Սերը՝ Հուսեյնական Արբաինի քայլերթում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112502-Սերը_Հուսեյնական_Արբաինի_քայլերթում
Արբաինի հոգևոր մթնոլորտը կյանքի այնպիսի զգացողություն ունի, որը գալիս է Քարբալայի նահատակից և երանգավորվում ուխտավորների քայլերում:Իմամ Հուսեյնը հզոր մագնիսի նման շարունակում է անխափան գրավել սիրահարների սրտերը, և այս սիրահարները այդ անվերջանալի ձգողականության դիմաց ընթանում են համաքայլ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 14, 2019 17:01 Asia/Tehran

Արբաինի հոգևոր մթնոլորտը կյանքի այնպիսի զգացողություն ունի, որը գալիս է Քարբալայի նահատակից և երանգավորվում ուխտավորների քայլերում:Իմամ Հուսեյնը հզոր մագնիսի նման շարունակում է անխափան գրավել սիրահարների սրտերը, և այս սիրահարները այդ անվերջանալի ձգողականության դիմաց ընթանում են համաքայլ:

 

Արբաինը ,իմամ Աբդոլլահ ալ-Հուսեյնի սիրահարներին աննկարագրելի  սիրով է պատում: Ամեն տարի մարգարեի գերդաստանի  միլիոնավոր սիրահարներ,միասնաբար նշում  են Արբաինը և կազմակերպում սգահանդեսներ:Այս հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է  հիջրեթի 61 թվականին (Ք.Ծա. 680 թ.)  Քարբալայի ողբերգության ընթացքում նահատակված  իմամ Հուսեյնի և նրա  72 զինակիցների և մարգարեի գերդաստանի  հիշատակին: Այն յուրահատուկ ծեսերից է, որ  Իրաքի շիաները   նշում են  մինչ օրս,և հավատարիմ են մնացել դրան :

Արբաինի օրերին, միլիոնավոր մարդիկ զանազան ուղղություններից   քայլում են  դեպի Քարբալա:Այս քայլերթն իրականության մեջ զարգացնում է ուխտավորին թե հոգեպես և թե՛ բարոյապես:Ուխտավորը ֆիզիկապես տկարանում է երկար ժամանակ քայլելու պատճառով ,սակայն  հոգևոր վերելքին հասնելու համար նա խաղաղ կերպով  հանգիստ է առնում   ու նրանից հեռու է մնում   անսանձ մոլեգնությունը ,որի դրսեվորման համար   պահանջում է ուժեղ մարմին:Այսպիսով, հոգեկան անարատությունը , որին համակերպվում է  սգավորը  Քարբալա քայլերթի ընթացքում ,համարվում է նրա ճանապարհորդության առանձնահատկություններից մեկը:Թերևս հոգեկան այդ անարատությունը   երկարատև լինելով ,կդրսեւորվի նրա առօրյա բոլոր աշխատանքներում:Արբաինի օրվա  քայլերթն անհատին պարգեւում է   նոր հոգևոր փորձառություններ  ու տեղեկություններ:

Քայլերթով  ուխտագնացությունը բազմիցս կրկնվել է ամբողջ պատմության ընթացքում:Ինչպես օրինակ Ադամը 70 անգամ հետիոտն ուխտի է գնացել Աստծու տունը:Բազմաթիվ կրոնական առաջնորդներ եւս այս հոգեւոր ճանապարհն անցել են ոտքով: Իմամ Հասան Մոջթաբան  քայլելով և երբեմն էլ ոտաբոբիկ էր այցելում  Աստծո տուն: Իհարկե քայլելով ուխտի գնալը  չի վերագրվում յուրահատուկ կրոնի:  Հռոմի թագավոր՝ կեսարը  Աստծուն խոստացել էր , որ,  Իրանի   կայսրության դեմ պատերազմում հաղթանակելու  դեպքում , այդ մեծ հաղթանակի համար Աստծուն փառք տալու նպատակով ,իր իշխանության կենտրոն՝Կոստանդնոպոլսից քայլելով ուխտի կգնա Երուսաղեմ:Հաղթանակից հետո նա իր ուխտը կատարեց և քայլքելով   գնաց Երուսաղեմ:

Իմամ Հուսեյնի  սրբավայրը ոտքով  ուտի գնալը  ընդհանրացած է եղել դեռ իմամների  օրոք: Սակայն այդ ուխտագնացությունը միշտ ունեցել է վտանգներ: Ինչպես օրինակ բռնակալ խալիֆաթ՝Մոթվաքելի ժամանակ կտրում էին ուխտավորների ձեռքերը : Դրանով հանդերձ ժողովուրդը գնում էր ուխտի:Սադդամի իշխանության օրոք եւս անվտանգության ուժերը թակարդ էին լարում ուխտավորների ճանապարահին  եւ նեղացնում նրանց,կանխելու ժողովրդի ուխտագնացությունը իմամ Հուսեյնի սրբավայր դամբարան,սակայն ժողովուրդը չէր հրաժարվում ուխտագնացությունից: Քանի որ Հուսեյնի նկատմամբ սերը ,նրա համար այլ իմաստ է ներկայացնում:Ուխտավորներից մեկը ասում է. «`Արբաինի ուխտագնացությունն սիրո բացահայտում է , իսկ երբ տիրակալ է սերը, ֆիզիկական անհանգստությունն ու դժվարությունը դառնում է անարժեք»:

Արբաինի քայլերթի յուրահատկություններից է իմամ Հուսեյնի ուխտավորների եւ նրանց հյուրընկալողների միջեւ երկկողմ սերն ու հարգանքը: Երկու կողմերն էլ սիրով են վերաբերվում: Ուխտավորը դիմում է քայլերթի ,իսկ հյուրընկալողը զբաղվում է հյուրընկալությամբ եւ Իմամ Հուսեյնը նրանց միջեւ բարության միջնորդը հանդիսանում: Ուխտավորը ձգտում է իր սիրեցյալին ,իսկ  հյուրընկալը ձգտում սպասարկության ,մի խոսքով երկու կողմերը փորձում են գոհունակություն պատճառել միմյանց  ,հանուն համատեղ սիրեցյալի: Ինչպես օրինակ մի  տարեց կին ,որը  ֆինանսապես նպաստավոր պայմաններում չէր ,ուխտավորների մեջ աղերսանքով հյուր էր փնտրում,որպեսզի հյուրընկալության համար իր բնակարանը տաներ:Նա ասում էր.«Դեռեւս ուխտավոր չեմ գտել: Ուխտավորնե՛ր հանուն իմամ Հոսեյնի հանգիստ առեք իմ բնակարանում»:

 

Սերը կարող է լրացնել նաեւ անվտանգության բացը: Երբ ճանապարհը դառնում է անապահով, թվում է թե ուխտավորը իրեն  Իմամ Հոսեյնին առավել մոտ է զգում:Այդ խնդրի հավաստիքն է  երիտասարդ աղջկա խոսքերը ,ով Քարբալայի ճանապաարհին պայթյունի հետեւանքով կորցրել է ոտքը: Լրագրողներից մեկը գրում է.«Մի սպասարկողի մոտ, ծերունու կողքին   տեսա  երիտասարդ մի  աղջկա,ով գրավեց ուշադրությունս :Նստել էին սպասարկողի մոտ գտնվող աթոռների վրա եւ հագիստ էին առնում:Աղջիկը մեկ ոտքը չուներ ,որի պատճառով կրում էր երկու հենակներ  ,թվում էր թե հենց այդ պատճառով հոգնել ու նստել էր,հանգստանալու նպատակով: Մենք եւս մի անկյունում սպասում էինք, որ նա հանգստանա եւ սկսի քայլերթը ,եւ մենք նկարահանենք նրան քայլելիս:Երկար ժամանակ անցավ ,սակայն նրանք   չբարձրացան:Եթե այդպես շարունակվեր ,գուցե մի քիչ սպասելուց հետո հրաժարվեինք,սակայն թվում էր թե ինչ որ ուժ կանխում էր մեզ հեռանալու:  Ծերունին  և աղջիկը աստիճանաբար զգացին մեր ներկայությունը: Սկզբում թվաց թե՝ նրանց դուր չի եկել մեր նայվածքը ,սակայն երբ իմացանք ,որ սխալվում ենք, մոտեցանք նրանց :Մտադիր էինք մի քանի վայրկյան նկարահանել  աղջկա քայլելը: Նրա հետ հարցազրույց վարելու նպատակ չունեինք: Սակայն ակամա սկսվեց հարցազրույցը:Ծերունուն հարցրինք թե որ՞տեղից է գալիս : Նա ցանկանում էր պատասխանել ,սակայն ձայնը չէր լսվում,զարմացած մնացինք:Դժվարությամբ եվ շատ տկար էր խոսում,որից հետո աղջիկը կրկնում էր նրա խոսքը :Աղջիկը ասաց՝գալիս ենք Բասրայից :Հարցրի քա՞նի օր է, որ քայլում եք:Ասաց՝14 օր:Հարցրի արդյո՞ք ավտոյից էլ օգտվել եք,որ վճռակամորեն պատասխանեցին ՝ոչ :Աստված իմ այդ ծերունին եւ այդ աղջիկն այդ վիկճակում 16 օր քայլելով ճանապարհին են եղել եւ  ընդամենը մի քանի կիլոմետր է մնացել մինչև Քարբալա....

Սիրով քայլում են ուխտավորները

 

Դիմեցինք աղջկան,նա ասաց ,որ Սադդամից հետո առաջին տարվա քայլերթի ընթացքում(իհարկե անվտանգության ապահովումը ներկայի լավ չէր)մի ռումբ է  պայթել ,որի հետեւանքով կորցրել եմ  ոտքս :Հոր մասին հարցրի ,եւ նա ասաց,որ Նա տարիներ բանտարկված է եղել Սադդամի բանտերում եւ Սադդամի վարձկանները նրա կոկորդի վրա զենք դնելով ուղղակի կրակել են ,որի հետեւանքով նա չունի ձայնալարեր: Տղամարդը գլուխը վեր բարձրացրեց եւ այն ինչ տեսանք ցավ պատճառեց մեզ:Կոկորդի վրա,գնդակի հետեւանքով խորը փոս էր առաջացել ....Այդ պայթյունը ,ոտք չունենալը, և այդ հենակները, ճանապարհի հեռավորությունը , ծերունու տարիքը  և ճեղքված կոկորդը ,որից ձայն չէր լսվում  ,ոչ մեկը պատճառ չեին  չհանդիսացել  որ ,նրանք  սիրով չքայլեն այդ անապատում :Թվում է թե՝ վտանգ բառը անիմաստ է նրանց համար ովքեր այդ ճանապարհին  են քայլում : Քանի որ նրանք ուխտի են գնում նրա դամբարանին ,ով իսլամի ճանապարհին հրաժարվել է ամեն ինչից:

Յուրաքանչյուր տարի աշխարհի զանազան երկրներից անհատներ տարբեր նպատակներով մասնակցում են Արբաինի քայլերթին:

Ավստրալացի երիտասարդ ուխտավորը ասում է.«Իմամ Հուսեյնի պատճառով է ,որ մենք կառչած ենք Իսլամին:Իմամ Հուսեյնի պատճառով է, որ մենք այստեղ ենք: Ես անձամբ կարող էի այս պահին Սիդնեյի ակումբներից մեկում զվարճանալ ,այստեղ լինելու փոխարեն:

Իմամ Հուսեյնը մագնիսի ձգողականություն ունի և  մեզ ինչպես երկաթի փոքր կտորները ձգում է դեպի իրեն, և անհնար է  դիմադրել:Թվում է թե ինչ որ մի ուժ քեզ ձգում է իր կողմը և դու անկարող ես դիմանալև :Անհնար է նկարագրել այն»: 

Կարեն Խանլարին ասել է.«Իմամ Հոսեյնն ցույց տվեց այն ճանապարհը,որով մարդը պետք է անցնի,և որի համաձայն մարդը պետք է իր հավատամքի ճանապարհին նվիրի իր, նույնիսկ անհրաժեշտության դեպքում իր հարազատների կյանքը: Իմամ Հոսեյնն արեց այն, ինչն իր ժամանակաշրջանում արեց Հիսուս Քրիստոսը:

Արբաինի քայլերթի մասին Խանլարին ասել է.«Եթե ինձ էլ վիճակվի, ես էլ մտադիր եմ մասնակցել Արբաինի քայլերթին: Արբաինի ուխտագնացությանը մասնակցող իմ ընկերներին խնդրել եմ իմ կողմից էլ ուխտ անեն:  Աստծով ես էլ կկարողանամ մասնակցել քայլերթին», ասել է Խանլարին:

Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավորն անդրադառնալով ժողովրդի տարբեր խավերի կողմից Իմամ Հոսեյնին ցուցաբերվող սեր ու հարգանքին ասել է.«Ես առանձնահատուկ հարգանք ունեմ ոչ միայն Իմամ Հոսեյնի, այլև բոլոր շիա իմամների նկատմամբ: Իմամ Հոսեյնը ճիշտ ուղի ցույց տվեց մարդկությանը: Նա ցույց տվեց,որ մարդը պետք է իր , նույնիսկ անհրաժեշտության դեպքում հարազատների կյանքը զոհաբերի հանուն իր հավատքի: Դա մեծ դաս է:  Իմամ Հոսեյնն արեց այն,ինչն իր ժամանակաշրջանում արեց Հիսուս Քրիստոսը:  

Խանլարին հստակեցրել է.«Եթե վերադառնանք Իմամ Հոսեյնի ժամանակաշրջանին , այն աստիճան զոհաբերությունը որ Իմամ Հոսեյնն արեց, մինչ այդ ժամանակաշրջանն այս կերպ չէր մեկնաբանվել և նա այն ժամանակ նման զոհաբերություն ներկայացրեց ու մեկնաբանեց ու մինչ այսօր Իմամ Հոսեյնին ճանապարհը և նրա գործի արժեքը դարձել են օրինակ ժողովրդի համար»: