Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (133)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112596-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(133)
Հարգելի ունկնդիրներ «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կներկայացնենք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական ու գիտական վերջին իրադարձությունները:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 17, 2019 11:59 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կներկայացնենք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական ու գիտական վերջին իրադարձությունները:Ընկերակցեք մեզ:

Իրանի Ատրպատական նահանգի Շահիդ Մադանիի անվան համալսարանի և Զանջանի համալսարանի հետազոտողները, սինթեզել են եռակողմ նանոկոմպոզիտ, որը կարող է   արյան ու մեզի նմուշներում  մեծ արագությամբ հայտնաբերել կոդեինի և մորֆինի առկայությունը:

Այսօր տարբեր տեսակի հիվանդությունների առկայության պատճառով, աճել է նաև ցավազրկող դեղատեսակների բազմազանությունը: Հետևաբար, մարմնում ցավազրկող դեղորքայի առկայության չափը որոշելը շատ կարևոր է՝ դրանց օգտագործումը վերահսկելու համար: Մյուս կողմից, որոշ ցավազրկողներ համարվում են թմրամիջոց և դրանց հայտնաբերումն օրգանիզմում շատ կարևոր է հատկապես անվտանգության տեսանկյունից: Վերջին տարիներին նանոտեխնոլոգիայի կիրառումը բազմաթիվ խնդիրներ է լուծել գիտության ու տեխնոլոգիայի բնագավառներում:

Ատրպատական նահանգի համալսարանի քիմիայի բաժնի պրոֆեսորի խոսքերով, սպեկտրոմետրով մորֆինի և կոդեինի առկայությունն օրգանիզմում չափելը թանկ մեթոդ է: Ու քանի որ այս սարքի արժեքը շատ բարձր է, գիտնականները սինթեզել են եռակողմ նանոկոմպոզիտ, որի միջոցով հնարավոր է միաժամանակ տարանջատել մորֆինն ու կոդեինը: Այս մեթոդի ընթացքում, փորձ է արվել ուլտրամանուշակագույն դետեկտորի միջոցով, բարելավել քրոմատոգրաֆիայի** մեթոդի ճշգրտությունն ու արագությունը՝ զանգվածների հայտնաբերման ժամանակ:

Կենսաբանական նմուշները, ներառյալ՝ մեզը կամ արյունը, կառուցվածքային առումով բարդ են և պարունակում են մի շարք օրգանական և անօրգանական միացություններ: Հետևաբար, ցավազրկող միջոցների հայտնաբերումը և նույնականացումը մյուս միացությունների մեջ, բարդ պրոցես է: Սակայն այս հարցում օգնության է  հասել նանոտեխնոլոգիան:

Հետազոտության արդյունքները տպագրվել են 2019թ. , Journal Chromatography A ամսագրում

Ատրպատական նահանգի և Զանջանի համալսարանների հետազոտողներին հաջողվել է  արյան ու մեզի նմուշներում  մեծ արագությամբ հայտնաբերել կոդինի և մորֆինի առկայությունը:

 

Ֆիննական ընկերությանը հաջողվել է էլեկտրականության ու ածխածնի երկօսքիդի  միջոցով, ստանալ նյութ, որն ունի ցորենի համ: Ընկերությունը նպատակ ունի մինչև 2021թ այս արտադրանքը հանել վաճառքի:

Այս նյութի մոտ 50 տոկոսը կազմում է սպիտակուցը իսկ մնացած մասը՝ ճարպերն ու ածխաջրերը: Ընկերությունը նպատակ ունի սպիտակուցը ներկայացնել որպես տարբեր մթերքների, հատկապես՝ մածունի արտադրության հիմնական բաղադրիչ, կամ դրանից օգտվել որպես բուսական  բուրգրեներում մսի փոխարինիչ:

Այս նյութի արտադրության համար, անհրաժեշտ է բիոռեակտորում**, էլեկտրականության միջոցով, ջրի մոլեկուլները տրոհել թթվածնի ու ջրածնի: Ստացված ջրածինն ավելացվում է  ածխաթթու գազին: Խմորման ընթացքում առաջացած նյութը, որպես սնունդ տրվում է մանրէներին:

Ընկերության ղեկավարը նշում է, որ առաջին արտադրամասում, ինժեներական աշխատանքներն ավարտված են և ընկերությունը պատարստ է արտադրել այս նյութից: Գիտնականը նշել է, որ ներկա դրությամբ, նրանք աշխատում են մարդու չափերի հասնող  ռեակտորի ստեղծման ու զարգացման վրա: Սակայն արտադրամասում գործարկվող ներկա ռեակտորները հավասար են մեկ ավտոբուսի:

Սպիտակուցի փոշու արտադրությունը՝ էլեկտրաէներգիայի ու ու ածխաթթու գազի միջոցով:

 

 

Հարգելի  ունկնդիրներ, շնորհակալություն մեզ ընկերակցելու համար:

 

****

 

 

1.**Քրոմատոգրաֆիա- Հունարենում Քրոմ նշանակում է գույն, իսկ գրոֆեն՝ գրել: Քրոմատոգրաֆիկ վերլուծության եղանակը հանդիսանում է նյութերի խառնուրդների բաժանման ամենաարդյունավետ եւ ունիվերսալ եղանակներից մեկը: Այն լայնորեն կիրառվում է գիտության տարբեր բնագավառներում: Այս մեթոդը կիրառելի է ցանկացած հեղուկ եւ գազանման, ինչպես նաեւ հատկություններով եւ բաղադրությամբ միմյանց նման նյութերի խառնուրդների բաժանման եւ նույնականացման համար

2.**Բիոռեակտորի միջոցով, կենսաբանական կամ կենսաքիմիական պրոցեսն իրականացվում է արտաքին վերահսկողության միջոցով: Բիոռեակտորի կարևորագույն առանձնահատկություններից է դրա վերարտադրողականությունը և ավտոմատացված վերահսկումը՝ հատուկ կենսաբանական գործընթացների ծավալն ավելացնելու նպատակով: