Մասնավոր հաղորդում ՝ Հուսեյնական Արբաինի առիթով
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112575-Մասնավոր_հաղորդում_Հուսեյնական_Արբաինի_առիթով
Այսօր Սաֆար ամսի 20-րդ օրը՝ Հուսեյն իբն Ալիի նահատակության 40-րդ օրն է: Սա այն օրն է ,որ մուսուլմանները սգում են այն մեծության համար ,որի նահատակությամբ գոյատևեց իսլամը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 16:36 Asia/Tehran

Այսօր Սաֆար ամսի 20-րդ օրը՝ Հուսեյն իբն Ալիի նահատակության 40-րդ օրն է: Սա այն օրն է ,որ մուսուլմանները սգում են այն մեծության համար ,որի նահատակությամբ գոյատևեց իսլամը:

Արբաինը ոգեկոչում է Աշուրայի օրը Հուսեյն իբն Ալիի եւ նրա հավատարիմ զինակիցների նահատակությունը ,Իմամ Հուսեյնի Արբաինը խորհրդանշում է բոլոր նրանց խիզախությունը եւ անձնազոհությունը ,ովքեր իսլամի եւ Ղուրանի պատվիրանների   գոյատեւման եւ պահպանման ճանապարհին չխնայեցին ոչինչ և իրենց կյանքի նշանաբանը   դարձրին արդարությունն ու արդարատենչությունը։

 

Աշուրայի իրադարձությունից հետո ,իմամ Հուսեյնի գերդաստանը իմամ Հուսեյնին հաջորդող շրջանում զարթոնքի եւ շարժման կարեւոր խթան հանդիսացավ:Յազիդը արբեցած իր այսպես ասած հաղթանակով ,նրանց Կուֆեում ու Սամոսատում ներկայացրեց ,որպես արտասահամանցիներ :Սակայն, իմամ Սաջադի եւ Զեյնաբի ներկայությունը բացահայտեց  շատ իրականություններ եւ ժողովրդին ծանոթացրեց մարգարեի գերդաստանի հետ: Նրանք մի կողմից  ամոքում էին Քարբալայի գերիների վիշտը ,եւ մյուս կողմից առանցքային դեր ունեին  ժողովրդի զգոնության հարցով։ Նրանք ենթահող ստեղծեցին այն շարժումների համար ,որոնք ծայր առան Քարբալայի իրադարձությունից հետո: Այդ շարժումները եւ հեղաշրջումները շարունակվեցին , մինչեւ  տապալվեց Բանի Օմայեի  իշխանությունը: Երբ Կուֆեի ղեկավար Օբեյդոլլահն զայրացավ ժողովրդի բազմության մոտ իմամ Սաջադի եւ Զեյբնաբի խոսելաոճի պատաճառով , եւ իմամ Սաջադին մահվան սպառնաց,իմամը իպատասխան նրան ասաց.«Զիադի որդի, դու ինձ մահվանից ես  վախեցնում,չգիտես արդյոք, որ նահատակությունը պատիվ է մեզ համար: Ժողովուրդ ,ես Հուսեյն իբն Ալիի որդի ՝Ալին եմ ,ես այն մարդու  որդին եմ ,որին անարգեցին ,թալանեցին նրա ունեցվածքը եւ գերեվարեցին նրա գերդաստանին:Ես նրա որդին եմ ,ում գլխատեցին Եփրատի գետում ,այն պայմաններում երբ նա ոչ մեկի նկատմամբ դաժանություն չէր իրականացրել եւ խաբեության չէր դիմել: Եթեէ Աստծու մարգարեն ձեզ ասի ,որ սպանել եք իմ որդիներին եւ անարգել նրանց եւ դուք իմ հետեւորդները չեք,դուք ինչ երեսով եք նայելու նրան:

Մյուս կողմից, Զեյնաբը փորձեց ժողովրդին հեռու պահել տգիտությունից եւ շեղումներից եւ նրան փրկել տգիտությունից, եւ հասարակությանը լուսաբանել  մարգարեի գերդաստանի առանցքային դերը: Նա, ժողովրդին հիշեցնում էր՝ իմամի շնորհած ավանդությունների նկատմամբ իրենց  պարտավորությունները: Հուսեյնի նահատակությունից հետո ,Զեյնաբը ,որպես հմուտ ու փորձառու քարոզիչ ու ղեկավար , ղեկավարեց հետագա իրադարձությունները և բոլորին պարզաբանեց իմամի իրավացիությունը: Նա պարզաբանեց իմամ Հուսեյնի ընդվզման դրդապատճառները եւ տրամաբանության զենքով հասարակությանը իրազեկեց արդարատենչ շարժման ոլորտների մասին : Զեյնաբը իր ելույթի ընթացքում ասաց.«Ով դու Յազիդ,դու որ մեզ նեղն ես դրել երկրում ու երկնքում եւ ,որպես գերիներ մեզ զանազան ուղղություններով ես տանում ,քեզ թվում է թե՝ մենք Աստծու մոտ նվաստացել ենք եւ դու սիրելի ու հարգելի  ես ՞...Ուրեմն մի քիչ դանդաղ ընթացիր ,արդյոք մոռացել ես Աստծու խոսքը ,որ ասում է.«Անաստվածներին թող չթվա ,որ եթե  ժամանակ ենք խնայում ,դա իրենց օգտին է: Մենք նրանց առիթ ենք տալիս ավելացնելու իրենց մեղքերը եւվ նրանց  նվաստացուցիչ տառապանք է սպասվում»:

Իմամ Հուսեյնի արյան պատգամը վեհություն պարգեւեց Քարբալայի ընդվզմանը եւ բացահայտեց դրա անթերի նպատակները: Այսօր Քարբալայի իրադարձությունը, որպես պատմական իրադարձություն չի սահմանափակվում յուրահատուկ ժամանակաշրջանով :Այդ ընդվզումը մարդկային արժեքների  պահպանման եւ արժանապատվորեն  ու ազատատենչ  ապրելու համար պատմության ընթացքում միշտ եղել է եւ կմնա ազատատենչ ժողովրդի ուշադրության կիզակետում: Երբ հավատացյալների նկատմամբ անարդարություն եւ բռնություն է իրականացվում , ինչ որ ձեւով կրկնվում է Քարբալայի իրադարձությունը :Այսօր ովքեր իրենց անարդար եւ անօրինական շահերի ապահովման համար անտեսում են մարդկային բոլոր արժեքները եւ իրենց աշխարհի տերն ու տիրականը համարում ,իրականության մեջ շարունակում են Յազիդի անարդար եւ բռնակալ ուղին ,իսկ նրանք ովքեր չեն հանդուրժում անարդարությունը եւ իրենց իրավունքների վերականգնման ճամփին չեն խնայում իրենց կյանքը եւ գույքը ,նրանք շարունակողն են Հուսեյն իբն Ալիի:

Այաթ.Խամենեին ,Արբաինի ավելի քան քսան հինգ միլիոնանոց քայլերթը ,որը յուրաքանչյուր տարի իրականանում է ԱբաԱդոլլահ ալ Հուսեյնի առանցքի շուրջը ,որպես խորհրդանիշ՝ նրա ազատականության եւ անարդարներից ու բռնապետներից հրաժարվելու , եւ ժողովուրդը ոտքով քայլում է Նաջաֆից Քարբալա տանող ութսուն կիլոմետր ճանապարհը ,անվանում է «Աստվածային երեւույթ եւ իրադարձություն»եւ ասում է.«Այդ ճանապարհը սիրո ճանապարհ է ,բայց ոչ թե խենթ սիրո ,այլ գիտակցական սիրո ,ինչպես մարգարեների սերը Աստծու նկատմամբ»: Նա նաեւ մարգարեի գերդաստանի գաղափարախոսությունը  եւ Շիաի գաղափարախոսությունը բնութագրում է «իմաստության եւ խանդավատանքի»նաեւ «Հավատքի եւ սիրո» համատեղություն եւ համոզված է ,որ դրա բացը զգալի է իսլամական այլ հոսանքների մեջ»:Այո ժողովրդական այս մեծ շարժման մեջ առկա վեհությունը աննկարագրելի է: Այդ ճանապարհին  քայլում են այն սիրահարները ,ովքեր անտեսել են նյութական գեղեցկությունները եւ հանգստությունն ու անդորրը ,որպեսզի իրենց հոգու աչքերը բացվեն հոգեւոր գեղեցկությունների վրա եւ իրենց ողջ հոգին հանձնեն Աստծուն:

Այն պայմաններում ,երբ իսլամի թշնամիները ,կրոնի անվամբ աշխարհում տարածում են սարսափը եւ նողկանք ,որոնք  Իսլամի ու մուսուլմանների ամոթանքն են  համարվում  , աշխարհին զարմացնում է այն հանգամանքը ,որ 25 միլիոն հոգի, լինեն նրանք մուսուլման թե ոչ մուսուլման , շիա թե սունի ,աննկարագրելի շքեղությամբ  եւ մտերմիկ ու հոգատար  պայմաններում  ներկա են գտնվում Քարբալայում եւ իմամ Հուսեյնի դամբարանում :Այդ ժամանակ հարց է ծագում, թե՝ ո՞վ է Հուսեյնը ,որ բոլորին համախմբում է իր շուրջը :

Իմամ Հուսեյնը չի սահմանափակվում  մի անձով, վայրով կամ կրոնով :Նա բոլոր ժողովուրդներ համար ազատականության խորհրդանիշն է: Թեեւ ուխտավորների հսկայական մասը կազմում են Իրաքի ժողովուրդը ,սակայն ժողովրդական այդ մեծ հավաքին մասնակցում են մուսուլմաններ Իրանից,Պակիստանից, Հնդկաստանից, Աֆղանստանից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ արաբական այլ երկրներից: Մուսուլմաններ Եւրոպական երկրներից եւ Ամերիկայից ,Արբաինի քայլարշավին տիրող կրոնական հոգեպարար մթնոլորտը յուրհատուկ խանդավառություն է ստեղծվում :Ուշադրության արժանի է մեծ թվով սուննիների եւ նույնիսկ ոչ մուսուլմանների ներկայությունը ,որը վկայում է Աշուրայի շարժման համաժողովրդական նպատակների մասին: Այաթ.Խամենեին ասում է.«Արբաինի շքերթին մասնակցում են տասնյակ երկրներից մարդիկ ,որոնք  հյուրընկալվում են Իրաքի ժողովրդի կողմից ,պիտի փորձել այս շքերթի ժամանակ  ամրապնդել մուսուլման եղբայրների՝ իրաքցու եւ ոչ իրաքցու,շիայի ու սունիի ,արաբի ու ֆարսի ,թուրքի ու քուրդի միջեւ կապը :Նման կապեր բարություն են եւ Աստծու կողմից ողորմածություն»:

Հատկանշական է,որ նրանք ովքեր հետապնդում են Իսլամի ոչնչացումը եւ մուսուլմանների դեմ քարոզչություն ծավալում ,խոստովանում են, որ Արբաինի հսկա շքերթը ,աշխարհի ամենամեծ հավաքն է :Հուսեյնի նկատմամբ  սերը ,Արբաինի շքերթի ժամանակ բացահայտվում է այն պահին, երբ 25 միլիոնանոց ժողովրդի մասնակցությամբ  ,նկատվում է բոլորի եղբայրությունը եւ միասնականությունը ,որոնք այս հոգեւոր ճանապարհին  քայլում են միասնաբար եւ նրանք իրենց  ներկայությունը  երախտագիտություն են հայտնվում  իմամ Հուսեյնի ու նրա զինակիցների անձնազոհության համար  հավատարմություն՝ նրա   գաղափարների նկատմամբ,որպեսզի կարողանան մասամբ սփոփել նրա մոր վիշտը:

Քարբալայի պատմությունը եւ այն բոցը,որը դարեր շարունակ պատել է բոլորի սրտերը  ,անկախ նրանց գաղափարից ու հավատքից Աշուրայի  Աշուրայի ապստամբությունն ու Քարբալայի սխրագործությունը սերտորեն կապված են աշխարհի մարդկային հյուսվածքների հետ եւ արդյունքն է Սեյեդ -օլ -շոհադայի եւ նրա զինակիցների ազատական շարժումների: Ընդվզումը այն աստիճանի վեհ է, որը չի ճանաչում որեւէ սահման եւ չի սահմանափակվում որեւէ ազգությամբ ու լեզվով: Աշխարհի ժողովուրդներն  անկախ իրենց մաշկի գույնից,ու գաղափարից ,Հուսեյնին ընդունում են, որպես համաշխարհային խորհրդանիշ :Նրա նկատմամբ սերը անտարակույս մանկուց շաղախված է մուսուլմանների արյան ու մարմնի հետ :