Երևանյան գագաթաժողովը՝ տարածաշրջանային տնտեսության ծաղկման խթան
Անցած երկուշաբթի ու երեքշաբթի օրերին Հայաստանի մայրաքաղաք Երևանը հյուրընկալում էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների գագաթաժողովը: Որպես ԵԱՏՄ-ի հյուրընկալ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր էր ուղղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
Երևանյան նիստի ընթացքում կարևոր թեմաներ են արծարծվել, սակայն կասկած չկա, որ ԵԱՏՄ-ի գագաթաժողովին Ռոհանիի ներկայությունը և ժամանակավոր համաձայնագրին Թեհրանի միացումը և առևրտի արտոնյալ առևտրի մասին պայմանագրերի վավերացումը կարևոր առաջընթաց է եղել Եվևանյան նիստի մասնակիցների համար: ԻԻՀ-ն վերջերս ազատ առևտրի պայմանագիր է կնքել այս միության հետ: Երևանում ԵԱՏՄ-ի անդամների հետ նիստերին ու հանդիպումներին Իրանը կառուցողական դեր է ունեցել: Փորձագետներն ասում են.«ԵԱՏՄ-ն նման է պատուհանի, որ վերջերս է բացվել Իրանի տնտեսության առջև և արտակարգ ուղի է հարևան երկրների հետ առևտրական հարաբերություններն ընդլայնելու համար»:
ԵԱՏՄ-ն հիմնադրեվել է 2014թ. և ՌԴ-ն, Հայաստանը, Ղազաղստանը, Ղրղզստանն ու Բելառուսը այս միության անդամներն են: Իրականում այս միությունը պատկանում է այն երկրներին, որոնք գտնվում են հյուսիսային ու կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Կայուն զարգացան բարելավումը և անդամ երկրներում կյանքի որակի բարձրացումը ԵԱՏՄ-ի ձևավորման հիմնական պատճառներից են եղել:
Այս միության առաջին նպատակը առևտրական ու սակագնային օրենքների միավորումը, մաքսային սակագների կրճատումը և անդամ երկրների միջև այս ոլորտում որոշում կայացնելու հեշտացումն է: Այնուամենայնիվ թվում է թե ԵԱՏՄ-ի անդամները մտադիր են ավելի բարձր մակարդակներում ու երկարատև նպատակներով տարածաշրջանում հասնել տնտեսական ինտեգրման: Իրականում ԵԱՏՄ-ի անդամները այս միության օրենքներից ու շրջանակներից բացի փորձում են ընդլայնել իրենց գործունեության ոլորտը: Ակնհայտ է, որ այս ոլորտում լուրջ ջանքեր գործադրելով ու գործունեությամբ հանդերձ Հայաստանը կարևոր դեր է ունեցել Իրանի ու ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև համագործակցությունների իրականացման հարցում:
Իրանի ու ԵԱՏՄ-ի համագործակցության հարցը արծարծվել էր դեռևս Հայաստանի նախկին նախագահ «Սերժ Սարգսյանի» օրոք: Հայաստանում տնտեսական ոլորտի փորձագետներն ու մասնագետները այս միության հետ Թեհրանի համագործակցությունը համարել են դեպի ամուր տնտեսություն Հայաստանի տնտեսության առաջընթացի սակավ ճանապարհներից մեկը: Կասկած չկա, որ ԵԱՏՄ-ին Իրանի միացմամբ ծաղկելու է Հայաստանի տնտեսությունը: Հատկապես որ Իրանը կարող է տարածաշջանային ու միջազգային մեծ նախագծերի մեջ Հայաստանին մասնակից դարձնելու հարցում օգնել այս երկրին: Այնուամենայնիվ Հայաստանի նախկին կառավարության մեջ այս խնդրին այնքան էլ ուշադրություն չէր դարձվում: Չնայած որ Իրանի ու Հայաստանի համատեղ նախագծերի մեծ մասը դեռ չէր իրականացվել: Սակայն Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք հայտնաբերվեց տնտեսական ոլորտում առկա կարևորագույն խնդիրներից մեկը: Իրականում, տարածաշրջանային ու միջազգային մեծ նախագծերին մասնակցություն բերելու համար օրակարգի վրա դրվեց Հայաստանի հետ հարաբերության բացակայության հարցը: Այդ պատճառով էլ ԵԱՏՄ-ի ատոնյալ սակագների համաձայնագրին Իրանի միացումը մեծ հաջողություն է համարվում Փաշինյանի կառավարության համար: Այս խնդիրը կարող է մեծապես օգնել Հայաստանի տնտեսությանը և իրականություն դարձնել Հայաստանի վարչապետի խոստումները:
Երկար ժամանակ չի անցել Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանից: Դրանով հանդերձ ժողովդական կենտրոններն ու նրա աջակիցների մեծ բազմությունը հուսով են, որ Փաշինյանի ղեկավարությամբ կկերտեն ավելի լավ ու հուսալի ապագա: Հայաստանի վարչապետը այս պաշտոնն ստանձնելուց հետո բազմիցս կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Երևանի ու Թեհրանի պաշտոնյաները նույնպես հայտարարել են, որ ձգտում են ամրապնդել տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները: Տնտեսական ոլորտում երկու երկրների ներուժը չափազանց մեծ է, սկայան դեռևս կողմերի ակնկալիքները չեն իրականցվել: Ակնհայտ է, որ այս ոլորտում ԶԼՄ-ները կարող են կարևոր դերակատարություն ունենալ Երևան-Թեհրան տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցում: Պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին, որ երկու երկրները պետք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման և միմյանց շահերը ապահովելու հարցում առավել քան երբևէ ուշադրություն դարձնեն առկա միջոցներին: Անշուշտ անվտանգության ու էներգետիկայի խնդիրները մեծ նշանակություն են ունենալու Թեհրան-Երևան հարաբերությունների համար, ինչը կարող է հարթել կողմերի ստրատեգիական համագործակցությունների ճանապարհը:
Սրանից առաջ 2018թ. մայիս ամսին Ղազախստանի մայրաքաղաք Նորսոլթանում ( նախկին Աստանա) ԻԻՀ-ն այս միության հետ կնքեց ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր պայմանագիրը: ԵԱՏՄ-ի ամենահիմնական առավելություններից մեկը միության անդամների աշխարհագրական դիրքերն են: Մի խնդիր, որ պատճառ է դառնում դյուրացվի անդամ երկրների միջև տնտեսական փոխանակումները: Միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ին ադամակցելը և այս միության հետ համագործակցելը կարող է նոր դուռ համարվել Իրանի համար, ինչի բերումով Իրանը կկարողանա հեշտությամբ տնտեսական հարաբերություններ հաստատել միության մյուս անդամների հետ և ընդլայնել իր հարաբերությունները:
Այս կապակցությամբ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շեշտել է.«ԵԱՏՄ-ում Իրանի ինտեգրմամբ ու Երևանի նստաշրջանում արտոնյալ առևտրի համաձայնագրի վավերացմամբ իրականում կարևոր առաջընթաց է արձանագրվել Երևանյան նստաշրջանում»:
Վիրտուալ միջավայրում տարածած հոդվածում անդրադառնալով Հայաստանում անցկացված ԵԱՏՄ-ի գագաթաժողվին Զարիֆն ասել է.«Հյուսիս-Հարավ և Հարավ-արևմուտք միջանցքների վրա զուգահեռ աշխատելով ենթահող է պատրաստվել տարածաշրջանային առևտրի ընդլայնման և որպես միջանցքի կենտրոն Թեհրանի դերակատարության ամրապնդման համար»:
ԵԱՏՄ-ին Թեհրանի անդամակցությունը, որն ի դեպ լուսավոր հեռանկարներ ունի, կարող է ազդեցիկ դերակատարություն ունենալ Իրանին տնտեսական դժվարություններից դուրս բերելու հարցում:
ԵԱՏՄ-ին Իրանի անդամանկցությունը այս երկրի համար ստեղծում է առևտրային սակագների օգտագործման, ներդրումներ անելու և միության անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների դյուրացման հնարավորություն: Ակնլկալվում է, որ արտահանումների գործընթացի դյուրացմամբ և տարածաշրջանի մակարդակով նոր շուկաների առաջացմամբ առավել քան երբևէ ամրապնդվեն միության անդամների հետ Իրանի առևտրային հարաբերությունները:
Իրանի ու Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհին Իրանի հիմնական առաջանհերթյուններից մեկը Հայաստանի ճանապարհով ԵԱՏՄ-ի շուկային հասանելիությունն է: Հայաստանը կարող է Իրանի համար վերածվել ապրանքների ներմուծման ու արտահանման նոր ու կարևոր ճանապարհի: Պատժամիջոցների ենթարկվելու ընթացքում առկա են այն պայմանները, որ Իրանը քայլեր կատարի ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Այս ուղղությամբ պետք է լուրջ գործնական քայլեր կատարվեն այս ներուժը օգտագործելու նպատակով: Նույնպես պետք է բարելավվեն ապրանքների տարանցման ճանապարհին երկու երկրների ենթակառուցվածքների պայմանները:
Իրանն ու Հայաստանը արդեն տարիներ է ինչ քաղաքական լավ հարաբերություններ ունեն, սակայն երկու երկրները մինչ այժմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար լուրջ տեղաշարժերի ականատեսը չեն եղել: Իհարկե նախկին տարիների համեմատությամբ քայլեր են իրականացվել, սակայն ներկայիս տնտեսական հարաբերությունների մակարդակը կարող է շատ ավելի բարձր լինել, քան այսօր է:
Տնտեսական ու մաքսային հարցերի փորձագետ «Սեյեդ Ջալիլ Ջալալիֆարն ասում է.«ԵԱՏՄ-ում իրանցի առևտրականներն ու գործարարները 800 անուն ապրանքների համար կունենան արտոնյալ սակագների հնարավորություն: Հենց այս ուղղությամբ ապրանքների մաքսային գներն նույնպես ավելի իրական են լինելու»:
Այս փորձագետը նույնպես ասել է.«ԵԱՏՄ-ին ինտեգրվելը ավելի է հարթում համաշխարհային տնտեսությանը միանալու ճանապարհը: Իրանի տնտեսական ուժն ու առաջադիմությունը այն ժամանակ է ավելի պարզ դառնալու, որ համաշխարհային մակարդակով ավելի մրցունակ լինի»:
Այս կապակցությամբ Իրան-ՌԴ պալատի համանախագահ «Հադի Թիզհուշան Թաբանը» նույնպես հստակեցրել է.«ԵԱՏՄ-ին միանալը չափազանց մեծ ու արժեքավոր առիթ է Իրանի առևտրականների համար: Իրանցի առևտրականները կարող են ցածր սակագներով հայթայթել այս շուկաներում սպառվող հարյուրավոր ապրանքները: Սա նշանակում է ապրանքի վաճառքի և արտադրության ու արտահանման զարգացում: Սակայն այս ներկայությունը, ինչի համար, թե կառավարական և թե ոչ կառավարական բաժինը պետք է քայլեր անեն բազում անհրաժեշտություններ ունի: Առաջին անհրաժեշտությունը՝ տրանսպորտի ու նավիգացիոն ենթակառուցվածքների ամրապնդումն է, և և արտադրության, արտահանման ու ներկրման ճանապարհին խանգարող օրենքների կրճատումը: Այս սակագները այն դեպքում են իրանցի առևտրականների օգտին լինելու, երբ կառավարական արգելքները վերացվեն և ճանապարհները հարթվեն»:
Առևտրի դյուրացման ու ներկրումների կառավարման կոմիտեի առաջին փոխնախագահ Մոհամմեդ ՌԵզա Ֆարուղին այս կապակցությամբ ասել է.«Իրանը ընթացիկ տարվա հոկտեմբերի ավարտին պաշտոնապես դառանլու է ԵԱՏՄ-ի անդամ և ԻԻՀ-ի հեղափոխության հաղթանակից հետո,որպես առաջին անգամ ակտիվ մասնակցություն է ունենալու տարածաշրջանային տնտեսական համաձայնագրի շրջանակներում: ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի շրջանակներում Իրանից դեպի ՌԴ, Ղազախստան, Բելառուս, Հայաստան և Ղրղզստան արտահանվող ապրանքները արտոնյալ սակագներ ու նույնիսկ զրոյացված սակագներ են ունենալու: Օրենքների ու ցուցումների դյուրացումը, արտադրտության որակի ու փաթեթավորման պայմանների բարելավումը նույնպես այս կարգի խնդիրներից են համարվում: ԵԱՏՄ-ի համար անհրաժեշտ ապրանքների ինչպես գյուղատնտեսական արտադրանքների, ցիտրուսային մրգերի և սննդամթերքի ոլորտում մենք կարող ենք արտահանման լավ շուկա ստեղծել: Այս երկրները նույնպես սակագների նվազեցման բերումով ցածր գներով ապրանքներ կարտահանեն Իրան, ինչը կարիք է»:
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ԵԱՏՄ-ին Թեհրանի անդամակցությունը Իրանի ու Հայաստանի տնտեսությանը նպաստելուց բացի կխթանի միության մյուս անդամների տնտեսության զարգացումը: Այս հարցը ԵԱՏՄ-ի անդամ երկրներին ստիպելու է, որ իրենց ժողովուրդների տնտեսության բարելավման համար ավելի հզոր շարժառիթներով դերակատարություն ունենալ միության շրջանակներում համագործակցելու համար: