Աքեմենյան շրջանի վիմագրությունները վերադարձվել են Իրան
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112576-Աքեմենյան_շրջանի_վիմագրությունները_վերադարձվել_են_Իրան
Տասնամյակներ անց, աքեմենյանների շրջանի մի շարք արժեքավոր վիմագրություններ , որոնք թվագրվում են 2500 տարի առաջվա ժամանակշրջանին, վերադարձվել են Իրան, իրենց իսկական հայրենիք:Պերսեպոլիսում հայտնաբերված վիմագրությունները ,քննարկումների համար որպես ավանգ եռամյա կտրվածքով ուղարկվել էին ԱՄՆ-ի Չիկագո համալսարան:Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,ԱՄՆ-ի կառավարությունը կանխեց դրանց վերադարձը հայրենիք, և ահա այսօր դատական վճիռով մի շարք պատմական փաստաթղթեր վերադարձվել են Իրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2019 16:56 Asia/Tehran
  • Աքեմենյան շրջանի վիմագրությունները վերադարձվել են Իրան

Տասնամյակներ անց, աքեմենյանների շրջանի մի շարք արժեքավոր վիմագրություններ , որոնք թվագրվում են 2500 տարի առաջվա ժամանակշրջանին, վերադարձվել են Իրան, իրենց իսկական հայրենիք:Պերսեպոլիսում հայտնաբերված վիմագրությունները ,քննարկումների համար որպես ավանգ եռամյա կտրվածքով ուղարկվել էին ԱՄՆ-ի Չիկագո համալսարան:Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,ԱՄՆ-ի կառավարությունը կանխեց դրանց վերադարձը հայրենիք, և ահա այսօր դատական վճիռով մի շարք պատմական փաստաթղթեր վերադարձվել են Իրան:

Աքեմենյան շրջանի 1783 վիմագրությունները հատուկ պահակախմբով «Էմամ Խոմեյնի» օդանավակայանից փոխադրվեցին Թեհրանի կենտրոնում գտնվող Իրանի ազգային թանգարան և  84 տարուց հետո,հոկտեմբերի 2-ին  այդ նմուշները ցուցադրվեցին թանգարանում: 

 

Հնէաբանները 1934 թ.-ին Պերսեպոլիսում հայտնաբերեցին վիմագրությունները  և  Իրանի ժամանակի կառավարության համաձայնությամբ առավել քննարկումների համար  հանձնեցին Չիկագոյի համալսարանին:Վիմագրությունները Բուշեհրից ԱՄՆ են փոխադրվել 50 փայտե տուփերով ,որոնք պարունակում էին շուրջ 2000 ստվարաթղթե տուփեր և մի քանի նավթի տակառներ ,որոնք Պերսեպոլիսում(Փարսե,Պերսեպոլիս) շաղախվել էին հեղուկացված պարաֆինով:

Այդ ժամանակ  կազմվել է պայմանագիր և համաձայնագիր,որի մէջ նշված էր.«Իրանը կավե վիմագրությունները վերծանման  նպատակով ուղարկում է Չիկագոյի համալսարան,որը Պերսեպլոիսում զբաղված է պեղումներով»:

1936-1937 թվականներին վիմագրությունները մաքրվեցին պարաֆինից , պատրաստվելով առավել ուսումնասիրության համար: Սումերագետ մեծ վարպետ Առնոլդ Փոբելը և նրա երկու ուսանողներ Ջորջ Կամերոնը եվ Ռիչարդ Հելքը վերծանեցին սեպագիր վիմագրությունները ,որպեսզի պարզեն դրանց  լեզուն:Երբ պարզվեց, որ վիմագրությունները իլամերեն են ,սկսեցին դրանց վրա աշխատել: Բայց քանի որ այդ ժամանակ Աքեմենյան-իլամական  ժամանակաշրջանի մասին տեղեկությունները  սահմանափակվում էին  Աքեմենյան թագավորների սեպագրերով , ուստի աշխատանքը դանդաղ էր ընթանում:

Սկզբում նրանք չգիտեին, թե  արձանագրություններն  Աքեմենյան ,որ թագավորին էր պատկանում և ենթադրում էին, որ դրանք պատկանում են Քսերքսեսին(Խաշայարշահ) կամ Արդաշիր Ա-ին:Մինչև նրանք հանդիպեցին կավե վիմագրության ,որը պատկանում էր թագավորության քսաներկուերորդ տարվան և վիմագրության մեջ նշված էր ՝ 13-րդ ամիս: Նրանք իմացան , որ վիմագրություններն  ներկայացնում են նահանջ տարին, և դրա հիմամբ   հասկացան , որ այն պատկանում է Աքեմենյան  Դարեհ թագավորի ժամանակաշրջանին:

Չիկագո համալսարանում կավե վիմագրության մասին ուսումնասիրությունը դադարեց երկրորդ աշխարհամարտը մեկնարկելով ,իսկ վերսկսվեց 1945-ին, աշխարհամարտից հետո։ Այդ մասին  գիրքը իվերջո  հրատարակվեց 1948թվականին:

Հազարավոր կավե վիմագրություններ  և  որոշ կոտրտված   բեկորները ներկայացնում  են վարչական  համակարգի մի մաս, որն իր մեջ պարունակում է ավելի քան հիսուն տարվա պետական փաստաթղթեր (ՔԾԱ. 509-ից մինչև Քծ.ա.457) թվականը:Այս փաստաթղթերը լայն տեղեկություններ են տրամադրում գիտնականներին, Փարսիան երկրի կենտրոնում ընկած Պերսեպոլիսի աշխարհագրական, տնտեսական, վարչական, կրոնական և սոցիալական պայմանների վերաբերյալ:

Աքեմենյան վիմագրությունները վերադարձվել են Իրան

 

Պերսեպոլիսի վարչական  արխիվները միակ կարևոր աղբյուրն են ՝ հասկանալու համար Աքեմենյան թագավորության ներքին մեխանիզմը, և չնայած, որ հնէաբաններից շատերը ուսումնասիրել են այս հավաքածուն, այնուամենայնիվ, դեռևս կան բազմաթիվ անորոշ կետեր:

Պերսեպոլիսի անկումը Ալեքսանդր Մակեդոնացու ձեռքով և դրա հրոճարակ դառնալը  ու  անբնակելի դառնալը  չեն ոչնչացրել  նրա վարչական արխիվները:Ձեռք բերված ապացույցների համաձայն ՝ «Պերսեպոլիսի» հրկիզումը չի վնասել այդ վիմագրություններին  և միայն փլուզել է դրանց պաշտպան հանդիսացող  հյուսիսային պատը, որը թափվել  է դրանց վրա, և պաշտպանել դրանք մինչև վիմագրությունների հայտնաբերումը:Հրդեհի ջերմությունը ինքնին եփել  է կավե վիմագրությունները , ինչը խթանել է դրանց ամրությունն ու  պահպանումը։

Պերսեպոլիսի ամրությունների արխիվները , որը համառոտ գրվում է PFA-  (Persepolis Fortification Archive) կամ PFT-  (Persepolis Fortification Tablets ) , Պերսպոլիսից ձեռք բերված  արխիվների այն  հավաքածուն են, որոնք վերաբերում են փոխանցումներին, առաքումներին,հարկերին, գյուղատնտեսական արդյունաբերությունների պահեստներին ( հացահատիկ և մրգեր) , ընտանի կենդանիներին (ոչխարներ, այծեր, անասուններ և թռչնատեսակներին), պարենային արտադրություններին  (ալյուր, հաց և հացահատիկներ, մրգեր, յուղ, մսամթերք) և կենդանական արտադրանքին (օրինակ ՝ կենդանական կաշի), նաև դրանք անդրադառնում են ապրանքների այն քանակին ,որոնք հատկացվել են չաստվածներին, թագավորական ընտանիքներին, արքունական կազմին  , մոգպետներին, կրոնականներին , ղեկավարներին, աշխատավորներին, արհեստավորներին, և  ուղեվորներին   եւ ցույց են տալիս նաև անասնաբուծական կենդանիներին :

 

Այս վիմագրությունները  վերաբերում  են ՝ արծաթե դրամներով կատարված վճարումներին իդիմաց մի շարք ապրանքների , ինչպիսիք են ոչխար կամ հացահատիկներ ,  նաև  Պերսեպոլիսի և շրջակա տարածքի աշխատողների և արհեստավորների աշխատավարձերի վճարմանը:Այս վիմագրություններից որոշները   գրասենյակային նամակներ են, որոնցով  կարգադրել են աշխատողներին վճարել   աշխատավարձեր, կամ հավաստագրեր  են, որոնք հաստատում են աշխատավորների, աշխատավարձերի հավաքագրումն ու վճարումը:

Այս վիմագրություններն արժեքավոր են այն տեսանկյունից ,որ բացահայտում են , թե՝ Պերսեպոլիսը և Փասարգադը , ի տարբերություն Եգիպտոսի եռյակ  բուրգերի , չեն կառուցվել ստրուկների կողմից , բռնի և խարազանի ուժով, այլ կառուցվել են վարպետների և ազատ աշխատողների կողմից , ովքեր աշխատավարձ են ստացել իրենց գործի համար, և նրանք ունեցել են նաև արտոնություններ, ինչպիսիք են արձակուրդը և վարձատրությունը:Անգամ Պերեսպոլիսում աշխատած օտարերկրացիներն եւս  ունեցել են  իրավունքներ և աշխատավարձ:

Վիմագրությունները, որոնց մի մասը  արդեն վերադարձվել են Իրան և այժմ պահվում են Պերսեպոլիսի թանգարանում, ցույց են տալիս, որ սրանից  2500 տարի առաջ Աքեմենյան ժամանակաշրջանում ճշգրիտ հաշվապահական համակարգ էր  գործում , և բոլոր վճարումները հիմնված են եղել գրավոր ֆինանսական փաստաթղթերի վրա: Ընդհանրացած են եղել նաև երաշխավորի և երաշխիքների հետ կապված խնդիրները:

Ի տարբերություն Աքեմենյան մյուս վիմագրությունների, որոնք եղել են   պաշտոնական հայտարարություններ և հռչակագրեր հանրության  և ապագա սերնդի  համար, այս վիմագրությունները գրված չէին հանրությանը ներկայացնելու   համար և համարվում էին  Պերսեպոլիսի պաշտոնյաների հաշվեպահական ու ներքին փաստաթղթեր և վարչական արխիվ :

 

Դրանք չեն ներկայացնում պաշտոնական, պետական և քաղաքական իրադարձություններ,այլև վարչական ու պետական   բավականին տեղեկատվություն են տրամադրում  մեզ աքեմենյան ժամանակաշրջանի ժողովուրդների առօրյա կյանքի վերաբերյալ:Օրինակ Պերսեպոլիսում , կանայք ոչ միայն աշխատում էին տղամարդկանց հետ համահավասար,այլև   ներգրավված էին նաև մասնագիտացված և վարչական գործերում:Դեռահասները պրակտիկացվում էին, իսկ ծնողների աշխատանքային ժամերին երեխաները պահվում և դաստիարակվում էին Պերսեպոլիսի  մանկապարտեզում:Վիմագրությունները վկայում են ,որ Պերսեպոլիսի հիասքանչ քարե արձանագրությունների մանրամասնությունները և մշակումները եղել են կանանց ձեռարվեստի արդյունքը:

Չիկագոի արևելագիտական ինստիտուտի աքեմենյան վիմագրությունների փորձագետ պրոֆեսոր Matthew Wolfgang Stolper-ը ,ով  40 տարի աշխատել  է վիմագրությունների ընթերցման   և աքեմենյան կնիքների վերծանման վրա,Իրանի ազգային թանգարանում Աքեմենյան վիմագրությունների շնորհանդեսի շրջանակում  ասել է.«Աքեմենյան վիմագրությունները  աշխարհի ամենակարևոր աղբյուրներից են՝,որոնք ներկայացնում են  Դարեհ առաջինի  ժամանակաշրջանում ,Իրանի Աքեմենյան կայսրության տնտեսական և սոցիալական պայմանները:

Ստոլպերը վիմագրությունների  լեզվական արժեքը հայտարարել է որպես մեկ այլ արժեք, որը թաքնված է Աքեմենյան վիմագրություններում,եվ ասել է.«Աքեմենյան վիմագրությունները Աքեմենյան շրջանում,իրանական լեզվի մասին նոր տեղեկությունների աղբյուր են հանդիսանում:Վիմագրություններում ներկայացված են իլամերենը,հին պարսկերենը ,արամերենը և Իրանի տարբեր շրջաններում աքեմենյաների օրոք ընդհանրացած այլ լեզուները »:Ըստ Ստոլպերի, քանի որ Աքեմենյան կայսրությունը ընդարձակվում էր Եգիպտոսից Հնդկաստան, այն իր մեջ ներառում էր նաև տարբեր լեզուներ, և  փորձագետները կարողացել են այդ վիմագրություններում հայտնաբերել աքեմենյան շրջանում Իրանում ընդհանրացած զանազան լեզուներ:

Չիկագոյի արևելագիտության ինստիտուտի Աքեմենյան վիմագրությունների փորձագետը,  Աքեմենյան վիմագրությունների  կարևորությունը  համարել էայն ,որ դրանք պարզում են  Աքեմենյան շրջանի սոցիալական բուրգը: Նա  նշել է.«Աքեմենյան վիմագրությունները  մեզ ցույց են տալիս  Աքեմենյան ամբողջական հասարակությունը ՝ աղքատներից մինչև աշխատավորներ և գյուղացիներ, վաճառականներից մինչև Աքեմենյան պալատականներ և նույնիսկ ներկայացնում  հին Իրանի կանանց և չաստվածուհիների անունները»:

Ստոլպերը կարևորում է Աքեմենյան վիմագրությունների անհրաժեշտությունը ՝ աշխարհում, հնագույն Իրանի սոցիալական ուսումնասիրությունների համար և համոզված է, վիմագրություններում հնարավոր է քննարկել Իրանում Աքեմենյան կայսրության օրոք , հաստատությունների, հիմնարկների ,կառավարությունների և գերատեսչությունների կարգավիճակը, որոնք ակտիվ էին Իրանում: Նաև վիմագրությունները պարզում են ,որ Աքեմենյան ժամանակաշրջանում ինչպե՞ս էր , տնտեսությունն ու արտադրությունը:

Մեթյու Ստոլպերն ասում է. «Պատկերացրեք, որ դուք Աքեմենյան ժամանակաշրջանի քաղաքացի եք, որը աշխատում է Դարեհ Մեծի շրջանում և Պերսեպոլիսի ճանապարհի վրա գտնվող պանդոկում:Պանդոկում ճանապարհորդներ կան  Հնդկաստանից, Բաբելոնից, Եգիպտոսից և Անատոլիայի ափերից, որոնցից յուրաքանչյուրը խոսում է այլ լեզվով և ունի այլ մշակույթ:Օրինակ,նրանք սնունդի համար դիմում են ձեզ:Ինչպես պիտի վերաբերվեք նման ճամփորդներին: Ինչպես պիտի հասկանաք նրանց:Ինչպես պիտի ճշտեք նրանց մոտ եղած փաստաթղթերի ճշգրտությունը: Նրանք որտեղից են գալիս և  ինչ գործի համար Իրանի, ո՞ր տարածք են մեկնում:Սրանք բոլորն այն պարագաներն են, որոնք ներկայացվել են Աքեմենյան վիմագրությունների միայն մի բաժնում: Պատկերացրեք, այս ամենը փաստագրվել են  Դարեհ առաջինի  քաղաքացիների կողմից:Այսպիսով, հասարակության ամենացածր մինչև ամենաբարձր բուրգից ստացվող տեղեկատվությունը հասանելի է Աքեմենյան վիմագրություններում , և միանգամայն պարզ է, թե ինչպես են անհատները շփվել  միմյանց հետ  և ինչպես են դասակարգվել:Նույնիսկ մարդկանց փոխհարաբերությունները  նշված են Աքեմենյան վիմագրություններում:

Հարկ է նշել ,որ  իլամերեն լեզվով ,աքեմենյան վիմագրություններից 6500 -ը ընթերցվել է: Ավարտվել է արամական լեզվով Աքեմենյան վիմագրություններից 850-ի ընթերցումը: Բացի այդ, 250 տեքստ է ընթերցվել  արամերեն լեզվով ,գրված Աքեմենյան վիմագրությունների մասին, և վերծանվել են Աքեմենյան վիմագրությունների ավելի քան 4000 դրոշմակնիքները:

Աքեմենյան շրջանի վիմագրությունները վերադարձվել են Իրան

 

 Հին լեզուների հետազոտող և թարգմանիչ Աբդոլմաջիդ Արֆային ասում է.«Աքեմենյան շրջանի կավե վիմագրությունները ,պատմական փաստաթղթեր են ,որոնք անկրկնելի են եվ նրանցից նմուշներ չկան:  Աքեմենյան կավե վիմագրությունները  մեր ժառանգության գանձերից են ՝ Ֆարս նահանգի լեզուն, իրանական  բառերը  և պատմական աշխարհագրությունը,նաև Աքեմենյան շրջանի նահանգների  վարչական կարգավիճակը և կառավարման համակարգերը ճանաչելու առումով:Նա շարունակել է.«Աքեմենյան 30 000 կավե վիմագրություններից , մինչ այժմ միայն չնչին մասն է  վերադարձվել Իրան, իսկ մնացած մասը պետք է վերադարձվի այս երկիր:Բոլոր ջանքերով հանդերձ , ընթերցվել  են ընդամենը 5,000 կտորը և ընթեռնելի են  ևս 12000-ը, եթե դրանք  ընթերցվեն, մենք ավելի լավ պատկերացում կստանանք Աքեմենյան շրջանի մասին:

Վերջում պետք է հավելել, որ մինչ այժմ այդ վիմագրությունների  փոքր մասը երեք փուլով վերադարձվել է Իրան, և դեռևս այդ հիմնարկում կան հարյուրավոր վիմագրություններ:Անկասկած, Պերսեպոլիսի վիմագրությունների մասին  Չիկագոյի համալսարանի արևելագիտության ինստիտուտի ուսումնասիրությունները  նշանակալից դեր են  խաղացել  Աքեմենյան պատմության, մշակույթի և քաղաքակրթության մի մասի   (որպես  իրանական ինքնության անցյալը ներկային շաղկապող շղթայի օղակ ) հայտնաբերման և իրանական մշակութային ժառանգության վեհության  ճանաչեցման գործում:Այնուամենայնիվ,ճշտված ժամանակին ուսումնասիրությունները չավարտելու և Իրանին  գույքը չհանձնելու  այդ հիմնարկի անփութությունը , չնայած դրա հետազոտական-մշակութային բնույթին, Իրանի ժողովրդին հիշեցնում է ԱՄՆ իշխանության  իմպերիալիստական էությունը: