Իսլամաֆոբիան արևմուտքում (87)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112483-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(87)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայում «Իսլամաֆոբիայի դեմ կանանց կանչը» անունով արշավի կազմակերպման և դեպի իսլամ արևմուտքի կանանց հակվածության պատճառների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 14, 2019 08:09 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայում «Իսլամաֆոբիայի դեմ կանանց կանչը» անունով արշավի կազմակերպման և դեպի իսլամ արևմուտքի կանանց հակվածության պատճառների մասին:

Իսլամաֆոբիայի դեմ  կանանց արշավը

Եվրոպայի հիջաբ կրող կանայք մյուս մուսուլմաններից ավելի են բռնությունների ու հալածանքների ենթարկվում հիջաբի համար: Ամենաշատ սահմանափակումներն էլ եվրոպական պետությունների կողմից են սահմանվում մուսուլման կանանց նկատմամբ: Վերջերս Բրիտանիայում կազմակերպվել է  «Իսլամաֆոբիայի դեմ կանանց կանչը» կոչվող արշավ: Մի խումբ ուսյալ և հիջաբ կրող կանայք մուսուլմանների հասարակության նկատմամբ գործադրվող խտրականությունների դեմ պայքարի նպատակով կազմակերպել են այս արշավը: Այս արշավի մասնակիցների նիստի ընթացքում դոկտոր սիմա Էղբալն ասել է.«Ինձ համար հասել է այն ժամանակը, որ լինեմ անվախ ու խտրականությունների համար չմտահոգվող ու չնահանջող մուսուլման կին»: Դոկտոր Էղբալը, ով մյուս մուսուլման կանանց հետ կազմակերպել է այս արշավը նշել է.«Հանրության մտքում ձևավորվել է մուսուլմանների այն պատկերը, որին ծանոթացել են ԶԼՄ-ների միջոցով և նրանք մուսուլմաններին ճանաչելու իրական փորձ չունեն»: Արևմուտքում ժողովրդի մեծամասնությունը շատ քիչ են ճանաչում մուսուլմաններին կամ էլ ոչ մի մուսուլման անհատի չեն ճանաչում, սակայն հաստատուն կարծիք ունեն նրանց մասին, ինչը ձեռք են բերել լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններից: Նա հավելել է.«Մուսուլման կանանց համար այս հարցը չափազանց շատ դժվարություններ է հարուցում, քանի որ ժողովուրդը հավատացել է, որ մուսուլման կանայք ազատություն չունեն և ճնշված են կամ էլ իրենք իրենց համար որոշում կայացնելու իրավունք չունեն, և սա իսլամաֆոբիայի ու արմատականացված խտրականության արգասիքն է»:

«Իսլամաֆոբիայի դեմ կանանց կանչը» արշավը

Տիկին Էղբալը հավելել է.«Այն կանայք, որոնք հիջաբ են կրում և իսլամական անուններ ունեն զրկվում են գործից: Արմատականացված իսլամաֆոբիան կարելի է տեսնել դատական և ուսումնադաստիարակչական համակարգում, բնակարանում ու նույնիսկ պողոտաներում իրականցվող հարձակումներում և այլուր: Այս արշավի ակտիվիստներից Ամանդա Մորիսն ասել է.«Մուսուլման կանանց անունից շատ ձայներ են խոսում, սակայն այս ձայներից շատերը մուսուլման կանանց չեն պատկանում և պետք է փոփոխության ենթարկվեն: Մենք ուզում ենք փոխել այս իրավիճակը: Մուսուլման կանայք ցանկացած իրավիճակում կանգնած են նախապաշարումների ու որոշ կաղապարների դեմ, որոնք հարցականի տակ են դնում նրանց ինքնությունը»: Չնայած որ մուսուլման կանանց դեմ ամենաշատ սահմանափակությունները, խտրականություններն ու հալածանքները գործադրվում են արևմտյան երկրներում, սակայն դեպի իսլամ հակվածությունը նույնպես կանանց մեջ է նկատվում: Մի աղջիկ, ով նոր է իսլամացել իր կյանքի փորձի ու մուսուլման դառնալու պատճառների մասին ասում է.«Մայրս բրազիլացի և հայրս ամերիկացի է: Ես մեծացել եմ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում և որոշ ժամանակ էլ ապրել եմ ԱՄՆ-ում: Ծնողներս շատ էլ կրոնական չեն և հայրս բնավ չի հետաքրքրվում կրոնով: Մայրս մեծացել է մի կաթոլիկ ընտանիքում և որոշ ժամանաներ կաթոլիկ եկեղեցի էինք գնում: Կյանքիս մի շրջանում կարծում էի, որ կրոնները բնավ լավը չեն է ժողովրդին բաժանում են իրարից: Ես կարծում եմ, որ իսլամն ինձ օգնել է ինձանից հեռացնել բացասական մտքերը և մի կողմ դնել ու անտեսել անկարևոր բաները: Անշուշտ մտածում եմ, որ իսլամը ինձ օգնել է ընտանիքի հետ ավելի լավ հարաբերություն ունենալու հարցում: Զգում եմ, որ այժմ կյանքիս նպատակը ավելի պարզ է: Կարծում եմ, որ նախկինում ճիշտ նպատակներ չունեի: Իսլամանալու սկզբում շատ վախեր ունեի: Սակայն սխալվում էի: Երբ իսլամ ընդունես դարձյալ ինքդ ես և փոփոխությունը բնական է: Փոփոխությունը ներսից է սկսվում և դա բնական է: Եվ այդ փոփոխությունն է, որ քեզ ավելի է մոտեցնում Աստծուն: Այն ամենն ինչ ձեռքից տալիս են քո և Աստծու միջև եղած պատնեշներն են»:

«Իսլամաֆոբիայի դեմ կանանց կանչը» արշավը

Արևմտյան հասարակություններում բացակայում են հոգևոր ու բարոյական արժեքները: Արևմտյան հասարակություններում  ավելանում է դեպրեսիայի և ինքնասպանության դեպքերի թիվը։ Նրանց մոտ չկա մոտիվացիա: Արևմուտքում նրանք ովքեր առիթ են ունենում ճանաչել իսլամ կրոնը,  իսլամը մի կրոն են համարում, որը լցնում է նրանց կյանքի դատարկությունները: Արևմտյան հասարակություններում ազատության ու հավասարության անվան տակ կինը դարձել է քարոզչության և ցանկասիրության գործիք: Արևմուտքում դեպի իսլամ կանանց հակվածությունը դրա պատճառով է, որ իսլամը անհատականություն ու ինքնություն է պարգևում կնոջը: Այդ պատճառով էլ արևմուտքում իսլամատյացները իսլամի դիմագծերը խափանելու համար ջանքեր են գործադրում իսլամի ուսուցումները բացատրել արևմուտքում տիրող լիբերալիզի անբարոյականության ու անսանձության չափանիշներով և կանանց վերաբերյալ անիրական պատկեր ներկայացնել իսլամի ուսուցումներից: Արևմուտքում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության տարածման պատճառներից մեկը իսլամի նկատմամբ մտավորականության, ազատամիտների ու հատկապես երիտասարդների առաջադիմական մոտեցումն է: Արևմտյան իշխանությունները փորձում են ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը վերագրելով իսլամ կրոնին պղտորել մուսուլմանների նկատմամբ ժողովրդի միտքը: Ֆրանսիայում նոր իսլամացածներից մեկի անունը Մարի Ֆալոթ է: Նախքան իսլամն ընդունելը Մարի Ֆալոթը չէր կարողացել կաթոլիկ ուսմունքի համաձայն պատասխան գտնել իր հոգևոր հարցերի համար: Նա ասում է.«Իմ կարծիքով իսլմաը սիրո, համբերության ու խաղաղության պատգամ է»: Իսլմաը այն ուղերձն է, որ եվրոպացիներից շատերին գրավել է իր կողմը: Չնայած որ վիճակագրական ճշգրիտ տվյալներ գոյություն չունեն, սակայն Եվրոպայում բնակվող մուսուլմանների հարցերի փորձագետների հաշվարկմամբ տարեկան քանի հազար կին ու տղամարդ իսլամ  է ընդունում: Բրիտանիայի Բիրմենգամի համալսարանի դասախոս դոկտոր Հայֆա Ջեդադն ասում է.«Անցյալում մուսուլմանների հետ կանանց ամուսնանալը նրանց իսլամանալու հիմնական պատճառն էր, սակայն այսօր իրավիճակը տարբեր է, քանի որ եվրոպացի կանայք իրենց անհատական համոզումների համաձայն են ընդունում իսլամ կրոնը»: Դոկտոր Ջեդադը բացատրում է.«Ոչ մուսուլման տղամարդիկ մուսուլման կնոջ հետ ամուսնանալու համար պետք է ընդունեն իսլամ կրոնը, սակայն այն կանանց համար որ ուզում են իրենց կրոնին հավատարիմ մնալ ու ամուսնանալ մուսուլման տղամարդու հետ այս օրենքը չի գործադրվում»:

Մարի Ֆալոթը հերքում է այն փաստը, որ սերը ոչ մի դեր չի ունեցել իսլամ կրոնն ընդունելու մեջ: Նա ասում է.«Երբ ծանոթներս իմացան, որ մուսուլման եմ դարձել առաջին հարցը, որ ինձանից հարցրին դա էր, որ արդյոք ընկերացել եմ մուսուլման երիտասրդի հետ»: Քննադատելով այս հարցումը նա ասում է.«Նրանք չեն կարողանում ընդունել, որ մի կին իր ազատ կամքով գնացել է այս քայլին»: Ֆալոթն ասում է, որ ինքը սիրում է իսլամ կրոնի միջոցով  Աստծուն մոտենալու ճանապարհը: Իսլամը ավելի հեշտ ու ավելի կայուն է: Իսլամի հեշտությունը նրա ուսուցումների պարզության պատճառով է: Մարի Ֆալոթը շարունակում է.«Ինձ համար շրջանակներ էի  փնտրում: Մարդը կարիք ունի ուղիների ու օրենքների դրանց հետևելու համար»: Այս խոսքերը արտահայտում են նոր իսլամացածների մտածելակերպը: Դոկտոր Ջեդադը համոզված է.«Այս երևույթը խոսում է արևմտյան հասարակություններում առկա անբարոյականությունների դեմ կանանց հակազդեցության մասին: Նրանք լավ են են զգում այն տենդենցի ու աջակցության համար, որն իրենց տալիս է իսլամը»: Մյուս կողմից Նիդերլանդների նոր իսլամացած կանանց հարցերի փորձագետ Քարին Վան Նիքրեքը ասում է.«Այս կարգի կանանց գրավել է այն հայացքը, որ իսլամ կրոնը ունի կնոջ ու տղամարդու մասին, քանի որ իսլամ կրոնում ավելի շատ առիթ են ձեռք բերում ընտանիքի հետ լինելու և մայրանալու համար և իսլամ կրոնում կանայք միայն սեռական բավարարություն տալու միջոցներ չեն»: ԱՄՆ-ում նոր իսլամ ընդունած կնոջ կյանքը ցույց է տալիս, որ իսլամ կրոնը ինչքան է համընկնում ամեն մի մարդու մաքուր բնության հետ և այս աշխարհում կյանքի ճշմարտությունը փնտրող ցանկացած անձ չի կարող անտարբեր անցնել իսլամի մարդակերտ ու ազատություն պարգևող ուսուցումների կողքով»: Դիանա Թրամքոն ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում քրիստոնյա ընտանիքում և քրիստոնյա քարոզիչ է եղել, որ ծանոթացել է իսլամ կրոնի հետ: Նա Մագիստրատուրայի ուսանող է եղել։ Իրանում իսլմական հեղափոխության մեկնարկից ու գագաթնակետին հասնելուց հետո,Թրամքոն ԱՄՆ-ից մեկնում է Եվրոպա և ապա իր ուսումնասիրությունները շարունակելու համար մեկնում է  Իրան և բնակվում Ղոմ քաղաքում: Ուսումը շարունակելու համար նա գալիս  է Թեհրան և այսօր նրա անունը Հաջար Հոսեյնի է: Իսլամացած քրիստոնյա որ ասում է, որ հետազոտությունների ընթացքում ծանոթանում է Իմամ Հոսեյնի անհատականության հետ և նրա խոսքերով այն իր մտային փոփոխությունների շրջադարձային կետն է եղել: Հաջար Հոսեյնին իսլամանալու պատճառների մասին ասում է.«Շուրջ 35 տարի է ինչ ընդունել եմ իսլամ կրոնը, որ իմ կյանքի ամենալավ դեպքն է եղել, քանի որ տարիներ ԱՄՆ-ում քրիստոնյա քարոզիչ են եղել: Նա նշել է, որ իսլամ ընդունելուց առաջ իր համար առաջացած կարևոր հարցը կաթոլիկության ժամանակ ձեռք բերած փորձառություններն են եղել, որոնք իսլամանալու համար հիմք են հանդիսացել: Ամերիկացի այս մուսուլման կինը հավելել է.«Որպես կրոնական քարոզիչ փորձում էի գտնել Քրիստոսի իրական ուղին»: Նա հստակեցրել է.«Քրիստոնեության մասին ուսումնասիրություններս լրացնելու ընթացքում անգլերենով ուսումնասիրում էի իսլամական գրքեր գլխավորապես Ղուրանը»: Հոսեյնին նշել է.«Այդ պատճառով էլ շատ ուսումնասիրություններից հետո հասկացա որ իսլամը ամենկատարյալ կրոնն է և դրանից հետո էր ինչ ընդունեցի իսլամ կրոնի շիա ուղղությունը»: Նշելով որ իսլամն ընդունելուց հետո ընտրել է հիջաբը և այս 35 տարիների ընթացքում միշտ հիջաբ է կրել նա հավելել է.«Հիջաբ կրելու իմ ցանկությունը այն պատճառով է, որ այս հագուստը ինձ ավելի է մոտեցնում ձեռք բերած աստվածային արժեքներին»: Նա շարունակում է.« Ես անվտանգություն տեսա մուսուլման կանանց հագուստի մեջ, որը իմ աչքին շատ գեղեցիկ էր և կարծում եմ, որ իսկական գեղեցկությունը հիջաբով է պարզ դառնում»: