Սերը՝ Հուսեյնական Արբաինի քայլերթում
Արբաինի հոգևոր մթնոլորտը կյանքի այնպիսի զգացողություն ունի, որը գալիս է Քարբալայի նահատակից և երանգավորվում ուխտավորների քայլերում:Իմամ Հուսեյնը հզոր մագնիսի նման շարունակում է անխափան գրավել սիրահարների սրտերը, և այս սիրահարները այդ անվերջանալի ձգողականության դիմաց ընթանում են համաքայլ:

Արբաինը ,իմամ Աբդոլլահ ալ-Հուսեյնի սիրահարներին աննկարագրելի սիրով է պատում: Ամեն տարի մարգարեի գերդաստանի միլիոնավոր սիրահարներ,միասնաբար նշում են Արբաինը և կազմակերպում սգահանդեսներ:Այս հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է հիջրեթի 61 թվականին (Ք.Ծա. 680 թ.) Քարբալայի ողբերգության ընթացքում նահատակված իմամ Հուսեյնի և նրա 72 զինակիցների և մարգարեի գերդաստանի հիշատակին: Այն յուրահատուկ ծեսերից է, որ Իրաքի շիաները նշում են մինչ օրս,և հավատարիմ են մնացել դրան :
Արբաինի օրերին, միլիոնավոր մարդիկ զանազան ուղղություններից քայլում են դեպի Քարբալա:Այս քայլերթն իրականության մեջ զարգացնում է ուխտավորին թե հոգեպես և թե՛ բարոյապես:Ուխտավորը ֆիզիկապես տկարանում է երկար ժամանակ քայլելու պատճառով ,սակայն հոգևոր վերելքին հասնելու համար նա խաղաղ կերպով հանգիստ է առնում ու նրանից հեռու է մնում անսանձ մոլեգնությունը ,որի դրսեվորման համար պահանջում է ուժեղ մարմին:Այսպիսով, հոգեկան անարատությունը , որին համակերպվում է սգավորը Քարբալա քայլերթի ընթացքում ,համարվում է նրա ճանապարհորդության առանձնահատկություններից մեկը:Թերևս հոգեկան այդ անարատությունը երկարատև լինելով ,կդրսեւորվի նրա առօրյա բոլոր աշխատանքներում:Արբաինի օրվա քայլերթն անհատին պարգեւում է նոր հոգևոր փորձառություններ ու տեղեկություններ:
Քայլերթով ուխտագնացությունը բազմիցս կրկնվել է ամբողջ պատմության ընթացքում:Ինչպես օրինակ Ադամը 70 անգամ հետիոտն ուխտի է գնացել Աստծու տունը:Բազմաթիվ կրոնական առաջնորդներ եւս այս հոգեւոր ճանապարհն անցել են ոտքով: Իմամ Հասան Մոջթաբան քայլելով և երբեմն էլ ոտաբոբիկ էր այցելում Աստծո տուն: Իհարկե քայլելով ուխտի գնալը չի վերագրվում յուրահատուկ կրոնի: Հռոմի թագավոր՝ կեսարը Աստծուն խոստացել էր , որ, Իրանի կայսրության դեմ պատերազմում հաղթանակելու դեպքում , այդ մեծ հաղթանակի համար Աստծուն փառք տալու նպատակով ,իր իշխանության կենտրոն՝Կոստանդնոպոլսից քայլելով ուխտի կգնա Երուսաղեմ:Հաղթանակից հետո նա իր ուխտը կատարեց և քայլքելով գնաց Երուսաղեմ:
Իմամ Հուսեյնի սրբավայրը ոտքով ուտի գնալը ընդհանրացած է եղել դեռ իմամների օրոք: Սակայն այդ ուխտագնացությունը միշտ ունեցել է վտանգներ: Ինչպես օրինակ բռնակալ խալիֆաթ՝Մոթվաքելի ժամանակ կտրում էին ուխտավորների ձեռքերը : Դրանով հանդերձ ժողովուրդը գնում էր ուխտի:Սադդամի իշխանության օրոք եւս անվտանգության ուժերը թակարդ էին լարում ուխտավորների ճանապարահին եւ նեղացնում նրանց,կանխելու ժողովրդի ուխտագնացությունը իմամ Հուսեյնի սրբավայր դամբարան,սակայն ժողովուրդը չէր հրաժարվում ուխտագնացությունից: Քանի որ Հուսեյնի նկատմամբ սերը ,նրա համար այլ իմաստ է ներկայացնում:Ուխտավորներից մեկը ասում է. «`Արբաինի ուխտագնացությունն սիրո բացահայտում է , իսկ երբ տիրակալ է սերը, ֆիզիկական անհանգստությունն ու դժվարությունը դառնում է անարժեք»:
Արբաինի քայլերթի յուրահատկություններից է իմամ Հուսեյնի ուխտավորների եւ նրանց հյուրընկալողների միջեւ երկկողմ սերն ու հարգանքը: Երկու կողմերն էլ սիրով են վերաբերվում: Ուխտավորը դիմում է քայլերթի ,իսկ հյուրընկալողը զբաղվում է հյուրընկալությամբ եւ Իմամ Հուսեյնը նրանց միջեւ բարության միջնորդը հանդիսանում: Ուխտավորը ձգտում է իր սիրեցյալին ,իսկ հյուրընկալը ձգտում սպասարկության ,մի խոսքով երկու կողմերը փորձում են գոհունակություն պատճառել միմյանց ,հանուն համատեղ սիրեցյալի: Ինչպես օրինակ մի տարեց կին ,որը ֆինանսապես նպաստավոր պայմաններում չէր ,ուխտավորների մեջ աղերսանքով հյուր էր փնտրում,որպեսզի հյուրընկալության համար իր բնակարանը տաներ:Նա ասում էր.«Դեռեւս ուխտավոր չեմ գտել: Ուխտավորնե՛ր հանուն իմամ Հոսեյնի հանգիստ առեք իմ բնակարանում»:
Սերը կարող է լրացնել նաեւ անվտանգության բացը: Երբ ճանապարհը դառնում է անապահով, թվում է թե ուխտավորը իրեն Իմամ Հոսեյնին առավել մոտ է զգում:Այդ խնդրի հավաստիքն է երիտասարդ աղջկա խոսքերը ,ով Քարբալայի ճանապաարհին պայթյունի հետեւանքով կորցրել է ոտքը: Լրագրողներից մեկը գրում է.«Մի սպասարկողի մոտ, ծերունու կողքին տեսա երիտասարդ մի աղջկա,ով գրավեց ուշադրությունս :Նստել էին սպասարկողի մոտ գտնվող աթոռների վրա եւ հագիստ էին առնում:Աղջիկը մեկ ոտքը չուներ ,որի պատճառով կրում էր երկու հենակներ ,թվում էր թե հենց այդ պատճառով հոգնել ու նստել էր,հանգստանալու նպատակով: Մենք եւս մի անկյունում սպասում էինք, որ նա հանգստանա եւ սկսի քայլերթը ,եւ մենք նկարահանենք նրան քայլելիս:Երկար ժամանակ անցավ ,սակայն նրանք չբարձրացան:Եթե այդպես շարունակվեր ,գուցե մի քիչ սպասելուց հետո հրաժարվեինք,սակայն թվում էր թե ինչ որ ուժ կանխում էր մեզ հեռանալու: Ծերունին և աղջիկը աստիճանաբար զգացին մեր ներկայությունը: Սկզբում թվաց թե՝ նրանց դուր չի եկել մեր նայվածքը ,սակայն երբ իմացանք ,որ սխալվում ենք, մոտեցանք նրանց :Մտադիր էինք մի քանի վայրկյան նկարահանել աղջկա քայլելը: Նրա հետ հարցազրույց վարելու նպատակ չունեինք: Սակայն ակամա սկսվեց հարցազրույցը:Ծերունուն հարցրինք թե որ՞տեղից է գալիս : Նա ցանկանում էր պատասխանել ,սակայն ձայնը չէր լսվում,զարմացած մնացինք:Դժվարությամբ եվ շատ տկար էր խոսում,որից հետո աղջիկը կրկնում էր նրա խոսքը :Աղջիկը ասաց՝գալիս ենք Բասրայից :Հարցրի քա՞նի օր է, որ քայլում եք:Ասաց՝14 օր:Հարցրի արդյո՞ք ավտոյից էլ օգտվել եք,որ վճռակամորեն պատասխանեցին ՝ոչ :Աստված իմ այդ ծերունին եւ այդ աղջիկն այդ վիկճակում 16 օր քայլելով ճանապարհին են եղել եւ ընդամենը մի քանի կիլոմետր է մնացել մինչև Քարբալա....
Դիմեցինք աղջկան,նա ասաց ,որ Սադդամից հետո առաջին տարվա քայլերթի ընթացքում(իհարկե անվտանգության ապահովումը ներկայի լավ չէր)մի ռումբ է պայթել ,որի հետեւանքով կորցրել եմ ոտքս :Հոր մասին հարցրի ,եւ նա ասաց,որ Նա տարիներ բանտարկված է եղել Սադդամի բանտերում եւ Սադդամի վարձկանները նրա կոկորդի վրա զենք դնելով ուղղակի կրակել են ,որի հետեւանքով նա չունի ձայնալարեր: Տղամարդը գլուխը վեր բարձրացրեց եւ այն ինչ տեսանք ցավ պատճառեց մեզ:Կոկորդի վրա,գնդակի հետեւանքով խորը փոս էր առաջացել ....Այդ պայթյունը ,ոտք չունենալը, և այդ հենակները, ճանապարհի հեռավորությունը , ծերունու տարիքը և ճեղքված կոկորդը ,որից ձայն չէր լսվում ,ոչ մեկը պատճառ չեին չհանդիսացել որ ,նրանք սիրով չքայլեն այդ անապատում :Թվում է թե՝ վտանգ բառը անիմաստ է նրանց համար ովքեր այդ ճանապարհին են քայլում : Քանի որ նրանք ուխտի են գնում նրա դամբարանին ,ով իսլամի ճանապարհին հրաժարվել է ամեն ինչից:
Յուրաքանչյուր տարի աշխարհի զանազան երկրներից անհատներ տարբեր նպատակներով մասնակցում են Արբաինի քայլերթին:
Ավստրալացի երիտասարդ ուխտավորը ասում է.«Իմամ Հուսեյնի պատճառով է ,որ մենք կառչած ենք Իսլամին:Իմամ Հուսեյնի պատճառով է, որ մենք այստեղ ենք: Ես անձամբ կարող էի այս պահին Սիդնեյի ակումբներից մեկում զվարճանալ ,այստեղ լինելու փոխարեն:
Իմամ Հուսեյնը մագնիսի ձգողականություն ունի և մեզ ինչպես երկաթի փոքր կտորները ձգում է դեպի իրեն, և անհնար է դիմադրել:Թվում է թե ինչ որ մի ուժ քեզ ձգում է իր կողմը և դու անկարող ես դիմանալև :Անհնար է նկարագրել այն»:

Կարեն Խանլարին ասել է.«Իմամ Հոսեյնն ցույց տվեց այն ճանապարհը,որով մարդը պետք է անցնի,և որի համաձայն մարդը պետք է իր հավատամքի ճանապարհին նվիրի իր, նույնիսկ անհրաժեշտության դեպքում իր հարազատների կյանքը: Իմամ Հոսեյնն արեց այն, ինչն իր ժամանակաշրջանում արեց Հիսուս Քրիստոսը:
Արբաինի քայլերթի մասին Խանլարին ասել է.«Եթե ինձ էլ վիճակվի, ես էլ մտադիր եմ մասնակցել Արբաինի քայլերթին: Արբաինի ուխտագնացությանը մասնակցող իմ ընկերներին խնդրել եմ իմ կողմից էլ ուխտ անեն: Աստծով ես էլ կկարողանամ մասնակցել քայլերթին», ասել է Խանլարին:
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավորն անդրադառնալով ժողովրդի տարբեր խավերի կողմից Իմամ Հոսեյնին ցուցաբերվող սեր ու հարգանքին ասել է.«Ես առանձնահատուկ հարգանք ունեմ ոչ միայն Իմամ Հոսեյնի, այլև բոլոր շիա իմամների նկատմամբ: Իմամ Հոսեյնը ճիշտ ուղի ցույց տվեց մարդկությանը: Նա ցույց տվեց,որ մարդը պետք է իր , նույնիսկ անհրաժեշտության դեպքում հարազատների կյանքը զոհաբերի հանուն իր հավատքի: Դա մեծ դաս է: Իմամ Հոսեյնն արեց այն,ինչն իր ժամանակաշրջանում արեց Հիսուս Քրիստոսը:
Խանլարին հստակեցրել է.«Եթե վերադառնանք Իմամ Հոսեյնի ժամանակաշրջանին , այն աստիճան զոհաբերությունը որ Իմամ Հոսեյնն արեց, մինչ այդ ժամանակաշրջանն այս կերպ չէր մեկնաբանվել և նա այն ժամանակ նման զոհաբերություն ներկայացրեց ու մեկնաբանեց ու մինչ այսօր Իմամ Հոսեյնին ճանապարհը և նրա գործի արժեքը դարձել են օրինակ ժողովրդի համար»: