Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (133)
Հարգելի ունկնդիրներ «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կներկայացնենք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական ու գիտական վերջին իրադարձությունները:Ընկերակցեք մեզ:
Իրանի Ատրպատական նահանգի Շահիդ Մադանիի անվան համալսարանի և Զանջանի համալսարանի հետազոտողները, սինթեզել են եռակողմ նանոկոմպոզիտ, որը կարող է արյան ու մեզի նմուշներում մեծ արագությամբ հայտնաբերել կոդեինի և մորֆինի առկայությունը:
Այսօր տարբեր տեսակի հիվանդությունների առկայության պատճառով, աճել է նաև ցավազրկող դեղատեսակների բազմազանությունը: Հետևաբար, մարմնում ցավազրկող դեղորքայի առկայության չափը որոշելը շատ կարևոր է՝ դրանց օգտագործումը վերահսկելու համար: Մյուս կողմից, որոշ ցավազրկողներ համարվում են թմրամիջոց և դրանց հայտնաբերումն օրգանիզմում շատ կարևոր է հատկապես անվտանգության տեսանկյունից: Վերջին տարիներին նանոտեխնոլոգիայի կիրառումը բազմաթիվ խնդիրներ է լուծել գիտության ու տեխնոլոգիայի բնագավառներում:
Ատրպատական նահանգի համալսարանի քիմիայի բաժնի պրոֆեսորի խոսքերով, սպեկտրոմետրով մորֆինի և կոդեինի առկայությունն օրգանիզմում չափելը թանկ մեթոդ է: Ու քանի որ այս սարքի արժեքը շատ բարձր է, գիտնականները սինթեզել են եռակողմ նանոկոմպոզիտ, որի միջոցով հնարավոր է միաժամանակ տարանջատել մորֆինն ու կոդեինը: Այս մեթոդի ընթացքում, փորձ է արվել ուլտրամանուշակագույն դետեկտորի միջոցով, բարելավել քրոմատոգրաֆիայի** մեթոդի ճշգրտությունն ու արագությունը՝ զանգվածների հայտնաբերման ժամանակ:
Կենսաբանական նմուշները, ներառյալ՝ մեզը կամ արյունը, կառուցվածքային առումով բարդ են և պարունակում են մի շարք օրգանական և անօրգանական միացություններ: Հետևաբար, ցավազրկող միջոցների հայտնաբերումը և նույնականացումը մյուս միացությունների մեջ, բարդ պրոցես է: Սակայն այս հարցում օգնության է հասել նանոտեխնոլոգիան:
Հետազոտության արդյունքները տպագրվել են 2019թ. , Journal Chromatography A ամսագրում
Ֆիննական ընկերությանը հաջողվել է էլեկտրականության ու ածխածնի երկօսքիդի միջոցով, ստանալ նյութ, որն ունի ցորենի համ: Ընկերությունը նպատակ ունի մինչև 2021թ այս արտադրանքը հանել վաճառքի:
Այս նյութի մոտ 50 տոկոսը կազմում է սպիտակուցը իսկ մնացած մասը՝ ճարպերն ու ածխաջրերը: Ընկերությունը նպատակ ունի սպիտակուցը ներկայացնել որպես տարբեր մթերքների, հատկապես՝ մածունի արտադրության հիմնական բաղադրիչ, կամ դրանից օգտվել որպես բուսական բուրգրեներում մսի փոխարինիչ:
Այս նյութի արտադրության համար, անհրաժեշտ է բիոռեակտորում**, էլեկտրականության միջոցով, ջրի մոլեկուլները տրոհել թթվածնի ու ջրածնի: Ստացված ջրածինն ավելացվում է ածխաթթու գազին: Խմորման ընթացքում առաջացած նյութը, որպես սնունդ տրվում է մանրէներին:
Ընկերության ղեկավարը նշում է, որ առաջին արտադրամասում, ինժեներական աշխատանքներն ավարտված են և ընկերությունը պատարստ է արտադրել այս նյութից: Գիտնականը նշել է, որ ներկա դրությամբ, նրանք աշխատում են մարդու չափերի հասնող ռեակտորի ստեղծման ու զարգացման վրա: Սակայն արտադրամասում գործարկվող ներկա ռեակտորները հավասար են մեկ ավտոբուսի:
Հարգելի ունկնդիրներ, շնորհակալություն մեզ ընկերակցելու համար:
****
1.**Քրոմատոգրաֆիա- Հունարենում Քրոմ նշանակում է գույն, իսկ գրոֆեն՝ գրել: Քրոմատոգրաֆիկ վերլուծության եղանակը հանդիսանում է նյութերի խառնուրդների բաժանման ամենաարդյունավետ եւ ունիվերսալ եղանակներից մեկը: Այն լայնորեն կիրառվում է գիտության տարբեր բնագավառներում: Այս մեթոդը կիրառելի է ցանկացած հեղուկ եւ գազանման, ինչպես նաեւ հատկություններով եւ բաղադրությամբ միմյանց նման նյութերի խառնուրդների բաժանման եւ նույնականացման համար
2.**Բիոռեակտորի միջոցով, կենսաբանական կամ կենսաքիմիական պրոցեսն իրականացվում է արտաքին վերահսկողության միջոցով: Բիոռեակտորի կարևորագույն առանձնահատկություններից է դրա վերարտադրողականությունը և ավտոմատացված վերահսկումը՝ հատուկ կենսաբանական գործընթացների ծավալն ավելացնելու նպատակով: