությունները տեղի են ունենում քիմիական նյութերի ու արտադրանքների, հիմնական մետաղների, սննդային նյութերի ու ընպելիքների, ոչ մետաղական հանքային արտադրանքների, ածխակոքսի , նավթամշակման գործարանների ու միջուկային վառելիքների արտադրման բնագավառներում։

Գյուղատնտեսությունը համարել են տնտեսության առաջին և մարդկային կյանքի հիմնարար կարիքները հոգացող ոլորտը։ Գյուղատնտեսական ակտիվությունները ներառում են երկրագործական ու այգեգործական, անսնապահական, անտառային տնտեսության և ձկնաբուծության աշխատանքները, որոնք Իրանի ազգային վիճակագրական հաշվարկներում գյուղատնտեսական ակտիվություններ են համարվում։ Իրանի տնտեսության առավելություններից է նաև այն, որ այս երկրի ընդարձակ տարածքի մի մասը բարենպաստ հող է գյուղատնտեսական արտադրանքների արտադրման համար։ Օժտված լինելով 9 տարբեր բնակլիմայով, Իրանը աշխարհում յուրահատուկ երկիր է , որն աշխարհի առաջին տասը պետությունների շարքին է դասվում 25 արտադրանքների արտադրման առումով։ Հաշվի առնելով Իրանի կարողություններն ու բնակլիմայական առաձնահատկությունները, այս երկիրը հնարավորություն ունի արտադրելու տարածաշրջանին անհրաժեշտ  պտուղբանջարեղենի մոտ 85 տոկոսը։ Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ նա ի վիճակի է հեշտությամբ այն արտահանել հարևան պետությունների շուկաներ ու արևմտյան Ասիայի երկրներ։

Իրանի ռազմավարական աշխարհագրական դիրքը կարող է էական տնտեսական առավելություն ապահովել այս երկրի համար։ Իրանը գտնվում է արևմտյան Ասիայում՝ միջազգային տրանսպորտի ու տարանցման 5 գլխավոր միջանցքների ուղու վրա։ Իրանը օժտված է տրանսպորտի բոլոր տեսակները օգտվելու հնարավորությամբ։ Ազատ ջրային տարածքների հասանելիությունը, ընդարձակ ցամաքային սահմաններն ու ծովային ափերը, բազմաթիվ նավահանգիստները, ավտոճանապարհային ու երկաթուղային ցանցի ընդարձակությունը պատճառ են դարձել, որ Իրանը հնարավորություն ունենա վերածվելու տարածաշրջանային ու համաշխարհային կարևորագույն առևտրային կենտրոններից մեկի։

Այն ինչ թվարկեցինք փոքրիկ հատված էր Իրանի տնտեսական կարողություններից հումքային նյութերի ու ռեսուրսների բնագավառում, որոնցում ներդրումների իրականացումն ու արտադրության բարգավաճումը կարող է էական տնտեսական աճ ապահովել Իրանի համար։ Հաջորդ հաղորդումների ընթացքում անդրադառնալու ենք Իրանում արտադրությանը ազդող և դրա ծավալները մեծացնող գործոններին։